2011 թ-ից «Մխիթար
Սեբաստացի» կրթահամալիրում գործում է ուսումնական Աստղացուցարանը, որն այսօր հանդիսանում
է ուսումնական պրոցեսի կազամակերպման մաս:
Աստղացուցարանում կազմակերպում է եռաչափ ուսումնական ֆիլմերի ցուցադրություն, որոնք
ամբողջացնում են նախորդող դասապրոցեսների ընթացքում սովորողների ստացած գիտելիքները;
Որպես ուսումնական գործիք այն օգտագործվում է տարբեր տարիքային խմբերում՝ լուծելով
տարբեր խնդիրներ: Կրթահամալիրում առկա են մի շարք ուսումնական ֆիլմեր, որոնք պատմում
են Արեգակնային համակարգի կազմում գտնվող տիեզերական մարիմնների (մոլորակներ, գաճաճ
մոլորակներ, բնական արբանյակներ, երկրնաքարեր
և այլն), կլիմայի գլոբալ փոփոխության, օգտագործվող հիմնական աստղադիտակների ու տիզերական
այլ սարքավորումների մասին:
Կրտսեր դասարաններում
(մինչև 3-րդ դասարան), սովորողները «Իմացումի հրճվանք» ծրագրի շրջանակնում ուսումնասիրում
են «ես և շրջական աշխարհը» դասընթքացը, որի մասն է կազմում նաև տիեզերքի մասին իմացությունը;
Տվյալ տարիքային խմբի լուծվող խնդիրը սովորողի մոտ տարրական երևույթների մասին պատկերացում
կազմելն է, որը հեշտությամբ լուծվում է Աստղացուցարանում կազմակերպվող դասընթացի շնորհիվ:
Տարրական պատկերացում ասելով, տվյալ դեպքում, նկատի ունենք երկրագնդի պտտվելու համգամանքը,
հեռավորություն հասակացությունը, գիշերվա և ցերեկվա հերթափոխը և այլն:
Արդեն ավելի մեծ տարիքային
խմբում(4-6-րդ դասարաններ) սովորողները ուսումնասիրում են «Բնագիտություն» առարկան
առանձին դասընթացի շրջանակներում, որտեղ արդեն նախորդ տարիների ստացած պատկերացումների
գումարվում են մի շարք կարևոր հասկացություններ, որոնք հիմք պետք է հանդիսանան նաև
առանձին բնագիտական առարկաների ուսումնասիրման ժամանակ երևույթների մասին լիարժեք պատկերացում
կազմելու համար: Այս տարիքային խմբում հատկապես կարևորվում են հետևյալ հասկացությունները՝
ձգողության ուժ, տիրզերական մարմինների գնդաձևության ու չափերի հետևանքները, խտություն,
կյանքի բարենպաստ պայմաններ և այն: