2025/08/31

Ուսումանակն հինգերորդ շրջանի ամփոփում

 

Ուսումնական հինգերորդ շրջանը այս ուսումնական տարում բավականին հագեցած ստացվեց։ Դեռես մենակից առաջ սովորողմների մի խմբի նախաձեռնությամբ կազմակերպեցինք եռօրյա ճամբար Լոռվա մարզում։ Որին անմիջապես հաջորդեց մուքտի ճամբարի հետաքրիր աշխատարանը։ 

Հինգերորդ ուսումնական շրջանը նաև խոստումների կատարման շրջաններ, քանի որ մի շարք սովորողների խոսք էի տվել միասին անց կացնել ռազմամարզական ճամբարը։ Հավատարիմ մնալով խոստմանս ստիպված եղա երեք անգամ ռազմամարազական ճամբար կազմակերպել։ Այս անգամ ըստ հերթափոխերի 3-րդ8-րդ և 11-րդ հերթափոխներն էին։ 

2025/08/30

Ռազմամարզական ճամբարի 11-րդ հերթփոխի ամփոփում


Ստացվեց այնպես, որ ուսումնական հինգերորդ շրջան այս անգամ ավարտում ենք ռազմամարզական ճամբարի 11-րդ հերթափոխով։  Այս հերթափի խումբը ձևավորվել էր վաղուց, դեռևս ամառային ճամբարի ընթացքում, որը բավականին դյուրին դարձրեց ողջ ճամբարային գործունեությունը։ Ճամբարային գործունեության պատասխանատվությունն այս անգամ կիսում էի Ռինա Շագինյանի հետ, իսկ ռազմամարզական բաղադրիչի պատասխանատուն Վահրամ Արզումանյանն էր։ 

 Այս անգամ հայրենագիտական բաղադրիչը հաշվի առնելով դեպի ճամբար տանող ճանապարհը անցնում էր Սևանի ավազանով իսկ կանգառները բացի ավանդական Հայրավանքի ու քարավանատան  կանգառներից ներառում էին Բերդկունք բերդի բարձունքը և Սուրբ Հովհաննես մատուռը։  

Արդեն Արատեսի դպրական կենտրոնում ճամբարականների խումբը ըստ կանոնակարգի պատահականության սկզբունքով բաժանվեց ջոկատների, իսկ ջոկատավարները ընտրվեցին հրամանատարի նախաձեռնությամբ։ Առաջին հայացքից ինձ որոշակի զարմացրեց ջոկատավարների ընտրությունը, սակայն նրանք ավելի քան արդարացրեցին իրենց վրա դրված պարտականությունները։ Մասնավորապես լավագույն արդյունքը ցուցաբերեցին կրակային պատրաստության ժամանակ։

Հագեցած ռազմամարզական ճամբարի ծրագիրը իր մեջ ներառում էր շարային պատրաստություն, կրակային պատրաստություն, տարբեր տեսակի մրցակցային վարժանքներ, գիշերային հերթապահություն, ականապատ դաշտի ականազերծում։  
Բացի բուն ռազմամարզական պարապմունքներից ներառված էին նաև քարյլարշավեր, իսկ երեկոյան խարույկի շուրջ կազմակերպվող պարեր ու զրույցներ, որոնք ուղեկցվում էին նաև միասնական ֆիլմերի դիտումով։  
Չնայած ճամբարի ընթացքում դժվարություններին միանշանակ կարող եմ ասել, որ այն լիարժեքորեն և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես կոփեց սովորողներին։


2025/08/20

Ռազմամարզական ճամբար, 11-րդ հերթափոխ


Ժամկետ` Օգոստոսի 24-27

Մեկնում՝  հուլիսի 16-ին, ժամը՝ 08:00, Մայր դպրոցի բակից
Վերադարձ՝ հուլիսի 19-ին, ժամը՝ մինչև 20:00, Մայր դպրոցի բակ
Մասնակիցներ՝ հետազոտական վարժարանի 11-12-րդ դասարանների ճամբարականներ
Ճամբարի պատասխաբատումներ՝ Ռինա Շագինյան, էմանուել Ագջոյան
Ռազմամարզական գործունեության հրահանգիչ՝
 Վահրամ Արզումանյան



Խոհարարը՝
 Հերմոն գյուղից /պատասխանատու՝ Խաչիկ Էնյաթյան/

Երթուղին՝
Մեկնումը՝Երևան /Մայր դպրոցի բակ/-Սևան-Հայրավանք-Նորատուս-Մարտունի-Գեղհովիտ-Վարդենյանց լեռնանցք-Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես
Վերադարձը՝ Արատես-Հերմոն-Եղեգիս-Շատին-Հորս-Գետափ-Արենի-Զանգակատուն-Երասխ-Արտաշատ-Երևան /Մայր դպրոցի բակ/

Ճամբարի ուղղություններ՝

·         Ռազմամարզական վարժանքներ

·         Մարտավարության տեսական և գործնական պարապմունքներ

·         Կրակային պատրաստություն

·         Առաջին բուժօգնության պարապմունք

·         Գիշերային հերթապահություն

·         Մարզական պարապմունքներ՝ վարժանքներ, խաղեր

·         Քայլարշավ հետևյալ երթուղիներով՝ Եղեգիսում՝ Զորաց վանք, Արատեսում՝ դեպի  հյուսիսային /գետանցից ուղիղ մինչև ժայռեր, գետանցից ձախ՝ դեպի դաշտեր, հյուսիսային տնակից դեպի աջ՝ ձորամիջյան քայլք դեպի Արատեսի վանք, այնուհետև Խաչոց ձոր, ապա ժայռի աղբյուր/

·         Լող Արատես գետում /հյուսիսային քայլքի ժամանակ, Խաչոց ձորում և ժայռի աղբյուրի հատվածում/

·         Երեկոյան խարույկի շուրջ զրույցներ

·         Շրջակա միջավայրի բարեկարգում, ամենօրյա խնամք, ըստ դպրական կենտրոնի ղեկավարի հանձնարարության

Կանգառներ՝

Մեկնելիս ՝

·         Բերդկունք

·         Հայրավանք

·         Սուրբ Հովհաննես մատուռ

·         Վարդենյաց լեռնանցք՝ Օրբելյանների քարավանատուն

·         Արատեսի դպրական կենտրոն

Վերադարձին՝

·         Եղեգիս՝ Զորաց վանք

Քայլերը՝

·         մինչև ճամփորդությունը՝ մշակել նախագիծը՝ քննարկելով պատասխանատու խմբով

·         կազմել երթուղու քարտեզը

·         պայմանավորվել երթուղայինի հետ

·         ճամբարականներին ներկայացնել նախագիծը

·         սննդի կազմակերպում

·         պլանավորել անելիքները և նախապատրաստվել ճամփորդությանը

Արշավական-ճամբարականի անհրաժեշտ պարագաները՝

·         ուսապարկ-քնապարկ

·         անձնական հիգիենայի պարագաներ

·         մարզական հագուստ և կոշիկներ

·         օրապահիկ /բրդուճներ/, ջուր-1-ին օրվա նախաճաշի համար

·         լողազգեստ, լողաթափ, արևապաշտպան գլխարկ, արևապաշտպան քսուք, ակնոց, սրբիչ

·         մեկանգամյա օգտագործման ափսե, բաժակ /10-ական/

·         նկարահանող թվային միջոցներ

Նախահաշիվ՝

Տրանսպորտ՝ Մերսեդես-Սպրինտեր, 60LD077 Քիշմիրյան Հովհաննես, Վահրամ Արզումանյան/սեփական մեքենայով/ Audi 37 LL400
Վարորդին վճարվող գումար՝ 90 000 դրամ /կրթահամալիրի մասնակի աջակցությամբ` 50 000 դրամ/
Խոհարարին վճարվող գումար՝ 20 000 դրամ /որից 5000 դրամը՝ միջգյուղական տրանսպորտի համար/
Մեկ անձը վճարում է՝  10 000 դրամ /տրանսպորտի և սննդի համար/

Արդյունքներ-ամփոփում՝

Ճամբարի ընթացքն ամփոփվում է ճամբարի մասին պատումներով, ֆոտոշարերով, տեսանյութերով, որտեղ արտացոլված կլինեն ճամբարի օրերին իրականացված աշխատանքները, դրանք հրապարակել բլոգներում, ենթակայքում, կայքում, մասնակիցների ֆեյսբուքյան էջերում

Ծրագիրն՝ ըստ օրերի
Օգոստոսի 24

08:00՝ մեկնում Մայր դպրոցի բակից
10:00`
Կանգառ Բերդկունքում, քայլք դեպի Հայրավանք
12:30`
կանգառ Սուրբ Հովհաննես մատուռի մոտ
14:00`
կանգառ Օրբելյանների քարավանատան մոտ/ճանապարհին՝դիտակերում Ագրիճի գետ, Արմաղան/, ընդմիջում
15:30
՝ դեպի Արատես
16
։30՝ ժամանում Արատես, իրերի տեղավորում, հանգիստ
19
։00-ից ընթրիք,
20
։30-ից խարույկի պատրաստություն
22
։00-քուն

Օգոստոսի 25

07:30՝ վերկաց, հիգիենայի ժամ
08
։00՝ նախավարժանք
09:00
՝ նախաճաշ
09
։30-10։30՝ տարածքի խնամք, բարեկարգում, ըստ դպրական կենտրոնի
ղեկավարի առաջադրանքի /պատասխանատու՝ Խաչիկ Էնյաթյան/
10
։30՝ ռազմամարզական պարապմունք ըստ ծրագրի,
12
։00-ից՝ ռազմամարզական խաղեր
14:00
՝ ճաշ
15
։00՝ հանգիստ, ազատ ժամ
16
։00՝ քայլք դեպի Խաչոց ձոր, ժայռի աղբյուր, լող Արատես գետում
18
։00՝ ռազմամարզական պարապմունք ըստ ծրագրի
20
։00՝ ընթրիք
21
։00-ից՝ գիշերային հերթափոխի պատրաստություն, օրվա արդյունքների
ամփոփում-քննարկում խարույկի շուրջ

Օգոստոսի 26

07:30՝ վերկաց, հիգիենայի ժամ
08
։00՝ առավոտյան մարզական պարապմունք Արատեսի վանքի հարակից տարածքում
09:00
՝ նախաճաշ
09
։30-10։30՝ տարածքի խնամք, բարեկարգում, ըստ դպրական կենտրոնի ղեկավարի առաջադրանքի /պատասխանատու՝ Խաչիկ Էնյաթյան/
10
։30-ից՝ քայլարշավ դեպի հյուսիս /գետանցից ուղիղ մինչև ժայռեր, գետանցից ձախ՝ դեպի դաշտեր
12:30
՝ վերադարձ տնակներ, հանգիստ
14:00
՝ ճաշ
15
։00-ից՝ ռազմամարզական պարապմունք ըստ ծրագրի
18
։00՝ սեղանի խաղեր, զրույցներ, քննարկումներ
20
։00՝ ընթրիք
21
։00-ից՝ գիշերային հերթափոխի պատրաստություն, զրույցներ խարույկի շուրջ

Օգոստոսի 27

08:00՝ վերկաց, հիգիենայի ժամ
08
։30՝ առավոտյան նախավարժանք Ակումբի բակում
09:30
՝ նախաճաշ
10:30-
ից՝սենյակների և տարածքի մաքրում, կացարանների հանձնում
պատասխանատուին
12
։00-ից՝ ռազմամարզական պարապմունք
15:00
՝ մեկնում՝ (վերադարձի ժամը կարող է փոփոխվել՝ ըստ հաջորդ խմբի Արատես ժամանման)
Կանգառ Եղեգիս՝ Զորաց վանք
19:00-20:00
՝ ժամանում Երևան /Մայր դպրոցի բակ/

Գիշերակացը՝
Տատիկ-պապիկի տնակում, Հյուրատանը, Ակումբում

Մասնակիցներ՝

Մասնակիցներ՝

  1. Սեդա Ստեփանյան, 12-րդ դասարան 
  2. Մանե Տոնոյան, 12-րդ դասարան 
  3. Ռոբերտ Աթայան, 11-րդ դասարան 
  4. Ինգա Մովսիսյան, 12-րդ դասարան 
  5. Արփի Մկրտչյան, 12-րդ դասարան 
  6. Նարեկ Մնացականյան,12-րդ դասարան 
  7. Էմիլ Դանիելյան, 12-րդ դասարան 
  8. Ալեքս Վահանյան, 12-րդ դասարան 
  9. Սոնա Հսվհաննիսյան, 12-րդ դասարան 
  10. Մանե Պապիկյան, 11-րդ դասարան 
  11. Մանե Մայիլյան, 11-րդ դասարան 
  12. Շուշաննա Կարապետյան, 12-րդ դասարան 
  13. Էդուրադ Խաչատրյան, 12-րդ դասարան 
  14. Օֆելյա Ղազարյան, 11-րդ դասարան 
  15. Հայկ Վաղոյան, 11-րդ դասարան 
  16. Լիլիթ Ղազարյան, 12-րդ դասարան 
  17. Անգելինա Ղազարյան, 12-րդ դասարան 
  18. Հրաչ Հակոբյան, 12-րդ դասարան
  19. Դիոն Ասադուրյան, 11-րդ դասարան 
  20. Վահե Ղալեչյան, 11-րդ դասարան