2018/10/26

Երևանյան հիմնախնդիրներ

Լրանում է Երևան մայրաքաղաքի 2800 ամյակը, տարիք, որին կարելի է նախանձել: Ասում են՝ աշխարհահռչակ Հռոմն անգամ ավելի երիտասարդ է, քան Երևանը: Սակայն երբ նայում ես, ավելի կոնկրետ, հագնում ես վարդագույն ակնոցներդ, տեսնում ես, որ նախանձելու շատ բան չկա, ընդհակառակը՝ Երևանը մի քաղաքը է, որտեղ առկա են բազմաթիվ էկոլոգիական խնդիրներ: Էկոտուր 2018-ի շրջանակներում իրականացվող «2800 խնդրով Երևան» նախագծի շրջանակներում սովորողների հետ կանդրադառնանք մեր միջավայրում առկա բոլոր էկոլոգիական խնդիրներին:

Ջրանցքերի ու գետերի աղտոտում:
 Նպատակը՝  նկարագրել երևանյան ջրանցքների  և գետերի ներկայիս էկոլոգիական վիճակը, հասարակության ուշադրության ուղղումը տվյալ խնդրի վրա, էկոլոգիական ուսուցման կազմակերպումը գործնական նախագծերով:
Ընթացքը-սովորողները քարտեզների միջոցով փորձում են ճշտել երևանյան ջրանցքների վայրերը, ուսումասիրում դրա պատմությունը, նկարներով ու տեսանյութերով նկարագրում ներկայիս վիճակը, ուսումնասիրում այլոց փորձը:
Արդյունքը -  սովորողները հնարավորություն են ստանում տեսական գիտելիքները գործնականում կիրառել, հասարակության և պատկան մարմինների ուշադրության ուղղում տվյալ խնդրին,  ստեղծվում են ուսումնական նյութեր:
Լքված շինություններ: 
Նպատակը՝ Վերհանել երևանյան լքված շինությունների հետևանքով առաջացրած էկոլոգիական հետևանքները, հասարակության ուշադրության ուղղումը տվյալ խնդրի վրա, էկոլոգիական ուսուցման կազմակերպումը գործնական նախագծերով:
Ընթացքը-սովորողներ ընտրում են իրենց միջավայրում եղած որև է լքված շինություն, ուսումասիրում դրա պատմությունը, նկարներով ու տեսանյութերով նկարագրում ներկայիս վիճակը, ուսումնասիրում այլոց փորձը:
Արդյունքը -  սովորողները հնարավորություն են ստանում տեսական գիտելիքները գործնականում կիրառել, հասարակության և պատկան մարմինների ուշադրության ուղղում տվյալ խնդրին,  ստեղծվում են ուսումնական նյութեր:

Մեքենաների գերեզմաններ: 
Նպատակը՝ Վեր հանել երևանյան ավելացող մեքենաների գերեզմանների հետևանքով առաջացրած էկոլոգիական հետևանքները, հասարակության ուշադրության ուղղումը տվյալ խնդրի վրա, էկոլոգիական ուսուցման կազմակերպումը գործնական նախագծերով:
Ընթացքը-սովորողները ընտրում են հայտնի մեքենաների գերեզմաններից մեկը, նկարներով ու տեսանյութերով նկարագրում ներկայիս վիճակը, ուսումնասիրում այլոց փորձը:
Արդյունքը -  սովորողները հնարավորություն են ստանում տեսական գիտելիքները գործնականում կիրառել, հասարակության և պատկան մարմինների ուշադրության ուղղումը տվյալ խնդրին,  ստեղծվում են ուսումնական նյութեր:

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий