Ինչպես նախատեսված էր ձմեռային ճամբարի օրակարգում հունվարի 16-ին, ժամը 13։00-ին կրթահամալիրի մարմարյա սրահը վերածվեց ինտելեկտուալ մենամարտի վայրի։ Այս անգամ մրցաշարը տեղի էր ունենում «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ձևաչափով, որը ընթացքում հնչեց 24 հարց։ Մրցաշարին մասնակցելու հայտ այս անգամ ներկայացրել էին 10 թիմեր, որոնք շուրջ մեկ ժամ միմյանց դեմ համառ պայքար մղեցին։ Մրցաշարին մասնակցում էին ինչպես փորձառու, այնպես նոր ձևավորված թիմեր։ Այս անգամ ի տարբերություն նախորդ խաղերի բավականին լավ էր մասնակից թիմերի գրանցած արդյունքը, որը անշուշտ խոսում է թիմային խաղի առաջընթացի մասին։
Երեք փուլ տևած հարցաշարերից
հետո, ընդհանուր առմամբ 24 հարցից ճիշտ պատասխանելով 18-ին, հաղթող ճանաչվեց 12-րդ
դասարանցիներից կազմված փորձառու թիմը։ Հուսում
եմ շրջանավարտների համար տարվա հաղթական մեկնարկը կունենա իր տրամաբանական ցանկալի
շարունակությունը։
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий