2019/09/16

Անկախության տոնը՝ բարձունքին

Նախագծի նպատաները-Էլոկոգիանկան խնդիրների ուսումնասիրությունը, կոնրետ Ամուլսարի օրինակով, ծանոթացում տուրիզիմի զարգացման հեռնկարներին Ջերմուկ քաղաքի օրինակով, ծանոթացում Ջերմուկի տեսարժան վայրերի հետ, ծանոթացում Կետչուտի ջրամբարի գործունեության հետ: Հայաստանի անկախության 28 ամյակին նվիրված բարձունքի հաղթահարում։ Որպես բարձունք ընտրվել է Ջերմուկից ոչ հեռու գնվող Այծասար գահաթը(2470 մ), որի գագաթիվ երևում են Ջերմուկ քաղաքի համայնապատկերը, ամենաքննարկվող Ամուլ Սարը և Վայոց Ձորի բնաշխարհի մի պատառիկ։ 
Նախագծի ընթացքում սովորողները ծանոթանում են առակա էկոլոգիական խնդիրներին, Ջերմուկ քաղաքի դերին ու նշանակությանը, կազմում են մանրամասն քարտեզ,  կազմակերպուն են ֆիլմերի դիտումներ և քննարկումներ: Ծանոթանում են հաղթահարվելիք բարձունքին։
Նախագծի արդյունքը-Սովորողները ծանոթանում են Էկոլոգիական խնդիրների ու նրանց հնրավոր հետևանքներին, հնրավորություն են ունենում տնտեսության զարգացման վերաբերյալ կազմել սեփական պատկերացումը, իրականացնում են բարձունքի հաղթահարում։
Եռօրյա ճամբարի նպատակներից է նաև կրթական կապերի ամրադնդումը, այդ նպատակով նախորդ ուսումնական ճամբարի ընթացքում ձեռք բերած կապերի շնորհիվ բարձունքի հաղթահարումը կիրականացվի Ջերմուկի Մ. Գորկու անվան հիմնական դպրոցի սովորողների հետ։
Գիշերակացը՝ Եվմարի հյուրանոցում

Օրակարգ
Օր 1
11:30 Մեկնում Երևանից
13։30 կանգառ Արփա գետի ափին
16։30 ժամանում Ջերմուկ
18։00 ընթրիք
18։30-20։30 երեկոյան զբոսանք
20:30-22:00-Օրվա ամփոփում, նյութերի հրապարակում
22:30 -քուն
Օր 2
8:30-9:00 վերկաց
9:00-9:30 Նախաճաշ
9։30-16:00 բարձունքի հաղթահարում
16:30-17:00 հանգիստ
17։00 -19:00 այցելություն Ջերմուկի ջրվեժ
19։30 ընթրիք
20։00-22:00 օրվա ամփոփում
22։30-քուն
Օր 3
8:30-9:00 վերկաց
9:00-9:30 Նախաճաշ
10։30 վերադարձ դեպի Երևան
17:00 Ժամանում

Նախահաշիվ
15-16 հոգանոց սովորողների խմբի համար մեկ սովորողի մասնակցության արժեքը 11,000 դրամ, որից՝ օրեկան 4.000 ական դրամ գիշերակացի կազմակերպում հյուրանոցում, 4.000 դրամ՝ ճանապարհածախս, 3000 դրամ սննդի կազմակերպում։


0 Մեկնաբանություն:

Отправить комментарий