2021/01/31

Ռազմամարզական նախապատրաստությունը ձմեռային ճամբարի շրջանակներում

 2012-2013 ուսումնական տարվանից սկսած «Մխիթար Սեբաստացի»  կրթահմալաիրի ավագ դպրոցում ռազմամարզական ճամբարային գործունեությունը հանդիսանում է սովորողի անհատական ուսումնական պլանի անբաժան բաղկացուցիչը: Այս տարիների ընթացքում ռազմամարզական ճամբարիային գործունեությունը կրել է մի շարք փոփոխություններ համարմարվելով տարբեր իրավիճակների: Վերջին տարիներին հատկապես կարևոր է դառնում ռամզամարզական ճամբարի նախապատրաստական փուլը, որը որպես առանձին նախագիծ ներառվում  ուսումնական ճամբարների օրակարգում: 

Ձմեռային ուսումնական ճամբարի օրակարգում այս անգամ ընդգրկված էր ռազմամարզական ճամբարի ընդամենը մեկ բաղադրիչ՝ շարային նախապատրաստությունը:

Շարային նախապատրաստությանն այս անգամ ներգրավված էին ավագ դպրոցի 9-րդ դասարանցիները: Մինչ բուն պարապմունքները սկսելը սովորողներից շատերի համար անհասկանալի էր, թե ինչ է տալիս իրենց այս պատրաստությունը և ընդհանրապես ինչում էկայանում այսպիսի պատրաստության անհրաժեշտությունը: Նմանատիպ բովանդակության հարցերի պատասխանները թեև շատ հեշտ է ներկայացնել սովորողնին, սակայն այս դեպքում ցանկություն կար որպեսզի սովորողները իրենք ևս համոզվեին այսպիսի նախապատրաստության ահրաժեշտության հարցում: Շարային նախապատրաստությունը նպատակն է սովորողների մոտ զարգացնել կարգապահությունը, ճշտապահությունը, միամյանց արագ հասկանալու ու կողմնորոշվելու ունակությունները: 

Երեք շաբաթ տևած ձմեռային ուսումնական ճամբարի ընթացքում անց կացված շարային նախապատրաստության շրջանակներում մասնակցած բոլոր սովորողները անշուշտ ձեռք բերեցին վերոհիշյալ կարևոր հմտությունները, իսկ կոնկրետ վարժություններում սովորոցին արագ շարք կազմել, տեղում դարձումներ կատարել, քայլել շարային կեցվածքով, ահնրաժեշտության դեպքում կատարել վերադասավորումներ: 

Ի զարմանս ինձ առանձնակի մեծ էր մասնակից սովորողների ոգևորությունը, մանավնդ երբ արդեն արդյունքները ևս տեսանլեի էին: Հատկապես շատ ոգևորիչ էր 9-րդ դասարանի աղջիների ակտիվ մասնակցությունը, իսկ առանձնին դեպքերում նաև օրինակելի արդյունքները: 

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий