2022/12/14

Դասեր աստղացուցարանում «Գագարին» կլաստերի շրջանակներում

 


Շուրջ մեկ տասնամյակ է կրթահամալիրը օգտագործում է սեփական աստղացուցարանը, որի միջացոցով այս տարիների ընթացքում հազարանով սովորողներ հնարավորություն են ունեցել մասնակից լինելու հետաքրքիր դասերի:
Աստղացուցարանը ծառայել է ոչ միայն կրթահամալիրի սովորողներին՝ այլ նաև կրթահամալիր այցելած սովորողների խմբերին, և Երևան քաղաքի ամենատարբեր կրթական հաստատությունների սովորողներին:
Աստղացուցարանում անց կացվող դասերը սովորողներին հնարավորություն են տվել եռաչափ ֆիլմերի միջոցով ամբողջացնելու իրենց պատկերացումները տիզերքի մասին, ինչպես նաև հասրտացրել դասերի ժամանակ ստացած գիտելիքները:

Հետևողական լինելով «Գագարին» կլաստերի շրջանակներում փորձի ու հմտությունների փոխանացմանը, աստղացուցարանը փոխանցում ենք կլաստերում ընդգրկված դպրոցներին:
Սույն հերթափոխը կազմակերպելու համար կիրականացվի ինչպես դասանադողների տեխնիկական հմտությունների ցարգացման դասընթացներ, այնպես էլ ձմեռային ճամբարի ընթացքում
«Գագարին» կլաստեևում ընդգրկաված դպրոցներում բաց դասեր:
Ունեցած ֆիլմադարանը կարող է օգտակար լիներ տարբեր տարիքային խմբերի սովորողների համար, քանի որ կրտսեև տարիքի սովորողներին հնարավորություն է տալիս ամբողջացնել իրենց պատկերացումներ, իսկ ավելի արագ տաևիքի սովորողները ուղղակի կարող են հարստացնել իրենց գիտելիքները:

  • Շրջագայություն արեգակնային համակարգում
  • Արեգակնային համակարգի ութ գնդերը
  • Արշավ դեպի Լուսին
  • Տիեզերագնացության դարաշրջանի զարգացումը

«Շրջագայություն արեգակնային համակարգում» ֆիլմը պատմում է տիեզերական զբոսաշրջության մասին՝ մասկից սովորողներին հնարավորություն տալով լինել տիեզերանավի ուղևոր: Ֆիլմի ընթացքում վիրտուալ տիեզերանը շրջագայում է ողջ արգակնային համակարգով, հանդիպում տարատեսակ տիզերական մարմինների, անցում տարբեր խոչընդոտների միջով: Ֆիլմը նախընտրելի կրտսեր տարիքի սովորողների համար

«Արգակնային համակարգի ութ գնդերը» ֆիլմը պատմում է արգակնային համակարգի մոլորակների ու նրաց արբանյակների մասին, անընդհատ տալով ամենատարբեր ու պատկերավոր տեղեկություններ: Ֆիլմը ցանկալի է միջին և բարձր դասարանների համար:

«Արշավ դեպի Լուսին» ֆիլմը պատմում է իրական գրանցված դեպքերի մասին, որոնք տեղի են ունեցել այս դարի առաջին տասնամյակում: Ֆիլմում մանրամասն ներկացվում է դեպի Լուսին տիեզարանի ժամանամ ողջ ընթացքը՝ այն անըդհատ լրացնելով հարուստ տեղեկատվությամբ:
Ֆիլմը նախըտրելի է բոլոր տարիքի սովորողների համար:

«Տիեզերագնացության դարաշրջանի զարգացումը» պատմում է տիեզերագնուցության զարգամցամ մասին ներառել առաջին թռիչքներից մինչև տիեզերական զբոսաշրջություն: Ֆիլմը նախըտրելի է միջին և բարձր տարիքի սովորողների համար:


 

 

 

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий