2024-2025 ուսումնական
տարվա առաջին շրջանը ընդհանուր առմամբ կարելի է համարել հաջողված, որի ընթացքում գրանցվել
են հիմնականում հաջողություններ և առաջընթաց։
Այս ուսումնական շրջանում
11-րդ դասարանի սովորողների հետ հաջողված եմ համարում «Մարդու առողջությունն ու բնապահպանական
ասպեկտները» աշխատանքների շարքը, որի ընթացքում սովորողների կողմից կատարվող փոքրիկ հետազոտությունների արդյունքում կարողացանք
բազմաթիվ բացահայտում և օրինաչափություններ հայտնաբերեցինք։
10-րդ դասարանցիների հետ Սեփական էկոլոգիական ոտնահետքի հաշվարկումն ու դրա փոքրացման
անհրաժեշտության գիտակցման ուղղված աշխատանքները։
9-րդ դասարանցիների հետ չնայած որոշակի դժվարությունները կարողացանք մանրամասն ուսումնասիրել
Հայաստանի աշխարհագրության դասընթացի ֆիզիկան աշխարհագրության բաժինը։
Դասընթացների նպատակների
իրականացման նպաստել են առաջին ուսումնական շրջանում իրականացված ուսումնական ճամփորդությունները,
որոնք հիմնականում կրել են հայրենագիտական-ճանաչողական բնույթ, կամ ուղղված են եղել
բնական միջավայրի լավ ճանաչմանը՝ էկոտուրիզմի զարգացման հետքերով։
Այս առումով կցանկանայի
հիշատակել դեպի Լոռվա մարզ կատարված երկօրյա
և եռօրյա
ճամփորդությունները, տավուշյան
եռօրյա ճամփորդությունը, ինչպես նաև Արմաղանի
բարձունքի հաղթահարումը։ Շարունակելով համագործակցությունը «Վայրի բնության և մշակութային
արժեքների» հիմնադրամի հետ այս ուսումնական շրջանում հաջողվեց ևս մեկ համատեղ ճամբար
իրականացնել։ Իհարկե ուսումնական շրջանը կիսատ կլիներ, եթե գոնե մեկ անգամ չմասնակցեի
ռազմամարզական
ճամբարի։
Ուսումնական տարին մեկնարկել ենք առավոտյան ընդհանուր պարապմունքների կազմակերպումով,
որը իրականցվել է Անուշ
Ներսիսյան հետ համագործակցության արդյունքում։
Ստացվեց այնպես, որ
այս ուսումնական շրջանում հասունացավ մի շարք ամոփումների համար, այսպիսով ամփոփելով
երկար տարիների ուսուցման կազմակերպում ուսումնական ճամփորդությունների միջով աշխատանքների փաթեթը՝ «Դպիր» ամսագրում լույս տեսավ
իմ հեղինակած հոդվածը։ Ուսումնական այս շրջանը
նաև նշանավորվեց նաև մեկ տասնյակից ավել տևած աշխատանքների ամփոփիչ գնահատումով, որը
հանգեցրեց անվանական, «Մխիթար Սեբաստացի» մրցանակով։
Հաշվի առնելով, որ
արդեն երրորդ տարի է ինչ վարժարանի սովորողները իրականացնում են հետազոտական աշխատանքներ
ու բացի իրենց փորձից ավելացել է նաև իմ փորձը, այս տարի միանգամից 13 այդպիսի աշխատանք
եմ ղեկավարում։ Այս պահին չանհատականացնելով կցանկանայի նշել, որ արդյունքները ավելի
քան գոհացուցիչ են։
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий