2017/10/29

Վաղեմության հետքերով

 Միշտ էլ արտասովոր ու հետաքրքիր է եղել հոկտեմբեր ամիսը։ Արդեն յոթերորդ ուսումնական տարին կրթահամալիրում սկսողիս համար ի սկզբանե հոկտեմբերը անցել է արցախյան շնչով։ Եվ ահա երեք տարի անընդմեջ ուսումնական ճամբարներից հետո, չորս տարի ընդմիջելով, կրկին վերցրեցինք դեպի Արցախ տանող ճանապարհը։ Չորս տարին բավականին երկար ժամանակ է, որպեսզի կարողանաս այլ աչքերով նայես ու նկատես բոլոր փոփոխությունները։ Առաջին կարևոր փոփոխությունն այն էր, որ վերջապես ավարտվել էր Վարդենիս -Մարտակերտ ճանապարհի շինարարությունը, և ավելի  լավ հնարավորություն էր տալիս Մռավի լեռների ստորոտից հասնել մինջև Թարթառի հովիտը` անընդհատ հիասքանչ բնապատկերներ վայելելով։ Այս տարիների ընթաքում վերակառուցվել է նաև Դադիվանքը, որը շուտով կներկայանա որպես առանձին վանական համալիր։ Իհարկե, այս փոփոխությունները ոգևորիչ և գովելի էին, սակայն մյուս կողմից նաև տխրեցնողն էր շատ։  Կարծես թե առաջվա պես զիլ ձայնով չէր քչքչում Թարթառը, ինձ սակավաջուր թվաց այս տարի։ Տեղացիներից պարզեցի, որ չի աշխատում նաև Դրնբոնի գործարանը: 
Երբ հասանք Շուշի, երեկոյան ժամը 18։00-ին քաղաքը կարծես թե սուզվել էր գիշերային քնի մեջ, իսկ փողոցները դատարկ էին։ Հույս ունեմ, որ վաղն արթնանալուց հետո իմ առջև մի փոքր այլ Արցախ կբացվի։


0 Մեկնաբանություն:

Отправить комментарий