2017/08/10

Քայլարշավ Զանգվի ափերով

«Գետը քաղաքում» նախագծի շրջանակներում ավագ դպրոցի սովորողների հետ նախատեսում ենք կազամակերպել քայլարշավ Զանգվի ափերով՝ հոսքին հակառակ ուղղությամբ, Արգավանդից մինչ Բագրատունյաց փողոց:
Երևանից դուրս գալուց հետո Արգավանդն առաջին բնակավայրն է, որտեղով հոսում է Հրազդան գետը: Հունի այս հատվածում, որը ձգվում է մոտ 4 կիլոմետր, անցնում է Երևանի ամենահայտնի երկու բլուրների՝ Կարմիր բլուրի ու Եռաբլուրի միջև՝ անընդհատ դիտակետում պահելով ինչպես Հրազդան գետը՝ այնպես էլ նրան զուգահեռ հոսող արհեստական ջրանցքները: Հունի այս հատվածում առկա են սառած լավային հոսքերից առաջացած ոչ խոշոր ժայռեր, որոնք ավելի հայտնի են «քարերի սիմֆոնիա»  անվամբ

 Արգավանդից մինչ Բագրատունյաց փողոց քայլելողին չեն կարող խիստ հակասական զգացողություններ չպատել, քանի որ ականատես ենք լինում մարդու և բնության հարաբերությունների տարբեր դրսևորումների, մի կողմից կանաչած ու ծաղկող այգիներ ու գետի ջրում լողացող ընտանի թռչունները են, մյուս կողմից՝ անհասկանալի արգելքներ ու պատնեշներ, ինչպես նաև լքված ու կիսավեր շինություններ: Գետը այս հատվածում բավականին վարար է՝ մանավանդ գարնան ամիսներին, ու հենց այդ հանգամանքով է պայմանավորված, որ տեղ-տեղ շատ են կենցաղային աղբի մնացորդները, որոնք  աղավաղում են տեսարանը: Այս հատվածի վերջնամասում կարող ենք ականատես լինել երկու աներևակայելի տեսարանի, նախ՝ փոքր-ինչ բարձունքում հայտնվելով նկատվում են օձաձև ձգվող գետի գալարներն ու հրազդանյան այգեստանները, և, իհարկե, երևում է, թե ինչպես են մարդիկ դեռևս մի քանի դար առաջ գործող եղանակով ջուր մղում գետից:

1 комментарий: