Ժամանակին հրապարակած հոդվածներից մեկում համոզմունք էի հայտնել, որ հանրակրթության գլխավոր նպատակներից մեկը՝ իրատես մտածող քաղաքացիներ ձևավորելու հնարավություններ ստեղծելն է։ Այս առումով առանձնահատուկ նշանակություն էկոլոգիական կրթությունը, իսկ էկոկիրթ հասարակությունը ըստ իս կայուն առաջընթացի ամենակարևոր բաղադրիչներից է։
Նախապատրաստվելով էկոտուր 2024-ի և կարևորելով էկոլոգիա դասընթացի կրթադաստիարակչական
առաքելությունը, ինչպես նաև դասընթացի ժամանակ ձեռք բերած գիտելիքների ամրապնդում ու
գործնական կիրառելու հնարավորությունը էկոտուր 2024-ի շրջանակներում նախաձեռնում ենք
հանդիպում «Մաքուր» հասարակական նախաձեռնության
կազմակերպիչների հետ։
Նախաձեռնությունը հիմնականում կազմված է երիտասարդներից,
ովքեր միջավայրի բարելավմանը ուղղված մի շարք գործնական
նախագծերի հեղինակ և իրականացնող են։
Հանդիպում նախագծի նպատակներն են
1. Փորձի փոխանակումն ու համատեղ նախագծերի
մշակումը
2. Հասարակական ակտիվության բարձրացման
ուղղված ջանքերի ներկայացումը
3. Էկոտուր
2024-ի ու էկոլոգիական կրթության գաղափարների ներկայացումն ու տարածումը։
Նախագծի
ընթացքը։ Մինչ հանդիպումը սովորողները նախապես ծանոթանում են նախաձեռնության գործունեությանն ու իրականացված նախագծերին,
առանձնացնում իրենց հուզող հարցերը, հանդես գալիս առաջարկություններով։
Նախագծից ակնկալվող արդյունքները
1. Մասնակիցների ներգրավում իրականացվող
բնապահպանական նախագծերին
2. Կուտակված փորձի փոխանակում
Հանդիպումը
տեղի կունենա մատի 22-ին՝ ժամը 11։00-ին, ավագ դպրոցի ընթերցասրահում։ Հանդիպումը նախատեսված
է 10-11-րդ դասարանի սովորողների համար, սայկան կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий