2013/10/29

Էներգիայի և նյութերի հոսքը էկոհամակարգերում


Ցանկացած կյանք պահանջում է էներգիայի և նյութերի անընդհատ հոսք: Էներգիան ծախսվում էկենսական ռեակցիաների իրագործման, իսկ նյութերը` օրգանիզմների մարմնի կառուցման համար: Էներգիայի և նյութերի հոսքը դիտվում են որպես ավտոտրոֆ օրգանիզմներին էներգիայի և նյութերի փոխանցում դրսից, իսկ այնուհետև անցում սննդային շղթայով մեկ մակարդակից մյուսին: Համակեցություններում էներգիայի հոսքը օրգանական նյութերի քիմիական կապերի էներգիայի անցումն է օրգանիզմների մեկ մակարդակից մյուսին: Նյութերի հոսքը քիմիական տարրերի ձևով նյութերի տեղափոխությունն է ավտոտրոֆ օրգանիզմներից կոնսումենտներին ու ռեդուցենտներին, այնուհետև քիմիական ռեակցիաներով, առանց կենդանի օրգանիզմների մասնակցության, նորից ավտոտրոֆ օրգանիզմներին: Նյութերի հոսքը կատարվում է փակ շրջանով, որի պատճառով այդ գործընթացը կոչվում է շրջանառություն: Ի տարբերություն նյութերի` էներգիան կարելի է օգտագործել մեկ անգամ: Էներգիայի միակողմանի հոսքը համարվում է բնության յուրահատուկ երևույթ և տեղի է ունենում ֆիզիկայի օրենքներով: Այդ օրենքներից մեկն ասում է, որ էներգիայի մեկ ձևը (լույսի էներգիան) կարող է վերափոխվել մեկ այլ ձևի (սննդի պոտենցիալ էներգիայի), բայց այն երբեք նորից չի ստեղծվում և չի անհետանում: Մեկ ուրիշ օրենքի համաձայն` չկա որևէ գործընթաց կապված էներգիայի փոխակերպման հետ, որ չուղեկցվի էներգիայի որոշակի կորստով:
Սննդի յուրաքանչյուր տեղափոխման ժամանակ պոտենցիալ էներգիայի քանակի մի մասը կորչում է: Նախ և առաջ բույսը ֆիքսում է ստացվող արեգակնային ճառագայթման միայն մի փոքր մասը: Այդ պատճառով էլ կոնսումենտների քանակը, օրինակ` մարդկանց, խիստ կախված է սննդային շղթայի երկարությունից:
Կյանքի դրսևորման բոլոր բազմապիսի ձևերն ուղեկցվում են էներգիայի փոխակերպումներով: Երկրի մակերևույթի կողմից լույսի ձևով ստացվող էներգիան հավասարակշռում է Երկրի մակերևույթից արտացոլված ճառագայթման անտեսանելի ջերմային էներգիայով: Կյանքի էությունը կազմում է այդպիսի փոփոխությունների անընդհատ հաջորդումը, ինչպիսիք են` բարդ քիմիական միացությունների աճը, ինքնավերարտադրողությունը և սինթեզը: Առանց էներգիայի փոփոխման, որով ուղեկցում են բոլոր փոփոխությունները, ոչ կյանք կլիներ, ոչ էլ էկոլոգիական համակարգեր: Այսպես ասած էկոհամակարգերում էներգիայի քանակի կորուստը կարող է հանգեցնել էկոհամակարգի վերացման:

Հատուկ ուշադրության են արժանի վառելանյութի, ատոմային էներգիայի և կոնցենտրացված էներգիայի փոխակերպումները: Էներգիան բնութագրվում է ոչ միայն քանակական, այլ նաև որակական ցուցանիշներով: Էներգիայի խիստ կոնցենտրիկ ձևերը, ինչպիսին է, օրինակ, նավթի էներգիան, ունեն ավելի բարձր աշխատանքային պոտենցիալ, և համապատասխանաբար` ավելի բարձր որակ, քան այնպիսի «նոսր» ձևերը, ինչպիսի է արեգակնային լույսը: Իսկ արեգակնային լույսն իր հերթին օժտված է ավելի բարձր որակով: Էներգիայի որակը չափվում է մի մակարդակից մյուսին անցման քանակով:

2013/10/28

Էկոհամակարգի կառուցվածքը


Էկոլոգիայի տեսանկյունից էկոհամակարգերում տարբերում են հետևյալ բաղադրիչները`
·         անօրգանական նյութեր (H2O, CO2, N2, C և այլն),
·         օրգանական միացություններ (ածխաջրեր, ճարպեր, սպիտակուցներ, հումուսային նյութեր և այլն), որոնք կապ են հաստատում էկոհամակարգի կենդանի և անկենդան  բաղադրիչների միջև,
·         օդային և ջրային միջավայրեր,եղանակային պայմաններ և միջայրի այլ ֆիզիկական գործոններ,
·         պրոդուցենտներ. Օրգանիզմներ են (հիմնականում` բույսեր,ինչպես նաև ֆոտոսինթեզ իրականացնող մանրէները), որոնք պարզ անօրգանական նյութերից` (H2O և CO2), օգտագործելով արևի էներգիան,սինթեզում են բարդ օրգանական նյութեր, որոնք էլ սնունդ են հանդիսանում մնացաց բոլոր օրգանիզմների համար,
·         կոնսումենտներ, հետերոտրոֆ օրգանիզմներ են (հիմնականում կենդանիներ), որոնք սնվում են բույսերի կամ կենդանիների պատրաստի օրգանական նյութերով: Նրանք չեն կարող ինքնուրույն սինթեզել օրգանական նյութ և ստանում են այն պատրաստի վիճակում: Նրանց օրգանիզմում օրգանական նյութերը վերափոխվում են իրենց համար  հատուկ սպիտակուցների և այլ նյութերի:
·         ռեդուցենտներ, քայքայող օրգանիզմներ են (հիմնականում բակտերիաները և սնկերը), որոնք իրենց կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիան ստանում են մահացած հյուսվածքների քայքայման արդյունքում կամ էլ օգտագործում են լուծված օրգանական նյութերը:
Այսպիսով` էկոհամակարգը բիոտիկ (կենդանի օրգանիզմներ) և աբիոտիկ միջավայրերի ամբողջություն է, որոնց փոխհարաբերության ժամանակ տեղի է ունենում համարյա լրիվ բիոտիկ շրջապտույտ, որին մասնակցում են պրոդուցենտները, կոնսումենտները և ռեդուցենտները: Դրանք առաջացնում են պարզ անօրգանական նյութեր` ածխաթթու գազ, ջուր, ամոնիակ և այլն (այսպես կոչված <<ընդհանուր արժույթ>>, որը օգտագործվում է կանաչ բույսերի կողմից`օրգանական նյութ սինթեզելու նպատակով): Կենսաբանական շրջապտույտի անխափան գործունեությամբ է պայմանավորված էկոհամակարգերի, հետևապես և կենսոլորտի գոյությունն ու զարգացումը: Անընդատ և հավիտենական գործընթացը` կենսաբանական շրջապտույտը, հիմնականում կատարվում է, այսպես կոչված,  <<ինքնապարփակ>>  ձևով, այսինքն` առանց արտադրության մնացորդների  ու թափոնների կուտակման: Օրգանիզմների միջև գոյություն ունեցող բազմազան և սերտ  փոխհարաբերության շնորհիվ, էկոհամակարգերը ձեռք են բերել ամբողջականություն, կայունություն և զարգացման հարաբերական անկախություն: Օրինակ` ջրավազանների մաքուր վիճակը պահպանվում է գետում ապրող բուսականության, ցածրակարգ կենդանիների և մանրէների գործունեությամբ և ջրում ընթացող բնական գործընթացների միջոցով:
Նյութափոխանակության գործընթացին մասնակցող օրգանիզմները տարածության մեջ մասնակիորեն տարանջատված են: Ավտոտրոֆ գործընթացները ավելի ակտիվ ընթանում են վերին հարկում, որտեղ տեսանլի լույսը մատչելի է: Այդ հարկը կոչվում է կանաչ գոտի: Հետերոտրոֆ գործընթացները ավելի ակտիվ ընթանում են ստորին հարկում, որտեղ հողում և նստվածքներում կուտակվում են օրգանական նյութեր:
Էկոհամակարգերի բաղադրիչների հիմնական գործընթացները տարանջատվում են նաև ժամանակային առումով: Այսպես, հնարավոր է նկատելի խզում ավտոտրոֆ օրգանիզմների կողմից սինթեզված օրգանական նյութերի և հետերոտրոֆների կողմից այդ նյութերի օգտագործման միջև: Այնուամենայնիվ, էկոհամակարգերի այդ 3 կենդանի բաղադրիչներին` պրոդուցենտներին, կոնսումենտներին և ռեդուցենտներին, կարելի է դիտարկել որպես բնության երեք գործառնական թագավորություններ. դրանց տարանջատումը գլխավորապես հիմնված է սնման տիպի և էներգիայի ստացման եղանակի վրա:
Եթե հարցնենք, թե քանի էկոհամակարգ կա երկրագնդի վրա, ապա այդ հարցին հնարավոր չի լինի պատասխանել, քանի որ էկոհամակարգերը հստակ սահմաններ չունեն: Այդ պատճառով էկոլոգները ուսումնասիրում են էկոհամակարգերի զուգակցումները` բիոմները: Բիոմները էկոհամակարգային խոշոր ենթաբաժիններ են բնակլիմայական զոնայի կամ բնական գոտու սահմաններում, որտեղ գերակշռում են բույսերի և կենդանիների այս կամ այն տեսակները: Ցամաքային բիոմները սահմանազատելու համար բացի միջավայրի ֆիզիկա-աշխարհագրական պայմաններից օգտագործում են այդ բիոմները կազմող բույսերի կենսական ձևերի զուգակցումները. տունդրայի համար` մեկամյա խոտերը, քսերոֆիտները և սուկուլենտները, տափաստանների համար` մարգագետնային խոտերը: Կենսոլորտային ողջ կենսազանգվածի 99%-ը կազմում են բույսերը: Արևադարձային անտառները կազմում են ցամաքի 7%-ը, անապատնրը` ¼-ը, իսկ դրանց բուսականությունը` միայն 1%-ը:
Փաստորեն, էկոհամակարգը էկոլոգիայում հիմնական ֆունկցիոնալ միավորն է, քանի որ դրա մեջ են մտնում և օրգանիզմները, և անկենդան միջավայրը` բաղադրիչներ, որոնք փոխադարձ ազդում են մեկը մյուսի հատկությունների վրա և անհրաժեշտ են կյանքի ապահովման համար այն ձևով, որը գոյություն ունի երկրի վրա: Եթե մենք ուզում ենք, որ մեր հասարակությունը անցնի այն խնդիրների նպատակային ամբողջական լուծմանը, որոնք ծնվում են բիոմների և կենսոլորտի մակարդակում, ապա առաջին հերթին պետք է ուսումնասիրենք կազմակերպման էկոհամակարգային մակարդակը:
Էկոհամակարգերը, բացի էներգիայի հոսքից ու նյութերի շրջապտույտից, բնութագրվում են նաև զարգացած տեղեկատվական ցանցերով, որոնք իրենց մեջ ներգրավում են ֆիզիկական և քիմիական ազդանշանների հոսքերը: Դրանք կապում են համակարգի բոլոր մասերը և ղեկավարում կամ կարգավորում դրանք որպես ամբողջություն: Այդ իսկ պատճառով կարելի է համարել, որ էկոհամակարգերն ունեն կիբեռնետիկական բնույթ և, ի տարբերություն մարդու կողմից ստեղծված կիբեռնետիկական սարքերի, իրենց կառավարող գործառույթները կենտրոնացնում են հենց իրենց մեջ: Ավելցուկայնությունը (երբ որևէ գործառույթ կարող է իրականացվել ոչ թե մեկ, այլ մի քանի տեսակներով և բաղադրիչները) բարձրացնում է համակարգի կայունությունը: Հասնելիք կայունության աստիճանը շատ տարբեր է և կախված է ինչպես շրջապատող միջավայրի կոշտությունից, այնպես էլ ներքին կառավարող մեխանիզմների արդյունավետությունից:



2013/10/14

Միջազգային համագործոկությունը բնօգտագործման և բնապահպանության բնագավառներում

 Ռացիոնալ բնօգտագործման և բնապահպանության հիմնախնդիրը ընդգրկում է ամբողջ Երկիր մոլորակը և գնալով ավելի սրվում է: Դրան զուգընթաց էլ մեծանում է միջազգային համագործակցության կարեվորությունը: Տարբեր երկրների ու ժողովուրդների ջանքերի միավորումը հանուն Երկիր մոլորակի` մարդկության ընդհանուր տան փրկության դառնում  է անհրաժեշտություն:
 Ներկայումս ձևավորվել է միջազգային համագործակցության երկու ձև`
 1. մասնակցություն միջպետական երկկողմանի և բազմակողմանի պայմանագրերին,
2. մասնակղություն միջազգային բնապահպանական կազմակերպությունների ծրագրերին:


  Երկկողմանի և բազմակողմանի միջպետական համագործակցության
առաջին փորձն արել են Արևմտյան Եվրոպայի երկրները: Այդ երկրները դեռևս 1902 թ. Փարիզում կնքել են պայմանագիր թռչունների պահպանության մասին: Բայց այդ պայմանագիրն ուներ շատ լուրջ թերություն: Այն պահպանության տակ էր վերցնում թռչունների մի մասն միայն` նրանց, որոնք համարվում էին  
«օգտակար  գյուղատնտեսության համար», մինչդեռ թույլատրում էր ոչնչացնել մյուսներին, որոնց համարում էր «վնասակար»: 
 «Վնասակար»  էին համարվում գիշատիչները, ինչպես նաև ձկնակեր ու հատիկակեր թռչունները:
  Գիտնականների կողմից այդ պայմանագիրը խիստ քննադատվեց և հետագայում վերանայվեց: Ավելի ուշ, դարձյալ Փարիզում, կնքվեց նոր միջազգային պաըմանագիր, որով արգելվեց արդեն բոլոր տեսակի վայրի թռչունների ոչնչացումը իրենց բնական միջավայրում: Դա նշանակում էր, որ կենդանիների պահպանությունը դիտվում էր արդեն ոչ թե տնտեսության մեկ առանձին ճյուղի` գյուղատնտեսության, այլ ամբողջ բնական միջավայրի պահպանման ու հարստացման խնդիր:
  Բնապահպանության հիմնախնդրին ճյուղային մոտեցումն իր դիրքերը զիջում էր: Հաղթանակում էր էկոհամակարգերի (անկախ դրանց տիպից ու չափից) անփոխարինելության և դրանց ներսում հավասարակշռության պահպանության սկզբունքը:
  Հետագայում կնքվել են վայրի թռչունների պահպանության վերաբերյալ այլ միջազգային պայմանագրեր ևս: Դրանք մեծ նշանակություն են տալիս հատկապես չվող թռչունների պահպանությանը, որոնք, ինչպես ձմեռելու, այնպես ել տարվա տաք եղանակին բնադրելու և բազմանալու համար կտրում-անցնում են հազարավոր կմ տարածություն և չուի ընթացքում հանգստանալու և սնվելու համար իջնում են տարբեր երկրների տարածքներում: Այդպիսին է` մասնավորապես Իրանի Ռամսար քաղաքում 1971 թ.կնքված միջազգային պայմանագիրը, որը ստորագրել է նաև նախկին ԽՍՀՄ –ն: Այդ պայմանագրի պահանջները տարածվում են նաև  Հայաստանի Հանրապետության` որպես նախկին Խորհրդային Միության անդամի վրա:
 
Միջազգային պայմանագրերի ավանդական ոլորտ է ձկնորսությունը և ծովային գազանորսությունը: Կնքված են այս բնագավառին վերաբերող տասնյակ երկկողմանի և բազմակողմանի միջազգային պայմանագրեր: Դրանք կարգավորում են ձկան և ծովային այլ կենդանիների` կետերի, փոկերի, ծովացուլերի և մյուսների պահպանությանը և որսը` ինչպես պետությունների սահմանամերձ, այնպես էլ միջազգային ջրերում:

Բույսերի ու կենդանիների  հազվագյուտ և անհետացող տեսակների պահպանությունն ու վերարտադրությունը հիմնականում կարգավորվում է պետությունների մակարդակով, սակայն վերջերս միջազգային համագործակցությունը այս ոլորտում ևս պահանջվում է: 1973 թ կնքվեց միաջազգային պայմանագիր բույսերի ու կենդանիների հազվագյուտ և անհետացող տեսակների միջազգային առտևտրի կարգավորման մասին: Դրա շնորհիվայդպիսի բույսերի ու կենդանիների որսագողությունը դժվարացավ: Դա վերաբերում է մասնավորապես փղերին ու նրանց ժանիքներին , վագրերին, առյուծներին ու դրանց մորթուն, կոկորդիլոսներին, օձերին ու դրանց կաշվին, ինչպես նաև կապիկների ու թութակների որոշ տեսակների:
Միջազգային համագործակցության կարևոր բնագավառ է Համաշխարհային օվկիանոսը: Դեռևս 1950-ական թվականներին Լոնդոնի միջազագային կոնֆերանսում պայմանագիր ստորագրվեց ծովերի նավթային աղտոտումը կանխելու մասին: Պայմանագիր ստորագրած երկրները պարտավորվեցին թույլ չտալ նավթի արտահոսքը իրենց ափերից մինչև 250կմ հեռավորությունը: Ավելի ուշ պակամանագիրը լրացվեց այն սյզբունաքային դրույթով, որ նավթի ու նավթաքմթերքի լցումը արգելվի ամբողջ օվկիանոսում: 
Միջազգային համագործակցության տարածված և արդյունավետ ձև է նաև տարածաշրջանային պայմանագրերի կնքումը:  Այդպիսիք են, օրինակ Բալթիկ, Հյուսիսային, Միջերկրական, Սև, Ճապոնական, Կարիբյան ծովերի ու Պարսից ծոցը աղտոտումից զերծ պահելու մասին տարբեր տարիների կնքնված պայմանագրերը:
Առանձնահատուկ կարևորություն էձեռք բերում սահմանային և տարանցիկ գետերի օգտագործման խնդիրը: Օրինակ, բազմակողմանի պայմանագրերով կարգավորվում են Դանուբ և Հռենոս գետերի պահպանության և օգտագործման հարցերը: Մեր տարածաշրջանում այդիսի պայմանագրային համաձայնություններ կան Արաքս, Եփրատ, Տիգրիս, Կուր և մի ծարք այլ գետերի օգտոգործումը: Այդօպիսի պայմանագրերի հիման վրա կառուցվել են Ախուրյանի ջրամբարը Հայաստանի ու Թուրքիայի, ինրչպես նաև «Արաքս» ջրաէներգետիկ հանգույցը Նախիջևանի և Իրանի սահմանի վրա: 
Միջպետական համագործակցությանը բացառիկ կարևոր նշանակություն ունի բնական միջավայրը ռադիոակտիվ աղտոտումից պաշտպանելու համար: Այդպիսի համագործակցությունը սկսվեց 1963թ Մոսկայի պայմանագով, որով արգելով Երկիր մոլորակի որևէ հատվածում միջուկային փորձարկում իրականացնել: 
Այս առումով կարևոր նծանակություն ունի ՄԱԳԱՏէ միջազգային կազմակերպությունը, որը զբաղվում է բնակչության ապահովում ճառագայթումից:  

2013/10/06

Կայուն զարգացում



Բնապահպանական նոր ռազմավարության հիմքում դրվում է ամբողջովին նոր մոտեցում, այն է` <<տնտեսական աճից դեպի կայուն զարգացում>> կարգախոսը:
 Որն է նոր կարգախոսի իմաստը: Այն, որ որևէ երկրի տնտեսական վիճակը և զարգացածության մակարդակը որոշելու համար լոկ տնտեսական ցուցանիշները բավական չեն: Պետք է հաշվի առնվեն շրջակա միջավայրի որակը, գնահատվեն դրան հասցված վնասները և այն ծախսերը, որոնք անհրաժեշտ են երկրահամակարգը պահպանելու և բարելավելու համար:
 Դա նշանակում է, որ մարդկությունը, առաջին հերթին` արդյունաբերական զարգացած երկրները, պետք է կտրուկ շրջադարձ կատարեն դեպի ռեսուրսների խնայողական օգտագործումը, թույլ չտան նյութական բարիքների շռայլում  ու վատնում, կարգավորեն էներգակիրների, էլեկտրաէներգիայի, ջրի, անտառափայտի, բնական ծագման այլ նյութերի սպառումը:


 Այդ ամենը, ի մի վերցրած, կապահովի հասարակության հավասարակշռված` կայուն զարգացումը:
 <<Օրակարգ 21-րդ դարի համար>> ծրագրի առանձին բաժիններում (դրանց թիվը 40 է), բացահայտվում են ամենից ավելի հրատապ հիմնախնդիրները: Այդպիսի հիմնախնդիրներ համարվում են մթնոլորտի պահպանությունը, հողային ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը,պայքարը անտառների ոչնչացման, անապատացման ու երաշտների դեմ, լեռնային շրջանների զարգացումը, կենսաբանական բազմազանության պահպանումը, երկրագնդի քաղցրահամ ջրային ռեսուրսների և Համաշխարհային օվկիանոսի պահպանումն ու ռացիոնալ օգտագործումը, թունաքիմիկատների օգտագործման անվտանգության ապահովումը և, վերջապես, ռադիոակտիվ և մյուս վնասակար թափոնների հեռացումն ու վնասազերծումը:
  Բնապահպանական նոր ռազմավարությանն անցնելու գործում բացառիկ մեծ նշանակություն է տրվում բնակչության տարբեր խավերի դերի բարձրացմանը: Առանձին բաժիններով քննարկվում են այն խնդիրները, որոնք պետք է կատարեն երկրների կառավարությունները բնակչության տարբեր խավերի բնապահպանական գրագիտությունը բարձրացնելու և գործունեությունը ակտիվացնելու ուղղությամբ: Առանձին-առանձին սահմանված են կանանց, երեխաների ու երիտասարդության, արհմիությունների, գործարարների, գյուղատնտեսության աշխատողների, ինչպես նաև տեղական իշխանությունների կոնկրետ խնդիրները:Ներկայումս երիտասարդությունը կազմում է աշխարհի բնակչության գրեթե 1/3-ը: Եվ նա պետք է ունենա իրավունք ու հնարավորություն մշակելու և արտահայտելու ապագայի մասին իր սեփական կարծիքը: Կայուն տնտեսական զարգացումը երիտասարդության համար պետք է ապահովի անվտանգ ապագա, առողջ ու բարենպաստ շրջակա միջավայր, ավելի բարձր կենսամակարդակ, կրթություն և աշխատանք: Ուսման պրոցեսում հատուկ ուշադրություն պետք է դարձվի բնօգտագործման և բնապահպանության հարցերին, երիտասարդության և երեխաներին էկոլոգիական գրագիտության բարձրացմանը:
 Բնօգտագործմանն և բնապահպանությանն առնչվող հարցերը լուծելիս կառավարությունները պետք է խորհրդակցեն երիտասարդության հետ և պայմաններ ստեղծեն, որպեսզի երիտասարդությունը մասնակցի դրանց մասին վճիռների ընդունմանը:Կամ մի այլ օրինակ` տեղական իշխանությունների դերի մասին: Կայուն զարգացման ծրագրի բազմաթիվ խնդիրներ իրենց վերջնական լուծումը կարող են գտնել տեղական իշխանությունների` քաղաքների, գյուղերի, համայնքների մակարդակով: Դա վերաբերվում է հատկապես բնական ռեսուրսների օգտագործմանը, ջրամատակարարմանը, ճանապարհածինությանը, բնակավայրերի հատակագծմանն ու կառուցմանը, դպրոցների, հիվանդանոցների շինարանությանը,այն ամենին, ինչն ուղղակիորեն ազդում է բնական միջավայրի վրա և բարելավում է կյանքի որակը: 
 Ռիո դե Ժանեյրոյում ընդունված ծրագրում առանձին բաժին է հատկացվում այն գործնական միջոցառումներին, որոնք պետք է ապահովեն առաջադրված խնդիրների կատարումը: Այդ միջոցառումերի շարքում գլխավորում են` բարձր  զարգացաց երկրների օգնությունը թույլ զարգացաց երկրներին, նոր, էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների ստեղծումը և փոխանցումը, կրթության, կադրերի պատրաստման և բնապահպանական տեղեկատվության կազմակերպումը  և դրանց միջոցով բնակչության էկոլոգիական գրագիտության բարձրացումը: 
Ռիո դե Ժաներիոյի կոնֆերանսի ընդունած մյուս փաստաթղթերից հատկապես կարևոր են <<Կլիմայի փոփոխության մասին>> և <<Կենսաբանական բազմազանության մասին>> պայմանագրերը, ինչպես նաև շրջակա միջավայրի զարգացման մասին>> դեկլարացիան: 
Կայուն զարգացման համամոլորակային հիմնախնդրի համապարփակ քննարկումը նվիրված նոր վեհաժողով տեղի ունեցավ Ռիո-92-ից տաս տարի անց` 2002թ-ին ՀԱՀ –ի  Յոհանեսբուրգ քաղաքում: Ի մի բերելով համաշխարհային 10 տարվա փորձը` աշխարհի պետություններն իրենց ստորագրած <<Կայուն զարգացման մասին>> դեկլարացիայում ընդունում են, որ Ռիո դե Ժաներիոյից հետո աշխարհի բոլոր ժողովուրդների միջև ձեռք է բերվել համամոլորակային համաձայնություն, սակայն դրանցի խնդիրները չեն մեղմացել: