Ուսումնական երրորդ շրջանում 9-րդ դասարանի սովորողների հետ սկսել ենք
«ՀՀ բնակչությունը» ուսումնական նախագիծը, որի շրջանակներում սովորողները առաջին փուլում ծանոթանալով Հայաստանի բնակաչության սեռատարիքային բուրգի հետ, փորձում էին այն համեմատել այլ երկների սեռատարիքային բուրգերի հետ բացահայտելով այդ երկների հետ ունեցած ընդհանրություններն ու տարբերությունները: Ինչպես ցույց տվեց նախագծի իրականցման ընթացքը աշխարհի մի շարք երկներ իրենց սեռատարիքային բուրգի կառուցվածքով բավականին նման են Հայաստանի սեռատարիքային բուրգի կառուցվածքին: Իսկ միշարք երկներում էլ նմանատիպ համեմատությունը ընդգծում է նաև Հայսատանի առավելությունները համեմատվեղ երկրի նկատմամաբ, մասնավորապես Հայաստանի և Բելոռուսի սեռատարիքային բուրգերը համեմատելիս նկատում ենք, որ ժողովրադգրական վիճակը ավելի մտահոգիճ է հենց Բելառուսում, այլ ոչ թե ՀՀ-ում: Գրեթե նույն պատկերն է նաև Հայաստանի ու Գերմանայի համերմատության պարագայում: Համեմատությունը այնպիսի երկրների հետ ինչպիսին է Ալբանիան է, ի հայտ է բերում մի շարք համընկնումներ: Փոքր-ինչ այլ պատկեր է ստացվում երբ համեմատում ենք Հայաստանի սեռատարիքային բուրգը ամբողջ աշխարհի սեռատարիքային բուրգի հետ:
Նախագծի երկրոդ փուլում սովորողները նույն սկզբունքով համեմատում են երկնորի այ ցուցանշները (բնակչության միջին տարիք, բնակչության բնական աճ, խտություն և այլն): Այս դեպքում համեմատությունները դիտարկվում են նաև ժամանակային փոփոխության տեսանկյունից (սովորողների աշխատանքներ 1, 2, 3, 4):
Նախագծի արդյունքում սովորողները մանրամասն ծանոթացան հհ բնակչության կառուցվածքին ու ցուցանիշներին, կարողացան կոնկրետ համեմատության շամանակ իրենց համար կատարել բացահայտումներ, վերհիշեցին բնակչությանը առնչվող մի շարք ցուցանիշներ:
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий