2024/03/19

Եռօրյա ուսումնական ճամբարի նախապատրաստական փուլ-լրամշակվող

 


2024 թ-ի հունվարին նախաձեռնված համագործակցությունը «Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանության» հիմնադրամի հետ մարտի 26-28-ը կազմակերպվում է հերթական ճամբարը։ Այս անգամ ուսումնական ճամբարին մասնակցում են հիմնականում 11-րդ դասարանցիներ, ովքեր արդեն երկրորդ տարին է ուսումնասիրում են էկոլոգիա դասընթացը և այդ ընթացքում հասցրել են բավականաչափ գիտելիքներ ու հմտություն ձեռք բերել դասընթացի շրջանակներում։ Դեպի եռօրյա ուսումնական ճամբար տանող ճանապարհի սովորողների հետ ծանոթացել են «Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանության» հիմնադրամի գործունեությանը, անդրադառնալով ինչպես ողջ աշխարհում՝ այնպես էլ Հայաստանում ծավալած գործունեությանը։  Այս անգամվա երթուղու առաջին կանգառը նախատեսված է Խոր Վիրապի հատվածում, որտեղ ոչ միայն կհիանանք եկեղեցու եզակի ճարատապետությամբ, այլ նաև օգտվելով դեպի Արարատ բացվող տեսարանից սովորողների կներկայացվի լեռան ու հարող լեռնաշղթայի՝ Հայկական պար, ծագումնաբանությանը։ Խոր Վիրապի բարձունքը նաև հիանալի հնարավորություն է տալիս ընկալելու համանուն արգելոցի դերն ու նշանակությունը։  Քանի որ կովկասյան կենսաբազմազանության պահպանման կենտրոնը գտնվում է Ուրցաձոր գյուղի հարևանությամբ ուստի տեղի է ճամբարին ընդառաջ հիշել գյուղի մասին։

Ի թիվս ծավալած բազմաթիվ գործունեությունների կովկասյան կենսաբազմազանության պահպանման կենտրոնը ունի կուտակված բավականին լուրջ փորձ վայրի կենդանիներին բնական միջավայր վերադարձնելու ուղղությամբ, որը այդքան էլ դյուրին աշխատանք չէ։ Որպես կարևոր բնապահպանական բաղադրիչ ճամփորդության երթուղում ներառված է նաև կանգառ  կառուցվող Վեդիի ջրամբարի մոտակայքում։ Սա եզակի հնարավորություն է տեսնել կառուցվող ջրամբար, իր բոլոր հետևանքներով։ Յուրաքանչյուր ճամփորդության կարևոր բաղադրիչ նաև տեղանքի ճանաչումն է, իսկ այս դեպքում տեղանքը բավականին հարուստ է ամենատարբեր պատմամշակութային կոթողներով։

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий