2022/10/27

Դաս երկրաբանության թանգարանում-նախագիծ

Հեղինակային կրթական ծրագրի գլախվոր առավելություններից մեկը՝ ուսումնական միջավայրի ընտրության ազատությունն է ու ստեղծվող մեծ հնարավորություններն են: Բազմաթիվ անգամ խոսվել է բաց դասերի մասին ճամփորդությունների և ճամբարների ժամանակ:
Ուսումնական միջավայրի առումով առանձնահատուկ դեր ունեն ամենատարբեր թանգարանները, որտեղ կարելի է բավականին արդունավետ դասընթացներ կազմակերպել: Այս անգամ մեր թիրախում Երկրաբանական թանգարանն է: Ինքնին թանգարանը բավականին հարուստ է, որտեղ կան ավելի քան 11.000 տարբեր ցուցանմուշներ: Բացի այդ թանգարանը բաղկացած է 6 առանձին բաժիններից, որոնցից յուրաքանչյուրի ուսումնասիրությունը մի առանձին բաց դաս է:
Բաց դասը նախատեսված է 9-րդ դասարանցի համար, որոնք այս տարի նաև ուսումնասիրում են Հայասատանի աշխարագրություն դասընթացը:
Սույն դասընթացը նախատեսված է նաև աշխարհագրության ընտրությամբ դասընթացի սովորողների համար, որոնց համար սա մասնագիտական լողմնորոշման լավ հնարավորություն է։ 
Նախագծի նպատակը՝ Ամբողջացնել սովորողների պատկերացումը թանգարանում անցկացվող բաց դասի միջոցով։ Նպաստել սովորողների մասնագիտական կողմնորոշմանը 
Նախագծի ընթացքը-սովորողերը ծանոթանում են Հայաստանի բնաշխարհին՝ կլիմայի տիպեր, օգտակար հանծոներ, լանդշաֆտային գոտիներ, բուսական կենդանական աշխարհ, հողային ծածկ։ Այհետև սահմանված ժամանակացույցով սովորողները մասնկացում են բաց դասերի  թանգարանում։
Նախագծի արդյունքը սովորողները ծանոթանում են ամենատարբեր նմուշների հետ, պատկերացում են ստանում ապարների առաջացման մասին, ամբողջացնում են գիտելիքները, ծանոթանում երկրաբանի մասնագիտության հետ։ Արդյունքները ամփոփվում են սովորողների բլոգներում։ 
Թանգարանի մասին առավ մանրամասն տեղեկություն ստանալու համար կաող եք այցելել թանգարանի պաշտոնական կայք

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий