Մրցաշարը նվիրված է կրթահամալիրում անց կացվող
«Դավիթ Գևորգյան» ֆուտբոլային հուշամրցաշարին։ Մրցաշարը անց է կացվելու երկու փուլով՝
թիմային խաղերի համակցված տարբերակով։ Մրցաշարի առաջին մասը անց է կացվելու «Ի՞նչ,
որտե՞ղ, ե՞րբ»
ձևաչափաով, այս փուլում
կհնչեն 10 հարցեր, որոնցից յուրաքանչյուրին ճիշտ պատասխանելու համար մասնակից թիմերը
կստանան մեկ միավոր։ Խաղի երկրորդ մասը տեղի կունենա փաստաշար ձևաչափով,
այս դեպքում կներկայացվի 6 փաստաշար՝ յուրաքանչյուրը 5-ական հուշումով։ Երկու
փուլերի հանրագումարում առավելագույն միավորներ հավաքած թիմը կճանաչվի խաղի հաղթող։ Խաղին
կարող են մասնակցել մինչև 6 հոգանոց թիմեր, խաղը տեղի կունենա Ապրիլի 14-ին, ժամը՝
13։30-ին, Մարմարյա սրահում։ Մրցաշարը ունենալու է ֆուտբոլային բնույթ։ Բոլոր մասնակիցներին
մաղթում ենք հաջողություն։
Խաղին մասնակցելու համար
կարող եք լրացնել հետևյալ հայտը։
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий