2018/10/26

Էներգախնայողություն-նախագիծ

Նախագծի նպատակներն են
  •  նպաստել էներգիայի արդյունավետ ու խնայող օգտագործմանը
  • ուսումնասիրել էներգիայի ստացման հետևանքները
  • ուսումանսիրել էներգիայի ստացման այլընտրանքային աղբյուրներն ու այլ երկրների փորձը
Նախագծի ընթացք
  • համապատասխան գրականության ուսումնասիրում (1 2 3 4 5 6 7 8 9)
  • թեմայի վերաբերյալ  փոքրիկ հոլովակների պատրաստում
Նախագծի արդյունքները կամփոփվեն նոյեմբերի 11՝ էներգախնայողության միջազգային օրը, նախագծի արդյունքում ստեղծված նյութերը
կներկայացվեն կրահամալիրային ստուգատեսերին և օրվա խորհրդով պայմանավորված այլ մրցույթներին: 


Երևանյան հիմնախնդիրներ

Լրանում է Երևան մայրաքաղաքի 2800 ամյակը, տարիք, որին կարելի է նախանձել: Ասում են՝ աշխարհահռչակ Հռոմն անգամ ավելի երիտասարդ է, քան Երևանը: Սակայն երբ նայում ես, ավելի կոնկրետ, հագնում ես վարդագույն ակնոցներդ, տեսնում ես, որ նախանձելու շատ բան չկա, ընդհակառակը՝ Երևանը մի քաղաքը է, որտեղ առկա են բազմաթիվ էկոլոգիական խնդիրներ: Էկոտուր 2018-ի շրջանակներում իրականացվող «2800 խնդրով Երևան» նախագծի շրջանակներում սովորողների հետ կանդրադառնանք մեր միջավայրում առկա բոլոր էկոլոգիական խնդիրներին:

Ջրանցքերի ու գետերի աղտոտում:
 Նպատակը՝  նկարագրել երևանյան ջրանցքների  և գետերի ներկայիս էկոլոգիական վիճակը, հասարակության ուշադրության ուղղումը տվյալ խնդրի վրա, էկոլոգիական ուսուցման կազմակերպումը գործնական նախագծերով:
Ընթացքը-սովորողները քարտեզների միջոցով փորձում են ճշտել երևանյան ջրանցքների վայրերը, ուսումասիրում դրա պատմությունը, նկարներով ու տեսանյութերով նկարագրում ներկայիս վիճակը, ուսումնասիրում այլոց փորձը:
Արդյունքը -  սովորողները հնարավորություն են ստանում տեսական գիտելիքները գործնականում կիրառել, հասարակության և պատկան մարմինների ուշադրության ուղղում տվյալ խնդրին,  ստեղծվում են ուսումնական նյութեր:
Լքված շինություններ: 
Նպատակը՝ Վերհանել երևանյան լքված շինությունների հետևանքով առաջացրած էկոլոգիական հետևանքները, հասարակության ուշադրության ուղղումը տվյալ խնդրի վրա, էկոլոգիական ուսուցման կազմակերպումը գործնական նախագծերով:
Ընթացքը-սովորողներ ընտրում են իրենց միջավայրում եղած որև է լքված շինություն, ուսումասիրում դրա պատմությունը, նկարներով ու տեսանյութերով նկարագրում ներկայիս վիճակը, ուսումնասիրում այլոց փորձը:
Արդյունքը -  սովորողները հնարավորություն են ստանում տեսական գիտելիքները գործնականում կիրառել, հասարակության և պատկան մարմինների ուշադրության ուղղում տվյալ խնդրին,  ստեղծվում են ուսումնական նյութեր:

Մեքենաների գերեզմաններ: 
Նպատակը՝ Վեր հանել երևանյան ավելացող մեքենաների գերեզմանների հետևանքով առաջացրած էկոլոգիական հետևանքները, հասարակության ուշադրության ուղղումը տվյալ խնդրի վրա, էկոլոգիական ուսուցման կազմակերպումը գործնական նախագծերով:
Ընթացքը-սովորողները ընտրում են հայտնի մեքենաների գերեզմաններից մեկը, նկարներով ու տեսանյութերով նկարագրում ներկայիս վիճակը, ուսումնասիրում այլոց փորձը:
Արդյունքը -  սովորողները հնարավորություն են ստանում տեսական գիտելիքները գործնականում կիրառել, հասարակության և պատկան մարմինների ուշադրության ուղղումը տվյալ խնդրին,  ստեղծվում են ուսումնական նյութեր:

2018/10/01

Հոկտեմբերյան նախագծեր

25 հոկտեմբերի- Դաս երկրաբանական թանգարանում
22 հոկտեմբերի ժամը 10:00-ին սովորող-սովորեցնող նախագծի շրջանականերում համատեղ դաս Արևելյան դպրոցում 
26 հոկտեմբերի ժամը 11:00 սովորող-սովորեցնող նախագծի շրջանականերում համատեղ դաս  Հյուսիսային դպրոցում 
25 հոկտեմբերի ժամը 9:00-ին սովորող-սովորեցնող նախագծի շրջանականերում համատեղ դաս Արևմտյան դպրոցում