Հարգելի՛ սեբաստացիներ,
Մեր գործընկեր «Արևորդի» ՀԿ-ն ՅՈՒՔՈՄ-ի հետ համագործակցության շրջանակներում իրականացնում է մասնագիտական կողմնորոշման հանդիպումների շարք Հայաստանի տարբեր դպրոցներում։ Հանդիպումների ժամանակ ՅՈՒՔՈՄ ընկերության տարբեր բաժինների աշխատակիցներ կամավորության հիմունքով դասընթացներ են անցկացնում հեռահաղորդակցական ոլորտի տարբեր թեմաների շուրջ։

Սույն համագործակցության շրջանակներում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցի սովորողների հետ կկազմակերպվի «Տվյալների վերլուծությություն» թեմայով դասընթաց։
Դասընթացը նպատակ ունի ծանոթացնել մասնակիցներին տվյալների հավաքագրման, վերլուծության և օգտագործման հիմնական սկզբունքներին, ուսումնասիրել դրանց կիրառությունը հեռահաղորդակցական ոլորտում, հասկանալ՝ մասնագիտական ինչ հնարավորություններ է տալիս ոլորտը։
Հադիպման ընթացքում սաները կկարողանան հարցեր ուղել տվյալ ոլորտում արդեն կայացած մասնագետին, քննարկել՝ ինչպես է գործնականում տվյալագիտությունը օգնում արդյունավետ որոշումներ կայացնել, նոր քայլեր պլանավորել և այլն։
Դասընթացի տևողությունը` մինչև 45 ժամ։
Հանդիպումը տեղի կունենա Դեկտեմբերի 11-ին, ժամը 10։10, ավագ դպրոցի ընթերցասրահում։