2022/10/22
2022/10/09
Պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման բաժին
Պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման բաժին
Առարկայի դասավանդման մեթոդիկա. Աշխարհագրություն
2022/10/07
ՀՀ ռելիեֆի քարտեզ
Նշել հետևյալ ծալքաբեկորաբոր լեռնաշղթաները.
Վիրահայոց, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Միափորի, Արեգունու, Սևանի, Արևելյան Սևանի, Վայքի, Զանգեզուրի, Բարգուշատի
2022/10/04
Բաց դաս. ուսումնական նյութի յուրացումը քարտեզագրման միջոցով
Նախագծի նպատակն է սովորողների մետ քարտեզով աշխատելու հմտությունների զարգացումը, աշխարհի երկների բաշխումը ըստ քանակական ցուցանիշների, աշխարհի քաղաքական քարտեզի հետ ծանոթացումը:
Նախագծի ընթացքը-սովորողները
ուրվագծային քարտեզի միջոցով, օգտագործելով պայմանական նշանները պատկերում են
համպատասխան տեղեկությունը, այդ ընթացքում ծանոթանալով տարածքով և բնակչության թվով ամենախոշոր
երկրներին:
Նախագծի արդյունքը-
սովորողները կազմում են սեփական քարտեզներ, ձեռք են բերում քարտեզագրական
հմտություններ՝ մասնավորապես գունային արտահայտման հնարավորությունը, սովորում են
քարտեզ ընթերցել:
Անհարժեշտ հղումներ
2022/10/01
Սովորող-սովորեցնող նախագիծ. Բաց դաս կրտսեր դպրոցի սովորողների հետ:
Մասնակիցներ-աշխարհագրության ընտրությամբ գործունեության սովորողներ, կրտսեր
դպրոցի սովորողներ:
Օրը, ժամը 13.10.2022
Վայրը՝ Հյուսիսային դպրոց
Նպատակները աշխարհագրության
·
Ընտրության գործունեության խմբի գործունեության
արդյունքների ցուցադրություն
·
Աշխարհագրության ընտրության գործունեության խմբի
սովորողների մոտ հմտությունների զարգացում
·
Կրտսեր դպորցականների համար հետաքրիքիր, բացահայտող
դասի կազմակերոպում:
Նախագիծն իրականցավում է
հետևյալ փուլերով
1.Նախապատրաստական փուլ
2. Սարքի աշխատանքի հետ
ծանոթացման փուլ
3. Ներկայացման փուլ
Նախապատրաստական փուլում
սովորողները ծանոթանում են երկրի ձևին, չափերին և կառուցվածքին, մանրամասն
ուսումնասիրում երկրագնդի օրեկան և տարեկան պտույտի հետևանքները: Այս փուլում
անհրաժեշտ է մի շարք նյութերի ու տեսական մասի ուսումնասիրություն:
Երկրորդ փուլում սովորողները ծանոթանում են օրբիտարյումի աշխատանքնի սկզբունքներին: Սարքի աշխատանքն ուսոմնասիրելու
արդյունքում սովորղները նախ ամրապնդում են իրենց ձեռք բերած գիտելիքները և
ըմբռնում են երևույթների փոփոխությունը, որոնք արդեն արտահայտվում են սարքի վրա:
Բաց դասի ընթացքում ընտրությամբ խմբոր սովորողները սարքի աշխատանքի միջոցով
ներկայացնում են առօրյա կյանքում հանդիպող երևույթների բացատրությունը՝ ամբողջացնելով
սովորողների պատկերացումները: Սույն բաց դասը իրականացվում է կրտսեր դպրոցի
սովորողների հետ, որպես «Տիեզերք» նախագծի բաղկացուցիչ մաս:
2022/09/26
Հետազոտական աշխատանքներ
Տիրան Ուզունյան-Համամոլորակային ժողովրդագրական հիմնախնդիրը- Մարիամ Բադալյան- Զբոսաշրջության զարգացման հեռանկարները Հայաստանում
- Գրիշա Ենոքյան-Համամոլորակային ժողովրդագրական հիմնախնդիրը
- Ալիսա Աբրահամյան-Մարդու առողջություն էկոլոգիական ասպեկտները
- Մկրտիչ Պապիկյան Համամոլորակային ժողովրդագրական հիմնախնդիրը
- Մարգարիտա Բալայան- Աշխարհի ամենավտանգավոր վայրերը
- Վահան Մանուչարյան-Էկոտուրիզմի զարգացման հեռանկարները Հայաստանում
- Վիգեն Հովակիմյան- Էկոտուրիզմ
2022/09/11
«Էկոլոգիա» դասընթացի կրեդիտներ
«Էկոլոգիա» դասընթացի կրեդիտներ
- Ներկայություն դասերին - 2 կրեդիտ
- Մասնակցություն դասերին - 2 կրեդիտ
- Աշխատանք բլոգում - 2 կրեդիտ
- Մասնակցություն ուսումնական ճամփորդություններին և ճամբարներին -2 կրեդիտ
- Մասնակություն կրաթահամալիրային ստուգատեսներին, կամ գործնական աշխատանքների իրականացում - 2 կրեդիտ
Ներկայություն դասերին, առավելագույնը 2 կրեդիտ
Մասնակցություն դասերին առավելագույնը 2 կրեդիտ
- Սույն կրեդիտը սովորողը հավաքում է դասապրոցեսի ընթացքում կազմակերպված քննարկումներին, ներկայացումներին
- Պարբերաբար, ակտիվ մասնակցություն-2 կրեդիտ
- Ոչ պարբերաբար, մասնակի ակտիվ մասնակցություն -1.5 կրեդիտ
- Ոչ պարբերաբար, ոչ ակտիվ մասնակցություն 1 կրեդիտ
- Պասիվություն – 0 կրեդիտ
Աշխատանք բլոգում՝
առավելագույնը 2 կրեդիտ
- Բոլոր աշխատանքների պարտաճանաչ կատարում՝ բոլգում կատարված աշխատանքների պահանջների համապատասխան-2 կրեդիտ
- Բոլոր աշխատանքների կատարում՝ մասնակցի թերացումներով-1,5
- Հանձնարված աշխատանքների ոչ ամբողջական կատարում, կամ աշխատանքում առկա նկատելի թերացումներ-1 կրեդիտ
- Բլոգում որոշակի աշխատանքների ներկայություն-0,5 կրեդիտ
- Աշխատանքների բացակայություն- 0 կրեդիտ
Մասնակցություն ուսումնական ճամփորդություններին
և ճամբարներին՝ առավելագույնը 2 կրեդիտ
- Ուսումնական ճամփորդությունների ու ճամբարների ակտիվ մասնակցություն, պատումների պատշաճ ներկայացում բլոգում - 2 միավոր (նվազագույնը՝ 4 ճամփորդություն)
- Ուսումնական ճամփորդությունների ու ճամբարների մասնակի մասնակցություն, ճամփորդությունների պատումների ներկայացում բլոգում-1,5 կրեդիտ
- Մասնակցություն նախատեսված ճամփորդությունների կեսին-1 կրեդիտ
- Ուսումնական ճամփորդությունների չմասնակցություն 0 կրեդիտ
Մասնակություն
կրաթահամալիրային ստուգատեսներին, կամ գործնական
աշխատանքների իրականացում
- Ստուգատեսային աշխատանքի հայտագրում, աշխատանքնի պատշաճ ներկայացում-2 կրեդիտ
- Մասնակցություն ստուգատեսին -1կրեդիտ
2022/09/08
Հետազոտական աշխատանքի թեմաներ
Մարդու առողջություն էկոլոգիական ասպեկտները- Աշխարհագրական մտքի զարգացման պատմություն
- Համամոլորակային ժողովրդագրական հիմնախնդիրը
- Զբոսաշրջության զարգացման հեռանկարները Հայաստանում
- Տնտեսության զարգացման հեռանկարները հայաստանում
- Քաղաքաաշխարհագրական հիմնական հայեցակարգերն և դրանց ժամանակակից դրսևորումները
- ԱՄՆ-ի գերտերության վերածվելու բնաաշխարհագրական նախապայմանները















