

ՀՀ-ում
ջրօգտագործման առյուծի բաժինը` 83 %-ը, բաժին
է գյուղատնտեսության ոլորտին, խմելուն` 4.4 %-ը, արտադրական և կոմունալ
նպականերին` 12.6%-ը: ՀՀ-ում օգտագործվող
ջրի մեծ մասը` 57 %-ը, բաժին է ընկնում Արմավիրի (32,5%) և Արարատի (24,5%)
մարզերին, որոնք այդ ջրի մեծ մասը նույնպես օգտագործում են գյուղատնտեսական
նպատակներով, այդ թվում Արագածոտնի, Արմավիրի, Արարատի մարզերում այդ նպատակով
օգտագործվում է ջրի ավելի քան 93 %-ը: Գրեթե նույն պատկերն է նաև Տավուշի և Վայոց
Ձորի մարզերում (մոտ 90%): Իսկ արդյունաբերական ջրօգտագործողներ են համարվում
Լոռու և Սյունիքի մարզերը և մայրաքաղաք Երևանը:
Ջրային ռեսուրսների
օգտագործումը ՀՀ-ում նույնպես առաջացնում է որոշակի գեոէկոլոգիական հետևանքներ:
Դրանցից են ջրային պաշարների քանական և
որական սպառումը (Սևանա լիճ), երկրոդային աղակալումը` արտեզյան ավազանի
օգտագործումից, գետերի ջերմային աղտոտումը ՋրԷկ-ների գործարկման հետևանքով:
Ջրէկ-ները նաև ազդում են գետերի կեսնսաբազմազանության վրա` նվազեցնելով դրա
տեսակային և քանակական կազմը: ՀՀ-ում գետերի աղոտոտվում են ոչ միայն
արդյունաբերական, այլ նաև կենցաղային թափոններով: Ընդ որում կենցաղային թափոններով
աղտոտման աշխարհագրությունն ավելի մեծ է: Միաժամանակ ՀՀ գետերը աղտոտվում են միջին
և ստորին հոսաքներում: Ինչպես գիտենք,
ջուրը ունի շատ կարևոր հատկություն` ինքնամաքրում: Ցանկացած ջրային ավազան ունի
ինքնամաքրման ժամանակահատված: Այդ առումով առանձնանում են գետերը, քանի որ նրանց
ինքնամաքրման ժամանակահատվածը տատանվում է մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ, ի
տարբերություն լճերի, ինքնամաքրման ժամանակահատվածը կարող է տևել հազարավոր
տարիներ: Հանրապետության տարածքի գետերի ինքնամաքրման ունակությունները բարենպաստ
են` կապված լեռնային, արագահոս բնույթից: Սակայն մարդկային միջամտությամբ` գետերի
հոսքը դանդաղելով նվազում է նաև գետերի ինքնամաքրման ունակությունը: Հանրապետության
գետերի, հատկապես Ողջիի, Դեբեդի և Հրազդանի ջրերի աղտոտվածության աստիճանը բարձր է,
որի պատճառով դրանք դասվում են առավել աղտոտված գետերի շարքին: Հաշվի առնելով ՀՀ
էներգետիկ զարգացման հեռանկարները, այն է` սպասվող էներգետիկ պակասը լրացանել փոքր
ՀԷԿ-երով, առավել վտանգում են ՀՀ գետերի բնականոն հոսքը:
Ջրօգտագործման ոլորտում առանձնահուտկ հիմնախնդիր է հանդիսանում Սևանա լճի հիմնախնդիրը:
Ջրօգտագործման ոլորտում առանձնահուտկ հիմնախնդիր է հանդիսանում Սևանա լճի հիմնախնդիրը:
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий