2023/03/31

«Տիգրան Հայրապետյան» ինտելեկտուալ մրցաշարի ամփոփում:

 

Արդեն կրթահամալիրում ձևավորվորված ավանդույթ կա, որ «Տիգրան Հայրապետյան» օրերին ընթացքում կաղմակերպվում է թիմային ինտելեկտուալ խաղերի գարնանային մրցաշարը: Այս անգամ խաղը տեղի ունեցավ փաստաշար ձևաչափով, որը նախորդ անգամ փորձարկվել էր ձմեռային ճամբարի ընթացքում և արժամացել էր մասնակիցների հավանությանը: Այս անգամ ևս հնչեց 50 հարց, որոնք վերաբերում են 10 տարբեր փաստերին: Քանի որ մրցաշարը տեղի էր ունենում կրթահամալիրում հասարակագիտական ստուգատեսի շրջանակներում, այս անգամ խաղը ունեն հասրակակագիտական բնույթ:
Այս անգամ խաղին մասնակցելու ցանկություն էին հայտնել տասնչորս թիմեր, որոնց միջև ողջ խաղի ընթացքում ծավալվեց համառ պայքար: Արդյունքում ընդամենը մեկ միավորի տարբերությամբ հաղթեց տարիքով ամենափաքր, բայց ամենափարձառու թիմը՝ Սիրուսը: Հաղող թիմը կազմված էր իններոդ դասարանցիներց, ովքեր գրեթե ամփոփոխ կազմով մասնակցում էին ինտելեկտուալ խաղերին սկսած յոթերորդ դասարանից:

Ձեզ եմ ներկայացնում հարցերի փաթեթը:

Հ,Գ. Շնորհակալ եմ բոլոր այն մարդկաց, ովքեր աջակցեցին մրցաշարի կազմակերպման հարցում: 

Դեպի Լոռի- եռօրյա ճամբարի ամփոփում

Ինչպես նախատեսված էր ավագ դպրոցի սովորողների մեծ խումբ մարտի 28-30

-ը եռօրյա ուսումնական ճամբար անց կացրեց Լոռիում: Ինչպես նախագծում նծված էր ճամբարի նպաակներն էին ճամաչել լոռվա բնաշխարհն ու պատմամշակութային ժառանգությունըմ ինչպես նաև ծանոթանալ հանքարդյունաբերությանն ու դրա բոլոր հետևանքներին:
Ճամփորդության հայրենագիտական մասը բավականին տպավորիչ էր, քանի որ Հասցրեցին լինել Քոբայրավանքում, քայլեցինք Սանահինի կամուրջ վրավրայով, այցելեցինք Սանահինի ու Հաղպատի Վանական համալիրներ, ինչպես նաև երկար ժամանակ պտտվեցինք Ախթալայի ամրոցի ու եկեղեցու տարածքում: Իհարկե նաև եղանք Միկոյանների տուն-թանգարանում՝ յուրովի բացայատելով հայ հանճարներին:
Բնապահանական բաղադրիչը ցավոք այդքան վառ գույները նկարագրելը հնարավոր չէ: Առաջին օրը Ալավերդիում շրջելիս բոլորիս ուշադրության կենտրոնում էր Ավալերդի լքված լեռնահարստացուցիչ կոմբինատը, հսկայական տարաքը, որը այսօր չի գործում, վերածվելով անկենդան հսկայական տարծքի:

Բավականին հետաքրքիր էր, Ախթալայի լեռնահարստացման կոմբիտատ կատարած այցելությունը: Այստեղ հնարավորություն ունեցանք ծանոթանալու հանքարարի մշակաման ու մետաղների կորզման ողջ գործընթացի հետ: Կոմբինատում ինձ ամենաշատը հետքրքրեց փոչանքների չորացման գորխծընթացը: Ինրպես գիտենք լեռնահանքային արդյունաբերության ամենավատ

հետևանքը հսկայական պոչամբարների առաջացումն է, այս տեխնոլոգիայով, որը բացառում է հեղուկ վիճակում գտնվող արտանետումների գոյացումը, հետևաբար նաև նոր պոչամբարների առաջացումը:

Եզրափակելով հանքարդյունաբերության հետևանքների ուսումնասիրությունը հասցրեցինք նաև լինել Այրումի պոչամբարում, որը արդն գտնվում է փակման փուլում, և արդեն 2024 թվականին կլինի լիովին փակ:
Ամփոփելով եռօրյա ուսումնական ճամփորդությունը կարող եմ ասել, որ ուսումնական ճամփորդության առջև դրված բոլոր նպատակները բարեհաջող կերպով իրականացվեցին: Հաջորդիվ կներկայանան նաև սովորողները իրենց ուսումնական նյութերով:



2023/03/20

Դեպի Լոռի


 


Ճամփորդության օրերը՝ մարտի  28-30

    լրամշակվող 

Խորհրդատու՝ Մարթա Ասատրյան 

Մասնկացության հայտ 

Ճամփորդության երթուղին

  • Երևան-Ապարան-Սպիտակ-Վանաձոր- Ալավերդի

 

Ճամփորդության նպատակը

  • տեսնել-ուսումնասիրել Լոռվա բնաշխարհը, բնապահպանական խնդիրները  
  • ճանաչողական, հայրենագիտական արշավ, այցելություններ պատմամշակությանին հուշարձաններ
  • Ճանաչել Թումանյանի Լոռին

Նախապատրաստական փուլ

Ճամփորդության հայրենագիտական բաղադրիչը

  • Ալավերդի քաղաք՝ Դեբեդ գետ, Սանահինի կամուրջ
  • Քոբայրավանք
  • Ախթալայի բերդ, վանք
  • Սանահին վանական համալիր
  • Թեղուտ գյուղ

Ճամփորդության բնապահպանական բաղադրիչը

  • Այցելություն Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ
  • Հայաստանի միակ փակ պոչամբարը
  • Մեծ Այրում գյուղ՝ Նահատակ պոչամբար
  • Ալավերդին հանքարդյունաբերական քաղաք
  • Դեբեդ՝ թթվային դրենաժ, ՓՀԷԿ
Ճամփորդության գրականագիտական բաղադրիչը
  • Թումանյանի հոդվածների քննարկում
  • Պոեզիայի համաշխարհային օրվան նվիրված ընթերցումներ

Գիշերակացը Ալավերդու հյուրատանը

Օր առաջին 28.03.23

09.00 մեկնում Մայր դպրոցից

  •  առաջին կանգառ՝ Ապարան
  • քայլարշավով Քոբայրավանք
  • Ալավերդի. կյանքը արդյունաբերական քաղաքում
  • Թումանյանի հոդվածների քննարկում
  • գիշերումը Ալավերդում

Օր երկրորդ 29.03.23

  • Ախթալան հակադրությունների ասպեկտով
  • այցելություն Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկա, Նահատակ պոչամբար
  • Ախթալայի բերդ, վանք՝ դիտակետում թթվային դրենաժի ենթարկված Դեբեդը
  • Թեղուտ՝ գյուղը, հանքը, պոչամբարը
  • Հաղպատ
  • Թեյի սեղանի շուրջ պոեզիայի ընթերցում՝ սովորողների ընտրությամբ

Օր երրորդ 30.03.23

  • Սանահին վանքային համալիր,  Սանահինի կամուրջ, վերադարձ Երևան

Վերադարձի երթուղին՝ Ալավերդի-Վանաձոր-Դիլիջան-Երևան

20.00 ժամանում Երևան՝ Մայր դպրոց

Համակարգողներ`   Էմանուել Ագջոյան, Անուշ Ներսիսյան

Ֆինանսական բաղադրիչ 

Մեկ սովորողի հաշվակով 16.000 դրամ, 

Տրասպորտային ծախսեր - 4500 դրամ 

Գիշերակաց երկու օրվա համար 7.000 դրամ

Եռօրյա սնունդ - 4500 դրամ    
Տրանսպորտային ծախսերը կրթահամալիրի մասնակի աջակցությամբ

Վարորդի գիշերակացը և սնունդը հոգում ենք նշված նախահաշվից։

Մասնակիցներ 10-12 րդ դասարանի նախագծային խումբ


Մասնակիցներ՝

Աշոտ Խաչատրյան10-րդ դասարան
Միլենա Քամալյան11-րդ դասարան
Մարգարիտա Համբարձումյան11-րդ դասարան
Անահիտ Հովսեփյան11-րդ դասարան
Էլինա Մկրտչյան11-րդ դասարան
Օֆելյա Անդրեասյան10-րդ դասարան
Միլենա Պողոսյան10-րդ դասարան
Ռոլանդ Հակոբյան10-րդ դասարան
Միհրան Կարսեցյան10-րդ դասարան
Դավիթ Գրիգորյան10-րդ դասարան
Նարեկ Գրիգորյան11-րդ դասարան
Հայկ Ղազարյան10-րդ դասարան
Սեդա Մարգարյան10-րդ դասարան
Քնարիկ Հայրապետյան11-րդ դասարան
Սյուզի Մարտիրոսյան11-րդ դասարան
Եդոյան Դավիթ11-րդ դասարան
Սաթենիկ Հովհաննիսյան11-րդ դասարան
Մարիամ Գրիգորյան12-րդ դասարան


2023/03/19

Գարնանային մանկավարժական ճամբար

27032023 

09։30՝ Մանկավարժական խորհրդով հավաք թեման՝ Հետազոտական աշխատանքներն Ավագ դպրոցում՝ դիտարկումներ, խնդիրներ

10։30-11։00՝ Ավագ դպրոցի ուրբաթ համերգին ընդառաջ պարի ուսուցում
11։00-12։30 Մասիսյան հավաքի նախապատրստական աշխատանքներ
12։30-13։00 -ընդմիջում 
13։30-14։30՝ Հավաք մասնախմբ
ով

28032023-30032023

Եռօրյա ուսումնական ճամփորդություն

31.03.2023

Հեռավար աշխատանք

·         Եռօրյա ճամփորդության ամփոփում

·         Մայիսյան հավաքի նախապատրաստական աշխատանքներ

·         Էկոտուր 2023-ի նախագծերի քննարկում


Դեպի Լոռի ուսումանական ճափորդոթւյան նախապատրաստական աշխատանքների փաթեթ

 Դեպի Լոռի եռօրյա ուսումնական ճամփորդության կարևորագույն բաղադրիչներից է հանքարդյունաբերության ազդեցության ուսումանասիրությունը շրջակա միջավայրի վրա։ Այդ նպատակով սովորողները ուսումնասիրում են տվյալ ոլորին առանչվող խնդիրները, ծանոթանում  իրենց բլոգներում արտահայտում են իրնեց կարխիքներն ու պատկերացումները՝ առանձին դեպքերում հանդես գալիս առաջարկություններով։ Մինչ նախապատրաստական աշխատանքները սովողներին ներկայացվել են «ՀՀ կոտրվող ողնաշարը» և «Ամուլ Սար-պետության բնանտարբերությունը» ֆիլմերը։ Սովորղները ծանոթացել են թեմային առնչվող նյութերին 1 2 3։ Հաջորդ փուլում ծանոթացել են եռօրյա ճամփորդության նախագծին ու երթուղիներին։ 

Որից հետ ներկայացրել են բլոգներում կատարված աշխատանքները։ 


Անդրեասյան Օֆելյան անրադառնում է ընդանուր Հայաստանում հանքարդյունաբերության խնդիրին՝ առանձնացնելով դրա բոլոր հետևանքները։ Դավիթ Գրիգորյանը անրադառնում է Հայստանում գործող փակ և բաց պոչամբարների տխուր վիճակագրությանը։

 Իհարկե հանքարդյունաբերության թեման չեր կարող շրջանցել Ամուլ սարի թեման, քանի օր վերջերս հանքի շահագործման մասին հուշագիր ստորագրվեց։ Միլենա Քամալյանն ու Անահիտ Հովսեփյանը  ներկայացոմ ենայն անհրաժեշտ քայլերը, որոնք կարող են որոշակիորեն դրական ազդեցություն ունենալ Ամուլ Սարի շահագործման դեպքում։ 

2023/03/13

Ինտելեկուալ խաղ փաստաշար-«Տիգրան Հայրապետյան» օրեր կրթահամալիրում

Խաղը տեղի կունենա Մարտի 21-ին, ժամը՝ 13։00 -ին, մարմարյա սրահում։ 

 Խաղին մասնակցում են մինչև 6 հոգանոց թիմեր, խաղի ընթացքում տրվում 10 հարց  որոնցից յուրաքանչյուրը ունի 5 հուշում։ առաջին հուշումից հետո ճիշտ պատասխանի համար տվում է 5 միավոր, ամեն հաջորդ հուշումից հետո միավորը նվազում է։ Սխալ պատասխանի դեպքում հանվում է մեկ միավոր, սակայն թիմերը կարող են փոխել իրենց պատասխանները՝ ստանալով այդ հուշումից հետո մնացած միավորը։ Եթե առաջին հուշումից սխալ են պատասխանել, ապա երկրորդ հուշումից գլխի ընկնելուց  փոխում են պատասխանը և այդպես շարունակ։ Յուրաքանչյուր հուշումից հետո տրվում է 20 վայրկյան ժամանակ։  Հաղթում է այն թիմը, որը հավաքում է ամենաշատ միավորը։

Օրինակ՝

1. Այդ երկիրը ունի 6 նահանգ։ -5 միավոր

2. Այդ երկիրը չունի ցամաքային ոչ մի հարևան։ -4 միավոր

3. Երկրը սահմանադրական միապետություն, իսկ  ղեկավարը չի «կառավարում» հենց այդ երկրի տարածքից ։ - 3միավոր

4. Այդ երկիրը տարածքի մեծությամբ  6-րդն է աշխարհում։ -2 միավոր

5. Այդ երկիրը համարվում է  ագեվազ կենդանու հայրենիքը։ -1 միավոր

Պատ՝ Ավստրալիա

Մասնակցել կարող ենք լրացնելով հետևյալ հայտը։

 


2023/03/10

Ինտելեկտուալ թիմային խաղերի կազմակերպումը, որպես հասարակագիտական կրթության միջոց։

Պատիվ ունեմ հայտարարելու, որ վերջին տարիների համառ ու հետևողական աշխատանքների արդյունք կրթահամալիրում թիմային  ինտելեկտուալ խաղերը դարձել են ամենսպասված, իսկ շատ սովորողների կողմից ամենասիրելի իրադարձություններից մեկը։ Ինտելեկտուալ թիմային խաղերը իրենց մեջ պարունակում են մի շարք կարևոր կրթական  կարևոր կրթական բաղադրիչներ։ Թիմային ինտելեկտուալ խաղերի շնորհիվ մի շարք սովորողներ  ձեռք են բերում թիմային աշխատանքի հմտություններ ու զարգացնում են թիմային մտածելակերպը, որը օգնում հնարավորինս լավ ճանաչել և՛ միմյանց և՛ բացահայտել իրենց։ Քանի որ այսպիսի խաղերը հիմնված են նվազագույն գիտելիքի ու հիմնականում տրամաբանության վրա՝ այն զարգացնում է սովորողների տրամաբանությունն ու այլընտրանքային մտածողությունը։ Վերջին երկու տարիների ընթացքում կազմակերպված 7 խաղերին մասնակցելու հայտ են ներկայացել մինչև 6 հոգանոց ավելի քան 70 թիմեր, որոնցից շատերը անփոփոխ կազմով։

Որպես արդյունք կրթահամալիրում տարածվել է ինտելեկտուալ խաղերի մշակույթը, որի արդյունքում կրթահամալիրի սովորողներից կազմված թիմերը նաև մասնակցել են նմանատիպ այլ մրցույթների։ Ներկայացնում եմ դրանցից մեկի օրինակը

Ուսուցման կազմակերպման պրոցեսը շատ լավ արտահայտվում է բուն խաղերի ժամանակ։ Այս ընթացքում կազմվել ու հնչեցվել է ավելի քան 120 հարց, որոնց գերակշիռ մասը ուղղված են հասարակական երևույթների իրավիճակային դրսևորումներին։ Անգամ եթե սովորողները չեն կարողանում հանգել վերջնական ճիշտ պատասխանի, ապա լսելով պատասխանը ու ընկալելով հնչեցրած հարցի տրամաբանությունը սովորողը ընթացքում ձեռք է բերում և՛ գիտելիք և՛ երևույթը հասկանալու հմտություն։ Չնայած, որ խաղերին մասնակցում են հիմնականում ավագ դպրոցի սովորողներ՝ յուրաքանչյուր խաղի ընթացքում սովորողները ապրում են իմացումի հրճվանք, իրենց համար նորանոր բացահայտումներ անելով։ 

Այսպիսի նախագիծ իրականցնելու համար կազմակերպչից պահանջվում է յուրաքանչյուր խաղից հետո վերլուծել արդյունքները, հասկանալ սովորողների տրամաբանության ուղղությունները, դիտարկել արդյունքների դինամիկան։ Խաղերի կազմակերպման համար միշտ կարևոր է հասկանալ նաև սովորողների մտածելու աստիճանն ու աշխարհընկալումը, որը հնավորություն կտա առավելագույնս նպաստել սովորողների զարգացմանը։ Վերջին տարիներին իրենց թիմի հաջողությունների ու զարգացումների մասին են պատմուն հենց սովորողները
Դիտարկելով վերջին երկու տարիների արդյունքները կարող եմ ասել, որ նշված յուրաքանչյուր ուղղությունում  կան շոշափելի արդյունքներ։
Այսպիսի նախագծերի հաջողության գաղտնիքներից մեկը նաև նորանոր խաղերի կազմակերպման ձևերի մշակումն է, որը բարեհաջող իրականացվում է 2023թվականի ձմեռային ճամբարից։

 Հղումներ՝

Աշնանային մրցաշարի ամփոփում:

Ամառային ճամբարային մրցաշար: 

Ինտելեկտուալ խաղերը ձմեռային ճամբարի բաղկացուցիչ

 Հաղթանակի տպավորություններով կիսվում են սովորողները: