Այս հունվարին լրացավ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և «Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամի համատեղ ճամբարների կազմակերպման մեկ տարին, այս անգամ կովկասյան կենսաբազմազանության պահպանման կենտրոնում հյուրընկալեց միանգամից 23 սեբաստացիների։
Մինչ ճամբար մեկները, սովորողների հետ մանրամասն քննարկել ենք ճամբարի ողջ ծրագիրը, կազմել ենք երթուղին ու կանգառները։ Սովորողները լիարժեք պատկերացում ունեին և ՛ հիմնադրամի և՛ կենտրոնի գործունեության մասին։
Ճամբարային գործունեության առաջին
օրը հիմնադրամի աշխատակից Նարինե Փիլոյանի կողմից ներկայացվեց վայրի բնության պահպանության
անհրաժեշտության մասին դասընթաց, որը ընթացքում նաև անդրադարձ եղավ նաև կենտրոնի գործունեությանն
ու կատարվող աշխատանքներին։ Ճամբարային հաջորդ
օրը մեզ այցելեց էկոլրագրող Մարիամ Տաշչյանը, ում մասնակցությամբ դիտեցինք նրա հեղինակած
«Վայրի առևտուր» փաստավավերագրական ֆիլմը։ Ֆիլմը դիտման ավարտից հետ կազմկերվեց ակտիվ
և արդյունավետ քննարկում։
Արդեն իսկ քննարկման ավարտից հետո, նաև ներկայացա փոքրիկ հարցազրույցով, որտեղ և կարևորեցի
կրթահամալիրի ու հիմնադրամի համատեղ գործունեության շարունականությունը։
Եռօրյա ճամփորդության ընթացքում
ունեցանք 4 կանգառ, որոնցից յուրաքանչյուրի համար նախատեսվել էի առանձին փոքրիկ դասընթաց։
Խոր Վիրապի բարձունքից սովորողներին ներկայացվեց Հայ-թուրքական սահմանը և Խոր Վիրապ
պետական արգելավայրը։ Արգելավայրը Հայաստանի հատուկ պահպանվող տարածքների շարքում,
ունի իր առանձնահատկությունը, քանի որ աչքի է ընկնում լճաճահճային բուսականությամբ
և եզակի թռչուններով։
Կառուցվող Վեդիի ջրամբարի մոտ մեզ մոտեցավ ջրամբարի ինժեները և մանրամասն բացատրեց
ջրամբարի գործունեությունը, կառուցման դժվարությունները և հետագա անելիքները։ Դասը
ամբողջացվեց իմ կողմից փոքրիկ հավելումներով, որոնք ունեն բնապահպանական նշանակություն։
Վերջին շրջանում հայտնի նկարվելու
վայր համարվող հրեշտակների ձորը, իրենց բավականին հետաքրքիր երկրաձևաբանական գոյացություն
է ներկայացնում, որը նաև հանդիսանում է բավականին հետաքրքիր ուսումնասիրման առարկա։
Հուսով եմ, որ հետագայում ևս կշարունակվի
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և «Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման»
հիմնադրամի ակտիվ ու արդյունավետ համագործակցությունը։
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий