2014/02/25

Անտառօգտագործումը ՀՀ-ում



Անտառօգտագործման տակ հասկանում են հասարակության նյութական պահանջմունքների բավարարումն անտառային ռեսուրսներով, որը պայմանավորված  է սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակով և անտառային ռեսուրսների վիճակով ու դինամիկայով: Սահմանումից հետևում է, որ անտառը ոչ միայն հումքային ֆունկցիա կատարող ամբողջություն է, այլ ունի բազում այլ ֆուկցիաներ, որոնք բխում են նրա բազմանպատակ օգտագործումից:
Առանձնացվում է անտառների երկու գլխավոր ֆունկցիա հումքային և ոչ հումքային:
ՀՀ-ն աշխարհի սակավանտառ երկրներից է, բայց մարդկության ծագման սկզբնական փուլերում Հայաստանի շուրջ 40%-ը եղել է անտառածածկ, որը ժամանակի ընթացքում մարդկային գործոնի ազդեցությամբ աստիճանաբար կրճատվել է:
ՀՀ-ում պաշտոնական տվյալներով անտառային հողային ֆոնդը կազմում է 459900 հա, որից անտառածածկ 334100 հա: Անտառային ֆոնդի մեջ մտնում են նաև թփուտներ, խոտհարքներ, արոտներ և այլ հողեր: 
Ներկայումս տարբեր փորձագիտական գնահատակնների ՀՀ անտառածածկ տարածքները կազմում են ոչ թե ՀՀ տարածքի 11%-ը, ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրությունների մեջ, այլ նվազել է և հասել 8%-ի կամ 245000 հա :
Անտառային օրենսդրության համաձայն անտառ հասկացությունը բնութագրվում է հետևյալ կերպ` ծառաթփային բուսականության գերակշռությամբ կենսաբանական բազմազանության ու բնական միջավայրի բաղադրիչների փոխադարձորեն կապված և միմյանց վրա փոխազդող ամբողջությունը, որի նվազագույնը մակերեսը կազմում է 0.1 հա, նվազագույն լայնությունը 10մ և որտեղ ծառերի սաղարթը ծածկում է տվյալ տարածքի առնվազն 30 %-ը:
ՀՀ-ում անտառները և անտառային հողերը լինում են պետական, համայնքային և մասնավոր:
ՀՀ-ում անտառները դասակարգվում են ըստ նպատակային նշանակության հետևյալ խմբերի մեջ.
1) Պաշտպանական նշանակության, որի մեջ մտնում են.
ա) ջրային օբյեկտների ջրապահպան գոտիների անտառները.
բ) բարձր թեքության (30 աստիճանից ավել) վրա գտնվող անտառները.
գ) անտառների վերին և ստորին սահմանների 200 մետր լայնությամբ տարածքը.
դ) կիսաանապատային, տափաստանային, անտառատափաստանային գոտիներում աճող անտառները.
ե) բուսաբանական, կենդանաբանական այգիների, դենդրոպարկերի շրջակա անտառները` 100 մետր շառավղով:
Պաշտպանական նշանակության անտառներում արգելվում է անտառավերականգնման հատումների իրականացումը:
2) Հատուկ նշանակության, որի մեջ մտնում  են.
ա) բնության հատուկ պահպանվող տարածքներում ընդգրկված անտառները.
բ) քաղաքային և քաղաքամերձ անտառները.
գ) ռեկրեացիոն և առողջարարական անտառները.
դ)  սահմանային, ռազմական նշանակության  անտառները.
ե) պատմական և գիտական արժեք ներկայացնող անտառները.
զ) սանիտարական գոտիները պահպանող անտառները:
Հատուկ նշանակության անտառներում սահմանափակվում և արգելվում են անտառօգտագործման այն ձևերը, որոնք չեն համապատասխանում այդ տարածքների պահպանության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ռեժիմին:
3) Արտադրական նշանակության, որի մեջ մտնում են
ա) Արտադրական նշանակության անտառներն են բնափայտի շարունակական արտադրությունն ապահովող անտառները, որոնք չեն դասվում հատուկ և պաշտպանական նշանակության անտառների շարքին:
բ) Արտադրական նշանակության անտառներում բնափայտի մթերումն իրականացվում է անտառաշինական նախագծերի հիման վրա` միջանկյալ (խնամքի), սանիտարական և անտառավերականգնման հատումների միջոցով,  հատման տարիքի հիման վրա՝ անտառի կենսաբանական առանձնահատկությունների բարելավման նպատակով` ապահովելով շրջակա միջավայրի վրա բացասական ներգործությունների կանխարգելումը, իսկ դրա անհնարինության դեպքում` բացասական ներգործությունների  հետևանքների վերացումը:
ՀՀ-ում առանց անտառային էկոհամակարգին վնաս հասցնելու՝ անտառներում կարող են իրականացվել անտառօգտագործման հետևյալ տեսակները. 
Առաջնային մթերում.
1. Արտադրական նշանակության պետական և համայնքային անտառներում բնափայտի մթերումն իրականացվում է միջանկյալ (խնամքի) և սանիտարական հատումների, իսկ հասուն և գերհասուն ծառուտներում` անտառավերականգնման հատումների արդյունքում:
2. Պաշտպանական և հատուկ նշանակության անտառներում բնափայտի մթերումն իրականացվում է միջանկյալ (խնամքի) և սանիտարական հատումների արդյունքում, բացառությամբ պետական արգելոցների:
բ) երկրորդական անտառանյութի մթերում, ընդ որում
1. Երկրորդական անտառանյութի մթերումն իրականացվում է առանց անտառին վնաս պատճառելու:
Երկրորդական անտառանյութի մթերումը պետական անտառներում իրականացվում է անտառահատման տոմսի հիման վրա:
2. Կոճղերի մթերումն  արգելվում է 12 և ավել աստիճան թեքություն ունեցող լանջերում, ինչպես նաև այն անտառներում, որտեղ այն կարող է հողատարման երևույթներ առաջացնել կամ տնկարկներին վնաս պատճառել:
3. Երկրորդական անտառանյութի մթերում թույլատրվում է պաշտպանական և արտադրական նշանակության անտառներում, եթե այլ բան սահմանված չէ սեփականատիրոջ կողմից:
գ) կողմնակի անտառօգտագործում, ընդ որում
1. Անտառային հողերում առանց անտառին վնաս պատճառելու կարող են իրականացվել ոչ բնափայտային անտառանյութի` պտուղների, հատապտուղների, ընկույզների, սնկերի, ուտելի բույսերի և դեղաբույսերի, տեխնիկական հումքի մթերում, ինչպես նաև մեղվանոցների, փեթակների տեղադրում, խոտհունձ և արածեցում` անտառօգտագործման պայմանագրի և անտառային տոմսի հիման վրա:
Անտառային հողերում առանց անտառին վնաս պատճառելու կարող է իրականացվել գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցման և պտղահատապտղային, ընկույզների և դեղաբույսերի տնկադաշտերի ստեղծման, ինչպես նաև խոտհնձի և արածեցման նպատակով անտառային հողերի օգտագործում` վարձակալության պայմանագրի հիման վրա:
2. Կողմնակի անտառօգտագործման համար հատկացված տարածքներում արգելվում են ծառերի հատումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում ընդգրկված հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բույսերի հավաքումը:
Անտառներում խոշոր և մանր եղջերավոր անասունների արածեցումն արգելվում է:
դ)կենդանական աշխարհի վերարտադրության կազմակերպման և օգտագործման նպատակներով անտառօգտագործում,
ե) գիտահետազոտական նպատակներով անտառօգտագործում.
զ) մշակութային, առողջարարական, սպորտի, հանգստի և զբոսաշրջության նպատակներով անտառօգտագործումը մասնավորապես ներառում է`
1) անտառների կանաչ գոտիներում և բնակչության հանգստի համար օգտագործվող այլ տարածքներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծառայությունների կազմակերպումը.
2) բնակչության սպասարկման կազմակերպումը՝ պահպանելով հրդեհային անվտանգության կանոնները և սանիտարական պահանջները.
3) զբոսաշրջության, մարզական և մանկապատանեկան ճամբարների կազմակերպումը դրանց համար սահմանված կարգով առանձնացված անտառային հողերում.
4) զբոսաշրջության երթուղիների կազմակերպումը.
5) որսորդությունը և ձկնորսությունը:

Այսպես համաձայն ՀՀ օրենսգրքի ՀՀ-ում թույլատրվում են միայն սանիտարական անտառահատումները:
Սակայն Հայաստանի անտառները վերջին 70 տարիների ընթացքում ենթարկվել են գերհատումների: Առաջինը տեղի է ունեցել 1930-1950-ական թվականներին, երբ հատումները կատարվել են արդյունաբերական նպատակներով: Երկրորդը տեղի է ունեցել 1991թ.-ից հետո, որի ժամանակ անտառը հատվեց (շուրջ 17 հազ. հա) և որպես վառելանյութ օգտագործվեց բնակչության կողմից: 1992 թ.-ից ի վեր միջին հաշվով հատվել է 1 մլն 400 հզ. խմ փայտանյութ, որ տարեկան բացարձակ աճը (450000 խմ) գերազանցել է մի քանի անգամ: Սրանց հետևանքով անտառներում տեղի է ունեցել խորը կառուցվածքային փոփոխություններ` ծառերը մասամբ կորցրել են իրենց բնական վերկանգնման ունակությունը, իջել է արտադրողականությունը, խախտվել է անտառների ջրաբանական ռեժիմը, ակտիվացել են էրոզիոն երևույթները: Դրանց հետևանքով մեծացել է սելավների և սողանքների հավանականությունը: Ներկայումս տեղի է ունենում անտառների սուկցեսիա` բնական անտառը հետզհետե վերածվում է երկրորդային անտառի, թփուտների, այնուհետև արոտների և խոտհարքների:
ՀՀ բոլոր անտառներում փայտանյութի ողջ պաշարը գնահատվում է 30 մլն խմ, որի 90 %-ը բաժին է ընկնում հաճարենուն:
Ներկայումս ՀՀ անտառներ մոտ 70%-ը  կազմալուծված ու ծերացած են, համեմատաբար դժվարամատչելի հասուն ու գերհասուն անտառներում կենտրոնացած են փայտանյութի զգալի պաշարներ, որոնք ռելիեֆի կտրտվածության ու դժվար հասանելիության պատճառով զերծ են մնում անտառօգտագործման շատ տեսակներից: Չկարգավորված անհատռահատումները և անտառապաշտպան միջաոցառումների բացակայությունը հանգեցրել է անտառների հրեդհավտագավորության բարձրացմանը (անտառի մակերևույթը շատ է տաքանում առատ լույսի պատճառով և առկա է “վառելիք”` հատումների հետևանքով թափված ճյուղեր և տերևներ):
ՀՀ անտառների 47%-ը ըստ տարիքի միջին հասակային դասի է, 26.3 %-ը հասուն և գերհասուն, 6.5 %-ը մատղաշ: Մատղաշ հասակի ցածր քանակությունը վկայում է, որ անտառը գնում է դեպի ծերացում, բնական վերականգնումն անբավարար է, հատկապես կաղնուտներում, որի հետևանքով առանձին դեպքերում տեղի է ունենում անցանկալի տեսակափոխություն` կաղնուն փոխարինում է բոխին: Բնական սերմային վերկագնումը համեմատաբար լավ է ընթանում բոխուտներում  և հաճարուտներում:



2014/02/23

Կենսաբազմազանության պահպանման հիմնախնդիրը ՀՀ-ում



«Կենսաբազմազանություն» հասկանցությունը կազմված է երկու բառից՝ կենսաբանական և բազմազանություն ու սովորաբար օգտագործվում է կենդանի օրգանիզմների տեսակային բազամզանությունը և փոփոխականությունը նկարագրելու համար: Լայն իմսատով այն ներառում է բազմաթիվ այլ չափանիշներ և հանդիսանում  «կյանքը Երկրի վրա» հասկացության հոմանիշ:
Կենսաբանական բազմազանությունը Երկրի վրայի կյաքի ողջ բազմազանությունն է, որը ներառում է կենդանի բնությունը կազմող բույսերի, կենդանիների, մանրէների միլիոնավոր տեսակները, դրանց գենային կազմը և բարդ էկոհամակարգերը:
Կենսաբազմզանության պահպաման համար մշակված է գիտական ռազմավարություն, որի հիմնական տարրերը 5-ն են.
·         հազվագյուտ տեսակների հատուկ բուծում հատուկ բուծարաններում
·         կենդանիների և բուսյերի վերադարձ գոյության բնական միջավայր
·         գենոֆոնդի պահպանություն
·         օրենսդրական պահպանություն
·         տարածքային պահպանություն
ՀՀ-ում նույնպես կենսաբազմազանության պահպանությունը հրատապ էկոլոգիական հիմնախնդիրներից մեկն է: Բազմաթիվ բրածո մնացորդներ վկայում են, որ ՀՀ տարածքում կենսաբազմազանության ձևավորումն անցել է բարդ ու երկար ճանապարհ: Տարբեր երկրաբանական դարաշրջանների նստվածքային ապարներում գիտնականները հայտնաբերել են կենդանիների և բույսերի բազամաթիվ տեսակների գոյության ապացույցներ, ընդ որում ծառաբույսերի տեսակների թիվը կազմել է 169: Համամատություն համար նշենք, որ ՀՀ-ում ներկայումս աճում է 47 տեսակի ծառ:
Ներկայումս ՀՀ տարածքում հաշվվում են բակտերիաների, ջրիմուռերի և ցածրակարգ բույսերի մի քանի տասնայակ հազարավոր տեսակներ, բույսերի ավելի քան 3500 տեսակ:
ՀՀ կեսաբազմազանությունն ուշագրավ է նաև նրանով որ այստեղ շատ են հանդիպում էնդեմիկ, ռելիկտային և հազվադեպ հանդիպող տեսակներ:
Սակայն տարեցտարի աշխարհի այդ թվում  և ՀՀ կեսաբազամազանությունը պակասում է: Գոյություն ունի դրա երկու պատճառ՝ բնական և մարդածին: Դրանցից ամենաինենսիվը կենսաբազմազանության կրճատման վրա ազդում է մարդկային գործոնը: Ըստ Բնության և բնական պաշարների պահպանության միջազգային միության տվյալների 1600 թ.-ից մինչև 2000 թ., այսինքն վերջին 400 տարիների ընթացքում մարդու գործունեության ուղղակի և անուղղակի ազդեցությունների հետևանքով Երկրի վրայից անհետացել են թռչունների ավելի քան 95 և կաթնասունների 62 տեսակ:
 ՀՀ-ում նույնպես իրականացվում է կենսաբազմազանության պահպանություն ըստ վերոնշյալ ռազմավարական 5 տարրերի:
Կենսաբազմազանության պահպանման համար ՀՀ-ում գործում են մի շարք օրենքներ: Բնության պահպանության մասին ՀՀ օրենսդրության (1991թ.) հիմունքերը սահմանում են ՀՀ բնապահպանական քաղաքականությունը և ուղղված են ապահովելու բնական միջավայրի պահպանության և օգտագործման կարգավորմանը, ինչպես նաև անհրաժեշտ իրավական հիմքեր ստեղծելուն՝ ըդերքի, ջրերի, մթնոլորտային օդի, բուսական և կենդական աշխարհի, անտառների պահպանության և օգտագործման հարաբերությունները կարգավորող բնապահպանական օրենսդրության զարգաման համար:
Կենսաբազմազանության պահպանման համար հատկապես կարևոր դրանց գույքագրումը կամ ասպես կոչված Կարմիր գրքերի ստեղծումը:
ՀՀ-ում անհետացող տեսակների մասին տեղեկատվությունը ներկայացված է ֆլորայի և ֆաունայի Կարմիր գրքերում:
Մեր երկրի 30000 կմ2–ից փոքր տարածքի վրա ներկայացված են Կովկասի ամբողջ ֆլորայի գրեթե կեսը և տարածաշրջանի բոլոր հիմնական բուսական համակեցությունները` բացառու­թյամբ խոնավ մերձարևադարձային բուսականության:
Մինչ օրս ՀՀ–ում գործում էր դեռևս 1990 թ–ն հրատարակված «Հայկական ՍՍՀ Կարմիր գիրք»–, որտեղ ընդգրկված են 387 տեսակի հազվագյուտ և անհետացող անոթավոր բույսեր, որոնց ճակատագիրը մնում է մասնագետների ուշադրության կենտրոնում:
ՀՀ նոր Կարմիր գրքի պատրաստումը իրականացվել է 2007–2009 թթ. ժամանակահատվածում առկա տվյալների և նոր դաշտային ուսումնասիրությունների հիման վրա` ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի մասնագետների կողմից: Հարկ է նշել, որ ներկայացվող Կարմիր գրքում ներառվել են նաև մակրոսկոպիկ սնկեր, որոնք ընդգրկված չեն եղել նախկին «Կարմիր գրքում»: Տեսակները գնահատելիս, հաշվի են առնվել ծավալուն նոր նյութեր, որոնք կուտակվել են Կարմիր գրքի առաջին հրատարակության լույս տեսնելուց հետո` 20 տարվա ընթացքում: ՀՀ նոր Կարմիր գրքի բույսերին վերաբերող մասը ներառում է 452 տեսակի բույսերի և 40 տեսակի սնկերի նկարագրություն: Բացի դրանից Կարմիր գրքի երկրորդ բաժնում (մաս Բ) ներկայացվում է տեղեկատվություն ևս 223 բուսատեսակների մասին, որոնց վիճակը մտահոգիչ է:
Կարմիր գրքի կենդանիներին վերաբերող մասը նույնպես մտահոգիչ է: Վերջին տարիներին կատարված անողնաշար կենդանիների ուսումնասիրությունը բացահայտեց Հայաստանում շուրջ 316 էնդեմիկ և 300–ից ավելի հազվագյուտ ու անհետացող տեսակների առկայությունը: Այդ կենդանիներից են ծղրիդները, մորեխները, բզեզները, երկրաթևանիները, փափկամարմինները և այլ տեսակներ: Հանրապետությունում հանդի­պող 53 տեսակի սողուններից շատերը հանդիսանում են հայկական լեռնաշխարհի և կովկասյան ֆաունայի էնդեմիկներ և կանգնած են անհետացման ճանապարհին: Այդ տեսակներից են` փոքրասիական տրիտոնը, անդրկովկասյան բազմագույն մողեսիկը, հանրա­պետության հյուսիսային շրջաններում տարածված կուսածին ժայռային մողեսները, անդրկովկասյան սահնօձը, սևագլուխ ռինխոկալամուսը, Դարևսկու իժը: Կաթնասունների տեսակներից վեցը, իսկ ձկներից` 4–ը հանդիսանում են էնդեմիկներ: Առավել վտանգված վիճակում են գտնվում ընձառյուծը, հայկական մուֆլոնը, բեզոարյան այծը, խայտաքիսը, ջրասամույրը, մանուլը և այլն:
Համաձայն ՀՀ Կարմիր գրքի վարման կարգի՝ ՀՀ բույսերի և կենդանիների Կարմիր գիրքը քննարկվել է ՀՀ Կարմիր գրքի վարման հանձնաժողովի նիստում, որը տվել է իր դրական եզրակացությունը: ՀՀ բույսերի և կենդանիների (առանձին գրքերի տեսքով) Կարմիր գիրքը հաստատվել է ՀՀ կառավարության 29.01.10 թ. թիվ 72– որոշմամբ:
ՀՀ-ում կենսաբազմանության պահպանումը իրականացվում է նաև տարածքային կտրվածքով:  
ՀՀ-ում ֆաունայի կենսաբազմազանության պահպանման համար ստեղծվել է Երևանի կենդանաբական այգին 1940 թ.: Այն իրենից ներկայացնում  է գիտահետազոտական և կրթական օջախ, որտեղ վայրի կենդանիները ապրում, բազմանում և ցուցադրվում են: Կենդանաբանական այգու 32 տեսակի կենդանիներ և թռչուններ գրանցված են միջազգային Կարմիր գրքում:
ՀՀ-ում ֆլորայի կենսաբազմազանության պահպաման համար ստեղծվել է նաև Երևանի բուսաբանական այգին, որտեղ մշակվում, ուսումնասիրվում են բույսեր և քարոզվում է բուսաբանական գիտելիքներ: Այգին հիմնադրվել է 1935 թ. Այստեղ աճում են ավելի քան 1200 ծառաթփային և մոտ 2000 տեսակի ջերմատնային բույսեր: ՀՀ ֆլորան ներկայացված  է ավելի քան 1000 տեսակներով: Պահպանվում են նաև մոտ 1000 տեսակ արևադարձային և մերձարևադարձային բուսյեր:
Տարածքային պահպանության մյուս տեսակները են ազգային պարկերը (4 հատ), արգելոցները (3 հատ), արգելավայրերը (27 հատ) և բնության հուշարձան: