2023/10/31

Ինտելեկտուալ թիմային խաղերի կազմակերպումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

 Պատիվ ունեմ հայտարարելու, որ վերջին տարիների համառ ու հետևողական աշխատանքի արդյունքում կրթահամալիրում թիմային ինտելեկտուալ խաղերը դարձել են ամենասպասված, իսկ շատ սովորողների համար՝ ամենասիրելի իրադարձություններից մեկը։ Ինքս դեռ շատ վաղուց տարված եմ եղել այսպիսի խաղերով ու միշտ էլ բարձր եմ գնահատել դրանց դերը անհատի զարգացման գործում։  

Խաղերը կազմակերպվում են «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» և «Փաստաշար» ձևաչափերով, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առավելությունները ։  

Այսպիսի խաղերի ճիշտ կազմակերպումն ուսուցչի ձեռքին բավականին լուրջ ու ազդեցիկ գործիք է, որը հնարավորություն է ստեղծում սովորողներին գիտելիքներ ու հմտություններ փոխանցել։ Ստացվող հմտությունների շարքում առաջին հերթին կցանկանայի առանձնացնել թիմային աշխատանքի փորձը։ Ինչպես ցույց է տալիս արդյունքների վերլուծությունը՝ սովորաբար միշտ հաջողության են հասնում այն թիմերը, որոնք ունեն միմյանց հետ խաղալու ամենաերկար փորձը։ Մասնավորապես վերջին երեք տարիներին ամենալավ արդյունքը գրանցել է 2022-2023թթ շրջանավարտներից կազմված խումբը ( թիմը կոչվում էր «Արմենոիդներ»), որը գրեթե միշտ հանդես է եկել անփոփոխ կազմով։ Մեկ այլ օրինակ է 2023թ-ի գարնանային մրցաշարը, որի արդյունքում հաղթեցին մասնակիցներից ամենափոքրերը, որոնք այդ պահին լինելով 9-րդ դասարանում՝ ունեին երկու տարվա համատեղ խաղալու փորձ։ Վերջին երկու տարիների ընթացքում կազմակերպված 7 խաղերին մասնակցելու հայտ են ներկայացել մինչև 6 հոգանոց ավելի քան 70 թիմեր, որոնցից շատերը անփոփոխ կազմով։ 

 Թիմային աշխատանքը սովորողից պահանջում է կարճ ժամանակում սեփական տեսակետի լիարժեք ու համոզիչ ներկայացում, որպեսզի ստանա թիմի հավանությունը և գրանցվի որպես վերջնական պատասխան։ Երկար խաղալով սովորողը հղկում է իր բանավոր խոսքը՝ այն դարձնելով ավելի համոզիչ ու փաստարկված։ Հաջողության հասնելու համար սովորողը հասկանում է, որ միայն հարցի պատասխանն իմանալը քիչ է, պետք է այդ պահին նաև կարողանա այն դարձնել թիմային պատասխան։ Թիմային աշխատանքի հաջորդ աստիճանը ձևավորվող թիմային մտածողությունն է։ Այս դեպքում արդեն կարևորվում է թիմին լավ ճանաչելը և պահանջվում է հասկանալ յուրաքանչյուր մասնակցի ուժեղ և թույլ կողմերը, ձևավորել միմյանց միտքը շարունակելու կարողությունը։  

Ամփոփելով թիմային աշխատանքի վրա թիմային խաղերի ազդեցությունը՝ կարելի է արձանագրել, որ դրանց շնորհիվ սովորողները  ձեռք են բերում թիմային աշխատանքի հմտություններ ու զարգացնում են թիմային մտածելակերպ։  

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ը բարդ խաղ է, որտեղ դուք չեք կարող պարզապես իմանալ հարցի պատասխանը կամ հաշվարկել այն: Խաղը պահանջում է զարգացած տրամաբանություն, էրուդիցիա և ընդլայնված մտահորիզոն, որոնք պետք է անընդհատ զարգացնել, քանի որ շրջապատող աշխարհը փոխվում է, և դրա հետ մեկտեղ՝ խաղի հարցերի տրամաբանությունը։ Որպես սովորողների զարգացմանն ուղղված խթան՝ միանշանակ կարևոր  է ավելի լավ արդյունքների ձգտելու մղումը։  

Քանի որ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ձևաչափի խաղերի հարցերը հիմնված են նվազագույն գիտելիքի ու հիմնականում տրամաբանության վրա, այն զարգացնում է սովորողների տրամաբանությունն ու վերլուծելու կարողությունը։  

Թիմային ինտելեկտուալ խաղերը նաև հնարավորություն են տալիս սովորողներին նոր գիտելիքներ փոխանցելու, որը դսևորվում է հենց խաղի ընթացքում և կախված է հարցերի բնույթից։  Հարցերի բնույթը շատ բազմազան է, ու դժվար է դրանք դասակարգել որոշակի խմբերի, սակայն փորձեմ մի քանիսը առանձնացնել։  

 Ուսուցման կազմակերպման պրոցեսը շատ լավ արտահայտվում է բուն խաղերի ժամանակ։ Այս ընթացքում կազմվել ու հնչեցվել է ավելի քան 150 հարց։ Անգամ եթե սովորողները չեն կարողանում հանգել վերջնական ճիշտ պատասխանի, ապա, լսելով պատասխանը ու ընկալելով հնչեցրած հարցի տրամաբանությունը, սովորողը ընթացքում ձեռք է բերում և՛ գիտելիք, և՛ երևույթը հասկանալու հմտություն։ Չնայած խաղերին մասնակցում են հիմնականում ավագ դպրոցի սովորողներ՝ յուրաքանչյուր խաղի ընթացքում սովորողները ապրում են իմացումի հրճվանք, իրենց համար նորանոր բացահայտումներ անելով։  

Այսպիսի նախագիծ իրականցնելու համար կազմակերպչից պահանջվում է յուրաքանչյուր խաղից հետո վերլուծել արդյունքները, հասկանալ սովորողների տրամաբանության ուղղությունները, դիտարկել արդյունքների դինամիկան։ Խաղերի կազմակերպման համար կարևոր է հասկանալ նաև սովորողների մտածելու աստիճանն ու աշխարհընկալումը, որը հնավորություն կտա առավելագույնս նպաստել սովորողների զարգացմանը։ Վերջին տարիներին իրենց թիմի հաջողությունների ու զարգացումների մասին են պատմուն հենց սովորողները:  
Դիտարկելով վերջին երկու տարիների արդյունքները՝ կարող եմ ասել, որ նշված յուրաքանչյուր ուղղությունում կան շոշափելի արդյունքներ։ 
Այսպիսի նախագծերի հաջողության գաղտնիքներից մեկը նաև նորանոր խաղերի կազմակերպման ձևերի մշակումն է, որը բարեհաջող իրականացվում է 2023 թվականի ձմեռային ճամբարից։ «Փաստաշար» ձևաչափով կազմակերպվող թիմային խաղերը իրենց բնույթով բավականին տարբերվում են նախորդ ձևաչափից․ այս պարագայում սովորողներից ավելի շատ պահանջվում է եղած փաստերը համադրելու կարողություն, որտեղ բավականին մեծ դեր է խաղում սովորողի տեղեկացվածության բարձր մակարդակը։ «Փաստաշար» ձևաչափով կազմակերպված խաղերը նաև հնարավորություն են տալիս ընտրել խաղի կոնկրետ թեմատիկա, որի շուրջ տեղի է ունենում հարցաշարերի կազմումը։ Թեմատիկ ինտելեկտուալ խաղի օրինակ կարելի է համարել ֆուտբոլային ինտելեկտուալ մրցաշարը, որը կազմակերպվեց հենց սովորողների առաջարկով։  

Առջևում սպասվում է ևս մեկ այսպիսի թեմատիկ մրցաշարը, որը նվիրված կլինի կրթահամալիրում անցկացվող «Սեբաստացու օրեր» նախագծին։   
Որպես գոհանցնող արդյունք կարելի է նշել կրթահամալիրում ինտելեկտուալ խաղերի մշակույթի տարածումը, որի արդյունքում կրթահամալիրի սովորողներից կազմված թիմերը նաև մասնակցել են նմանատիպ այլ մրցույթների։ Ներկայացնում եմ դրանցից մեկի օրինակը:  

 
 Հղումներ՝ 

Աշնանային մրցաշարի ամփոփում

Ամառային ճամբարային մրցաշար:  

Ինտելեկտուալ խաղերը ձմեռային ճամբարի բաղկացուցիչ:  

 Հաղթանակի տպավորություններով կիսվում են սովորողները:  

Աշնանային ինտելեկտուալ մրցաշար։ «Սեբաստացու» օրեր կրթահամալիրում


Աշնանային ինտելեկտուալ խաղերի թիմային մրցաշարը նվիրվում է  կրթհամալիրում անց կացվող Սեբաստացու օրերին։ Մրցաշարը տեղի կունենա «Փաստաշար» ձևաչափով, որը կազմված կլինի երկու փուլից։ Առաջին փուլի հարցերը վերաբերելու են բոլոր ժամանակների սեբաստացիներին, իսկ երկրորդ մասում կհնչեն տարբեր բնագավառների փաստեր։  

Խաղին մասնակցում են մինչև 6 հոգանոց թիմեր, խաղի ընթացքում տրվում 10 հարց  որոնցից յուրաքանչյուրը ունի 5 հուշում։ Առաջին հուշումից հետո ճիշտ պատասխանի համար տվում է 5 միավոր, ամեն հաջորդ հուշումից հետո միավորը նվազում է։ Սխալ պատասխանի դեպքում հանվում է մեկ միավոր, սակայն թիմերը կարող են փոխել իրենց պատասխանները՝ ստանալով այդ հուշումից հետո մնացած միավորները։ Եթե առաջին հուշումից սխալ են պատասխանել, ապա երկրորդ հուշումից գլխի ընկնելուց  փոխում են պատասխանը և այդպես շարունակ։

Կազմակերպվող մրցաշարը բացի թիմային ինտելեկտուալ խաղերին բնորոշ գործառույթներից՝ այս անգամ կոնկրետ նպատակ է հետապնդում։ Քանի որ հայտարարվածի համաձայն խաղի առաջին մասը նվիրված է լինելու Սեբաստացիներին, կարծում եմ լրացուցիչ մոտիվացիա կլինի սովորողների ևս մեկ անգամ ուսումնասիրելու բոլոր ժամանակների սեբաստացիներին։

Խաղը տեղի կունենա նոյեմբերի 8-ին, ժամը՝ 13։00-ին, Մարմարյա սրահում։

Մասնակցել ցանկացողները պետք է լրացնեն հետևյալ հայտը։

Բոլոր մասնակիցների մաղթում ենք հաջողություն։

Նախագծի համակարգող`Էմանուել Ագջոյան

 Հարցերի խմբագիր՝ Անուշ Ներսիսյան

Հաղորդավար՝ Արի Ագոփ


2023/10/24

«Ձորագետի ափերով» նախապատրաստական փուլ

 

«Ձորագետի ափերով»  ուսումանակ ճամփորդության նախապատրաստական աշխատանքների շրջանականերում կատարվել են հետևյալ աշխատանքները:
Էկոլոգիա դասընթացի շրջանակներ ներառվել է էկոտուրզմի վերոբեող մի շարք նյութեր: Առանձնացվել են դրա առավելությունները, սովոողները ներակայցրել են իրանեց պատկարցումները՝ արտահայտելով բլոգներում:
Բուն եռօրյա ճամփորդությամ մասով ուսումնասիրվել է ինչպես ողջ տարածաշրջանը, այնպես էլ անդրադարձ է եղել դրա առանձին բաղադրիչներին:

Լոռվա մարզը չնայած իր չքնաղ ու բանաստեղծական բնաշխարհին հանդիսամում է Հայաստանի Հանրապետության ամենաարդյունաբերականացված մարզերից մեկը, իսկ բնապահպանական մի շարք ցուցանիշներվ գրացում է վատ արդյուներ: Հետաքրիր անդրադարձ կա այս առումով Աշոտ Խաչատրյանի բոլգում, ով ներկայացնում է Լոռվա մարզի թեժ բնապահպանական կետերը:
Իհարկե Այս ամենը կտրուկ կերպով անրադառնում է նաև հասարակական առթղջության վրա, որի ցուցանիշներով Լոռվա մարզը հանդիսանում է ՀՀ հետնապահներից մեկը: Թե որքան ամիջական կապ ունի միջավայրն ու մարդու առողջությունը, կարող ենք ծանոթանալ Սեդա Մարգարայի կատարած ծավալուն հետազոտոթյունում:
Թեև շատերն են լսել Դենտրոպարկ արտահայտությունը, սակայան քչերին է հայտնի, որ դրանք ուն ավելի քան 4 հազարամյակի պատմություն, ու այս երար շրջանում գրեթե անփոփոպ է մնացել դրանց նշանակությունը: Այս ամենի մասի ն հետաքրքիր անդրադարձ կա Մարգար Նեսիսիյան բլոգում: Ցանակցած ուսումնական ճամփորդություն, անկախ իր բնության հնարավորություն է սովորողների ու դասավանդողների հետ միասին նոր բացահայտումներ անելու համար: Այդպիսի բացահայտումների ակնալիքների պակաս կարծես այս նախաատրաստական շրջանում չկա: Անհնար է մեկ եռօրյա ճամփորդության ընթացքում բացահայտել ողջ Լոռին, բայց նախորդ ճամփորդության ճամփորդության հետ համադրելու լավ հնարավորություն է: Եվ ի վերջո ցանկության դեպքում կարելի է Լոռի այցելու հազար պատճառ գտնել։  Շարունակելի...


2023/10/20

Բնապահպանական-հայրենագիտական ճամփորդություն Ձորագետի ափերով-լրամշակվող

 


 

Ճամփորդության նպատակները                                                        

1.       Ուսումնահայրենագիտական քայլարաշվերի կազմակերպում

2.       ՀՀ-ի ռեկրեացիոն ռեսուրսների հետ ծանոթացում

3.       ՀՀ էկոտուրզի զարգացման հնարավորությունների բացահայտում  

4.       Հատուկ պահպանվող տարածքների ուսումնասիրություն

Նախապատրաստական փուլ –Էկոլոգիա դասընթացի շրջանակներում սովորողները ուսումնասիրում են Էկոտուրզմի զարգացման հեռանկարները Հայաստանում, Առանձնացնում են Հայաստանի ռեկերեացիոն ռեսուսրները, Մանրամասն ծանոթանում են առաջարկվող երթուղուն ու հայրանագիտական բաղադրիչներին։  Որոնց մասին տեղեկություն են հավաքագրում բլոգներում։

Ակնկալվող արդյունքներ

1.       Բնական միջավայրում բաց դասերի կազմակերպում

2.       Հայաստանում էկոտուրզմի զագացման գնահատում

3.       Բնական միջավայրի հետ անմիջական հաղորդակցություն  

 

Ճամփորդության հայրենագիտական բաղադրիչներ

·         Վարդաբլուրի լճեր

·         Վարդաբլուրի խոնարհված եկեղեցի

·         Սրբ, Նիկողայոս եկեղեցի

·         Ձորագետի կիրճ, Ստեփանավանի հատված (Մայոր ձոր)

·         Ստեփանավանի դենտրոպարկ

·         Արևածագի ձոր  

 

Օր առաջին 27 հոկտեմբերի 

9։00-Մեկնում Սբ Երրորդություն եկեղեցու բակից

11։00- Կանգառ Ապարանում

13։00 Երկրորդ կանգառ Ստեփանավան, քայլարշավ դեպի Ձորագետի կիրճ

15։00 Այցելություն Լոռե ճամբար

16։00 Ճաշ

17։00-19։00 ճանաչողական զբոսանք ճամբարային գոտում

Օր երկրորդ 28 հոկտեմբերի

9։00 –Նախաճաշ

10։00 - Այցելություն Դենտրոպարկ, Գյուլագարակ գյուղ, Գյուլագարակի լճեր, Հնեվանք, Ձորագետի  կիրճ՝ Արևածագի ձոր

14։00 ճաշ Գյուլագարակի ծովերում

16։00-18։00 Քայլք Ստեփանավանում

19։00 Վերադարձ ճամբար, ընթրիք,

20։00-ից օրվա ամփոփում։

Օր երրորդ 29 հոկտեմբերի

 9։00 –Նախաճաշ

10։00-ից վերադարձ

11։00 այցելությունԼոռե Բերդ, Սբ Նիկոլայ Եկեղեցի, Սուրբ ամենափրկիչ մատուռ 

Ժամանում Երևան մինչև 17։00

 

Նախահաշիվ 16 սովորողի հաշվով՝ յուրաքանչյուրը 16000 դրամ

Գիշերակացը ` Լոռե Բերդ ճամբարում։ 

  • տրանսպորտ՝ 100.000 / յուրաքանչյուրը` 3750 դրամ/, կրթահամալիրի մասնակի աջակցությամբ
  • գիշերակաց և սնունդ՝ 11.000 դրամ
  •  այցելություն Լոռե Բերդ 750 դրամ

Ճամփորդությանը մասնակցելու համար պետք է լրացնել հետևյալ հղումը։

Պատասխանատուներ՝ Էմանուել Ագջոյան, Անուշ Ներսիսյան 

Մասնակից սովորողներ 

  1. Սեդա Մարգարյան 11 -րդ դասարան 
  2. Սոնա Բիանջյան 12-րդ դասարան 
  3. Մուշեղ Տաշչյան 12-րդ դասարան 
  4. Մարգար Ներսիսյան 12-րդ դասարան 
  5. Միքայել Մանացականյան 12-րդ դասարան 
  6. Աշոտ Խաչատրյան 12-րդ դասարան 
  7. Տիգրան Ղամբարյան 12-րդ դասարան 
  8. Անի Դադայան 12-րդ դասարան 
  9. Արթենի Ջանիկյան 12-րդ դասարան 
  10. Գևորգ Հովհաննիսյան 12-րդ դասարան 
  11. Ռոլանդ Հակոբյան 11-րդ դասարան 
  12. Նարե Մուրադյան 11-րդ դասարան 
  13. Մարի Սարգսյան 11-րդ դասարան 
  14. Քնարիկ Հայրապետյան 12-րդ դասարան 
  15. Արամա Ադամյան 11-րդ դասարան 
  16. Ռաֆայել Քեքեջյան 11-րդ դասարան