2014/04/29

Անապատացումը ՀՀ-ում: Մարդածին գործոններ

Մարդածին գործոններԳյուղատնտեսություն: Գյուղատնտեսությունը հողօգտագործման այն ձևն է, որի արդյունքում ակնհայտորեն երևում է մարդ-բնույթուն փոխհարաբերությունն և փոխազդեցությունը` իր դրական և բացասական կողմերով: Քանի որ անապատացման պրոցեսը առաջին հերթին առնչվում է հողային ռեսուրսների օգտագործման հետ, իսկ հողային ռեսուրսների վրա ուղղակի ազդեցություն ունի գյուղատնտեսությունը, ուստի  ՀՀ գյուղատնտեսությունն անապատացմանը նպաստող մարդածին ամենաուժեղ գործոնն է:
Գյուղատնտեսությունը և անապատացումը իրար հետ կապված են հատկապես հետևյալ գործոններոով.
ա/ մարդածին բացասական ներգործություններից մեկը վարի կանոնների խախտումն է, երբ վարը կատարվում է լանջի թեքության ուղղությամբ: Դրա հետևնաքով ՀՀ տասնյակ հազարավոր վարելահողեր շարքից դուս են եկել, ջրային էրոզիայի հետևանքով մերկացել են լեռնալանջերը:
բ/ Ցանաքաշրջանառության ոչ ճիշտ կիրառումը կամ բացակայությունը նույնպես հադիսանում է անապատացման գործոն: Հողակտորների փոքր լինելը թույլ չի տալիս լիարժեք կատարել ցանքաշրջանառություն:

գ/ ջրերը մեր երկրում արդյունավետ չեն օգտագործվում: Ոռոգման համար օգտագործվող ջրի կեսը դաշտ չի հասնում` կորչում է` առաջացնելով ճահիճներ և աղուտներ: Նախկինում Արաքս գետից և  նրա ձախափնյա գրեթե բոլոր վտակներից սնվող ջրանցքներով 8 ամիս ոռոգման ժամանակահատվածում Արարատյան հարթավայր է հասցվել վայրկյանում  40 մ3 ջուր: Ջրամբարներից և ջրանցքներից մեծաքանակ ֆիլտրացիոն կորուստները, ոռոգման տեխնիկայի բացակայությունը և հին եղանակների կիրառումը, ջրման նորմերի գերազանցումը և այլ պատճառները հանգեցնում են ստորգետնյա ջրերի մակարդակի բարձրացմանը: Ոռոգման մեծածավալ աշխատանքները, բնականաբար ուղեկցվել են նաև չորացման աշխտանքներով:   Վերջին 50 տարվա ընթացքում կառուցվել է ավելի քան 1700 կմ երկարության ցամաքուրդակոլեկտորային ցանց: Սակայն չորացման միջոցառումները զգալիորեն հետ են մնացել իռիգացիոն աշխատանքներից, ինչը հանգեցրել է ստորգետնյա ջրերի մակարդակի բարձրացմանը: 1920-ական թվականներից Արարատյան հարթավայրը սկսեց առատորեն ջրվել նաև ի հաշիվ արտեզյան ավազանի ջրերի, որոնց թիվը հաշվվում է հազարներով: Չկարգավորված ոռոգման հետևանքով  երբե: Իհայտ է գալիս երկրորդային աղակալում:
դ/ Անասունների գերարածեցումը հանգցնում է նոր էրոզիոն օջախների առաջացմանը: Անասունների կճղակների տակ ժամանակի ընթացքում ձևավավորվում են մանրադարավանդներ, որոնք զրկվում են բուսածածկից: Հաճախ դրանց եզրերը քայքայվում է և ջրաշիթերը էրոզիոն օջախներ են ստեղծում: Արագածի, Գեղամա և այլ լեռնազանգվածների մարգագետինների տարածքներում նկատելի են անասունների արածեցման հետևանքով ստեղծված էրոզիայի օջախներ:
1.    հողային ծածկութի խախտում, օտարում,
2.    հողերի աղտոտում
3.    պոչամաբարների ընդլայնում,
4.    թափոնների կուտակումներ, որոնք միևնույն ժամանակ հանդիսանում են անպատացման դրսևորման ձևեր:
Հանքարդյունբերությունը հանգեցնում է ոչ միայն խախտված, աղտոտված հողերի և պոչամբարների թափոնների, նոր տիպերի հողատարածքների առաջացմանը, այլ նաև բուսածածկույթի, կենդականկան աշխարհի, ջրային օբյեկտների աղտոտմանը  և վնասմանը:
Հանրապետությունում օգտակար հանածոների արդյունահանումը բաց եղանակով բերել է խախտված հողերի առաջացմանը, որոնք կազմում են մոտ 8000 հա: Այդ խախտված տարածքը աղտոտում է միջինում ավելի քան 10 հա  տարածք` առաջացնելով էրոզիայի նոր օջախներ: Հատկապես կարելի է նշել Սյունքի, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերը:
Հողերի աղտոտման առավել վտանգավոր աղբյուրը լեռնամետալուրգիական և լեռնաարդյունահանող արտադրություններն են (Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, Ագարակի լեռնահարստացուցիչ ֆաբրիկա, Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատ, Արարատի ոսկու կորզման ֆաբրիկա): Այդ բոլոր կազմակերպություները աղտոտում են հողերը ծանր մետաղներով: Լեռնահանքային կազմակերպությունների ազդեցությունը շրջակա տարածքների անապատացմանը նպաստելու ուղղությամբ դրսևորվում է նաև օդային և ջրային ավազանների աղտոտման միջոցով: Աղտոտված ջրերը այս կամ այն կերպ ընկնում են ոռոգման համակարգի մեջ և վնասում բուսական տարածքներին: Բնորոշ է նաև այն, որ լեռնահանքային կազմակերպությունների մեծ մասը գտնվում են բարձր նիշերում (Քաջարանի հանքերը` 2000 մ, Սոտքի ոսկու հանքերը` 2500 մ, Մեղրաձորի ոսկու հանքը`2000 մ ծովի մակարդակից բարձր են), որի հետևանքով իրենց հոսքաջրերով մեծ վնաս են հասցնում նաև ավելի ցած գտնվող լանդշաֆտներին:
Այսպես ՀՀ-ում ըստ հորիզոնական ուղղությանանապատացման ռիսկն ամենաբարձրն է Արարատի,Արմավիրի, Սյունիքի մարզերում և մայրաքաղաք Երևանում:
Հայաստանը որպես լեռնային տարածք աչքի է ընկնում նաևբնական
պայմանների  բարձադիր գոտիականությամբ՝ այդթվում և լանդշաֆտների փոփոխության ըստ վերընթաց ուղղության.
1.    Ցածր լեռնային չոր տափաստանները զգալիորենտեղաշարժվում են վեր իրենց տակ առնելով միջինլեռնային չոր տափաստանները: Ավելի քիչմիախառնվում են չոր տափաստանային ևկիսանապատային լանդշաֆտների արելաները:Առավել չորային լանդշաֆտներն ընդարձակում ենիրենց տարածքները:
2.    Բարեխառն չոր և բարեխառն խոնավտափաստանային լանդշաֆտները տեղաշարժվում ենվեր՝ զբաղեցնելով տափաստանացվածմարգագետինների արելաները: Սա խոսում էմարգագետինների՝ տափաստաններով վերափոխվելումասին:
3.    Տափաստանացված մարգագետինների և նոսրանտառային լանդշաֆտների արեալները գրեթեամբողջությամբ ծածկում են իրար, ինչը ակնհայտորենապացուցում է արիդացման միտումը: Անտառներըվերափոխվում են նոսր անտառների և ապամարգագետնատափաստանների:
4.    Մերձձնային լանդշաֆտները փոխարինվում ենալպյան մարգագետնային լանդշաֆտներով: Այսպեսօրինակ՝ Արագածի մերձգագաթային հատվածումարդե դիտվում են առաջնային հողառաջացմանպորցես և սկսել են ձևավորվել մաքուրմարգագետնային բուսական ֆորմացիաների տարրեր:





Անապատացումը ՀՀ-ում: Բնական գործոններ

Անապատացումը լայն իմաստով հանգեցնում է բնության, էկոհամակարգերի, դեգրադացիայի: Անապատացման բոլոր ասպեկտների վերլուծությունը ցույց է տվել, որ անապատացումը այն պրոբլեմն է, որը ներառում է ոչ միայն բնական և էկոլոգիական, այլև հասարակական կյանքի բոլոր ոլորտները (տնտեսական, սոցիալական, բարոյահոգեբանական, քաղաքական):
Անապատացումը և դրա դեմ պայքարի կազմակերպումը խիստ կարևոր  են ՀՀ-ում: ՀՀ գտնվելով մերձարևադարձային կլիմայական գոտու չոր ցամաքային ենթագոտում` ներկայացնում է անապատացման մեծագույն ռիսկի գոտի: Մարդածին ազդեցության հետևանքով յուրաքանչյուր տարի օգտագործման ոլորտից դուրս են մղվում վարելահողեր, կրճատվում են անտառների, արոտավայրերի տարածքները:
Այսօր ՀՀ ընդհանուր տարածքի շուրջ 80%-ը ենթարկվում է  տարբեր աստիճանի անապատացման, ընդ որում անհրաժեշտ ընդգծել, որ ՀՀ տարածքի շուրջ   43 % Էրոզացված է, տարածքի շուրջ 60 % ենթարկված է սողանքային, սելավային պրոցեսների և շուրջ 40 % ներկայացված է քարքարոտ հողերով և շուրջ 30 հազ. հա տարածք են զբաղեցնում աղակալված հողերը: Իսկ արդենան ապատացված տարածքները կազմում են հանրապետության ընդհանուր տարածքի 26.6%-ը:
Անապատացումը մեկ-երկու գործոնով պայմանավորված երևույթ չէ: Անապատացման առաջացման և զարգացման համար բազամաբնույթ պատճառները պայմանականորեն բաժանվում  են երկու խմբի բնական՝ և մարդածին:
Բնական գործոններ: Անապատացում առաջացնող բնական գործոններից ՀՀ-ում առաջնայիններնեն  մթնոլորտային տեղումների  բնույթը, երաշտները և խորշակները, ռելիեֆի առանձնահատկություները,սողանքային երևույթները, սելավները, ջրածածկումները ևողողումները, բնական աղակալումը:
Մթնոլորտային տեղումների  բնույթը: Ապացուցված է, որ անապատացման գործոններից է համարվում տեղումների բնույթը: Որպես կանոն, համատարափ անձրևները, որոնք թափվում են թույլ ինտենսիվությամբ, բայց երկարատև են, գերազանցապես ներծծվում են հողի ստորին շերտերը, բուսականությունը ունենում է խոր արմատային համակարգ, թույլ են վնասվում երաշտներից, իսկ տեղատարափ, հորդ անձրևների շրջաններում գերիշխում են  մակերևույթային հոսքերը, էրոզիան, թույլ ինֆիլտրացիան և բուսականությունը ունենում է մակերեսային արմատային համակարգ, որը հողի թույլ խոնավացման պայմաններում արագ դեգրադացվում է: Տեղատարափ, հորդ անձրևների շրջանները ՀՀ-ում գտնվում են հիմնականում Արաքս գետավազանի տարածքներում, իսկ համատարափ տեղումներով հարուստ են   ՀՀ անտառային շրջանները` հատկապես Կուրի գետավազանը, որտեղ անապատացման երևույթները իրոք թույլ են  արտահայտված:
Երաշտներ և խորշակներ: Երաշտը բնական երևույթ է,որն առաջանում է սակավ տեղումներով տարիներինայնժամանակերբ տեղումների քանակը զգալիորեն քիչ է լինումնորմայիցԱմենից հաճախ երաշտներ գրանցվել են Արարատյան գոգավորությունում, Վայքում, Սյունիքում: Ամառային երաշտները նկատվում են ավելի հաճախ և տևական են: Բուսածածկույթի և հողերի դեգրադացումը ուժեղանում է նաև խորշակային եղանակների հաճախակի կրկնման հետևանքով: Խորշակները ՀՀ-ում սովորաբար փչում են հարավից` Իրանական բարձրավանդակից և հետևանք են չոր արևադարձային օդային զանգվածների ներխուժման: Վեգետացիոն շրջանում խորշակներից տուժում են ՀՀ համարյա բոլոր գոտիները, հատկապես ստորին գոտիների բուսածածակույթը: Վերջիններս հիմնականում դիտվում են 500- 2000 մ բարձրությունները:
Ռելիեֆային առանձնահատկություները: Սրա մեջ են դասվում ռելիեֆի մասնատման խտությունը, խորությունը, լեռնալանջերի թեքությունը. լանջերի կողմնադրությունը: Հանարապետության տարածքի 30 %  ունի մինչև 0.6 կմ/կմ2գետային ցանցի խտությունը, դա հիմնականում Արարատյան դաշտն է և միջլեռնային գոգավորություններ` հատակային հարթ մասերը: Հանարապետության տարածքի մի մասը, գլխավորապես Արարատյան և Շիրակի դաշտերը, խոր մասնատում չունի, եղած գետերը տարանցիկ են և դաշտերի մեջ խորացել են 1-2 մետր: Խորը մասնատում ունեն այն գետերը, որոնք ծալքաբեկորավոր լեռներում են` 50-200մ խորությամբ: Այդ տարածքները կազմում են 40-45 %, 200 մ-ից խորը հովիտները կազմում են տարածքի մոտ 30 %: Մեծ թեքությունները հանդիպում են ծալաքաբեկորավոր լեռներում:  Հրաբխային ծածկույթներում բազալտային սարավանդները թույլ թեքություն ունեն, միայն թթու լավաներց կազմված հրաբխային գագաթներն են, որ աչքի են ընկնում մեծ թեքությամբ: ՀՀ տարածքում հիմնական կողմնադրությունները հարավային և հյուսիսային են` հարավայինը 32 %. հյուսիսային` 27 %, արևմտյանը և արևելյանը միասին` 20 %,մնացած 21 %-ը հարաթավայրն է:
Հարավահայաց լանջերը ստանում են ավելի շատ ջերմություն և քիչ խոնվություն: Այս լանջերին բոնրոշ է ինտենսիվ արտահայտված մեխանիկական հողմահարումը և հողերը ավելի շատ են ենթակա դեգրադացիայի: Հյուսիսային  հյուսիս-արևելյան կողմնադրության լանջերը ավելի մեծ խոնավապարունակություն ունեն, ուստի անտառային տարածքները  հիմանկաում տեղադրված են այս լեռնալանջերի վրա և  անապատացումը թույլ էարտահայտված:
Սողանքային երևույթներ: Հանարապետույթյան տարածքում զարգացած են սողանքային երևույթները, որոնք ընդգրկում են շուրջ 0.5 հազ կմ2 մակերես     (ՀՀ տարածքի շուրջ 2 %): Դրանք հատկապես զարգանում են միջին բարձրության լեռնային գոտում: Սողանքներ կան Ախուրնայի հովտում (Գյումրիից հյուսիս-արևմուտք), Դեբեդի, Աղստևի, Վեդիի, Գետիկի, Որոտանի ավազններում: Սրանք խախտում են հողաբուսական ծածկույթը, ավերում բնակավայրերը:
Սելավներ: Հայաստանի տարծաքի կեսից ավելին սելավաբեր է և ինտնեսիվ   արտահայտված է  միջին բարձրության լեռնային գոտում, որտեղ տեղատարափ տեղումների հաճախականությունը տարեկան հասնում 4-6-ի: Լեռներից սելավները իջնում են գոգավորություններով, կուտակում պրոլյուվիալ նստվածքներ:
 Ջրածածկումներ, ողողումներ: Ջրածածկումները հանրապետության տարածքում հատկապես լայն տարածում ունեն Արարատյան ու Շիրակի հարթավայրերում, Սևանա լճի շրջակա գոտու որոշ հատվածներում, ինչպես նաև Լոռու, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերի առանձին բնակավայրերում ու տեղամասերում: Ջրածածկումերով ընդգրկված ամենամեծ տարածքները գտնվում են Արարատյան հարթավայրի սահմաններում և կազմում են դրա ընդհանուր մակերեսի շուրջ 3 %, որի զգալի մասը գյուղատնտեսական հողեր են: Այդ տարածքներում գտնվում է շուրջ 80 բնակավայր: Ջրածածկումները պատճառ են մի այլ երևույթի` հողերի աղակալման: Հանրապետության տարածքում աղուտները հիմնականում տարածված են Արարատյան հարթվայրում` կազմելով դրա մակերեսի շուրջ 10 %:
Ողողումների զգալի մասը պայմանավորված են սելավային հոսքերով և առաջանում են սելավային ավազանների որոշ հատվածներում, հատկապես ռելիեֆի թեքությունների մեղմացման գոտիներում: Նմանապես, վարարումների ջրերով առաջացող ողողումները դիտվում են գետերի ավազանների հիմնականում հարթավայրային հատվածներում, մասնավորապես Արաքս, Հրազդան, Որոտան, Աղստև և այլ գետերի ավազններում: Վերը նշված պրոցեսները տարածված են շուրջ 56 հազ. հա վրա:

Բնական աղակալում: Հողերի աղակալումն արիդ կլիմայական պայմաններում անապատացման դրսևորման տիպիկ ձևերից է: Այն տեղի է ունենում հարթավայրերի ցածրադիր տարածքներում, որտեղ ստորգետնյա ջրերի մակարդակը մոտ է երկրի մակերևույթին: Հողագրունտների միներալային և մեխանիկական կազմով պայմանավորված, ստորգետնյա ջրերի մազական  բարձրացումը կարող է հասնել 1-5 մ: Ջրի մազական բարձրացման հետևանքով հողի մակերեսում կատարվում է ջրի գոլորշացում ` առաջացնելով աղակալված տարածքներ: Եթե ստորգետնյա ջրերի մակարդակը հասնում է երկրի մակերևույթից 0-1 մ խորության, ապա այն հանգեցնում է տեղանքի գերխոնավացման ու ճահճացման:  Հիմնականում տարածված է Արարատյան հարթավայրում:

2014/04/16

Հողաբարելավումը ՀՀ-ում


Հողաբարելավումը կամ հողերի մելիորացումը ենթադրում է գյուղատնտեսական հողահանդակների բնական հատկությունների (բերիության, մեխանիկական կազմի, տեսակարար կշռի) և որոկական հատկությունների արհեստական ճանապարհով փոփոխումն է մարդու միջամտությամբ: Հողաբարելավման եղանակները բազմազան են և նախատեսված են ամենատարբեր բնակլիմայական պայմանների ու հողատիպերի համար: ՀՀ մակերևույթի լեռնոտությունը, կլիմայի չորությունը, հողատիպերի բազմազանությունը և մի շարք այլ գործոններ պատճառ են դարձել հողաբարելավման տարբեր եղանակների ներդրման:
Քարամաքրում: Հողաբարելավման այս եղանակը ՀՀ տարածքում կիրառվում է շատ վաղուց: Երկար ժամանակ այդ աշխատանքները կատարվում էին ձեռքով, իսկ այժմ օգտագործվում են հողափոր և քարհավաք մեքենաներ, ինչպես նաև` հողատաշ մեքենա-սարքավորումներ: Քարամաքրման նպատակն է` նոր յուրացվող տարածքների վերին մակերևույթը մաքրել խոշորաբեկոր քարացած գոյացումներից, ինչպես նաև գործածության մեջ գտնվող հողհանդակներն ազատել քարացած, ցեմենտանման կեղևից, ինչի շնորհիվ բարելավվում են հողերի օդա-, ջերմա- և ջրափաթանցելիությունը: Նման եղանակով հնարավոր է յուրացնել մի շարք լեռների մեղմ թեքություն ունեցող լանջերը:
Աղազերծում (հողերի լվացում): Հողաբարելավման նշված եղանակը համեմատաբար նոր է: Բնորոշ է չոր և խիստ ցամաքային կլիմայական պայմաններում ձևավորված կիսաանապատային բնույթ ունեցող աղուտներին և աղակալած հողերին, որոնք առավելապես կենտրոնացած են Արարատյան դաշտում: Քիմիական տարբեր նյութերից պատրաստված լուծույթներով ողողում, լվանում են հողի վերին շերտը: Այդ լուծույթների, լինելով քիմիապես ակտիվ, փոխազդում են հողում պարունակվող աղերի հետ և տարրալուծում դրանք:
Պարարտացում: Հողրի պարարտացումը` որպես հողաբարելավման եղանակ, նույնքան հին է, որքան ինքը` երկրագործությունը: Դեռ հին ժամանակներում հողի բերրիությունը բարձրացնելու նպատակով` մարդը փխրրեցված հողաշերտին խառնում էր օրգանական հավելում: Գիտատեխնիկական առաջընթացի և քիմիական արդյունաբերության զարգացման պայմաններում հնարավոր դարձավ օգտագործել հանքային (ազոտային, կալիումային, ֆոսֆորային) պարարտանյութեր և զանազան կենսաքիմիական հավելումներ:
Չորացում (ջրահեռացում): Ինչպես աղազերծումը` չորացումը ունի անսահմանափակ ընդգրկում և կիրառվում է ցածրադիր և բարձրադիր ճահճակալած հողերում: Նախապես փորված առվակաձև ջրուղիներում ավելցուկ ջուրը ներծծվում է կամ այդ ջրուղիներով հողում է դեպի վար:
Պայքար էրոզիայի դեմ: ՀՀ լեռնային մակերևույթը, լեռնալանջերի մեծ թեքությունը, անտառների նոսրությունը նպաստում են բնության շարունակական բնույթ ունեցող երևույթներից մեկի` հողերի էրոզիայի ակտիվ դրսևորմանը: Էրոզիայի ենթարկված հողերի մակերեսը տարեցտարի մեծանում է: Ուստի անհրաժեշտ է կիրառել մի շարք միջոցառումներ`
·         Անտառապատում
·         Լանջերի դարավանդավորում
·         Պատնեշների կառուցում
·         Ձորակների քարալցում
·         Լանջերի լայնակի հերկում

Հողերի ոռոգում: ՀՀ չորային կլիմայական պայմաններում հողաբարելավման ամենաարդյունավետ եղանակը հողերի արհեստական ոռոգումն է կամ իռիգացիան: ՀՀ-ում ոռոգման հմակարգում առանձնահատուկ տեղ են գրավում մի շարք ջրանցքներ: Ոռոգման դերը հատկապես շատ կարևոր է Արարտյան դաշտի հողերի մշակման համար, որն իր հերթին առաջացնում է մի շարք տարաբնույթ էկոլոգիական խնդիրներ:  

2014/04/15

Ապրիլի 22-ի խորհուրդը


«Որքան մարդկությունը զարգանում է ու հեռանում բնությունից, այնքան բնությունը ավելի շատ է զգում մարդկանց կարիքը»
Էմանուել Ագջոյան

Աշխարհի մի շարք երկրներում ապրիլի 22-ը նշվում է որպես ծառի ու ծառատունկի օր: Գեղեցիկ ավանդույթի արմատները ունեն ավելի շուրջ մեկուկես դարվա պատմություն: Ամեն տարի մասայական ծառատունկի գաղափարը ծնվել է դեռևս 1872թ-ին ԱՄՆ-ի Նեբրասկա նահանգում, հեղինակ` ամերիկացի գյուղատնտես Ստերլինգ Մորտոն: Մորտոնի գաղափարը ընդունեցին մի շարք մարդիկ և 1872թ. ապրիլին տնկվեց շուրջ մեկ միլիոն ծառ: Արդեն 1920-ական թթ. ԱՄՆ-ի յուրաքանչյուր նահանգ ուներ ծառ տնկելու իր օրը: Նեբրասկա նահանգում ծառ տնկելու օրը համարվում է նահանգի գլխավոր տոնը և համարվում է ոչ աշխատանքային օր:
Աշխարհի տարբեր երկրներում ծառի օրը նշվում է գարնան կամ ամռան որևէ օր, հաշվի առնելով տվյալ երկրի բնակլիմայական պայմանները: Մի շարք երկրներում ծառի օրը համարվում է պետական տոն: Օրինակ` Նիգերում այն համարվում է անկախության տոնի կարևոր բաղկացուցիչ մաս: Օգոստոսի 3-ին, Նիգերի անկախության օրը, յուրաքանչյուր քաղաքացի տնկում է մեկ ծառ` իր լուման ներդնելով անապատացման դեմ պայքարին:
Իսրայելում ծառի օրը սերտորեն կապված է կրոնական «Տու բի Շվատ» տոնի հետ, որը հայտնի է նաև «ծառերի նոր տարի» անվամբ: Ժամանակի ընթացքում կրոնական տոնը, իր մեջ ներառելով էկոլոգիական ու սոցիալական բնույթ, վերածվեց ծառատունկի օրվա: Հարավային Կորեայում ծառի օրվա նշումը լուծում են շատ կարևոր խնդիր` վերկանգնում են կորսված անտառները:
Աշխարհի մի շարք երկրներում տոնը ունի այլ անվանումներ, սակայն օրվա խորհուրդը մնում է նույնը, օրինակ` Ճապոնիայում այն անվանում են երկրի օր, իսկ Ուկրաինայում` շրջակա միջավայրի օր: Այսպիսով ԱՄՆ-ում ծագած գեղեցիկ ավանդույթը այսօր ունի միջազգային օրվա կարգավիճակ: 2010 թ-ից սկսած ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայի միջնորդությամբ ապրիլի 22-ը նշվում է որպես երկրի միջազգային օր:

Ինչպես ենք մենք նշում:  Ծառի կամ երկրի միջազգային օրը մենք շրջանցել չէինք կարող և Ապրիլի 22-ին, երբ ավատված կլինեն Էկոտուր 2014 հայտերի ընդունումը, ևս մեկ անգամ կրթահամալիրցիները կնշեն տոնը` իրենց կոչը ուղղելով ողջ հասարակությանը: Շատ կարևոր է, որ տոնին կմասնակցեն բոլորը ցանկացողները: Շատ դեպքերում ծառատունկը նաև համերաշխության ու խաղաղության խորհուրդ ունի: Հետևել այս խորհրդին` ավագ դպրոց-վարժարանի մի խումբ սովորողներ ապրիլի 22-ին նոր դպրոցի սովորողների հետ կկատարեն միասնական ծառատունկ:
Ծրագիր: Ապրիլի 22-ին, ժամը 11-ին Հայրենագիտական ակումբը իր ակումբային գործունեությունը անցկացնի նոր դպրոցի այգում: Նախ կներկայացնենք օրվա խորհուրդը` ծառի օրը, դրա առաջացման պատմությունը ու թե ինչպես են դա տոնում տարբեր երկրներում, որից հետո կօգնենք մեր կրտսեր ընկերներին` միասին նոր ծառեր տնկելով:
Ցանկացողները կարող են միանալ, սիրով սպասում ենք:

Հ.Գ. հուսանք, որ կգա մի ժամանակ և այս օրը տոն կդառնա բոլոր հայաստանիցիների համար: Համենայն դեպս ես հավատում եմ դրան: