2021/11/17

Բնապահպանական ֆիլմի դիտումը որպես ուսումնական նախագիծ


«Էկոլոգիա» դասընթացի շրջանակներում 10-րդ դասարանում ուսումնասիրում ենք մթնոլորտի վրա մարդածին ազդեցության հետևանքները՝ մանրամասն անրադառնալով կլիմայի գլոբալ փոփոխություններին: Քանի որ կլի մայի գլոբալ փոփոխությունների մի շարք հետևանքներ դեռևս լիովին բացահատված չեն մարդկությունը դեռևս լիարժեքորեն չեն մարդկությունը միայն որոշակի ժամանակ հետո կզգա դրա ողջ հետևանքները: Նախորդ ֆիլմում սովորողների ներկայացվեց կլիմայական փոփոխությունների հետևանքներից մեկը՝ անտառային հրդեհները: Հարջորդիվ արդեն կներկայացվող ֆիլմը պատմում է կլիմայական փոփոխությունների մեկ այլ հետևանքի՝ սառցադաշտերի կորստի մասին:

Ֆիլմի դիտման նպատակները

 Նախորոք ուսումնասիրված թեմայի յուրացում

Արդիական թեմայի մասին նոր տեղեկությունների հավաքագրում (

Բնապահպանական ֆիլմերի ստեղծման միջազգային փորձի ուսումնասիրություն

    Ֆիլմի դիտման արդյունքները

  Սովորողները ծանոթանում են սառցադաշտերի պահպանամանն ուղղված քայլերին

     Բացահայտում են բնության մեջ եղած բնական աղետների վրա մարդածին՝ առաջին հայացքից չերևացող հետևանքները։

        Որպես ուսումնական աշխատանք իրենց տպավորություններն ու կարծիքներն են գրում բլոգում

2021/11/15

Բնապահպանական ֆիլմի դիտումը որպես ուսումնական նախագիծ

«Էկոլոգիա» դասընթացի շրջանակներում 10-րդ դասարանում ուսումնասիրում ենք մթնոլորտի վրա մարդածին ազդեցության հետևանքները՝ մանրամասն անդրադառնալով կլիմայի գլոբալ փոփոխություններին։ Կլիմայական փոփոխությունների մի շարք հետևանքները դեռևս լիովին բացահայտված չեն ու մարդկություն միայն երկար ժամանակ հետո կզգա դրա ողջ հետևանքները։ Այդպիսի հետևանքներից են  վերջին ժամանակներս հաճախ հանդիպող անտառային հրդեհները։ 

«Էկոլոգիա» դասընթացի շրջանակներում 11-րդ դասարանում ուսումնասիրում ենք բնական աղտեների վրա մարդածին գործոնի ազդեցությունը, որի դրսևորումներից մեկը հաճախակի հանդիպող անտառային հրդեհներն են: Սույն ֆիլմում անդրադարձ կա նաև բնական աղետների այպիսի հետևանքներին, որոնք մարդու համար համարվում են անկանխատեսելի: 

«Արևորդի» փառատոնին ներկայացված ֆիլմերի շարքում 10-րդ դասարանի
սովորողների հետ դիտելու ենք
 «Վայրիից առավել վայրի․ կրակը, անտառները և ապագան» ֆիլմը, որտեղ ներկայացվում է կլիմայի գլոբալ փոփոխության ու անտառային հրդեհների կապը։ Վառելիքային ռեսուրսների անխնա օգտագործման, ինչպես նաև անընդհատ աճող արդյունաբերության շնորհիվ։ Այս արատավոր ցիկլը վտանգում է մեր անտառները և ունեն բացասական ազդեցություն բոլոր կենդանի օրգանիզմների վրա։

Ֆիլմի դիտման նպատակները

·         Նախորոք ուսումնասիրված թեմայի յուրացում

·         Արդիական թեմայի մասին նոր տեղեկությունների հավաքագրում (ֆիլմում ներկայացվում են վերջին 5 տարիների հրդեհները)

·         Բնապահպանական ֆիլմերի ստեղծման միջազգային փորձի ուսումնասիրություն

Ֆիլմի դիտման արդյունքները

·         Սովորողները ծանոթանում են հրդեհների կանխմանը ուղղված քայլերին

·         Բացահայտում են բնության մեջ եղած բնական աղետների վրա մարդածին՝ առաջին հայացքից չերևացող հետևանքները։

·         Որպես ուսումնական աշխատանք իրենց տպավորություններն ու կարծիքներն են գրում բլոգում



«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում Էկոակումբներ ստեղծման ուղղված աշխատանքների նախագիծ

 

 

Էկոակումբների գործունեության նպատակները

  • Կրթահամալիրում  իրականացվող շուրջտարյա էկոլոգիական նախագծերի համակարգում:
  • Հանրակրթական բնապահպանական նախագծերի ամենամյա բաց ստուգատեսի կազմակերպում։
  • Բնապահպանական կրթությամբ հետաքրքրվող կազմակերպությունների հետ համագործակցություն։
  • Կրթահամալիրից դուրս անց կացվող մրցույթների ու փառատոների մասնակցություն։
  • Համայնքային էկոլոգիական խնդիրներին արձագանքում։
  • Բնապահպանական թեմաներով քննարկումների կազմակերպում և ֆիլմերի դիտում։
  • Բնապահպանական ուսումնական նյութերի, ֆիլմերի և փաթեթների ստեղծում։
  • «Էկոլուր» շուրջամսյա հեռուստանախագծի իրականացում

Էկոակումբներին կարող են անդամագրվել ցանկացած տարիքի սովորողներ, ովքեր հետաքրքրված են էկոլոգիական կրթությամբ և բնապահպանական խնդիրների լուծմամբ: էկոակումբի աշխատանքները համակարգում է կրթահամալիրի դասավանդողը, ով հանդիսանում է նաև ակումբի ղեկավար:  Էկոակումբի ղեկավարը պետք է սովորղների օգնությամբ վարի ակումբի առանձին բլոգը, համակարգի ակումբի աշխատանքները՝ նախօրոք հրապարակելով յուրաքանչյուր ամիս իրականացվող նախագծերը, հրապարակի ակումբային հանդիպումների ու քննարկումների ժամանակացույցը: Յուրաքանչյուր ամսվա վերջում էկոակումբի ղեկավարը ներկայացնում է կատարված աշխատանքների հաշվետվություն:

Ցանկալի է, որ էկոակումբներ գործեն կրթահամալիրի բոլոր դպրոցներում և քոլեջում, իսկ աշխատանքները ավելի արդյունավետ դարձնելու համար ցանկալի կլինի նաև ակումբների աշխատանքները համակարգողի գործունեություն (կարող է գործել ռոտացիոն սկզբունք): Էկոակումբների աշխատանքները համակարգողը պետք է ակումբների ղեկավաներին ներկայացնի յուրաքանչյուր ասվա անելիքների ուղղությունները, պարբերաբար աջակցի իրականացվող նախագծերին, համակարգի ամենամյա բնապահպանական նախագծերի ստուգատեսը:
Ակումբի ղեկավարի և ակումբների աշխատանքը համակարգողի գործունեությունը դասավանդողի համար համարվում է լրացուցիչ աշխատանք, և ըստ կատարած աշխատանքի ներկայացվում է լրավճարի:

Էկոակումբների օրացույցը ներառվում է բնագիտության, բնապահպանության, տեխնիկական ստեղծագործության լաբորատորիայի օրացույցում կամ դրա հավելվածն է։

 

 


2021/11/11

Սեբաստացու օրեր

 Փոխված պատկերացումներ աշխարհի մասին 


Էկոակումբների գործունեության մեկնարկ 

2021/11/08

Ուսումնական ճամբարի ամփոփում


 

Նախորոք հրապարակված ծրագրին համապատասխան, հոկտեմբերի կրթահամալիրի սովորողների խմբի հետ 29-31-ը կազմակերպվեց հայրենագիտական բնապահպանական եռօրյա ճամբար Ալավերդիում: Մինչ մեկնելը նախապատրաստական փուլի շրջանակներում, սովորողները ծանոթացել են

Ճամփորդությանը մասնակցեցին ավագ դպրոցի 10-12-րդ դասրանի 20 սովորողներ: Ճափորդության հայրենագիտական բաղադրիչը ապահովվեց մի շարք պատմամշակութային վայրերի այցելությամբ, մասնավորապես Քոբայր, Սանահին, Հաղպատ, Աղթալայի վանական համալիր, Սանահինի կամուրջ: Այս առումով կարևոր է ընդգծել, որ մեկնելու ու ետ դարձի երթուղնիերը չէին համընկնում ու որը ճանապարհը ճանաչելու ավելի մեծ հնարավորություն էր ընձեռնում:

Լոռվա բնաշախարը էկոլոգիական տեսանկյունից իրենից հակադրությունների ամբողջություն է ներկայացնում: Մի կողմից անկրկնելի յուրահատուկ բնություն, մյուս կողմից էկոլոգիաիան աղտեների շղթա:  Ճամփորդության ընթացքում թեև չհաջողվեց լինել լեռնահարստացուցիչ կոմբինատի տարածքում, սակայն Աղթալայի վանական համալիրի տարածքից շատ պարզ երևում էր  կոմբինատի ողջ գործունեությունը, որ մասին բաց դաս ունեցանք հենց վանական համալիրի տարածքում: Ճամփորդության ընթացքում այցելեցինք նաև Այրումի պոչամբար, որտեղ մանրամասն ծանոթացանք փոչամբարի գործունեությանն ու հնարավոր վտանգներին: Լոռվա բնապահպանական խնդիրները ամբողջանում էին, երբ փոքրիկ զբոսանք ես կազմակերպում Ալավերդիում, երբեմնի արդյունաբերական հզոր քաղաքը այսօր վերածվել է լքված տարածքի։


Սովորողների անդրադարձը 

Տարոն Փաշինյան 

Ամալյա Զաքարյան 

Կարինա Արմենակյան 

Լուիզա Արտենյան 

Արաքս Քալիճյան

Թամարա Դավթյան 

2021/10/28

Նախագիծ-Բնական աղետներ


Նախագծի նպատակն է, նախորոք ուսումնասիրված թեմաների հիման վրա սովորողների մոտ ամրապնդել բնական աղետների ու դրանց վրա մարդածին գործոնի ազդեցության ուսումնասիրության ամրապնդումը: Ինչպես նաև մարդածին գործոնի ազդեցության բացահայտումը կոնկրետ երևույէի օրինակով:

Նախագծի ընթացքը-սովորողները ծանոթանում են տարբեր տեսակի բնական աղտեների հետ  ( 1, 2, 3, 4, 5), քննարկում դրանց վրա մարդածին ազդեցությունն ու դրանց կանխման հեռանկարները:

Նախածի արդյունքները-սովորողները լիարժեք պատկերացում են կազմում բնական աղետնեի ու նրանց վրա մարդածին ազդեցության հետևանքների մասին: Սովորղների մեջ ամրապնդվում է էներգիայի խնայողության անհրաժեշտությունը: Սովորողները կատարում են ուսումնահետազոտական աշխատաք՝ բացահայտելով տարբեր պատճառներով առաջացած բնական աղետները, դրանց կանախգելման ելքեր առաջարկելով:  Վերջնական արդյուքները ամփոփվում են սովորողների բլոգներում դառնալով ուսումնական նյութեր փաթեթ:

Ուղղորդող հարցեր

 

1.    Ձեր ցանկությամբ ներկայացրեք որևէ բնական աղետ:

2.    Նշեք տվյալ աղետի առաջացման պատճառները, բացահայտելով մարդկային գործոնի դերը, հնրարվորության դեպքում բերելով օրինակներ:

3.    Ի՞նչ ազդեցություն ունի աղետը բնական միջավայրի վրա:

4.    Ի՞նչպես կարելի է պայքարել այդ աղետի դեմ: 

2021/10/25

Բնագիտության լաբորատորիայի գործունեություն: Սեպտեմբեր-Հոկտեմբեր

 

Բնագիտության ուսուցման առանձնահատությունները 9-րդ դասարանում-ուղեցույցի մշակում:

Հանդիպում մասնախմբով  

Բնագիտության լաբորատորիայի գործունեությունը մանկավարժական ճամբարի ընթացքում

Առարկայական ծրագրերի վերանայում և խորհրդատվություն:

Առարկայական ֆլեշմոբի կառուցվածքային փոփոխության քնարկում


Իրականացված նախգծեր

1.      Բաց դաս Ծաղկունքի դպրոցի  սովորողների հետ

2.      Արատեսում Աշուն է  

3.      Եռօրյա ուսումնական ճամփորդություն դեպի Տավուշի մարզ

4.      Բացօթյա ուսումնական նախագծեր երևանյան զբոսայգիներում

5.      Լաբորատոր աշխատանքների ամփոփում

6.      Չքնաղագեղ Գյումրի  

7.      Գարդենիա ակումբի գործունեություն 1 2 3

8.      Բնագիտական փորձերի ընտանեկան նախագիծ

9.      Այցելություն դեպի գիտության ու տեխնիկայի Թանգարան

10.  Հանքարդյունաբերական հյուսիսը

11.  Դեպի Գյումրի

12.  Հյուսիսի գեղեցկուհին

Հոկտեմբրեին իրականացվող նախագծեր

1.      Դեպի Լոռի

2.       Աշխատարաններ հատուկ պահպանվող տարածքներում

3.      Աշնանային Արատես  

Սեբաստացու օրեր կրթահամալիրում բնագիտության լաբորատորիայի գործունեության ուղղությունները   

1․ Բնագիտության ուսուցում փորձի հիման վրա, ներկայանում են ֆիզիկայի քիմիայի դասավանդողները 

2․Բույսերի և կենդանիների խնամքը, ջերմոցային գործունեությունը, որպես բնագիտության ուսուցման, ընդհանուր բնագիտություն, կենսաբանություն 

3․ Թվային քարտեզների ու առանց ծրագրերի օգտագործումը աշխարհագրություն ուսուցման ժամանակ ու առօրյա կյանքում: