2021/11/08

Ուսումնական ճամբարի ամփոփում


 

Նախորոք հրապարակված ծրագրին համապատասխան, հոկտեմբերի կրթահամալիրի սովորողների խմբի հետ 29-31-ը կազմակերպվեց հայրենագիտական բնապահպանական եռօրյա ճամբար Ալավերդիում: Մինչ մեկնելը նախապատրաստական փուլի շրջանակներում, սովորողները ծանոթացել են

Ճամփորդությանը մասնակցեցին ավագ դպրոցի 10-12-րդ դասրանի 20 սովորողներ: Ճափորդության հայրենագիտական բաղադրիչը ապահովվեց մի շարք պատմամշակութային վայրերի այցելությամբ, մասնավորապես Քոբայր, Սանահին, Հաղպատ, Աղթալայի վանական համալիր, Սանահինի կամուրջ: Այս առումով կարևոր է ընդգծել, որ մեկնելու ու ետ դարձի երթուղնիերը չէին համընկնում ու որը ճանապարհը ճանաչելու ավելի մեծ հնարավորություն էր ընձեռնում:

Լոռվա բնաշախարը էկոլոգիական տեսանկյունից իրենից հակադրությունների ամբողջություն է ներկայացնում: Մի կողմից անկրկնելի յուրահատուկ բնություն, մյուս կողմից էկոլոգիաիան աղտեների շղթա:  Ճամփորդության ընթացքում թեև չհաջողվեց լինել լեռնահարստացուցիչ կոմբինատի տարածքում, սակայն Աղթալայի վանական համալիրի տարածքից շատ պարզ երևում էր  կոմբինատի ողջ գործունեությունը, որ մասին բաց դաս ունեցանք հենց վանական համալիրի տարածքում: Ճամփորդության ընթացքում այցելեցինք նաև Այրումի պոչամբար, որտեղ մանրամասն ծանոթացանք փոչամբարի գործունեությանն ու հնարավոր վտանգներին: Լոռվա բնապահպանական խնդիրները ամբողջանում էին, երբ փոքրիկ զբոսանք ես կազմակերպում Ալավերդիում, երբեմնի արդյունաբերական հզոր քաղաքը այսօր վերածվել է լքված տարածքի։


Սովորողների անդրադարձը 

Տարոն Փաշինյան 

Ամալյա Զաքարյան 

Կարինա Արմենակյան 

Լուիզա Արտենյան 

Արաքս Քալիճյան

Թամարա Դավթյան 

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий