2016/02/27

Գյուղատնտեսություն

Դասի հղումը









  1. Որո՞նք են գյուղատնտեսության զարգացման նախադրյալները:
  2. Ի՞նչով է գյուղատնտեսությունը տարբերվում տնտեսության այլ Ճյուղերից:
  3. Ի՞նչ կապ ունի գյուղատնտեսությունը արդյունաբերության այլ չյուղերի հետ, բերել օրինակներ: 
  4. Ի՞նչով են իրարից տարբերվում գյուղատնտեսության զարգացման ինտենսիվ և էքստենսիվ ուղղությունները, բերել օրինակներ: 


2016/02/23

ՀՀ տնտեսությունը

ՀՀ տնտեսությունը
Յուրաքանչյուր սովորող իր ցանկությամբ ընտրում է տնտեսության որևէ ճյուղ և կատարում 
հետազոտություն՝ հաշվի առնելով հետևյալ կետերը.



  1. Որո՞նք են տվյալ ճյուղի զարգացման նախադրյալները և խոչընդոտները
  2. Զարգացման ի՞նչ պատմություն է անցել տնտեսության տվյալ ճյուղը
  3. Ի՞նչ դեր ունի տվյալ ճյուղը ՀՀ-ի համար
  4. Ի՞նչ կապ ունի տվյալ ճյուղը տնտեսության այլ ճյուղերի հետ
  5. Ինչպե՞ս եք պատկերացնում տվյալ ճյուղի զարգացման հեռանկարը

Օգտակար հղումներ
Արդյունաբերություն
1 2 3 4 5 6 
Վառելիքաէներգետիկ համակարգ
1 2 3 4 5
Մեքենաշինություն
1 2 3 4
Մետաղաձուլություն
1 2 3 4 5 6 7
Շինանյութերի արդյունաբերություն 1 2 3 4 5 6

Թեթև արդյունաբերություն 1 2 3 4 5 6
Սննդի արտադրություն  1 2 3




2016/02/16

Քիմիկան և թեթև արդյունաբերություն

Դասի հղումը









  1. Որո՞նք են քիմիական արդյունաբերության զարգացման նախադրյալները:
  2. Ի՞նչ դեր ունի քիմիկան արդյունաբերությունը տնտեսության մեջ:
  3. Ի՞նչ տեղաբաշխման առանձնահատկություններ ունի սննդի արտադրության տեղաբաշխումը:  


2016/02/15

Չինաստան

Դասի հղումը



Այլ հղումներ 1 2
Չինաստանի բնակչությունը 





  1. Քարտեզի վրա նշել Չինաստանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
  2. Բնութագրեք Չինաստանի աշխարհագրական դիրքը:
  3. Ի՞նչ դեր ունի Չինաստանը հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում
  4. Որո՞նք են Չինաստանի զարգացման նախադրյալները:
  5. Որո՞նք են Չինաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:

2016/02/14

Ճապոնիա

Դասի հղումը

Ճապոնիայի բնակչությունը









  1. Քարտեզի վրա նշել Ճապոնիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
  2. Բնութագրեք Ճապոնիայի աշխարհագրական դիրքը:
  3. Ի՞նչ դեր ունի Ճապոնիան հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում
  4. Որո՞նք են Ճապոնիայի զարգացման նախադրյալները:
  5. Որո՞նք են Ճապոնիայի տնտեսության առաջատար ճյուղերը:

2016/02/11

Ֆլեշմոբը՝ որպես ուսուցման կազմակերպման միջոց

Իմ խորին համոզմամբ ներկայիս դպրոցի առջև դրված կարևորագույն խնդիրներից մեկը կրթության պրոցեսի արդյունավետ կազմակերպումն է: Ի դեմս կրթության մենք գործ ունենք անընդհատ զարգացող երևույթի հետ, ինչը ենթադրում է կրթության կազմակերպման նոր գործիքների ներդրում և դրանց օգտագործում: Սույն հոդվածով կփորձեմ ներկայցնել այդպիսի գործքներից մեկը՝ ֆլեշմոբը:
Որպես բնագիտական առարկաներից ֆլեշմոբի համակարգող՝ կցանկանայի կատարել որոշակի բովանդակային եզրահանգումներ՝ նպատակ ունենալով առավել մեծացնելու ֆլեշմոբերի արդյունավետությունը: Բնագիտական առարկաների ֆլեշմոբը կազմակերպվում է սկսված 4-12-րդ դասարանի սովորողների համար և յուրաքնաչյուր տարիքային խմբում ունի իր առանձնահատկությունները:
Սույն դովածով կփորձեմ ներկայացնել այն բոլոր առավելությունները, որոնք ընձեռում է ֆլեշմոբը:
·       Ապահովում է ընդգրկվածություն
·       Հնարավորություն է տալիս գիտելիքների ստուգման
·       Ի հայտ է բերում կրթական ծրագրում եղած բացթողումները
·       Սովորողներին մղում է ինքնակրթության
·       Այլ միջոցառումների համար հանդիսանում է հարթակ
·       Տարածում է կրթական ծրագիրը
Յուրաքանչյուր ֆլեշմոբ կազմակերպվում է կրթահամալիրի օրացույցով նախատեսված օրը, ժամը՝ 19:00-ից և տևում է 3-4 ժամ, ինչը պատշաճ մասնակցելու հնարավորություն է տալիս ոչ միայն սովորողին, այլ նաև նրա ընտանիքի անդամներին: Ֆլեշմոբը, որը հասնում է սովորողի ընտանիք, հնարավորություն է տալիս սովորողին, ծնողին ևս ընդգրկված լինել ուսումնական պրոցեսին: Այսպիսով, ծնողը ոչ միայն հնարավորություն է ունենում ծանոթանալ կրթահամալիրում իրականացվող ծրագրերին, այլ նաև հետևել սեփական երեխայի գիտելիքներին: Ֆլեշմոբի ընտանիք թափանցելու լավագույն արդյունքը կարելի է համարել այլն, երբ սովորողն ու ծնողը կատարում են համատեղ ուսումնական աշխատանք:
Կրթական պրոցեսի անքակտելի մաս է կազմում գիտելիքների ստուգումն ու գնահատումը: Յուրաքանչյուր ամիս ֆլեշմոբին հաջորդում է գրանցված արդյունքների ամփոփումն ու արդյունքների վերլուծությունը: Այդ արդյունքները ցանկացած տարիքային խմբում գիտելիքների ստուգման լավ ցուցանիշներ են, որոնք ցույց են տալիս տվյալ ծրագրի յուրացվածության աստիճանը: Այս առումով կարելի է առանձնացնել ավարտական դասարանների համար կազմակերպող ֆլեշմոբը, որը ուղղված է նաև ավարտական ու միասնական քննություններին նախապատրաստվելուն:
Ֆլեշմոբի արդյունքների մանրամասն վերլուծությունը հնարավորություն է տալիս նաև տեսնել կրթական ծրագրի իրականացման ընթացքում եղած բացթողումները, ինչպես դասընթացի մասով, այնպես է առանձին թեմայի մասով:
 Առանձին դեպքերում ֆլեշմոբը կարող է ունենալ թեմատիկ ուղղություն: Այս պայմանական բաժանումը առավել լավ է ընդգծում առաձին թեմաների շուրջ եղած բացթողումները և, իհարկե, ավելի է հեշտացոնւմ դրանց վերացման աշխատանքները: Այս առումով առավել պարզ է 4-6-րդ դասարաններում կատարովող աշխատանքները: Որպես ակնկալվող արդյունք՝ նշեմ նաև, որ ֆլեշմոբերի արդյունքների վերլուծությունը կնպաստի նաև նոր ուսումնական տարում առարակայական ծրագրերի մշակմանը:
Ցանակացած ժամանակում էլ ուսուցման պրոցեսում մեծագույն դերը միշտ էլ պատկանել է սովորողին, այս դեպքում դասավանդողի համար կարևոր խնդիր է դառնում սովորողին անընդհատ մղել ինքնակրթության: Ինքնակրթության մղելու նորագույն գործիք հանդիսանում է հենց ֆլեշմոբը: Առաջադրված հարցերում մեծ տեղ են հատկացվում նաև այնպիսի հարցերին, որոնք հիմնված չեն կոնկրետ գիտելիքի և իմացության վրա, այլ տվյալ հարցերին պատասխանելու համար սովորողը պետք է կատարի որոշակի ուսումնասիրություն, կամ տրամաբանելով գտնի ճիշտ պատասխանը: Նմանատիպ հարցադրումները անընդհատ սովորողնին մղում են ինքնակրթության՝ էապես մեծացնելով ֆլեշմոբի արդյունավետությունը:
Ֆլեշմոբի առավելությունների շարքում պետք է նշել նաև նրա տեխնիկական առավելությունները, որոնք հնարավորություն են տալիս գրանցել ու պահպանել արձանագրված արդյունքները: Լավագույն արդյունքներ գրանցած սովորողները ընդգրկվում են ամենատարբեր մրցույթներում: Մասնավորապես առարակայական օլիմպիադաների մասնակիցների ցուցակում տեղ են գտնում այն սովորողները, ովքեր լավ արդյունքներ են գրանցել նախորդող ֆլեշմոբերում:
 Կրթահամալիրի որդեգրած սկզբունքներից կարևորագույնն իմ կարծիքով բաց գործելաոճն, որն ավելի ու ավելի լայն թափ է հավաքում: Անշուշտ, լավ ցուցանիշ է ամենատարբեր ստուգատեսների մասնակցության մեծացող աշխարհագրությունը, սակայն այս առումով ֆլեշմոբը ևս գրանցում է հաջողություններ: Թեև բնագիտական առարկաներից  ֆլեշմոբ կազմակերպվել է 3 անգամ, բայց կարելի է խոսել մեկ տասնյակի հասնող այլ դպրոցների սովորողների մասնակցության մասին, որը, անշուշտ, ընդլայնման միտում ունի:



2016/02/09

Արևելյան Ասիա

 Դասի հղումը

Արևելյան Ասիայի երկների բնակչության ցուցանիշները



Ասիայի ինտերակտիվ քարտեզ
Ինտերակտիվ խաղեր




  1. Ի՞նչ առանձնահատկություններ ունի Արևելյան Ասիա տարածաշրջանը:
  2. Ի՞նչ դեր ունի Արևելյան Ասիան համաշխարհային տնտեսությունում:
  3. Որո՞նք են Արևելյան Ասիայի երկրների տնտեսության մասնագիտացված ճյուղերը:
  4. Քարտեզի վրա նշել Արևելյան Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:



Մետաղաձուլություն և մեքենաշինություն

Դասի հղումը









  1. Ի՞նչ դեր ունի մետղաձուլությունը ժամանակակից կյանքում և տնտեսության մեջ: 
  2. Ի՞նչպիսի փոխադարձ կապեր կան մեքենաշինության և մետաղաձուլության միջև:
  3. Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են մեքենաշինության ոլորտում: 
  4. Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են Էեկտրաէներգիայի արտադրությամբ: 
  5. Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են երկաթաքարի արդյունահանմամբ: 




2016/02/01

Հեռավար ուսուցում արյունքներ:

Հեռավար ուսուցման ժամանակաշրջանն համընկավ առաջին կիսամյակի ավարտի հետ, ուստի բնական էր , որ առացանց ուսուցման հիմնական ուղղություն ուսումնական տարին ամփոփելն ու կիսատ աշխատանքներն ավարտելն էր: 11-րդ դասարանցիների մեծ խումբ բարեհաջող ավարտեցհաձնարարված առաջադրանքը, մի ամբող առաջադրանք կատարելով, գրեթե ինքնուրույն՝ սակավաթիվ հարցեր հղելով: Ներկայացնեմ առավել հաջող աշխատանքները (1, 2, 3 4): Ցավոք սրտի առաջադրանքի երկրորդ մասը, որը  ուղղված էր նոր կիսամյակում Բնօգտագործումն ու բնապահպանությունը ՀՀ-ում թեմայի նախապատրաստմանը, սովորողների կողմից ունեցավ քիչ արձագանք (1 2):

Փոքր-ինչ պակաս էր նաև 9-րդ դասարանցիների արձագանքը, այս տարիքային խմբի համար աշխատանքը ուղղված էր ՀՀ բնակչություն թեման ամբողջացնելու ու փոքրիկ վերլուծական ախատանք կատարելուն ( 1 2 3, ևս մի քանի սովորողներ ուղարկել են էլ հասցեով):

12-րդ դասարանի սովորողների համար կազմվել են հարցաշարեր, որոնք ուղղավծ էր ավարտական քննությունների նախապատրաստվելուն, սակայն գրեթե արձագանքներ չեն եղել:

7-րդ դասարանցիների համար կազմվել էր ամփոփիչ հարցաշար, որն ուղաված էր անցած թեմաներն ամփոփելուն: Արձագանքել է 33 սովորող

8-րդ դասարանցիների համար կազմվել էր ամփոփիչ հարցաշար, որն ուղաված էր անցած թեմաներն ամփոփելուն: Արձագանքել է 23 սովորող