2013/08/25

Բնական միջավայրի մարդածին աղտոտումը: Աղտոտման տեսակները

Երկիր մոլորակի աշխարհագրական թաղանթը և, մասնավորապես, կենսոլորտը միակ նպաստավոր միջավայրն է, որտեղ ծագել և զարգանում է մարդկությունը: Բայց հենց մարդկությունն է, որ իր գործունեությամբ խախտում է այդ միջավայրի հավասարակշռությունը, աղտոտում է միջավայրը, դարձնում պակաս նպաստավոր, իսկ առանձին դեպքերում էլ` աննպաստ և ուղղակիորեն մարդկանց կյանքի համար վտանգավոր: Աղտոտում է կոչվում բնական միջավայրի այնպիսի փոփոխությունը, որը հանգեցնում է երկրահամակարգի...

Բնական ռեսուրսների և բնական պայմանների գնահատումը

 Սկզբնական շրջանում բնական ռեսուրսներն ու պայմանները մարդկանց կողմից օգտագործվել են տարերայնորեն: Այժմ, երբ խիստ մեծացել է մարդու ճնշումը բնական միջավայրի վրա, անհրաժեշտ է բնական ռեսուրսները և բնական պայմանները ճիշտ օգտագործելու համար դրանք բազմակողմանիորեն ուսումնասիրել և գնահատել: Գնահատել նշանակում է որևէ բան արժեքավորել, որոշել դրա հարգը` արժեքը: Գնահատել, արժեքավորել կարելի է այն, ինչին արդեն ծանոթ ես, ինչի քանակն ու որակը արդեն հայտնի...

Բնական ռեսուրսներ և բնական պայմաններ

Բնական ռեսուրսներ: Ռեսուրսը ինչ-որ բանի հնարավորություն, պաշար, նախադրյալ է: Ընդհանրապես ռեսուրս է նաև այն ամենը, ինչը մարդկանց անհրաժեշտ նյութական ու հոգևոր բարիքների ստացման աղբյուր և նախադրյալ է: Այդպիսի աղբյուր ու նախադրյալ են մեզ շրջապատող բնության բազմաթիվ նյութեր ու երևույթներ` օգտակար հանածոները, անտառի հարստությունները, վարելահողն ու մարգագետինը, գետերն ու լճերը, քամին ու անձրևը, արևի լույսն ու ջերմությունը: Բնական ռեսուրսները բնական...

Բնօգտագործում և բնապահպանություն հասկացությունները

Ի սկզբանե մարդն օգտվել է իրեն շրջապատող բնությունից, օգտագործել է բնության ուժերն ու բարիքները հանուն իր գոյատևման ու բարօրության: Բնօգտագործում է կոչվում ընդհանրապես բնական ռեսուրսների և բնական պայմանների օգտագործումը մարդու կողմից: Բնօգտագործումը կարող է լինել ոչ ռացիոնալ և ռացիոնալ: Բնօգտագործումը համարվում է ոչ ռացիոնալ, եթե բնական ռեսուրսը և դրա օգտակար հատկությունները օգտագործվում են ոչ լրիվ չափով, և այդ ընթացքում էական վնաս է...

Աշխարհագրական թաղանթը և մարդը

Մարդն իր զարգացման սկզբնական շրջանում, երբ զբաղվում էր լոկ հավաքչությամբ և պարզունակ երկրագործությամբ, բնության վրա նկատելի հետք չէր թողնում: Նա միայն յուրացնում էր բնության պատրաստի բարիքները: Դա, այսպես կոչված, յուրացնող տնտեսության ժամանակաշրջանն էր: Հետագայում յուրացնող տիպի տնտեսությունը վերաճեց արտադրող տնտեսության: Մարդը սկսեց ակտիվորեն միջամտել բնության երևույթներին, օգտագործել բնության տարրերը և նյութական բարիքներ արտադրել: Մարդկային...