2026/03/18

«Երևանն առանց վարդագույն ակնոցների»-Նախագիծ

 

Մարդկանց աչքը հաճախ «սովորում է» շրջակա միջավայրի թերություններին՝ դադարելով նկատել աղբը, կեղտաջրերը կամ հատված ծառերը։ Սովորողները, զինված տեսախցիկներով և էկոլոգիական գիտելիքով, դառնում են քաղաքի «աչքերը»՝ վերհանելով այն, ինչը սովորաբար մնում է մարդկանց տեսադաշտից դուրս կամ ուղղակի անտեսվում է։

Նախագծի նպատակները

·         Զարգացնել սովորողների դիտողականությունը և խնդիրներն արձանագրելու ունակությունը։

·         Իրականացնել Երևանի տարբեր վայրերի տեսողական և փաստագրական աուդիտ

·         Խթանել սովորողների մասնակցությունը համայնքային խնդիրների վերհանմանը՝ դարձնելով նրանց ակտիվ քաղաքացիներ։

 

Նախագծի ընթացքը

Սովորողը քաղաքում շրջելիս ֆիքսում է էկոլոգիական խնդիրը` նշելով կատարված նկարի տեղանքը և տալով փոքրիկ բացատրություն։ Արդեն պատրաստի նկարը ուղարկվում է համակարգող սովորողին, ով արխիվացնում է դասակարգում է նկարները։ Արդեն հավաքված նկարների բազան ներկայացվում է հանրությանը՝ բաց ցուցադրության տեսքով։

 

Ակնկալվող արդյունքներ

  «Էկոտուր 2026»-ի շրջանակներում կազմակերպվող ցուցահանդես, որտեղ ներկայացված կլինեն քաղաքի «չերևացող» անկյունները։ Երևանի խնդրահարույց կետերի տեսողական հավաքածու։ Հանրության և պատկան մարմինների ուշադրության կենտրոնացում երևանյան խնդիրներին։ Սովորողների կողմից կատարվող հանրօգուտ աշխատանք, որը սովորողին պասիվ սովորողի կդրդի դառնալ ակտիվ ու պատասխանատու քաղաքացի՝ առանձին դեպքերում մղելով խնդիրների լուծմանը։


2026/03/14

Եռօրյա ճամբարի նախագիծ


Ճ
ամփորդության նպատակները                                                        

  1.         Ուսումնահայրենագիտական քայլարաշվերի կազմակերպում
  2.        ՀՀ-ի վերըթաց գոտիականության
  3.        ՀՀ էկոտուրզի զարգացման հնարավորությունների բացահայտում  
  4.        Հատուկ պահպանվող տարածքների ուսումնասիրություն
  5.       Քննական նախագծերի համար նյութերի հավաքագրում  
  6.        Կրաթահամլիրում աշխարահգրություն դասավանդողների ճամփորդությամբ ուսուցման մենթորության կազմակերպում

Նախապատրաստական փուլ –Աշխարհագրության դասընթացի սովորողները մանրամասն ծաթոցացել են Հայաստանի բնակիլմայանակն պայմանների ու լանդշաֆտների գոտիայականությանը, որնոց փոփոխությունը նկատելու հնարավորությու կունենան մասնակից սովորողները: Նույն դասընթացի շրջանակներում սովորողները տեղեկացվել են երկրաշարժերի մասին և փոքրիկ քայլքը Սպիտակ քաղաքում կօգնի լավ պատկերացում ունենալ հետերկրաշարժյան քաղաքի մասին: Քանի որ ճամփորդությանը մասնակցող սովորողների մի մասը ներկայցնելու են քննական նախագծեր, այս ճամփորդությանը նրանք հնարավորություն կստանան իրականացվող նախագծերի համար նյութեր հանաքագրել, ինչպես նաև խորացնել տեսական գիտելիքները։ Որպես ճամփորդության կազմակերպիչներ նախագծում ընդգրկված են աշխարհագրություն դասավանդող ուսուցիչներ, որոնց համար այս ճամփորդությունը հանդիսանում է ճամփորդությամբ ուսուցման կազմակերպման մենթորություն։ 

Ակնկալվող արդյունքներ

1.       Բնական միջավայրում բաց դասերի կազմակերպում

2.       Հայաստանում էկոտուրզմի զագացման գնահատում

3.       Բնական միջավայրի հետ անմիջական հաղորդակցություն  

4.      Հավաքվրած նյութեր քննական նախագծերի համար

5.      Տեղանքի հայրենագիտական ճանաչում

         Ճամփարդությամբ ուսուցման մենթորության փոխանցում 

Ճամփորդության հայրենագիտական բաղադրիչներ

·           Վարդաբլուրի լճեր

·           Վարդաբլուրի խոնարհված եկեղեցի

·           Սրբ, Նիկողայոս եկեղեցի

·           Ձորագետի կիրճ, Ստեփանավանի հատված (Մայորի ձոր)

·           Ստեփանավանի դենտրոպարկ

  

 

 

Օր առաջին 21 մարտի

9։00-Մեկնում ՍբՄայր դպրոցից

11։30- Կանգառ Սպիտակում, քաղաքային քայլ Սպիտակ քաղաքում, հետերկրաշարժյան քաղաքն ու ժամանակակից տեսքը

13։00 Երկրորդ կանգառ Ստեփանավան, քայլարշավ դեպի Մայորի ձոր

13։30-14։00 այցելություն Սուրբ Նիկողայոս եկեղեցի եկեղեցու պատմության ներկայացում, ռուսական համայնքը Լոռիում

14:00-15:00 քայլք Ստեփանավանում, ընդհանուր ծանոթացում քաղաքի հետ, քաղաքի պատմության ներկայացում։ 

15։30 Այցելություն Պուշկինո ճամբար

16։00 Ճաշ

17։00-19։00 ճանաչողական զբոսանք Պուշկինո գյուղում

Օր երկրորդ 22 մարտի

9։00 –Նախաճաշ

10։00 – քայլք դեպի գյուղի հյուսիսային հատված դեպի Արջասար, տեղանքի դիտարկում բարձունքից, վերընթաց գոտիականության ուսումնասիրություն

15:00 Վարադարձ Պուշկինո

16։00-18։00 Քայլք Պուշկինո գյուղում

Գյուղի տեսարժան վայրերի հայտնաբերում, գյուղում ապրողների հետ ծանոթացում

19։00 Վերադարձ ճամբար, ընթրիք,

20։00-ից օրվա ամփոփում։

Օր երրորդ 23 մարտի

 9։00 –Նախաճաշ

10։00-ից մեկնում դեպի Գյուկագարակ,

11:00-բաց դաս Դենտրոպարկում

12:30-այցելություն Վարդաբլուր, քայլք Վարդաբլուլի լճերում

13:30-վերադարձ դեպի Երևան

Ժամանում Երևան մինչ` 17։00

 Պատասխանատուներ՝ Էմանուել Ագջոյան, Աննա Օհանյան

Նախահաշիվ 17 սովորողի հաշվով՝ յուրաքանչյուրը 16
000 դրամ

Գիշերակացը ` Պուշկինո Հյուրատանը։ 

·         տրանսպորտ՝ 100.000 / յուրաքանչյուրը` 3500 դրամ/, կրթահամալիրի մասնակի աջակցությամբ

·         գիշերակաց՝ 6,000 դրամ 

        Սնունդը՝ 5000 դրամ

·            Այցելություն Դենտրոպարկ՝ 500 դրամ 

Մասնակից սովորողներ

1.      Իննեսա Արղության, 9-րդ դասարան

2.      Ալիսա Արշակյան, 9-րդ դասարան

3.      Մանե Սարգսյան, 9-րդ դասարան

4.      Սառա Կարապետյան, 9-րդ դասարան

5.      Միքայել Մանուչարյան, 9-րդ դասարան

6.      Ալեքս Միանսյան, 9-րդ դասարան

7.      Միլա Խաչատրյան, 9-րդ դասարան

8.      Սոնա Մանուկյան, 9-րդ դասարան

9.      Գայանե Աթանեսյան, 8-րդ դասարան

10.  Տաթևիկ Սարգսյան, , 9-րդ դասարան

11.  Արայիկ Անդրեսայան, 9-րդ դասարան

12.  Արեն Մաթևոսյան, 9-րդ դասարան

13.  Դավիթ Դավթյան, 9-րդ դասարան

14.  Գագիկ Մանուկյան, 9-րդ դասարան

15.  Կարեն Սահակյան, 9-րդ դասարան

16.  Արմեն Շահբազյան, 9-րդ դասարան

17.  Տիգրան Խաչատրյան, 9-րդ դասարան

18․ Տիգրան Բարսեղյան, 9-րդ դասարան

2026/03/11

Ինտելեկտուալ ստուգատես 9-րդ դասարանցիների համար


 

Միայն 9-րդ դասարանցիների համար առանձին ինտելեկտուալ խաղերի կազմակերպումը մտահաղացումը հենց 9-րդ դասարանցիներին էր։
Այս տարվա ընթացքում «Քրոնոս» գիտակների ակումբը կազմակերպած մի շարք ձևաչափերով խաղերին փորձեր արվել են 9-րդ դասարանցիների ներառելու, սակայն արդյունքը այդքան էլ գոհացուցիչ չէր, ուստի այդ ուղղությամբ հաջողության հասնելու համար պետք էին լրացուցիչ ջանքեր։
9-րդ դասարանցիներին ինտելեկտուալ խաղերին ներգրավելու համար հիանալի առիթ հանդիսացավ ձմեռային ճամբարը, որը այս անգամ ավագ դպրոցում կազմակերպվում էր աշխատարաններով, որի ընթացքում 9-րդ դասարանցիների մի շարք խմբեր հնարավորություն ունեցան ծանոթանալու ինտելեկտուալ խաղերի ձևաչափերին ու մասնակցելու դրանց փորձնական տարբերակներին։
Արդեն մարտ ամսին 9-րդ դասարանցիների մի ամսականին ստուգատեսը լավ առիթ էր միայն 9-րդ դասարանցիների համար խաղի կազմակերպելու համար։ Իրականությունը գերազանցեց սպասելիքները բազմիցս։ Մարտի 4-ին կայացած խաղին մասնակցության հայտ էին ներկայացրել 9-րդ դասարանցիների միանգամից 8 թիմեր, որոնցից 4 խաղի վերջնական արդյունքում Հավաքեցին հավասար միավորներ և ստիպված եղան խաղալ լրացուցիչ փուլեր հաղթողին որոշելու համար։ Բայց կարևորը ոչ թե թիմերի հավաքած միավորներ են այլ ապրած բոլոր այն էմոցիաները, որոնք ուղեկցեցին սովորողների ողջ
խաղի ընթացքում։
Եվ իհարե չմոռանանք նաև այն կարևոր կրթական գործոնները, որոնք տալիս են այսպիսի խաղերը։ Համահունչ ընթանալով կարողությունների ցուցադրության 9-րդ դասարանցիները  հիանալի կերպով ցուցաբերում են թիմեր կազմելու և թիմային աշխատանք իրականացնելու կարողություն։ Միամսյակի շրջանակներում ձեռք բերած փորձը հուսով եմ 9-րդ դասարանցիների կհաղորդի ինքնավստահություն արդեն ավագ դպրոցի թիմերի հետ մրցելու համար։ Անցկացված առաջին խաղը ցույց տվեց, որ 9-րդ դասարանցիները ոչ միայն պատրաստ են ինտելեկտուալ մարտահրավերների, այլև ունեն բարձր ներուժ՝ ձևավորելու կայուն թիմեր, որոնք կդառնան «Քրոնոս» ակումբի նոր և հզոր կորիզը:

Հաջորդ խաղը տեղի կունենա մարտի 19-ին: 

Նախագծի նպատակներն են

1.      Ինտեգրում Ավագ դպրոցի միջավայրին. Ստեղծել հարթակ, որտեղ 9-րդ դասարանցիները կծանոթանան Ավագ դպրոցի ակումբային մշակույթին և կդառնան դրա լիարժեք անդամը դեռևս մինչև հիմնական դպրոցն ավարտելը:

2.      Թիմային համագործակցության ամրապնդում. Զարգացնել սովորողների՝ թիմում արդյունավետ հաղորդակցվելու, միմյանց լսելու և սեղմ ժամանակահատվածում կոնսենսուսի (ընդհանուր հայտարարի) գալու հմտությունները:

3.      Գիտելիքների ստուգում և ընդլայնում. Ոչ թե ստանդարտ քննական թեստերի, այլ խաղային իրավիճակների միջոցով վերհանել սովորողների գիտելիքները տարբեր ոլորտներից (պատմություն, աշխարհագրություն, տրամաբանություն, արվեստ, մեդիագրագիտություն):

4.      Ինքնավստահության բարձրացում. Օգնել 9-րդ դասարանցիներին հաղթահարել մրցակցային լարվածությունը և ձեռք բերել փորձառություն, որը թույլ կտա նրանց հետագայում հավասարը հավասարի պես մրցել Ավագ դպրոցի փորձառու թիմերի հետ:

5.      Նախաձեռնողականության խթանում. Քաջալերել սովորողներից եկող գաղափարները՝ դրանք դարձնելով կրթահամալիրի ուսումնական օրացույցի անբաժանելի մաս:

6.      Վերլուծական մտածողության զարգացում. Ձևավորել հարցի էությունը արագ հասկանալու, փաստերը համադրելու և տրամաբանական եզրահանգումներ կատարելու կարողություն:

 

Ակնկալվող արդյունքներ

1.      Թիմում աշխատելու փորձ. Սովորողները կսովորեն իրար լսել, արագ որոշումներ կայացնել ու միասին հաղթել (կամ պարտվել)։

2.      Ավելի շատ հետաքրքրված աշակերտներ. Խաղից հետո 9-րդ դասարանցիները կցանկանան ավելի շատ բան իմանալ տարբեր թեմաների մասին, որպեսզի հաջորդ անգամ ավելի լավ խաղան։

3.      Կապ Ավագ դպրոցի հետ. 9-րդ դասարանցիները իրենց օտար չեն զգա Ավագ դպրոցում, քանի որ արդեն ծանոթ կլինեն ինտելեկտուալ խաղերին

4.      Ինքնավստահություն. Այս խաղերը կօգնեն նրանց չվախենալ բարդ հարցերից ու ավելի համարձակ լինել մեծերի հետ մրցելիս։

5.      Լավ ժամանց ու գիտելիք. Մենք ապացուցում ենք, որ սովորելը կարող է լինել հետաքրքիր ու էմոցիոնալ։  

2026/03/05

Եռօրյա հայրենագիտական ճամփորդություն դեպի Տավուշի մարզ


  1. Ժամկետները՝ Մարտի 27-29 
    Նպատակը՝

    1. Ծանոթացում ՀՀ հատուկ պահպանվող տարածքներին և ազգային պարկերին։

    2. ՀՀ ռեկրեացիոն (հանգստյան) ռեսուրսների ուսումնասիրություն։

    3. Ճանաչողական քայլարշավերի կազմակերպում

    Հիմնական ուղղությունները՝

    1. Քայլարշավներ՝ Թաքնված ջրվեժ, Գոշի լիճ, Կենու պուրակ։

    2. Մշակութային կոթողներ՝ Գոշավանք, Հաղարծին, Ջուխտակ վանքեր։

    3. Բնապահպանական այց՝ «Դիլիջան» ազգային պարկի Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն։

    4. Աշխարհագրական օբյեկտներ՝ Աղստև և Գետիկ գետեր, Սևանա լիճ։


    Օր առաջին

    Երթուղին՝ Երևան – Սևան – Դիլիջան – Հաղարծին

    1. 09:00 – Մեկնում Մայր դպրոցից։

    2. 10:00 – Կանգառ Սևանա թերակղզու հատվածում։

    3. 11:30 – Ժամանում Հաղարծին, շրջայց վանական համալիրի տարածքում։

    4. 12:00 – Քայլարշավ դեպի «Թաքնված ջրվեժ» (միջին բարդության, 1.5 կմ անտառային արահետով)։ Արշավի տևողությունը՝ մոտ 2 ժամ (ներառյալ հանգիստը և հետադարձը)։

    5. 16:00 – Ժամանում Հյուրատուն, տեղավորում հյուրատանը, հանգիստ։

    6. 18:00 – Ընթրիք։

    7. 19:00 – Զբոսանք, օրվա ամփոփում, երեկոյան խաղեր և զրույցներ։

    Օր երկրորդ

    1. 09:00 – Նախաճաշ։

    2. 10:30 – Այցելություն Գոշավանքի վանական համալիր, ճարտարապետական ուսումնասիրություն։

    3. 11:00 – Քայլարշավ դեպի Գոշի լիճ («Դիլիջան» ազգային պարկի տարածքով)։ Երկարությունը՝ 4.2 կմ (անտառային արահետ)։ Տևողությունը՝ մոտ 4 ժամ։։

    4. 15։00-16։00 – Վերադարձ Դիլիջան

    5. 19:00 – Ընթրիք։

    6. 20:00 – Օրվա ամփոփում, քննարկումներ, սեղանի խաղեր։

    Օր երրորդ

    1. 09:00 – Նախաճաշ, իրերի հավաքում, հյուրատան հանձնում։

    2. 10:00 – Շրջայց Դիլիջան քաղաքում։

    3. 11:00 – Այցելություն ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն։ Պարկի տուրիզմի պատասխանատուի ուղեկցությամբ սովորողները կծանոթանան կենտրոնի ստեղծման պատմությանը։

    4. 17:00 – Ժամանում Երևան, Մայր դպրոց։

    Նախահաշիվ (մեկ անձի համար)

    1. Գիշերակաց ՝ 8,000 դրամ։

    2. Եղջերուների պուրակի մուտքավճար՝ 500 դրամ։

    3. Տրանսպորտ՝ 3,500 դրամ (ընդհանուր՝ 120,000 դրամ, կրթահամալիրի մասնակի աջակցությամբ)։

    4. Սնունդ՝ 4,000 դրամ

    5. Ընդամենը՝ 16,000 դրամ 

    Նախապատրաստական աշխատանքներ

    1. Տավուշի մարզի ճարտարապետական հուշարձանների (Հաղարծին, Գոշավանք) և Դիլիջանի տեսարժան վայրերի ուսումնասիրություն։

    2. Ազնվացեղ եղջերուների կլիմայավարժեցման և տեսակի վերականգնման պատմության ուսումնասիրություն։

    3. ՀՀ հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրում։

Ճամփորդության հայրենագիտական քարտեզի կազմում։
Գիշերակացը՝ Տիգրիս հյուրատանը

Մասնակցությունը հետևյալ հայտով։ 

Պատասխանատուներ՝ Էմանուել Ագջոյան, Լուսինե Խաչոյան

Մասնակից սովորողներ 

  1. Լիլի Ղազարյան, 10-րդ դասարան
  2. Մարի Անանյան, 10-րդ դասարան
  3. Ինա Բաբայան, 10-րդ դասարան 
  4. Իսահակ Արզումանյան, 10-րդ դասարան
  5. Ալբերտ Հովհաննիսյան, 10-րդ դասարան
  6. Կատրին Ղարիբյան, 10-րդ դասարան
  7. Մարիա Մարտիրոսյան, 10-րդ դասարան
  8. Հայկ Փիլիպոսյան, 10-րդ դասարան
  9. Ժիրայր Ղարիբյան․ 11-րդ դասարան
  10. Արամ Միրզոյան, 11-րդ դասարան
  11. Նելլի Գևորգյան, 10-րդ դասարան
  12. Անահիտ Երեմյան, 10-րդ դասարան
  13. Արման Ռափյան, 10-րդ դասարան
  14. Ելենա Մովսիսյան, 10-րդ դասարան
  15. Հովհաննես Ղազարյան, 10-րդ դասարան
  16. Նորայր Գևորգյան, 11-րդ դասարան
  17. Մարիա Թումանյան, 10-րդ դասարան
  18. Ֆուադ Սուլեյման, 10-րդ դասարան
  19. Վահագն Թալանչյան, 11-րդ դասարան
  20. Տիգրան Բազիկյան, 11-րդ դասարան
  21. Գոհար Սանոյան, 11-րդ դասարան
  22. Սոնա Սեդրակյան, 11-րդ դասարան
  23. Լարիսա Այվազյան, 11-րդ դասարան
  24. Ավետ Չամսարյան, 11-րդ դասարան