17.05.2014

Օդային անազանի աղտոտվածության հիմնախնդիրը ՀՀ-ում

 ՀՀ-ում օդային ավազանի աղտոտման հիմնական աղբյուրներն են՝ էներգետիկան, գունավոր մետալուրգիան, շինանյութերի արդյունաբերության ցեմենտի արտադրությունը, ավտոտրանսպորտը և քիմիական արդյունաբերությունը, որը ներկայուսմ գործում է հզորության չնիչն ծավալով: 
2011 թ. ՀՀ տարածքում օդային ավազան է արտանետվել 114 600 տոննա վնասակար նյութեր (ծծմբային անհիդրիդ, ազոտի օքսիդներ, ածխածնի օքսիդ, ցնդող օրգանական միացություններ` գծապատկեր 8): Ընդ որում օդի աղտոտվածության բարձր ցուցանիշներ դիտվում են Լոռիում, Կոտայքում, Երևանում, որոնց համապատասխանաբար բաժին է ընկնում անշարժ աղբյուրների մթնոլորտ արտանետվող նյութերի 34,6%, 19,3%, 12,5% 
   
Մթնոլորտային արտանետումներն  անշարժ աղբյուրներից 2011 թ.

Մարզ
Արտանետման քանակը, տ
Տեսակակար կշիռը ՀՀ-ում
Երևան
14343,9
12.5
Արագածոտն
558,6
0.5
Արարատ
1331,5
1.2
Արմավիր
2829,9
2.5
Գեղարքունիք
2 449,3
2.1
Լոռի
39678
34.6
Կոտայք
22166
19.3
Շիրակ
2985,1
2.6
Սյունիք
7970,4
7.0
Վայոց Ձոր
3 189,5
2.8
Տավուշ
17098
14.9

Լոռու, Կոտայքի և Երևանի նման բարձր ցուցանիշները պայմանավորված են այդ մարզերում գտնվող գործարաններով` Լոռիում Ալավերդու լեռնամետաղաձուլական գործարանը և Վանաձորի քիմիական գործարանը, Կոտայքում` Հրազդանի ցեմենտի գործարանը, Երևանում «Նաիրիտ» քիմիական և մթնոլորտն աղտոտող այլ ձեռնարկություններով: Գծապատկեր 2-ը ցույց է տալիս անշարժ աղբյուրներից մթնոլորտային արտանետումների դինամիկան և տարածական պատկերը: Գծապատկերից կարելի է նկատել, որ ընդհանուր առմամբ վերջին տասնյակում արտանետվող նյութերի քանակը ավելացել է ոչ միայն տարիների կտրվածքով այլ նաև ըստ վարչական միավորների:



Ալավերդու լեռնամետաղաձուլական գործարանի արտանետումներում մեծ բաժին են կազմում ծծմբային միացությունները (SO2, H2SO4): Գործարանի արտանետած փոշու մեջ պարունակվում են նաև ծանր մետաղներ (Cu, Pb, Zn, Mo, Ni, Cd, Fe, Cr, As  և այլն): Փոշու մեջ գլխավոր պարունակվող նյութերն են Cu և Pb: Ըստ գնահատականների Ալավերդու գործարանը մթնոլորտ է արտանետում  15.5 հազ. տ փոշի և ծծմբի երկօքսիդ: Իսկ Վանաձորի գործարանը շրջակա միջավայրը աղտոտում է ազոտական միացություններով: Հրազդանի ցեմենտի գործարանը մթնոլորտը աղտոտում է փոշու միջոցով: Նույնը նաև կատարում է Արարատի ցեմենտի գործարանը:

Մթնոլորտ արտանետված փոշու քանակը 2011 թ.

Մարզ
Արտանետման քանակը, տ
Տեսակակար կշիռը ՀՀ-ում
ՀՀ
3268.8
100.0
Երևան
669.1
20.5
Արագածոտն
164.3
5.0
Արարատ
573.3
17.5
Արմավիր
29.7
0.9
Գեղարքունիք
452.9
13.9
Լոռի
308.9
9.4
Կոտայք
493.3
15.1
Շիրակ
288.9
8.8
Սյունիք
172.7
5.3
Վայոց Ձոր
19.5
0.6
Տավուշ
96.2
2.9

Ինչպես ցույց են տալիս աղյուսակ 2-ը մթնոլորտի փոշով աղտոտվածությամբ առանձնանում են Երևանը, Արարատը, Կոտայքը:
ՀՀ-ում մթնոլորտի աղտոտման մյուս աղբյուրը համարվում է ավտոտրանսպորտը` օդային ավազանի աղտոտում շարժական աղբյուրներից: Տարբեր գնահատակններով ավտոտրանսպորտի արտանետումների 80%-ը բաժին է ընկնում Երևանին:  Իսկ ընդհանրապես մթնոլորտային արտանետումների 65%-ը ամբողջ ՀՀ-ում բաժին է ընկնում ավտոտրանսպորտին:

Մթնոլորտն աղտոտող ձեռնարկությունների բաշխվածության տեսակարար ցուցանիշը ըստ մարզերի

Մարզ
Տեսակակար կշիռը ՀՀ-ում, %
Երևան
35.7
Արագածոտն
7.3
Արարատ
8.8
Արմավիր
6.8
Գեղարքունիք
3.0
Լոռի
11.3
Կոտայք
8.6
Շիրակ
8.0
Սյունիք
4.9
Վայոց Ձոր
3.2
Տավուշ
2.6


Ներկայումս արտանետումնների պետական հաշվառման և և նորմավորման ոլորտում ընդգրկված են 1301 կազմակերպություն` իրենց մթնոլորտի արտանետման ավելի քան 3850 աղբյուրներով: Դրանք ընդգրկում են ՀՀ անշարժ աղբյուներից արտանետվող նյութերի շուրջ 96%-ը: Այդ աղբյուների տարածական բաշխվածությունն ըստ մարզերի ունի հետևայլ տեսքը` (աղյուսակ 3.):
Ինչպես ցույց է տալիս աղյուսակ 10-ը, ձեռնարկությունների մոտ 36%-ը բաժին է ընկնում Երևանին, հաջորդ մարզերն են Լոռին, Կոտայքը, Արարատը: Ըստ էության էլ աղտոտված մթնոլորտային ավազան ունեցող տարածքներն էլ, ըստ աղտոտվածության մակարդակի կրկնում են այս աղյուսակի տարածական պատկերը:
ՀՀ ընունել է «Մթնոլորտային օդի պահապնության մասին» օրենք, որից հետո ՀՀ կառավարությունն ընդունել է երկու կարևոր որոշում, որոնք մթնոլորտի վրա վնասակար ներգործությունները սահամանափակող իրավական նորմեր են հանդիսանում:
Ավտոտրանսպորտի արտանետումների կրճատաման ուղղությամբ ընդունված են մի քանի որոշումներ, որոնցից մեկը վերաբերվում է կապարային միացություններով էթիլացված բենզինի արտադրության, օգտագործման և ներմուծման արգելմանը:
ՀՀ անդամակցում է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Մեծ հեռավորությունների վրա օդի միջսահմանային աղտոտվածության մասին» կոնվենցիային և ակիտվորեն մասնակցում է «Ծանր մետաղների, կայուն օրգանական աղտոտիչների, թթվայնացման, էվտրոֆացման և գետնամերձ օզոնի դեմ պայքաիրի արձանագրությունների» մշակմանը:
2000 թ. ՀՀ  ընդունել է «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննային կոնվենցիայի և «Օզոնային շերտը քայքայող նյութերի վերաբերյալ» Մոնրեալի արձանագրություններից բխող ՀՀ պարտավորությունները կատարելու մասին որոշում, իսկ 2001 թ.՝ օզոն քայքայող նյութերի ներմուծումն արգելելու մասին որոշում, որոնց շրջանականերում մշակվել է «Օզոնային շերտը քայքայող նյութերի փոխարինման ազգային զեկույց»:



Действия:

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий