Նախագիծն իրականացվում
է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և Մարգահովտի միջնակարգ դպրոցի համագործակցությամբ։
Նախագծի նպատակը Հայաստանի
Հանրապետության անկախության հռչակման 33-րդ ամյակի նշումը Թեժ լեռան (3101մ) գագաթին։
Նախագծի նպատակները-Մարգահովտի
դպրոցի հետ ուսումնական կապերի հաստատում, բարձունքի հաղթահարման միասնական ծրագրի
իրականացում, փորձի փոխանակում։
Նախապատրաստական փուլ-Մարգաովտի
միջնակարգ դպրոցի ներկայացուցիչների հետ համատեղ ծրագրի մշակում։ Տեղանքի աշխարհագրական
բնութագրի ներկայացում, Մարգահովիտ գյուղի ազգագրության հետ ծանոթացում։
Նախագծի ընթացքում
սովորողները հնարավորություն են ունեն Մարգահովիտ գյուղի դպրոցի սովորողների հետ հաղթահարել
բարձունքը, ծանոթանալ գյուղի կյանքին կենցաղի ու ազգագրությանը։ Ծանոթանալ գյուղի դպրոցի
պայմաններին ու գործունեությանը։
Արդյունքում հաղթահարելով
Հայաստանի ամենա դժվարամատչելի լեռներից մեկը, ունեմ ենք հիանալի տեսարանով հիանալու
հնարավորություն, մանրամասն ծանոթանում ենք գյուղին՝ հետագա համագործակցության համար
հիմքեր ստեղծելով։
Երթուղի-Մեկնում Երևան-Ապարան
Սպիտակ-Վանաձոր-Մարգահովիտ երթուղով
Վերադարձը-Մարգահովիտ-Դիլիջան-Սևան-Երթուղով
Օրակարգ՝
21 Սեպտեմբերի
07։00 մեկնում մայր
դպրոցից
10։00 ժամանում Մարգահովիտ
գյուղ
10։30 Վերելք դեպի
Թեժ Լեռ
17։00 Վերադարձ Մարգահովիտ
գյուղ
17։00-19։00 քայլք
Մարգահովիտ գյուղում ՝ տեսարժան վայրերի այցելություն
19։00-ից, Սովորողների հյուրընկալություն
գյուղի սովորողների տանը, անհատական զրույցներ ծանոթություններ։
22 Սեպտեմբերի
10։00-12։00 Հավաք գյուղի դպրոցում, համագործակցության ծրագրերի ներկայացում։
12։00-ից վերադարձ դեպի Երևան
13։00 կանգ առ Դիլիջանում
15։00 Կանգ առ Սևանում
17։00 Վերադարձ դեպի Երևան։
Տրանսպորտային ծախսը յուրաքանչյուր սովորողի
հաշվարկով 3000-4000 դրամ ըստ սովորողների քանակի։ Սովորողների գիշերակացը՝ գյուղի
դպրոցի սովորողների տանը։
Նախագծի մասնակցել ցանկացողներ կարող են լրացնել
հետևյալ հայտը։
Անհրաժեշտ
իրեր
1.
մեկօրյա
սնունդ
2.
երկու
լիտր ջուր
3.
մարզական
հագուստ
4.
մարզակոշիկ
5.
թվային
միջոցներ
6.
արևապաշտպան
գլխարկ
7.
արևապաշտպան
քսուկ ըստ ցանկության
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий