«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Ստեղծողի մոբիլ դպրոց. անհատի կրթական պատվեր
Աշխարհագրություն
ընտրությամբ դասընթաց
Ծրագիր
Հայեցակարգ
Աշխարհի մի շարք երկրների ավագ դպրոցներում աշխարահագրությունը ներկայացվում է
հիմնականում ինտեգրված կամ ճյուղային աշխարհագրական ծրագրերի միջոցով:
Բացառություն չէ նաև սույն ծրագիրը:
“Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրի ավագ դպրոցի ուսումնական պլանում
“Աշխարհագրություն” առարկան 10-11-րդ դասարաններում նախատեսվում է որպես սովորողի
ընտրությամբ առարկա՝ շաբաթական 4 ժամով:
Նպատակները
Ավագ դպրոցում դասավանդման հիմնական նպատակներից է սովորողի մեջ խորացնել
հիմնական դպրոցում ստացած աշխարհագրական գիտելիքներն ու գիտականան պատկերացում տալ
աշխարհի ու աշխարհում ընթացող բնական ու հասարակական երևույթների մասին:
Աշխարհագրությունն
ուսումնասիրում է բնական ու
հասարակական երևույթների տարածական տեղաբաշխումը, դրանց օրինաչափություններն ու
զարգացման ժամանակակից միտումները: Գիտությունների դասակարգման համակարգում
գրավելով միջանկյալ դիրք բնական ու հասարակական գիտությունների մեջ՝
աշխահագրությունը ունի կարևորագույն առաքելություն՝ կապ հաստատել բնական ու
հասարակական գիտությունների միջև: Հնարավորություն է տալիս ընկալել աշխարհի
նյութականությունը և ամբողջականությունը:
Ըստ ուսումնասիրման մեթոդի լինելով տարածական գիտություն՝ հնարավորություն է
տալիս սովորողների մոտ ձևավորել տարածական մտածողություն:
Սովորողին հնարավորություն է տրվում հասկանալու, գնահատելու և սեփական կարծիքն
ունենալու սեփական հայրենիքի մասին, ընկալելու նրա տեղն ու դերը ժամանակակից
աշխարհում:
Խնդիրները
·
Վեր հանել
աշխարհագրության կապը այլ գիտությունների հետ:
·
Ներկայացնել
աշխարհում ընթացող բնական և հասարակական երևույթները, ցույց տալ դրանց
փոխկապակցվածությունը:
·
Ուսումնասիրել
աշխարհագրական թաղանթը, նրա առանձին բաղադրիչները և նրանցում տեղի ունեցող
երևույթների տարածաժամանակային փոփոխությունները:
·
Խորացնել
Երկրագնդի մասին գիտելիքները` ուսումնասիրություն կատարելով Երկրագնդի առանձին տեղամասերի
մակարդակով (մայրցամաքներ, տարածաշրջաններ, երկրներ):
·
Համակողմանի
գիտելիքների շնորհիվ սովորողին հնարավորություն տալ ՀՀ-ը ճանաչել տարածության մեջ:
Ընկալել նրա տեղն ու դերն ժամանակակից աշխարհում:
·
Ծանոթացնել
հասարակություն-բնություն փոխհարաբերություններին, ձևավորել բնությունը ռացիոնալ
օգտագործելու մտածողություն:
·
Ուսումնասիրել
տարաբնույթ քարտեզներ, ամրապնդել դրանց գործնական կիրառությունը առօրյա կյանքում:
·
Գաղափար տալ
աշխարհագրական կանխատեսման մասին:
·
Կատարել
անհատական աշխատանքներ ու պատրաստել ուսումնական նյութեր:
Ուսումնական
միջավայր
Ուսուցումը կազմակերպում է ուսումնական կաբինետում, որտեղ
առկա են՝ համացանցին միացված համակարգիչ (հագեցած համապատասխան ծրագրերով,
թվայնացված քարտեզներով, դիագրամներով ու սխեմաներով), պրոյեկտոր, տարբեր բովանդակության քարտեզներ, գլոբուս,
համապատասխան գրականություն:
Սովորողների ուսումնական գործունեությունը
·
Դասարանում
ուսումնական աշխատանք
·
Տանը կատարված
ուսումնական աշխատանք
·
Անհատական-հետազոտական
աշխատանքներ
·
Ուսումնական
ճամփորդություններ
·
Մասնակցություն
կրթահամալիրի տոնացույցով որոշված ստուգատեսերին:
Դասարանում կատարված աշխատանք ասելով՝
նկատի ունենք բանավոր և գրավոր պատասախանները, խմբային աշխատանքները, մասնակցություն
քննարկումներին, կատարած աշխատանքների ամփոփիչ ցուցադրություններ և այլն:
Բանավոր և գրավոր պատասխանները ենթադրում են, որ սովորողը
դասավանդողի կամ մեկ այլ սովորողի կողմից ստանում է կոնկրետ թեմային առնչվող հարց
և որոշակի ժամանակ հետո փորձում պատասխանել դրան՝ այդ ընթացքում օգտագործելով
համացանցային ռեսուրսներ: Խմբային աշխատանքի ժամանակ դասարանը բաժանվում է առանձին
խմբերի ու որոշակի ժամանակահատվածում փորձում է լուծել որևէ խնդիր: Խմբային
աշխատանքի ժամանակ սովորողը հնարավորություն է ունենում արտահայտելու սեփական
տեսակետը, լսելու ուրիշների կարծիքը, առաջարկելու մինչ այդ չհնչած կարծիքներ:
Սովորողը տանը կատարում է երկու տիպի աշխատանք` յուրացնում
է տվյալ դասին ստացված նոր գիտելիքները կամ կատարում է անհատական-հետազոտական
աշխատանք:
Յուրքանչյուր դասը կայացած է համարվում, եթե այն որոշակի
նոր գիտելիք կամ հմտություն է տալիս սովորողին: Այդ նոր գիտելիքի ամրապնդման համար
ստեղծվում են համապատասխան ուսումանական նյութեր, որոնցով սովորողը յուրացնում ու
ամրապնդում է իր գիտելիքները: Տանը սովորողը
կատարում է նաև անհատակ և խմբային, նախագծային աշխատանք:
Հետազոտական աշխատանքին ներկայացվող
պահանջներ
·
Աշտանքում պետք է ընդգծվի սովորողի
կողմից կատարված վերլուծությունը
·
Աշխատանքում պետք է երևա աշխարհագրական մտածողությունը
·
Սովորղը պետք կարողանա հիմնավորել
սեփական տեսակետը
·
Թեմայի
արդիականություն ու կիրառելություն
·
Պետք է լիարժեքորեն տիրապետի նշված
նյութին
Օրինակ՝ Հայաստանի (այլ երկրի) տնտեսական զարգացման մակարդակի վրա բնական և հասարակական գործոնների ազդեցությունը վերլուծելու համար պետք է
ուսումնասիրել.
·
Աշխարհագրական
դիրք
·
Բնական ռեսուսներ
·
Աշխատանքային
ռեսուսներ
·
Բնակչության կազմ
·
Երկրի ներքին
կառուցվածք
Դասավանդողին և սովորողին ուղղված
պահանջներ
Ուսումնական պարապմունքի կազմակերպաման համար ուսուցչին անհրաժեշտ է
լիարժեքորեն տիրապետել բլոգավարությանը՝ ճիշտ ժամանակին անհատական բլոգը թարմացնելով
անհրաժեշտ նյութերով: Անհրաժեշտ է անհատական նոթբուք (նեթբուք), որտեղ առկա են
բոլոր անհրաժեշտ նյութերը (ուսումնական ֆիլմեր, ուսումանական նյութեր, հոդվածներ,
նախօրոք մշակված
նախագծերի հարցեր, տաբեր տեսակի ծրագրեր):
Սովորողին անհրաժեշտ է անհատական նոթբուք (նեթբուք), որտեղ առկա են բոլոր
անհրաժեշտ նյութերը: Տիրապետում է բլոգավարությանը, կարողանում է բլոգում, ինչպես նաև ենթակայքում
նյութեր թողարկել: Կարողանում է կատարել անհատական հետազոտական աշխատանք: Մասնակցում է պարբեր
ուսումնական նախագծերի ու ճամփորդությունների:
Դասընթացի բովանդակության կառուցման սկզբունքները
Հանդիսանալով բնագիտայն և հասարակական գիտությունները ընդհանրացնոցղ դասընթաց , սույն դասընթացի բովանդակության կառուցման առանցքում ընկած է ուսումնասիրվող առարկայի թեմաների ինտեգրումը։
Աշխարհագրական թաղանթի ամբողջականությունը։
Աշխարհը ըստ առանձին մասերի ուսումնասիրման հնարավորությունը։
Ծանոթ բնական երևույթների տարածական տեղաբաշխման բացահայտումը։
Քարտեզներով ինքնուրույն աշխատելու, քաևտեզագրման մեթոդները կյանքում կիրառելու հմտությունների ստացումը։
Աշխարհագրության դասընթացի ուսումնասիրման հիմքերի ստեղծումը՝ դասընթացի ամբողջականության ապահովան նպատակով։
Քանի որ, ըստ պետական չափորոշչի բնագիտության ուսուցումը հիմնված է աշխարհի ճանաչողության միասնական մեթոդաբանական հիմքերի ապահովման նպատակով՝ աշխարհագրության դասընթացների բովանդակությունը կառուցվում է նաև մի շարք խաչվող հասկացությունների հենքի վրա: Դրանք առանցքային հասկացություններ են, որոնք ընդհանրական են աշխարհի մասին տարբեր գիտությունների համար և սովորողներին օգնում են միավորելու, փոխկապակցելու աշխարհի մասին տարբեր առարկաներից ձեռք բերած գիտելիքները՝ մեկ ընդհանրական պատկերի շրջանակում: Այդ հասկացությունները պետք է մեծ ուշադրության արժանանան դպրոցի բոլոր աստիճաններում: Ներկայացվող մոդուլում առանձնանում են հետևյալ խաչվող հասկացությունները
2) Պատճառ և հետևանք, մեխանիզմ և կանխատեսում,
3) Մասշտաբ, սանդղակ, համամասնություն և քանակ,
5) Կայունություն և փոփոխություն:
Գնահատում
Դասընթացը գնահատվում է կրեդիտային համակարգով՝ որը իր մեջ ներառում է դասընթացի պարապմունքների ներկայությունը, դասապրոցեսինծ մասնակցությունը, բլոգում կատարված աշխատանքները, լրացուցիչ նախագծերին մասնակցելը։
Թեմա 1
Ընդհանուր Աշխարհագրություն
:
1.
Աշխարհագրության ուսումնասիրման առարկան, նպատակը և հիմնական խնդիրները
:
2.
Աշխարհագրության
տեղը գիտությունների դասակարգման համակարգում : Աշխարհագրության կառուցվածքը
Թեմա
2
Աշխարհագրական
թաղանթի առաջացումն ու զարգացումը:
3.
Արեգակնային
Համակարգի և Երկրի առաջացման վարկածները:
4.
առանձնացնել դրանց հիմնական թերությունները):
5.
Երկրաբանակ
ժամանակագրություն:
6.
Երկրաբանական
փուլ: Երկրակեղևի առաջացումն ու զարգացումը
7.
Ջրոլորտի առաջացումն
ու զարգացումը:
8.
Կենդանի օրգանիզմների
առաջացումն ու զարգացումը:
9.
Աշխարհագրական
թաղանթի զարգացումն ըստ դարաշրջանների:
10. Մոբիլիզմի տեսությունը (Վեգենեռ):
11. Ամփոփիչ
աշխատանք :
Թենա
3 :
Երկրագունդ:
12. Երկրագնդի
ձևն ու չափերը:
13. Երկրի
օրական պտույտի աշխարհագրական հետևանքները:
14. Ժամային
գոտիներ:
15. Երկրի
տարեկան պտույտի աշխարհագրական հետևանքները:
Թեմա 4
Աշխարհագրական
քարտեզ:
16.
Աշխարհագրական
քարտեզներ, դրանց դասակարգումը:
17.
Քարտեզագրական
պրոյեցիաներ: Պայմանական նշաններ:
18.
Մասշտաբ: Մասշտաբի
տեսակները
19.
Աշխարհագրական
քարտեզների նշանակությունը:
20.
Ամփոփում:
Թեմա
5
Աշխարհագրական թաղանթի
կառուցվածքը:
21.
Աշխարհագրական
թաղանթի ոլորտային կառուցվածքը:
22.
Քարոլորտ: Քարոլորտի
նշանակոuթյունը աշխարհագրական թաղանթում:
23.
Ռելիեֆ: Ռելիեֆի
հիմնական միավորները:
24.
Լեռներ:Լեռների
առաջացումն ու քայքայումը:
25.
Երկրաշարժեր:
26.
Հրաբուխներ:
27.
Հարթավայրեր:
28.
Հարթավայրերի առաջացումը:
29.
Արտաքին և ներքին
ուժեր:
30.
Ամփոփում:
31.
Ջրոլորտ: Ջրոլորտի
հատկանիշներն ու դերն աշխարհագրական թաղանթում:
32.
Համաշխարհային օվկիանոս:
33.
Գերեր:
34.
Լճեր:
35.
Մարցամաքային ջրեր:
36.
Ջրի շրջապտույտը աշխարհագրական թաղանթում:
37.
Մթնոլորտ: Մթնոլորտի
դերն աշխարհագրական թաղանթում:
38.
Մթնոլորտային ճնշում:
39.
Քամի: Քամու տեսակներն :
40.
Մթնոլորտի ընդհանուր շրջանառությունը:
41.
Կենսոլորտ:
Կենսոլորտի դերն աշխարհագրական թաղանթում:
42.
Ամփոփում:
43.
Աշխարհագրական
թաղանթի հիմնական հատկանիշները:Ամբողջականություն:
44.
Ռիթմիկություն:
45.
Գոտիականություն:
46.
Զոնայականություն:
47.
Աշխարհի կլիմայական գոտիները:
48.
Աշխարհի բնական զոնաները:
49
Թեմա 6
Մայրցամաքների ֆիզիկական աշխարագրություն:
51.
Աֆրիկա: Ընդհանուր
բնութագիրը , երկրաբանական կառուցվածքը, օգտակար հանածոները:
52.
Աֆրիկա: Կլիման , ներքին ջրերը:
53.
Աֆրիկա: Բնական զոնաներ:
54.
Ավստրալիա:
Ընդհանուր բնութագիրը , երկրաբանական կառուցվածքը, օգտակար հանածոները:
55.
Ավստրալիա:
Կլիման, ներքին ջրերը, բնական զոնքաները:
56.
Հվ. Ամերիկա:
Ընդհանուր բնութագիրը , երկրաբանական կառուցվածքը, օգտակար հանածոները:
57.
Հվ. Ամերիկա:
Կլիման , ներքին ջրերը:
58.
Հվ. Ամերիկա: Բնական զոնաները:
59.
Ամփոփում:
60.
Հս. Ամերիկա:
Ընդհանուր բնութագիրը , երկրաբանական կառուցվածքը, օգտակար հանածոները:
61.
Հս. Ամերիկա:
Կլիման, ներքին ջրերը:
62.
Հս. Ամերիկա : Բնական զոնաները:
63.
Եվրասիա : Ընդհանուր
բնութագիրը , երկրաբանական կառուցվածքը, օգտակար հանածոները:
64.
Եվրասիա: Ներքին ջրերը:
65.
Եվրասիա: Կլիման:
66.
Եվրասիա: Բնական զոնաները:
67.
Ամոփում:
Թեմա
7
Աշխարհի
բնակչությունը
68. Աշխարհի
բնակչության թիվն ու շարժը:
69. Բնակչության
վարարտադրությունը:
70. Բնակչության
սեռատարիքային կազմը:
71. Բնակչության
ռասայական կազմը:
72. Բնակչության
ազգային կազմը:
73. Բնակչության
կրոնական կազմը:
74. Բնակչության
սոցիալական կազմն ու աշխատանքային ռեսուրսներն :
75. Աշխարհի
բնակչության տեղաբաշխումը:
76. Բնակչության
միգրացիա:
77. Տարաբնակեցումն
ու նրա ձևերը:
78. Ուրբանիզացումը,
գործոնները և զարգացման միտումները
79. Քաղաքաների
տիպերը:
80. Ամփոփում:
Թեմա
8
Աշխարհի քաղաքական բաժանումը:
81.
Պետական տարածք
և պետական սահման: Քաղաքաաշխարհագրական դիրք
82.
Աշխարհի երկրների
խմբավորումն ու տիպաբանությունը
83.
Զարգացած և
զարգացող երկրներ
84.
Անհատական աշխատանք
(կոնկրետ երկրի օրինակով վերլուծել աշխարհագրական դիրքը):
85.
Պետություններն
ըստ պետական կարգի և կառուցվածքի:
86.
Միջազգային հաղորդակցության ուղիները:
87.
ՀՀ-ն ժամանակակից
աշխարհաքաղաքական գործընթացներում:
88.
Անհատական աշխատանք(Վերլուծել
ՀՀ աշխարհագրական դիրքը):
89.
Ամփոփիչ աշխատանք
:
Թեմա
9
Ռեգիոնալ աշխարհագրություն:
90.
Աշխարհի բաժանումը ռեգիոնների:
91.
Մեծ Բրիտանիա:
Ընդհանուր բնութագիրը, բնական պայմանները:
92.
Մեծ Բրիտանիա:
Բնակչությունն ու տնտեսությունը:
93.
Ֆրանսիա: Ընդհանուր
բնութագիրը, բնական պայմանները:
94.
Ֆրանսիա: Բնակչությունն ու տնտեսությունը:
95.
Գերմանիա: Ընդհանուր
բնութագիրը, բնական պայմանները
96.
Գերմանիա: Բնակչությունն ու տնտեսությունը:
97. Իտալիա:
Ընդհանուր բնութագիրը, բնական պայմանները
98. Իտալիա:
Բնակչությունն ու տնտեսությունը:
99. Ամփոփում:
10 ՌԴ:
Ընդհանուր բնութագիրը
10 ՌԴ:
Բնակչությունը և ռեսուրսները:
10 ՌԴ:
Տնտեսությունը:
10 ՌԴ:
Տնտեսական ներքին տարբերությունները:
10 Ուկրաինա: Ընդհանուր բնութագիրը, բնական պայմանները:
10 Ուկրաինա:
Բնակչությունն ու տնտեսությունը:
10 Վրաստան: Ընդհանուր բնութագիրը, բնական պայմանները:
10 Վրաստան:
Բնակչությունն ու տնտեսությունը:
10 Ադրբեջան: Ընդհանուր բնութագիրը, բնական պայմանները:
10 Ադրբեջան:
Բնակչությունն ու տնտեսությունը:
11 Թուրքիա: Ընդհանուր բնութագիրը, բնական պայմանները:
11 Թուրքիա:
Բնակչությունն ու տնտեսությունը:
11 Իրան: Ընդհանուր բնութագիրը, բնական պայմանները:
11 Իրան: Բնակչությունն ու տնտեսությունը::
11 Չինաստան: Ընդհանուր
բնութագիրը,
11 Չինաստան: Բնակչությունն ու բնական պայմանները:
11 Չինաստան:
Տնտեսությունը:
11 Ճապոնիա: Ընդհանուր
բնութագիրը, բնական պայմանները:
11 Ճապոնիա: Բնակչությունն ու տնտեսությունը:
12 Հնդկաստան: Ընդհանուր բնութագիրը, բնական պայմանները:
12 Հնդկաստան:
Բնակչությունն ու տնտեսությունը:
1. Աֆրիկա:
12 ՀԱՀ:
12 Եգիպտոս: Ընդհանուր բնութագիրը, բնական պայմանները:
12 Եգիպտոս:
Բնակչությունն ու տնտեսությունը:
12 Ավստրալիա: Ընդհանուր բնութագիրը, բնական պայմանները:
12 Ավստրալիա: Բնակչությունն ու տնտեսությունը
:
12 Կանադա: Ընդհանուր բնութագիրը, բնական պայմանները:
13 Կանադա:
Բնակչությունն ու տնտեսությունը :
13 Բրազիլիա: Ընդհանուր բնութագիրը, բնական պայմանները:
13 Բրազիլիա:
Բնակչությունն ու տնտեսությունը :
13 ԱՄՆ: Ընդհանուր բնութագիրը:
13 ԱՄՆ: Բնակչությունն ու բնական պայմանները
13 ԱՄՆ:
Տնտեսությունը
13 Ամփոփում:
Թեմա 1
Աշխարհի բնական ռեսուրսները
5
1.
Աշխարհագևական միջավայր, բնական պայմաններ
և բնական ռեսուրսներ:
2.
Բնական ռեսուրսների դասակարգումը:
3.
Ռեսուրսաապահովություն:
4.
Համաշխարհային օվկիանոսի ռեսուրսները:
Ռեկրեացիոն և այլ ռեսուրսներ:
5.
Անհատական աշխատանք:
Թեմա
2
Համաշխարհային
տնտեսություն 16
6.
Համաշխարհային տնտեսությունն ու ԳՏՀ-ն:
7.
Աշխատանքի աշխարհագրական միջազգային
բաժանումը:
8.
Համաշխարհային տնտեսության ճյուղային
կառուցավածքը:
9.
Աշխարհի արդյունաբերության
ընդհանուր բնութագիրը:
10. Արդյունաբերության տեղաբաշխման գործոնները:
11. Արդյունաբերության ճյուղային կառուցվածքը:
12. Վառելիքաէներգետիկ արդյունաբերություն:
13. Էլեկտրաէներգետիկա:
14. Մետաղաձուլություն:
15. Մեքենաշինություն:
16. Քիմիական և թեթև արդյունաբերություն:
17. Գյուղատնտեսություն:Գյուղատնտեսության ճյուղային կառուցվածը:
18. Գյուղատնտեսության տեղաբաշխումն ու մասնագիտացումը:
19. Բուսաբուծություն:
20. Անասնապահություն:
21. Ամփոփում:
Թեմա 3
Տրանսպորտ:
Տնտեսության ոչ նյութական արտադրության ոլորտը: Միջազգային տնտեսական հարաբերություններ:
22. Համաշխարհային
տրանսպորտն ու կապը:
23. Աշխարհի
երկրների տրանսպորտային համակարգը:
24. Տնտեսության
ոչ նյութական արտադրության ոլորտը:
25. Միջազգային
տնտեսական հարաբերություններ:
26. Գիտատեխնիկական
համագործակցություն: Համագործակցության այլ ձևեր:
27. Անհատական
աշխատանք(ՀՀ-ն միջազգային տնտեսական հարաբերություններում):
Թեմա 4
Քաղաքական աշխարհագրություն:
7
28. Քաղաքական
աշխարհագրութուն: Ուսումնասիրման առարկան : Տեղը գիտությունների դասակարգման համակարգում
:
29. Քաղաքական
ոլորտի բովանդակությունը,տեղը հասարակական կյանքում:
30. Քաղաքաաշխարհագրական
հիմնական հայեցակարգերն ու տեսությունները:
31. Քաղաքաաշխարհագրական
հիմնական հայեցակարգերն ու տեսությունները:
32. Երկրների
բնական ռեսուրսներով ապահովվածությունը որպես աշխարհաքաղաքական գործոն:
33. Կովկասը
էթնիկական ու աշխարհաքաղաքական շահերի բախման հանգուցակետ: Հակամարտությունների առանձնահատկությունները:
34. Ներքին
քաղաքականություն:
35. Արտաքին
քաղաքականություն:
36. Ղարաբաղյան
հիմնախնդրիլուծման իրավական հիմքերն ու ուղիները:
37. Քաղաքաաշխարհագրական
դիրքը: Այն որպես արտաքին քաղաքական գործոն:
38. Ամփոփում
Թեմա 5
Աշխարհի
ինքնատիպ տարածաշրջաններն ու երկրները 8
39.
Աշխարհի ինքնատիպ
տարածաշրջանները:
40.
Ուրբանիզացված տարածաշրջաններ
41.
Տնտեսական սրընթաց
աճ արձանագրած տարածաշրջաններ:
42.
Լեռնային տարածաշրջանների
ու երկրների զարգացամն բնատնտեսական առանձնահատկությունները:
43.
Չորային(արիդ)
ագրարային
տարածաշրջաններ:
44.
Արևմտյան Եվրոպայի
քաղաքական և տնտեսական միասնացման գործընթացը:
45.
ՌԴ-ն որպես
բնառեսուրսային մեծ ներուժ ունեցող երկիր:
46.
ԱՄՆ-ը որպես
համաշխարհային կարևոր դերակատարում ունեցող երկիր:
Թեմա 6
Բնություն և
հասարակություն հարաբերությունները:
47.
Բնական միջավայրի
էկոլոգիական հավասարակշռությունը, դրա խախտման պատճառները և հետևանքները:
48.
Շրջակա միջավայրի
մարդածին աղտոտումը: Աղտոտման աղբյուրները, տեսակները:
49.
Ընդերքի ռեսուրսների
ռացիոնալ օգտագործումն ու պահպանումը:
50.
Հողային ռեսուրսների
օգտագործման առանձնահատկությունները և պահպանումը:
51.
Մթնոլորտ: Կլիմայական
և տիեզերական ռեսուրսներ:
52.
Մթնոլորտի աղտոտման
աղբյուրներն ու հետևանքները:
53.
Մթնոլորտի պահպանումը
աղտոտումից:
54.
Ջրային ռեսուրսների բաշխումը երկրագնդի
վրա
55.
Ջրօգտագօրծման ոլորտները
56.
Ջրային ավազանների
աղտոտման աղբյուրները, պահպանման առանձնահատկությունները
57.
Կենսոլորտի
զարգացումը և ինքնավերականգնումը: Կենսաբազմազանության պահպանությունը
58.
Բուսական ռեսուրսների
օգտագործումը, պահպանությունը և վերականգնումը
59.
Կենդանական
ռեսուրսների օգտագործումը, պահպանությունը և վերականգնումը
60.
Համաշխարհաըին բնապահպանական ռազմավարությունը
61.
Միջազգային
համագործակցությունը բնօգտագործման և բնապահպանության բնագավառներում:
Թեմա
7
Մարդկության համամոլորակային
հիմնախնդիրները:
62. Մարդկության
համամոլորակային հիմնախնդիրները, դրանց լուծման ժամանակակից ռազմավարությունը:
63. Հանքային
հումքի և վառելիքաէներգետիկ ռեսուրսնորի համամոլորակային հիմնախնդիրը:
64. Ժողովրդագրական
համամոլորակային հիմնախնդիրը:
65. Պարենային
համամոլորակային հիմնախնդիրը:
66. Թույլ
զարգացած երկրների հետամնացության վերացման հիմնախնդիրը:
. Տ․Տարածքային
և ազգային հակամարտությունների հիմնախնդիրը:
Հայաստանի
աշխարհագրություն:
Հայկական Լեռնաշխարհ 3
70.
Հայկական Լեռնաշխարհի
դիրքը, սահմանները, երկրաբանակ կառուցվածքը և օգտակար հանածոները:
71.
Ռելիեֆի հիմնական
միավորները:
72.
Կլիման և ներքին
ջրերը:
Հայաստանի
Հանրապետություն:
13
73.
Աշխարհագրական
դիրքը, տարածքը, սահմանները:
74.
Երկրաբանական
կառուցվածքը:
75.
Վառելիքային
ռեսուրսները և մետաղային օգտակար հանածոները:
76.
Ջրային, հողային
և ոչ մետաղային հանքային ռեսուրսները:
77.
Բուսական ,կենդանական
և ռեկրեացիոն ռեսուրսները:
78.
Ռելիեֆը և լեռնագրական
մարզերը:
79.
Ռելիեֆը և լեռնագրական
մարզերը:
80.
Կլիման: Կլիմայի
տիպերը:
81.
Ներքին ջրերը: Գետային ցանցը:
82.
Լճերը և ջրամբարները:
83.
Հողային ծածույթը:
84.
Բուսականությունը
85.
Կենդանական
աշխարհը
86.
Վերընթաց լանդշաֆտային
գոտիները:
87.
Վերընթաց լանդշաֆտային
գոտիները:
88.
Ամփոփում:
Բնակչությունը
89.
Բնակչության
թվաքանակը, բնական և մեխանիկական շարխերը:
90.
Բննակչության
կազմը և աշխատանքային ռեսուրսները:
91.
Բնակչության
տեղաբաշխումը և տարաբնակեցումը:
92.
Քաղաքային տարաբնակեցումը
և խոշոր քաղաքները:
93.
Անհատական աշխատանք:
Տնտեսությունը
94.
Տնտեսության
ընդհանուր բնութագիրը և ճյուղային կառուցվածքը:
95.
Արդյունաբերություն:
Ճյուղային կառուցվածքը:
96.
Վառելիքաէներգետիկ
արդյունաբերությունը:
97.
Մետաղաձուլությունը:
98.
Մեքենաշինությունը:
99.
Քիմիական արդյունաբերությունը:
10. Թեթև և սննդի արդյունաբերությունը:
10. Շինանյութերի արդյունաբերությունը:
10. Արդյունաբերության տարածքային կազմակերպումը:
10.
Ամփոփում:
10. Գյուղատնտեսությունը ընդհանուր բնութագիրը և ճյուղային կառուցվածքը:
10. Հողային ֆոնդը:
10.
Բուսաբուծությունը
.
Անասնապոհությունը:
10. Տրանսպորտն ու տնտեսության ոչ նյութական արտադրության ոլորտը:
10 Տրանսպորտի ընդհանուր բնութագիրը:
11. Տրանսպորտի գլխավոր տեսակներն ու տեղաբաշխումը:
11. Սպասարկման
ոլորտի ընդհանուր բնութագիրը:
11. Սպասարկման
ոլորտր ճյուղային կառուցվածքը:
11. Բնօգտագործման
և բնապահպանության հիմնախնդիրները:
11. ՀՀ-ի
հատուկ պահպանվող տարածքները:
11. ՀՀ-ի
Կարմիր գիրքը:
11. Ամփոփում:
11. ՀՀ վարչարարածքային բաժանումը:
11. Արագածոտնի
մարզ:
11. Արարատի
մարզ:
12. Արմավիրի
մարզ:
12. Գեղարքունիքի
մարզ:
12. Լոռու
մարզ:
12. Կոտայքի
մարզ:
12. Շիրակի
մարզ:
12. Սյունիքի
մարզ:
12. Վայոց
ձորի մարզ:
12. Տավուշի
մարզ:
12. Երևան
քաղաք:
12-րդ դասարան
«Մխիթար Սեբաստացի» կ/հ-ում 12-րդ դասարանում «Աշխարհագրություն» առարկայի դասավանդվան գլխավոր նպատակն է ամբողջացնել սովորողների գիտլիքների այն պաշարը, որոնք նրանք ստացել են նախորդ դասարաններում, տալով հիմնարար պատկերացումներ, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր մարդուն անկախ հետագա մասնագիտությունից:
Հաշվի առնելով 12-րդ դասարանում առարկայի դասավանդման առանձնահատկությունը, ինչես նաև առաջ քաշված խնդիրները՝առարկան դասավանդվում է երկու առանձին ծրագրերով:
Ծրագիրի հիմնական նպատակն է մինչ այժմ ձեռք բերված գիտելիքների ամփոփում սովորողների նախապատրաստել պետական ավարտական քննություններին:
Թեմատիկ պլան(2 ժամ) Թեմա 1 Ընդհանուր Աշխարհագրություն :
1. Աշխարհագրության ուսումնասիրման առարկան, նպատակը և հիմնական խնդիրները: Տեղը գիտությունների դասակարգման համակարգում:
Թեմա 2
Երկրագունդ:
2. Երկրագնդի ձևը, չափերը և ներքին կառուցվածքը:
3. Երկրի օրական պտույտի աշխարհագրական հետևանքները: Ժամային գոտիներ:
4. Երկրի տարեկան պտույտի աշխարհագրական հետևանքները:
Թեմա 3
Աշխարհագրական քարտեզ:
5. Աշխարհագրական քարտեզներ, դրանց դասակարգումը: Քարտեզագրական պրոյեցիաներ:
6. Մասշտաբ: Մասշտաբի տեսակները:Պայմանական նշաններ:
Թեմա 4
Աշխարհագրական թաղանթի կառուցվածքը:
7. Աշխարհագրական թաղանթի ոլորտային կառուցվածքը:
8. Քարոլորտ: Քարոլորտի նշանակոuթյունը աշխարհագրական թաղանթում:
9. Լեռներ: Լեռների առաջացումն ու քայքայումը:
10. Երկրաշարժեր: Հրաբուխներ:
11. Հարթավայրեր: Հարթավայրերի առաջացումը:
12. Արտաքին և ներքին ուժեր:
13. Ջրոլորտ: Ջրոլորտի հատկանիշներն ու դերն աշխարհագրական թաղանթում:
14. Համաշխարհային օվկիանոս: Օվկիանոսային հոսանքներ:
15. Մարցամաքային ջրեր:
16. Մթնոլորտ: Մթնոլորտի դերն աշխարհագրական թաղանթում: Մթնոլորտի կառուցվածքը:
17. Մթնոլորտային ճնշում: Մթնոլորտի ընդհանուր շրջանառությունը: Քամի: Քամու տեսակները:
18. Կենսոլորտ: Կենսոլորտի դերն աշխարհագրական թաղանթում:
19. Ամփոփում:
Թեմա 5
Մայրցամաքների և օվկիանոսների ֆիզիկական աշխարագրություն:
20. Աֆրիկա: Ընդհանուր բնութագիրը , երկրաբանական կառուցվածքը, օգտակար հանածոները, կլիման , ներքին ջրերը, բնական զոնաները:
21. Ավստրալիա: Ընդհանուր բնութագիրը , երկրաբանական կառուցվածքը, օգտակար հանածոները: Կլիման, ներքին ջրերը, բնական զոնաները:
22. Հվ. Ամերիկա: Ընդհանուր բնութագիրը , երկրաբանական կառուցվածքը, օգտակար հանածոները, կլիման, ներքին ջրերը, բնական զոնաները:
23. Հս. Ամերիկա: Ընդհանուր բնութագիրը , երկրաբանական կառուցվածքը, օգտակար հանածոները, կլիման, ներքին ջրերը, բնական զոնաները:
24. Եվրասիա : Ընդհանուր բնութագիրը , երկրաբանական կառուցվածքը, օգտակար հանածոները, ներքին ջրերը:
25. Եվրասիա: Կլիման, բնական զոնաները:
26. Համաշխարհային օվկիանոս:
Թեմա 6
Աշխարհի բնակչությունը
27. Աշխարհի բնակչության թիվը,շարժը, վերարտադրությունը:
28. Բնակչության կազմը
29. Բնակչության տեղաբաշխումն ու խտությունը:
Թեմա 7
Համաշխարհային տնտեսություն
30. Բնական ռեսուրսներ:
31. Համաշխարհային տնտեսություն:
32. Վառելիքաէներգետիկ արդյունաբերություն: Էլեկտրաէներգետիկա:
33. Մետաղաձուլություն: Մեքենաշինություն:
34. Քիմիական և թեթև արդյունաբերություն: Սննդի արտադրություն:
35. Բուսաբուծություն: Անասնապահություն:
36. Տրանսպորտն ու սպասարկման ոլորտը:
37. Ամփոփում:
Թեմա 8
Ռեգիոնալ աշխարհագրություն:
38. Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա:
39. Գերմանիա, Իտալիա:
40. Ռուսաստան: Բնական պայմանները: Բնակչությունը:
41. Ռուսաստան: Տնտեսությունը: Ուկրաինա:
42. Վրաստան: Ադրբեջան:
43. Թուրքիա: Իրան:
44. Չինաստան: Ճապոնիա:
45. Հնդկաստան: Ավստրալիա:
46. Հնդկաստան: Բնակչությունն ու տնտեսությունը:
47. ՀԱՀ: Եգիպտոս:
48. Կանադա: Բրազիլիա:
49. ԱՄՆ:
50. Ամոփոում
Թեմա 9
Հայաստանի Հանրապետություն:
51. Հայկական Լեռնաշխարհի դիրքը, սահմանները, երկրաբանակ կառուցվածքը և օգտակար հանածոները: Ռելիեֆի հիմնական միավորները:
52. ՀՀ-ի աշխարհագրական դիրքը, տարածքը, սահմանները:
53. Ռելիեֆը և լեռնագրական մարզերը:
54. Կլիման: Կլիմայի տիպերը:
55. Ներքին ջրերը: Գետային ցանցը: Լճերը և ջրամբարները:
56. Վերընթաց լանդշաֆտային գոտիները:
Բնակչությունը 5
57. Բնակչության թվաքանակը, բնական և մեխանիկական շարժերը: Բննակչության կազմը և աշխատանքային ռեսուրսները:
58. Բնակչության տեղաբաշխումը և տարաբնակեցումը:
Տնտեսությունն ու վարչատարածքային բաժանումը
59. Տնտեսության ընդհանուր բնութագիրը և ճյուղային կառուցվածքը:
60. Արդյունաբերություն: Վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը:
61. Մետաղաձուլությունը:Մեքենաշինությունը:
62. Քիմիական արդյունաբերությունը, թեթև և սննդի արդյունաբերությունը:
63. Շինանյութերի արդյունաբերությունը:Անտառային արդյունաբերությունն ու փայտամշակումը:Սննդի արտադրությունը:
64. Բուսաբուծությունը:Անասնապոհությունը:
65. Տրանսպորտն ու տնտեսության ոչ նյութական արտադրության ոլորտը:
66. ՀՀ վարչարարածքային բաժանումը:
67. ՀՀ մարզերը:
68. Ամոփում:
Անհրաժեշտ գրականություն և համացանցային ռեսուսներ
1. «Աշխարհագրություն» 5, Հ. Գաբրիելյան,Վ. Պողոսյան Երևան 2005թ.
2. «Աշխարհագրություն» 6, Ա. Հովսեփյան, Մ. Մանասյան, Ա. Գրիգորյան Երևան 2007թ
3. «Աշխարհագրություն» 7, խմբ. Լ. Վալեսյան Երևան 2007թ.
4. «Աշխարհագրություն» 10, Մ. Մանասյան և ուրիշներ Երևան 2010թ.
5 «Աշխարհագրություն» 11, Ա.Պոտոսյան և ուրիշներ Երևան 2010թ.
6. «Աշխարհագրություն» 12, Մ. Մանասյան և ուրիշներ Երևան 2011թ.
7. «ՀՀ բնական պայմանների ու ռեսուրսների տնտեսաաշխարհագրական գնահատումը և շրջակա միջավայրի պահպանության հիմնախնդիրները», Ս. Մելքումյան Երևան 2009թ.
8. «ՀՀ և ԼՂՀ սոցիալական և տնտեսական աշխարհագրություն հիմնախնդիրները», Ս. Մելքումյան Երևան 2005թ.
9. «Ռեգիոնալ Աշխարհագրություն», Ա. Ավագյան Երևան 2006թ.
10. «Քաղաքական աշխարհագրություն», Լ. Վալեսյան Ա. Վալեսյան Երևան 2006թ.
11. http://ah.do.am/
12. http://www.encyclopedia.am/
13. http://cadastre.am/
14. http://www.youtube.com/
15. http://gradaran.mskh.am/
16. http://www.findarmenia.com/arm/armenia
17. http://emanuelagjoyan.blogspot.com/
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий