Նյութերը և գործոնները, որոնք բացասաբար են ազդում մարդկանց վրա և առաջ են բերում զանազան հիվանդություններ, սովորաբար միավորվում են մի քանի խմբերում: Դրանցից կարևորագույններն են քաղծկեղածինները, մուտածինները, արատածինները

Մուտածինները առաջ են բերում քրոմոսոմների
կառուցվածքի և քանակի փոփոխություններ: Դրանցից են ռենտգենյան ճառագայթները, գամմա-ճառագայթները,
նեյրոնները, որոշ վիրուսներ և այլն:
Արատածինները (հրեշածինները) առաջ
են բերում անհատական զարգացման արատներ, այլանդակություններ: Արատածին կարող է հանդիսանալ
ցանկացած գործոն, որի ազդեցությունը գերազանցում է սահմանված թույլատրելի մակարդակը
(ՍԹՔ): Հաճախ որպես արատածին հանդես են գալիս մուտածինները, ինչպես նաև այնպիսի աղտոտիչներ,
ինչպիսիք են պեստեցիդները, պարարտանյութերը, աղմուկը և այլն:

Մարդու առողջության վրա բացասաբար
են ազդում նաև որոշ օրգանական ծագման նյութեր: Դրանցից հատկապես վտանգավոր են ածխաջրածնային
միացությունները: Դրանցից շատերը բավականին կայուն են և երկար ժամանակ կարող են պահպանվել
բնության մեջ: Ածխաջրածնային միացություններ առաջանում են հիմնականում օրգանական նյութերի
ոչ լրիվ այրման հետևանքով, ինչպես նաև մի շարք նյութերի (ածուխ, դիզելային վառելիք,
բենզին) այրման ժամանակ: Ածխաջրածնային միացություններ շատ են օգտագործվում քիմական
արդյունաբերության: Այսպիսի միացությունները բացի քաղծկեղածին հատկությունից, առաջացնում
են թունավորումներ` անգամ հանգեցնում են մահվան:
.jpg)
Ներկայումս շատ գիտնականներ մարդկանց
ագրեսիվությունը և հանցագործությունների աճը պայմանավորում են կապարի թվաքանակի ավելացմամբ:
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий