2012/10/17

Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը

  
      Թեև հսկայական է երկրագնդի ջրային զանգվածը (1.4մլրդ խկմ), սակայն դրա մեծ մասը աղի է պիտանելի չէ մարդու կողմից օգտագործման համարՔաղցրահամ ջրի պաշարները կազմում են ողջ ջրային զանգվածի 2.5%-ըընդ որում դրա միայն մի մասն է պիտանի խմելու համար:
   Քաղցրահամ ջուրն աշխարհում աստիճանաբար ձեռք է բերում կարևոր ռազմավարական նշանակություն և միջազգային հարաբերություններում դառնում է լուրջ քաղաքական գործոնԹեպետ այդ ռեսուրսը համարվում է վերականգնվողբայց նրա պաշարներն արդեն դասվում են սպառվող ռեսուրսների շարքինորովհետև գնալով ավելի շատ են աղտոտվում և կորցնում իրենց պիտանելիությունըմեծանում են նրա օգտագործման ծավալներըթուլանում է վերարտադրությունըՔաղցրահամ ջուրը սահմանափակ և խոցելի ռեսուրս է:
 Երկրագնդի ցամաքում ջրային պաշարները չափազանց անհավասար են բաշխվածՀամաձայն որոշ ուսումնասիրություններիզարգացող երկրներում մեկ մլրդ մարդ զրկված է մաքուր ջուր օգտագործելու հնարավորությունիցիսկ աշխարհի բնակչության 20 տոկոսը զգում է նրա անբավարարությունըՆերկայումս Պարսից ծոցի արաբական երկրներում մեկ լիտր հում նավթի փոխանակումը մեկ լիտր ջրի հետ համարվում է շահավետ գործարքՋրի անբավարարությամբ են տառապում Հյուսիսային ԱֆրիկայիՄերձավոր արևելքիԱսիայի  մի շարք երկրներըՋուրը վճռորոշ սահմանափակող գործոն է դարձել Հարավային Աֆրիկայի զարգացման համարՀսկայական քանակի ջուր է օգտագործում Եվրոպան:
    Քաղցրահամ ջրերի հետագա դեֆիցիտը չխորացնելու համար անհրաժեշտ է բարձրացնել նրա օգտագործման արդյունավետությունըԲնության վրա ներգործող մարդածին մյուս գործոնների հետ միասին քաղցրահամ ջուրը հետզհետե դառնում է կայուն զարգացման ռազմավարության իրականացմանը խանգարող վճռորոշ գործոնՄիանգամայն ընդունելի էոր 21-րդ դարում քաղցրահամ ջուրը եւ ոչ թե նավթը կդառնա Երկրի գլխավոր ռազմավարական ռեսուրսըՄԱԿ-ի զեկույցում նշվում էոր ջրի անբավարարության մշտական աճը կարող է վերածվել ավելի սուր հիմնախնդրիքան գլոբալ տաքացումըԸստ որոշ կանխատեսումների, 2050 թվականին 50 երկրներում ջրի անբավարարությունից կտառապի 3 մլրդ մարդԵնթադրվում էոր արդեն 2050թհասարակածային գոտում կբնակվի երկրագնդի բնակչության 1/3-ըորը զգալիորեն կբարձրացնի էկոլոգիական լարվածությունն աշխարհումԱֆրիկայում եւ Մերձավոր արեւելքում ջրի հարցն արդեն սրված է և պատճառ է հանդիսանում ոչ միայն հետամնացության եւ աղքատությանայլև քաղաքական անկայունությանէթնիկական եւ միջպետական կոնֆլիկտներիԵգիպտոսըՍուդանը եւ Եթովպիան մշտապես թշնամանքի մեջ են Նեղոսի ջրերի համարԱյդպիսի խնդիր կա պաղեստինցիների եւ հրեաների միջեւ Հորդանանի ջրերիԹուրքիայի եւ Իրաքի միջեւ՝ Տիգրիս գետի ջրերիԹուրքիայի եւ Սիրիայի միջեւ՝ Եփրատի ջրերիՀնդկաստանի եւ Բանգլադեշի միջեւ՝ Գանգես գետի հոսքի համար: 

2012/10/15

Երկրաշարժ

Երկրակեղևում ապարաշերտերերի կտրուկ տեղաշարժերի հետևանքով առաջացած ցնցումներն ու տատանումները:

Երկրակեղև

Երկրի միջնապատյանը վերևից ծածկող կարծր ապարներից կազմված թաղանթը: 

Եղանակ

Ներքնոլորտի ստորին շերտի վիճակը տվյալ տեղում տվյալ պահին 

Դելտա

Բնական դելտա տառի ձև ունեցող գետաբերան

Դաշտավայր

Հարթավայր, որն ունի մինչև 200մ բացարձակ բարձրություն:

Հարթավայր

Երկրի մակերևույթի ընդարձակ, հարթ կամ բլրապատ մեղմաթեք տարածք:

Գրաբեն

Երկու կողմից խզվածք ունեցող երկրակեղևի իջաց տեղամաս:

Գետի անկում

Գետի ակունքի ու գետաբերի բացարձակ բարձրությունների տարբերությունը

Գետի ակունք

Այն տեղը, որտեղից սկիզբ է առնում գետը:

Գետաբերան

Այն տեղը որտեղ գետը թափվում է ծովի, լճի կամ մեկ այլ գետի մեջ:

Գեոսինկլինալ

Երկրակեղևի շարժունակ, անկայուն տեղամասեր, որտեղ ընթանում են ապարաշերտերի ծալքավորումներ, լեռնագոյացում, խզվածքների առաջացում:

Գեյզեր

Պարբերաբար տաք ջուր և գոլորշիներ շատրվանող աղբյուր

Աշնանային գիշերահավասարի օր

Սեպտեմբերի 23-ին, երբ Արեգակի ճառագայթներն ուղղահայաց ընկնում են հասարակածի վրա, և գիշերն ու ցերեկը ամբող Երկրի վրա հավասար են:

Գարնանային գիշերահավասարի օր

Մարտի 21-ին, երբ Արեգակի ճառագայթներն ուղղահայաց ընկնում են հասարակածի վրա, և գիշերն ու ցերեկը ամբող Երկրի վրա հավասար են:

2012/10/14

Ջրային ռեսուրսների պահպանումը

 Բնապահպանության տեսանկյունից  ջրային ռեսուրսների ամենակարևոր առանձնահատկությունը պետք է համարել  ինքնամաքրման առանձնահատկությունը: Ջուրն ինքնամաքրվում է գոլորշիանալիս, հողի մեջ ներծծվելիս, ինչպես նաև մանրէների միջոցով: Գոլորշիանալիս այն ազատվում է հիմնական աղերից, ներծծվելիս` մեխանիկական մասնիկներից, իսկ մանրէները ջուրը մաքրում են օրգանական մնացորդներից:
 Գիտնականների կարծիքով` Երկրի վրա ներկայումս ջրերի աղտոտվածությունն այնդիսին է, որ օվկիանոսի լրիվ ինքնամաքրման համար կպահանջվի 2600 տարի, ստորերկրյա ջրերի համար` 5000 տարի, լճերի համար 3-4 տարի, հողաշերտի ջրերի համար`1 տարի, իսկ գետերի համար` մի քանի օր, իհարկե, եթե ենթադրենք, որ նոր աղտոտում տեղի չի ունենում:
 Ջրային ռեսուրսների պահպանման և ջրամատակարարման հարցերը լուծելիս մեծ տեղ է տրվում ջրի արհեստական մաքրմանը: Կիրառվում են ջրերի արհեստական մաքրման տարբեր մեթոդներ: Դրանք կազմում են 3 խումբ` մեխանիկական, ֆիզիկաքիմիական, կեսաբանական:
 Մեխանիկական միջոցով մաքրվում են հիմնականում ջրի մեջ լողացող և կախված նյութերը(կենդանի օրգանիզմներ, բուսակենդանական մնացորդներ, կենցաղային թափոններ, ավազի և կավի մասնիկներ): Այդ նպատակով օգտագործվում են տարբեր չափի անցքեր ունեցող ցանցեր, ֆիլտրեր, տիղմազատիչ ավազաններ, սեպերատորներ:
 Քիմիական մեթոդներից հատկապես տարածված է մակարդման մեթոդը, երբ քիմիական որոշ նյութերի ազդեցությամբ ջրի մեջ եղած խառնուրդները մակարդվում են և նստում հատակին, ապա հեռացվում են: Այս ձևով ջրերը մաքրվում են հատկապես ֆոսֆորական միացություններից: Քիմիական մեթոդներից լայն տարածում ունի կլանման մեթոդը, երբ որևէ նյութի միջոցով ջրից կլանվում և հեռացվում են վնասակար նյութերը: Ամենից լայն տարածված է ջրերի քլորացումը և օզոնացումը, երբ քլորի ու օզոնի օգնությամբ ոչնչացվում են ջրի մեջ եղած կենդանի օրգանիզմները, վերացվում անցանկալի հոտերը:
 Կենսաբանական մաքրման մեթոդը կիրառելիս հոսող ջրերը բաց են թողնում խիտ բուսածածկի կամ փայտի թեփի միջով: Մեծ տարածում ունի արհեստական ակտիվ տիղմի օգնությամբ ջրերի մաքրումը, որի ժամանակ տիղմի մեջ բազմացող մանրէներն արագ խժռում են ջրում եղած վնասակար մանրէներին:
 Աերացիայի մեթոդով ջուրը հարստացնում են թթվածնով, այսինքն`բարելավում են ջրի որակը:
 Երբեմն վերը թվարկված բոլոր ջրամաքրման մեթոդները կիրառվում են նույն օբյեկտում հաջորդաբար, և դրանք իրար լրացնելով` ջրերը ամբողջաբար մաքրում են անցանկալի նյութերից:
 Ջուրը հատուկ նպատակներով օգտագործելիս աղազերծում, գազազերծում, փափկեցնում են, մաքրում հիվանդաբեր մանրէներից, մետաղական միացություններից:
 Ջրային ռեսուրսների պահպանությունը ինչքան կարևոր,այնքան էլ բարդ խնդիր է: Կարևորությունը նրանում է, որ ջուրը օգտագործվում է տնտեսության բոլոր ճյուղերում և սպառման ծավալները տարեցտարի աճում են: Սակայն ջրի պաշարները սահմանափակ են, և ոչ բոլոր շրջաններն են ապահոված տեղական ջրով: Տեղափոխումը մի վայրից մյուսը կապված է հսկայական ծախսերի հետ:

Բևեռներ

Երկրագնդի երկու անշարժ  կետեր, որտեղ երևակայական առանցքը հատվում է Երկրի մակերևույթի  հետ:

Բնակչության խտություն

Բնակչության թիվը մեկ քկմ-ի վրա: Որոշում են բնակչության ընդհանուր թիվը բաժանելով տարածքի մակերեսի վրա:

Բնակչության թվի մեխանիկական շարժ

Բնակչության թվի փոփոխությունը միայն մեխանիկական շարժի շնորհիվ:

Բնակչության թվի բնական շարժ

Բակաչության թվի փոփոխությունը միայն բնական ճանապարհով` ծնունդների ու մահերի միագումարի հաշվին:

Համաշխարհային օվկիանոսի ռեսուրսները, դրանց օգտագործումն ու պահպանումը


  Ծովային երկրաբանությունն ապացուցել է, որ համաշխարհային օվկիանոսը հանդիսանում է ռեսուրսների հսկայական շտեմարան: Այնտեղ ապրում են կենդանիների ու բույսերի բազմազան տեսակներ, իսկ օվկիանոսի ջուրը, հատակը և ընդերքը պարունակում են մարդկանց համար շատ կարևոր տարրերի հսկայական քանակություն:
Ըստ գիտնականների` օվկիանոսի կենսաբանական ռեսուրսները լիարժեք բավարար են 20-30 մլրդ մարդու կերակրելու համար: Մարդկության կողմից օգտագործվող կենսազանգվածի 85%-ը բաժին է ընկնում ձկներին, մնացածը` կակղամորթներին, խեցգետնակերպերին, ծովային որոշ կաթնասունների, ջրիմուռներին: Մարդկությունը օվկիանոսից տարեկան վերցնում է մոտ 110 մլն տոննա կենսաբանական ռեսուրս: Բացի պարենային նպատակներից, այդ ռեսուրսները օգտագործվում են նաև անասնապահության ոլորտում` բարձրորակ կալորիականությամբ ալյուր ստանալու համար: Որսի համար պիտանի կենսազանգվածի ավելի քան 90%-ը բաժին է ընկնում օվկիանոսի ծանծաղուտին, որտեղ շատ են արեգակի լույսը  և օրգանական նյութերը: Օվկիանոսի տարածքի 2/3-ը աղքատ է օրգանական աշխարհով և նման է ցամաքի անապատային տարածքի:
Օվկիանոսի ջուրը պարունակում է մոտ 80 քիմիական տարր: Այն կարևորագույն աղբյուր է նաև բրոմի, յոդի և մագնիսի ստացման համար: Օվկիանոսի ընդերքից արդյունահանվող հանքային ռեսուրսների արժեքի 90%-ը բաժին է ընկնում նավթին ու գազին: Ներկայումս նավթի համաշխարհային հանույթի մոտ 50%-ը ստացվում է օվկիանոսից: Ստորջրյա նավթարդյունաբերության ինքնատիպ ու խոշոր շրջաններ են Կալիֆորնիական և Հյուսիսային ծովերը, Պարսից և Մեքսիկական ծովածոցերը:
Օվկիանոսի հատակին կան նաև այլ օգտակար հանածոներ, մասնավորապես երկաթամանգանային խտացումներ: Հեռանկարային է համարվում աղի ջրի աղազերծումը և օգտագործումը  ինչպես տնեսականան նպատակներով այնպես էլ կենցաղում:
Համաշխարհային օվկիանոսում ընթացող բազբաթիվ բնական երևույթներ էներգիայի անմիջական աղբյուր են: Օրինակ` մակընթացությունների ու տեղատվությունների, ծովային ալիքների ու ջերմային տատանումների էներգիաները, որոնց ներուժը հսկայական է: Միայն մակընթացությունների էներգիան գիտնականները գնահատում են 1-6 մլրդ կվտ: Ընդ որում միայն 1 մլրդ կլվտ-ի դեպքում անգամ գերազանցում է աշխարհի բոլոր գետերի ներուժին:
 Ներկայումս բնապահպանական առավել բարդ խնդիրներից է Համաշխարհային օվկիանոսի պահպանումը աղտոտումից: Համաշխարհային օվկիանոսն առաջին հերթին պետք է պահպանել նավթատար նավերի ծովային վթարների հետևանքով առաջացած նավթային բծերից և ծովային նավթահանքերից եկող արտանետումներից, որոնք հատկապես մեծ վնասներ են պատճառում ծովափնյա շրջաններին: Հարյուրավոր կիլոմետրերի վրա լողափերը ծածկվում են մազութի բծերով, ոչնչանում են ջրլող թռչունները, ծովային կենդանիները, բույսերը: Օվկիանոսային ջրերի լուրջ վնաս են հասցնում խոշոր գետերը, որոնք անցնելով արդյունաբերական շրջաններով` <<հավաքում>> են  հսկայական քանակի թունավոր արտանետումներ և տեղափոխելով օվկիանոս` աղտոտում են ընդարձակ տարածքներ: Հատկապես հսկայական քանակությամբ կեղտաջրեր են բերում Միսսիսիպին, Հռենոսը, Դանուբը, Դոնը: Համաշխարհային օվկիանոսի ջրերի մաքրության պահպանության հիմնական ուղիներից մեկը գետերն աղտոտումից պահպանելն է:
Մեծ վտանգ է ներկայացնում ռադիոակտիվ նյութերն օվկիանոսի խորքում թաղելը: Դրանք, ինչքան էլ խորը թաղված լինեն, այնուամենայնիվ, տասնյակ տարիներ հետո իրենց զգացնել են տալու և հսկայական վնաս են հասցնելու կենդանական աշխարհին ու շրջակա ջրերից օգտվող մարդկանց: