Լրանում է Երևան մայրաքաղաքի 2800 ամյակը, տարիք, որին կարելի է նախանձել: Ասում են՝ աշխարհահռչակ Հռոմն անգամ ավելի երիտասարդ է, քան Երևանը: Սակայն երբ նայում ես, ավելի կոնկրետ, հագնում ես վարդագույն ակնոցներդ, տեսնում ես, որ նախանձելու շատ բան չկա, ընդհակառակը՝ Երևանը մի քաղաքը է, որտեղ առկա են բազմաթիվ էկոլոգիական խնդիրներ: Էկոտուր 2018-ի շրջանակներում իրականացվող «2800 խնդրով Երևան» նախագծի շրջանակներում սովորողների հետ կանդրադառնանք մեր միջավայրում առկա բոլոր էկոլոգիական խնդիրներին:
Ջրանցքերի ու գետերի աղտոտում:
Նպատակը՝ նկարագրել երևանյան ջրանցքների և գետերի ներկայիս էկոլոգիական վիճակը, հասարակության ուշադրության ուղղումը տվյալ խնդրի վրա, էկոլոգիական ուսուցման կազմակերպումը գործնական նախագծերով:
Ընթացքը-սովորողները քարտեզների միջոցով փորձում են ճշտել երևանյան ջրանցքների վայրերը, ուսումասիրում դրա պատմությունը, նկարներով ու տեսանյութերով նկարագրում ներկայիս վիճակը, ուսումնասիրում այլոց փորձը:
Արդյունքը - սովորողները հնարավորություն են ստանում տեսական գիտելիքները գործնականում կիրառել, հասարակության և պատկան մարմինների ուշադրության ուղղում տվյալ խնդրին, ստեղծվում են ուսումնական նյութեր:
Լքված շինություններ:
Նպատակը՝ Վերհանել երևանյան լքված շինությունների հետևանքով առաջացրած էկոլոգիական հետևանքները, հասարակության ուշադրության ուղղումը տվյալ խնդրի վրա, էկոլոգիական ուսուցման կազմակերպումը գործնական նախագծերով:
Ընթացքը-սովորողներ ընտրում են իրենց միջավայրում եղած որև է լքված շինություն, ուսումասիրում դրա պատմությունը, նկարներով ու տեսանյութերով նկարագրում ներկայիս վիճակը, ուսումնասիրում այլոց փորձը:
Արդյունքը - սովորողները հնարավորություն են ստանում տեսական գիտելիքները գործնականում կիրառել, հասարակության և պատկան մարմինների ուշադրության ուղղում տվյալ խնդրին, ստեղծվում են ուսումնական նյութեր:
Մեքենաների գերեզմաններ:
Նպատակը՝ Վեր հանել երևանյան ավելացող մեքենաների գերեզմանների հետևանքով առաջացրած էկոլոգիական հետևանքները, հասարակության ուշադրության ուղղումը տվյալ խնդրի վրա, էկոլոգիական ուսուցման կազմակերպումը գործնական նախագծերով:
Ընթացքը-սովորողները ընտրում են հայտնի մեքենաների գերեզմաններից մեկը, նկարներով ու տեսանյութերով նկարագրում ներկայիս վիճակը, ուսումնասիրում այլոց փորձը:
Արդյունքը - սովորողները հնարավորություն են ստանում տեսական գիտելիքները գործնականում կիրառել, հասարակության և պատկան մարմինների ուշադրության ուղղումը տվյալ խնդրին, ստեղծվում են ուսումնական նյութեր: