2017/11/09

Ուսումնական ճամփորդություն դեպի Արագածոտնի մարզ


Ուսումնական ճափորդության նպատակն է սովորողներին ծանոթացնել տվյալ շրջանի բնական միջավայրին, տեղանքի պատմամշակութային կոթողներին և ծանոթացնել տվյալ շրջանի տարածքի հետ առնչվող պատմական անցքերին:

Աշխարհագրական տեսանկյունից Արագածոտնի մարզը իրենից բավականին մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Ինչպես անվանում է հուշում, երկրաբանական ծագումը սերտորեն կապված է Արագած լեռան հետ, որը ամբողջովին լավաների հսկայական շերտերով ծածկել է մարզի տվյալ հատվածը՝ արդյունքում տեղ-տեղ թողնելով շինանյութերի օգտակար հանածոներ, մերկացած հրաբխային ժայռեր, քարաթափվածքներ: Կարելի է ասել, որ տարածքի երկրաբանական ժամանակագրությունը ուսումնասիրելու համար առկա են բոլոր նախադրյալները:
Կլիմայական տեսանկյունից Արագածոտնի մարզը իրենից հետաքրիր անցումային գոտի է ներկայացնում, երբ չորցամաքային կլիման սկսում են նահանջել՝ բարեխառն լեռնային գոտուն զիջելով: Կլիմայական այս անցումը նաև իր հետքն է թողել տեղի բնակչության հիմնական զբաղմունքի վրա:
Արագծոտնի մարզի աշխարահագրական ուսումնասիրությունը թերի կլինի առանց մարզի տարածքով հոսող գետի՝ Քասախի ու իր կիրճի ուսումնասիրության, որոնք ամբողջացնում են թե՛ մարզի բնապատկերները, թե՛ երկրաբանական ժամանակագրությունը:

Պատմական ու մշակութային տեսանկյունից մարզում առկա  են տարբեր դարերի բազմաթիվ հուշակոթողներ, որոնք ներկայացնում են ինչպես տվյալ ժամանակաշրջանի ճարտապետությունը, այնպես էլ իրենց մեջ պատության մասնիկներ են կրում:
Հատկապես հիշատակության են արժանի Կոշի Ամրոցն ու Սբ. Ստեփանոս եկեղեցին, Աղձքի արքունական դամբարանը, Արուճի Սբ. Գրիգոր եկեղեցին, Արծվի թևեր հուշարձանը և, իհարկե, Աշտարակ քաղաքի եկեղեցիները:




0 Մեկնաբանություն:

Отправить комментарий