2026/03/30

Մարտ ամսվա հաշվետվություն


Ուսումնական տարվա մարտ ամիսը աչքի ընկավ աննախադեպ հագեցվածությամբ։ 
Նախ և առաջ 12-րդ դասարանի միանգամից երեք սովորողներ՝ Էմիլ Դանիելյանը, Ֆելիքս Մանուկյանը և Աշոտ Հովեյանը բարեհաջող կերպով պաշտպանեցին իրենց հետազոտական աշխատանքները, իսկ մնացած սովորողների հետ տարվեց լուրջ ու հսկայական աշխատանք, որը հնարավորություն կտա ևս մեկ մեծ խմբի աշխատանքները ներկայացնել ապրիլ ամսին։ 

Մարտ ամսվա ընթացքում բավականին բարեհաջող աշխատանք իրականացվեց հեռավար ուսուցման սովորողների հետ, որոնց թիվը այս ամիս հասնում էր 10-ի։ 

Մարտ ամսին հաջողված եմ համարում նաև «Սովորող-սովորեցնող» ուսուցման կազմակերպման ձևով «Թումանյանական աշխարհ» խաղի ստեղծումն ու իրականացումը։ 

9-րդ դասարանցիների կարողությունների ներկայացման ստուգատեսին ներկայացել եմ «Ինտելեկտուալ խաղերի կազմակերպումը» նախագծով։ 

Ակտիվորեն մասնակցել եմ դասավանդողների գարնանային դպրոցի աշխատանքներին, որի մասին ներկայացրել եմ առանձին հաշվետվություն։ 

Չնայած եղանակային պայմանների դժվարություններին հնարավորություն եմ ունեցել կազմակերպել միանգամից երկու հատ եռօրյա ուսումնական ճամփորդությունը։ Գանանային արձակուրդների շաբաթվա սկզբում Լոռվա մարզում, իսկ շաբաթվա վերջին՝ Տավուշում։ 

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий