Երկրագնդի ջրային ռեսուրսերը կազմում են շուրջ 1.4 մլրդ խկմ: Դրանք օգտագործման համար պիտնի ջրերն են, որոնք կուտակված են օվկիանոսներում, լճերում, ջրամբարներում, հողի
մեջ և խորքային շետրերում:
Ջրի համաշխարհային պաշարները
Մակերեսը մլն քկմ
|
Ծավալը հազ խկմ
|
Բաժինը %-ով
|
|
Համաշխարհային
օվկիանոս
|
361.3
|
1.338.800
|
96.5
|
Ստորգետնյա ջրեր
|
134.8
|
23.400
|
1.7
|
Հողի խոնավություն
|
82
|
16.5
|
0.001
|
Սառցադաշտեր,
մշտական ձյուն
|
16.2
|
24.064
|
1.74
|
Ստորգետնյա սառույցներ
|
21
|
300
|
0.022
|
Լճեր
|
2.06
|
176.4
|
0.013
|
Ճահիճներ
|
2.68
|
11.5
|
0.0008
|
Գետեր
|
148.2
|
2.1
|
0.0002
|
Ջուրը մթնոլորտում
|
510
|
12.9
|
0.001
|
Ջուրը օրգանիզմներում
|
1.1
|
0.0001
|
Ջրային ռեսուրսների բացարձակ
մեծամասնությունը բաժին է ընկնում համաշխարհային օվկիանոսին, միայն մի փոքր բաժին`
ցամաքային ջրերին: Ցամաքի ջրերի ավելի քան կեսը` 36 մլն խկմ, քաղցրահամ է:

Սառույցների երկրորդ մեծ շտեմարանը «հավերժական» սառույցի տեսքով գտնվում է Երկրի քարոլորտում, հատկապես Եվրասիայի ու Հյուսիսային Ամերիկայի արկտիկական շրջաններում:
Ջրային ռեսուրսների էկոլոգիական նշանակությունը ցայտուն ձևով արտահայտվում է կենսոլորտում, որտեղ կյանքի գոյությունը պայմանավորված է ջրի առկայությամբ : Բացի այն, որ կենդանի օրգանիզմների 2/3-ը կազմում
է ջուրը, նա նաև այն միջավայրն է, որի անմիջական մասնակցությամբ լուծվում են սննդանյութերը:
Բազմահազար ծովային կենդանիների ու բույսերի համար ջուրը կյանքի միջավայր է:
Բացառիկ մեծ է ջրային ռեսուրսների
էներգետիկ նշանակությունը: Ջրավազաններում կուտակված ջուրը գետի հունով ու օվկիանոսներով
հոսելիս, մակընթացությունների, տեղատվությունների, ինչպես նաև ալեկոծությունների ժամանակ
ձեռք է բերում շատ մեծ հիդրոդինամիկ հզորություն: Մարդիկ սովորել են օգտագործել այդ
հզորությունը և կառուցել էլեկտրակայաններ` ստանալ էլեկտրաէներգիա: Ավելի շատ օգտագործվում է գետերի ջրային էներգիան: Աշխարհի գետերի վրա կառուցված
են բազմաթիվ էլեկտրակայաններ, որոնց բաժին է ընկնում էլեկտրաէներգիայի արտադրության
20%-ը: Ջրային ռեսուրսների էներգետիկական նշանակությանը հատկապես մեծանում է այն պատճառով , որ այն չսպառվող ռեսուրս է և միաժամանակ էկոլոգիապես մաքուր է, դրա օգտագործումից բնական միջավայրը չի աղտոտվում: Առաջին քայլերն են արվում մակընթացությունների ու տեղատվությունների, օվկիանոսային հոսանքների ու ալիքների էներգիայի օգտագործման ուղղությամբ, իսկ դրանց պաշարները հազարապատիկ անգամ գերազանցում են գետերի ջրաէներգետիկ պաշարներին:

0 Մեկնաբանություն:
Отправить комментарий