3․Նախագծերի ներկայացում
·
Գետառը
·
Լոռվա մարզի Էկոլոգիական
խնդիրները
4․Հետազոտական
աշխատանքի պաշտպանություն
5․ Հետազոտական աշխատանքի ավարտ
6․ Հետազոտական աշխատանքի գրախոսությունԷմանուել Ագջոյանի բլոգ
Եվ ահա եկավ սպասված օրը, ու մայիսի 24-ին նմանատիպ ճամփորդություններում իմ հետ հավասարապես կոփված Իրինա Ապոյանի, Հին գործընկեր
Լիլիթ Գասպարյանի ու խումբ դեռևս մանկուց ինձ ծանոթ շրջանավարտների հետ մեկնեցինք դեպի
Փամբակի ափերը։
Մի գուցե բառերով դժվար կլինի այդ ամենը նկարգրելն ու անգամ դժվար կլինի հիշելով ամենը
վերապրելը, կամ ինչպես ժամանակին սովորողներիցս մեկը ասել է, լավագույն պահերը զգալու,
ոչ թե դրանք գրելու համար են, բայց հաստատ կասեմ, որ իրականությունը գերազանցեց, բոլորիս
սպասելիքները։ Երեք օրերի ընթացքում հասցրեցին միասին ուրախանալ ու տխրել, երգել ու
անվերջ պարել, հիշել լավագույն պահերն ու անկեղծ կատակել։
Հ․Գ․ Սովորողների
մի խումբ անմասն չմնաց նաև մեզ անակնկալներ մատուցելուց։ Պարզվում է, որ վերջին ամիսների
ընթացքում նրանք նույնությամբ կրկնում էի իմ հրապարակած հայտնի նկարները։ Խնդրում եմ
խիստ չմոտենալ։

Ռազմամարզական
ճամբարի 6-րդ մեկնարկեց մայիսի 17-ին, այս անգամ ևս ինչ 3-րդ հերթափոխի ժամանակ կազմակերպման
ժամանակ, այս անգամ ևս ողջ ընթացքը մեկ շնչով անցանք կազմակերպիչ Անահիտ Գրիգորյանի
հետ։ Ճամբարի այս փուլում մասնակցում էին 9-րդ դասարանցիները, որոնք կազմվել էին ամենատարբեր
դասարաններից։
Մինչ ճամբար
մեկնելը ունեինք մտավախություն, քանի որ եղանակի կանխատեսումը այնքան էլ խոստումնալից
չէր։ Չնայած բոլոր մտավախությունների ճամբարի
մեկնարկի օրը դեպի Սմբատաբերդի բարձունքը հաղթահարվեց մեկ շնչով, անգամ տևական անձրևներից
առաջացած ցեխը մեզ չխանգարեց։ Փոքրինչ հիանալով
Սմբատաբերդի բարձունքի բացող գեղեցիկ տեսարանով շարժվեցինք դեպի Արատես, և անմիջապես
մեկնարկեցին ռազմարզական պարապմունքները։ Սովորողների մոտ պատասխանատվությունը, մոբիլությունն
ու կարգապահությունը զարգացնելու, ինչպես նաև Ճամբարային աշխատանքները ավելի հեշտ կազմակերպելու
նպատակով սովորողները ըստ խմբերի բաժանվեցին ջոկատների՝ յուրաքանչյուր ջոկատ ինքնակամ
ընտրելով ջոկատի ղեկավարի։
Ճամբարային
եռօրյա գործունեության ընթացքում սովորողները անցան տակտիկական պատրաստվածություն,
կրակային պատրաստվածություն, առաջին բուժօգնություն և ամենակարևորը, սովորեցին լինել
մեկ թիմ, չնայած սկզբում միմյանց անգամ լավ չէին ճանաչում։
Իհարկե
այս ճամբարի ընթացքում եղան նաև որոշակի բարդությունները, բայց շնորհիվ ճամբարի կազմակերպիչների
և սովորողների մեկտեղված ջանքերի ամեն ինչ վերջում լավ վերջացավ։
Հ․Գ․ ճամբարի մասնակից մի խումբ սովորողներ առաջին
անգամ էին Արատեսում, կարծում եմ տպավորությունները գոհացուցիչ էին։
Ճամբարային ընդհանուր գործունեություն
Զեկուցողներ՝ Արի Ագոփ, Մկրտիչ
Պապիկյան, Յանա Խաչատրյան, Գրիշա Ենոքյան
Հանդիպում-քննարկումը
տեղի կունենա Մայիսին 14-ին, ժամը 12։00-ին ավագ դպրոցի համերգասրահում։
·
բնապահպանական ուսուցման կազմակերպումը ուսումնական ճամփորդությունների
միջոցով
·
Սովորողների կողմից խնդիրների ընկալումն ու դրանց բարձրաձայնումը
·
Արդյունավետ լուծումների որոնում
Աշխատանքը կներկայացվի երեք կետով, ներառելով հետևևյալ բաղադրիչները
1. Հանքերի
շահագործման հետևանքները
3. Հանքարդյունաբերության
սոցիալ-տնտեսական հետևանքները։
Զեկուցողներ՝ Անի Սմբաթյան, Էլֆրիդա Բրուտյան, Հայկ Ղազարյան
Հանդիպումը տեղի կունենա մայիսի 7-ին, ժամը 12։00-ին, Ավագ դպրոցի ընթերցասրահում։
Մրցաշարը նվիրված է կրթահամալիրում անց կացվող «Դավիթ Գևորգյան» ֆուտբոլային հուշամրցաշարին։ Մրցաշարը անց է կացվելու երկու փուլով՝ թիմային խաղերի համակցված տարբերակով։ Մրցաշարի առաջին մասը անց է կացվելու «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»
ձևաչափաով, այս փուլում կհնչեն 10 հարցեր, որոնցից յուրաքանչյուրին ճիշտ պատասխանելու համար մասնակից թիմերը կստանան մեկ միավոր։ Խաղի երկրորդ մասը տեղի կունենա փաստաշար ձևաչափով, այս դեպքում կներկայացվի 6 փաստաշար՝ յուրաքանչյուրը 5-ական հուշումով։ Երկու փուլերի հանրագումարում առավելագույն միավորներ հավաքած թիմը կճանաչվի խաղի հաղթող։ Խաղին կարող են մասնակցել մինչև 6 հոգանոց թիմեր, խաղը տեղի կունենա Ապրիլի 11-ին, ժամը՝ 13։00
Մարմարյա սրահում։ Մրցաշարը ունենալու է ֆուտբոլային բնույթ։
Բոլոր մասնակիցներին մաղթում ենք հաջողություն։ Խաղի ընթացքում տեղի կունենա 2024 թ.-ի ֆուտբոլային մրցաշարի վիճակահանությունը։
Խաղին մասնակցելու համար կարող եք լրացնել հետևյալ հայտը։
Եթե մի օր որոշեմ կազմել Հայաստանում պարտադիր այցելելու վայրերի տասնյակ, ապա դրանց շարքում հաստատ կլինի Դիմաց լեռան բարձունքը: Շատերն են պնդո...