2021/04/22

Ճամփորդենք սովորելով կամ սովորենք ճամփորդության ընթացքում

Ինչպես արդեն նշվել եմ իմ նախորդ հոդվածներից մեկում, ուսումնական ճամփորդությունը  ուսումցման արդյունավետ կազմակերպման լավագույ ուղեկիցն է: Բացառություն չէ նաև «Արշավենք դեպի Տավուշ» եռօրյա ուսումնական ճամփորդությունը, որի ընթացքում սովորողները հնարավորություն կունենան դասապրոցեսի ընթացքում սովորածը տեսնել` ամրապնդելով տեսական գիտելիքները: Հատկանշական է, որ ուսումնական ճամփորդությանը մասնակցում են 9-րդ դասարանի սովորողներ, որոնք այս տարի ուսոմնասիրում են «Հայաստանի աշխարհագրություն» դասընթացը: Ուսումնական ճամփարդության ընթացքում նախատեսված են հետևյալ վայրերը. Սևանա լիճ, Աղջկաբերդ, Մակարավանք, Լաստիվեր, Իջևանի դենդրոպարկ,Ախնաբադի կենու պուրակ-Աղավնավանք, Դիլիջան: Վերոհիշյալ յուրաքանչյուր վայրում սովորողները հնարավորություն կստանան տեղանքին առնչող աշխարհագրական բացատրություններ ու մեկնաբանություններ:
Առաջին կանգառի ժամանակ՝ Սևանա լճի ափին, կներկայացվի Սևանի լճի առաջացումը, ցույց կտվրի Հրազդան գետի ակունքը, ինչպես նաև անդրադաձր կկատարվի Սևանա լճի ժամանակակից խնդիրներին:
Մակարավանքում ու Աղջկա բերդում՝ փոքր ինչ բարձունքի վրա, կներկայացվի վերըթաց գոտիակականությունը, որը հատկապեսՏավուշի մարզում յուրահատուկ դրսևորում ունի՚
Գոտիականությունը կշարունակենք ուսումնսաիրել նաև դեպի Լաստիվեր կատավելիք քայլարշավի ընթացքում: Այստեղ արդեն զգալի են նաև գետերի կողմից կատավող աշխատանքները, իսկ Խաչաղբյուրի ու բնության ամվերջ պայաքարի ու հարաբերության արդյունք գեղեցիկ տեսարաններ են բացվում: 
Դեպի Աղավնավանք տանող ճանապարհը, որը անցում է Կենու պուրակով որը հանդիսանում է Հայաստանի եզակի հատուկ պահպանվող տարածքներից: Կենու պուրակում արդեն կներկայացվելի ողջ արգելոցը՝ իր բուսական ու կենդանական աշխարհի յուրհատկությամբ:
Արդեն Իջևանի դենտրոպարկում սովորողները հնարավորություն կունենան ծանոթանալ ոչ միայն ՀՀ-ում հանդիպող, այլ նաև Հանրապետության տարածքից դուրս աճող բուսատեսակներին: Բացի այդ դենտրպարկի հմայքը կայանում է նրանում, որ այստեղ աճող բույսերի ու իրենց բնօրրանում եղած նույն տեսակների տարբերությունները տեսնելով կարող ենք պատկերացում կազմել նաև տեղանքի բնական պայմաննաերի տարբերությունների կամ նմանության մասին: