Հայոց մեջ ապրիլն ինքնին գարունն է, նոր կյանքի, բնության արարչագործ կատարելության սկիզբը: Անցյալ դարի սկզբի իրադարձությունները ստիպեցին հայերիս այլ մոտեցում ցուցաբերել ապրիլի նկատմամբ: Մոտեցում, որ շարունակությունն է սգի, որը ոչինչ չի կառուցում: Կա պատմական փաստ, կա իրողություն, որն արդեն կատարվել է: Փոխել այն՝ ի զորու չենք: Վերաարժևորել՝ կարող ենք: Հասկանալ՝ պարտավոր ենք: Սովորելը՝ մեր անմիջական պարտքն է : Այսպես: Կանաչ նվիրենք յուրաքանչյուր հայի հիշատակին, ով դարասկզբի իրողության զոհը դարձավ: Անենք այնպես, ինչպես կաներ նրանցից ամեն մեկը, եթե շարունակեր իր ուրախ ճիչը և մանկան խաղը: Ծաղիկն ինքնին կյանք է, նոր կյանքի սկզիբը, նոր ծնված կյանքի շարունակականության աջակցողը:
Էկոտուր 2016-ի մեկնարկը տրվելու է ապրիլի 22-ին, ինչպես ամփողջ աշխարհը, այնպես էլ մենք ամնասն չենք մնա երկրի միջազգային օրվա իրադարձություններից, որի տրամաբանական շարունակությունը կլինի արդեն ապրիլի 24-ին: Ապրիլքսանչորսյան խորհուրդը մեզանում պետք է վերածնունդ ու նոր կյանքի սկիզբ խորհրդանշի, որը այս անգամ կազմակերպվելու է յուրահատուկ ֆլեշմոբի տեսքով: Ժամը 11-ից միասին, փոքր խմբերով տարբեր դպրոցներից հանդիպում ենք Մայր դպրոցի հարևանությամբ գտնվող սարալանջին: Միասնական հանդիպումից հետո յուրաքանչյուրս մեկնում դառնում ենք դեպի մեր այգիները և նոր ծաղկի ու թփի կյանքով հավերժացնում օրվա խորհուրդը:

0 Մեկնաբանություն:
Отправить комментарий