2023/10/31

Աշնանային ինտելեկտուալ մրցաշար։ «Սեբաստացու» օրեր կրթահամալիրում


Աշնանային ինտելեկտուալ խաղերի թիմային մրցաշարը նվիրվում է  կրթհամալիրում անց կացվող Սեբաստացու օրերին։ Մրցաշարը տեղի կունենա «Փաստաշար» ձևաչափով, որը կազմված կլինի երկու փուլից։ Առաջին փուլի հարցերը վերաբերելու են բոլոր ժամանակների սեբաստացիներին, իսկ երկրորդ մասում կհնչեն տարբեր բնագավառների փաստեր։  

Խաղին մասնակցում են մինչև 6 հոգանոց թիմեր, խաղի ընթացքում տրվում 10 հարց  որոնցից յուրաքանչյուրը ունի 5 հուշում։ Առաջին հուշումից հետո ճիշտ պատասխանի համար տվում է 5 միավոր, ամեն հաջորդ հուշումից հետո միավորը նվազում է։ Սխալ պատասխանի դեպքում հանվում է մեկ միավոր, սակայն թիմերը կարող են փոխել իրենց պատասխանները՝ ստանալով այդ հուշումից հետո մնացած միավորները։ Եթե առաջին հուշումից սխալ են պատասխանել, ապա երկրորդ հուշումից գլխի ընկնելուց  փոխում են պատասխանը և այդպես շարունակ։

Կազմակերպվող մրցաշարը բացի թիմային ինտելեկտուալ խաղերին բնորոշ գործառույթներից՝ այս անգամ կոնկրետ նպատակ է հետապնդում։ Քանի որ հայտարարվածի համաձայն խաղի առաջին մասը նվիրված է լինելու Սեբաստացիներին, կարծում եմ լրացուցիչ մոտիվացիա կլինի սովորողների ևս մեկ անգամ ուսումնասիրելու բոլոր ժամանակների սեբաստացիներին։

Խաղը տեղի կունենա նոյեմբերի 8-ին, ժամը՝ 13։00-ին, Մարմարյա սրահում։

Մասնակցել ցանկացողները պետք է լրացնեն հետևյալ հայտը։

Բոլոր մասնակիցների մաղթում ենք հաջողություն։

Նախագծի համակարգող`Էմանուել Ագջոյան

 Հարցերի խմբագիր՝ Անուշ Ներսիսյան

Հաղորդավար՝ Արի Ագոփ


0 Մեկնաբանություն:

Отправить комментарий