2020/05/03

«Մի քարտեզի պատմություն» ընտանեկան նախագծի ամփոփում

Լուսանկարը՝ Նունե  Հովհաննիսյանի


Կրթության ամբողջովին հեռավար կազմակերպումը թեև շատ երկար պատմություն չունի, սակայն արդեն այսօր կարող ենք մի շարք հետևություններ անել: Առաջնային հետևությունը կապվում է կրթության կազմակերպաման բովանդակության փոփոխության հետ, որը բերում է նաև նոր պահանջներ: Ի հայտ ԵՆգալն ուսումնական նախագծերի բովանդակայուն փոփոխությունները, որոնք բխում են տվյալ իրավիճակից: Կոնկրետ այս ձևը կարելի է ներկայացնել որպես հեռավար առնցանց ընտանեկան ուսուցում: Յուրաքնչյուր դասավանդողի համար ելնելով իր մասնագիտությունից այդ նախագծերը տարբեր բնույթի են լինում, այս կոնկրետ օրինակով փկփորձեմ ներկայացնել աշխարհագրության դասաընթացից ծագած ընտանեկան նախագծի մեկ օրինակ:
«Մի  քարտեզի պատմություն» ընտանեկան նախագծի շրջանականերում սովորողները պետք է ներկայացնեին իրենց տանը եղած ամենահին քարտեզը; Ուսումնական մասով, եթե դիտարկենք աշխարհագրություն առարակայի տեսանկյունից, ապա սովորողները պետք է կարողնային այդ քատեզի ու ժամանականակից քարտեզ միջև համեմատություն անց կացնելով տեսնել այն տարբերությունները, որոնք տեղի էին ունեցել այդ  ժամանակահատվածում: Նախագծի ընտանեկան բաղադրիչը ապահով է այն հանգամանքը, որ քարտեզի պատմությունը կապվում է ոչ միայն սովորողի այն նաև ընտանիքի մյուս անդամների հետ: Ստացված արդյունքները, որոնք տեղադրված են սովորողների բլոգներում,  պատմում են տարբեր բովանդակություն, տարածքային ընդգրկում և պատմություն ունեցող քարտեզների մասին: Չնյած այն հանգամանքին, որ ներկայումս ավելի հաճախ օգտագործվում են թվային կամ առցանց քարտեզներ, տանը քարտեզների ներկայությունը խոսում է նաև տվյալ սովորողի աշխարհագրություն առարկայի նկատամաբ ունեցած հետաքրքրության և առօրյայում օգտագործման մասին:
Իր կատարած աշխատանքի շրջանակներում Վիգեն Հովակիմյանը ներկայացնում է հոլանդական ծագում ունեցող իր քարտեզը, որտեղ սովորողը առաջին հերթին նկատում է այժմ գոյություն չունեցող պետություն՝ Հարավսլավիան: Բավականի հագեցած քարտեզնրի ու ալտասների ժողովածու է ներկայացնում 8-րդ դասարանի սովորողն Ալինա Արզումնայանը: Ողջունելի է, որ քարտեզների հավաքածուն ամբողջովին ձեռք է բերվել ծնողների կողմից՝ սովորողի ինքնակրթությանը ծառեյեցնելու նպատակով: Ուրախալի է, որ բազմաբովանդակ քարտեզների շարքում մեծ տեղ են զբաղեցնում նաև Հայաստանի քարտեզները:
Առանձին դեպքերում նմանատիպ քարտեզները ծառայում են մի քանի սերունդների: Ահա այդպիսի օրինակ է ներկայացնում 8-րդ դասարանի սովորող Ջանիկյան Արթենին, այս նյութը նաև կարելի է նկարագրել տատիկի և թոռան զրույց քարտեզի մասին:  Կոնկրետ այս դեպքում խոսքը գնում է ոչ թե քարտեղի, այլ ԽՍՄՀ ատալսի մասին, որը ժանակային առումով կորցրել է իր արդիականությունը, սակայն հենց իր հնությունն ու բովանդակությունը հանդիսանում են որպես ուսումնասիրման առարկա: Վստահ եմ որ այս քարտեզի վերհանումը սովորողի մոտ բազում հարցեր կառաջացնի, որոնք իհարկե կստանան իրենց պատասխանները, կամ ծբողերի կամ ուսուցչի կողմից:
Այս նախագծի շրջանակներում նաև հանդիպում են անկանկալ բացահայտումներ, օրինակ Նունե Հովհանիսյանը ներկայացնում է իրենց տանը եղած քարտեզ, որը մոտ հինգ դարվա պատմություն ունի: Այս քարտեզի բացի աշխարհագրական մեծ հետաքրքրությունից կարծում եմ նաև կարևոր պատմական արժեք ունի:
Իսկական ընտաներկան ժառանգություն կարելի է համարել Գոհար Պետրոսյանի քարտեզը: Թեև առաջին հայացքից շատ պարզ քարտեզի է, սակայն շատ հետաքրիր ու ուսուցողական պատմություն ունի: Արդյունքները ամփոփելու ժամանակ ինքս մի շարք բացահայտումների եմ ականատես լինում: Պարզվում է, որ մեր սովորողներ Մուսայելյանների ընտանիքում՝ ավագ եղբայրը՝ Վլադը, մեր շրջնավարտն է, ով այժմ ծառայում է բնակում, իսկ կրտսեր եղբայրը՝ սովորում է 8-րդ դասարանում, ունեն օդաչու պապիկ, որից նաև մի շարք մասնագիտական քարտեզներ են ստացել:
Անչափ հետաքրքիր քարտեզապատում է ներկայացնում 9-րդ դասարանի սովորողն Սերգեյ Գալստյանը: Թև սովորողը շատ քարտեզներ ունի, սակայն հետաքրիր է, որ առաջնայնությունը տվել է Հայաստանի տարբեր մարզերի քարտեզներին, ընդ որում այն մարզերի, որոնց հետ սերտ ընտանեկան առնչություն է ունեցել: Հատկանշական է, որ սովորողը այս քարտեզները նաև օգտագործում է ամենատարբեր ճամփորդությունների ու տեղորոշումների համար:
Ասյա Միրզոյանի ու Նարեկ Ներսեսյանի ունեցած քարտեզները թեև ունեն ավելի քան երեք տասնամյակի պատմություն, սակայն այսօր էլ չեն կորցնում իրենց արդիականությունն ու շարունակվում են ըստ նպատակի օգտագործվոլ: Ասյայի պարագայում բազմաբովանդակ քարտեզները նպաստում են սովորողի տեղեկատվական բազան լրացնելուն, իսկ Նարեկի պարագայում՝ քարտեզի մեծությունը լավ հնարավորություն է տալիս սովորողին աշխարհը ամբողջական պատերակցնելուն:





0 Մեկնաբանություն:

Отправить комментарий