2022/10/01

Սովորող-սովորեցնող նախագիծ. Բաց դաս կրտսեր դպրոցի սովորողների հետ:

 

Մասնակիցներ-աշխարհագրության ընտրությամբ գործունեության սովորողներ, կրտսեր դպրոցի սովորողներ: 
Օրը, ժամը 13.10.2022
Վայրը՝ Հյուսիսային դպրոց 


Նպատակները աշխարհագրության

·         Ընտրության գործունեության խմբի գործունեության արդյունքների ցուցադրություն

·         Աշխարհագրության ընտրության գործունեության խմբի սովորողների մոտ հմտությունների զարգացում

·         Կրտսեր դպորցականների համար հետաքրիքիր, բացահայտող դասի կազմակերոպում:

Նախագիծն իրականցավում է հետևյալ փուլերով

1.Նախապատրաստական փուլ

2. Սարքի աշխատանքի հետ ծանոթացման փուլ

3. Ներկայացման փուլ


Նախապատրաստական փուլում սովորողները ծանոթանում են երկրի ձևին, չափերին և կառուցվածքին, մանրամասն ուսումնասիրում երկրագնդի օրեկան և տարեկան պտույտի հետևանքները: Այս փուլում անհրաժեշտ է մի շարք նյութերի ու տեսական մասի ուսումնասիրություն:

Երկրորդ փուլում սովորողները ծանոթանում են օրբիտարյումի աշխատանքնի սկզբունքներին:  Սարքի աշխատանքն ուսոմնասիրելու արդյունքում սովորղները նախ ամրապնդում են իրենց ձեռք բերած գիտելիքները և ըմբռնում են երևույթների փոփոխությունը, որոնք արդեն արտահայտվում են սարքի վրա:

 

Բաց դասի ընթացքում ընտրությամբ խմբոր սովորողները սարքի աշխատանքի միջոցով ներկայացնում են առօրյա կյանքում հանդիպող երևույթների բացատրությունը՝ ամբողջացնելով սովորողների պատկերացումները: Սույն բաց դասը իրականացվում է կրտսեր դպրոցի սովորողների հետ, որպես «Տիեզերք» նախագծի բաղկացուցիչ մաս:  

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий