2026/02/16

Դեպի հարավային Հայաստան

 Նախագծի նպատակները

  • Հայրենագիտական արշավի կազմակերպում
  • Ծանոթացում հանքարդյունաբերությանը և Սյունիքում դրա թողած հետևանքներին ու խնդիրներին:
  • Քաղաքային զբոսանքների իրականացում Կապանում և Սիսիանում:
  • Գետերի էկոլոգիական վիճակի գնահատում (Ողջի և Որոտան):
  • Տուրիզմի զարգացման հեռանկարների ուսումնասիրում Սյունիքում՝ որպես հանքարդյունաբերության այլընտրանք:

Հայրենագիտական բաղադրիչներ

  • Սպանդարյանի ջրամբար
  • Շաքիի ջրվեժ
  • Որոտնավանք
  • Տոլորսի ջրամբար և ջրասույզ եկեղեցի
  • Տաթևի վանական համալիր
  • Վահանավանք

 

Հանքարդյունաբերությունը Սյունիքում

Բացի իր կարևոր աշխարհագրական նշանակությունից, Սյունիքի մարզը հանդիսանում է խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների կենտրոն։ Ըստ պետական վիճակագրական ծառայության թարմացված տվյալների՝ միայն Սյունիքի մարզում կան 200-ից ավելի օգտակար հանածոների պաշարներ, որոնց թվում վճռորոշ նշանակություն ունեն մետաղական հանքերը։ Գործող բազմամետաղային հանքերը ոչ միայն հսկայական ազդեցություն ունեն ՀՀ տնտեսության վրա, այլև բավականին մեծ դեր են խաղում «բնություն-հասարակություն» հարաբերություններում։ Բացի հսկայական հանքերից ու ստորգետնյա խոռոչներից, Սյունիքում են գտնվում նաև մի քանի խոշոր պոչամբարներ, այդ թվում՝ ՀՀ-ում ամենախոշորը՝ Արծվանիկի պոչամբարը։

Քաղաքային զբոսանքներ Կապանում և Սիսիանում

Չնայած Սյունիքի մարզում քաղաքային բնակավայրերը բավականին սակավ են, դրանցից յուրաքանչյուրն ունի իր խորը յուրահատկությունը։ Այս առումով և՛ Սիսիանը, և՛ Կապանն առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում.

  • Սիսիանը, տեղակայված լինելով Որոտան գետի ափերին, աչքի է ընկնում իր հարուստ պատմամշակութային շերտով և համեմատաբար հարթավայրային ռելիեֆով։ Զբոսանքն այստեղ հնարավորություն կտա զգալ հնագույն բնակավայրի շունչը՝ միաձուլված տեղի մեղմ բնությանը։
  • Կապանը, ընդհակառակը, առանձնանում է իր յուրօրինակ կասկադային ճարտարապետությամբ՝ կառուցված Խուստուփ լեռան փեշերին և անտառապատ լեռներով պարփակված Ողջի գետի կիրճում։ Կապանում քաղաքային զբոսանքը ցույց կտա, թե ինչպես են արդյունաբերական միջավայրն ու բնական անտառները սերտաճել միմյանց, և ինչպես է երկարամյա արդյունաբերությունը ձևավորել քաղաքի արդի դիմագիծը։

Գետերի էկոլոգիական վիճակի գնահատում. Ողջի և Որոտան

Ճամփորդության ընթացքում հնարավորություն կունենանք ուսումնասիրել Ողջի և Որոտան գետերի հովիտներում գտնվող մի շարք բնակավայրեր և մանրամասն ծանոթանալ այն էկոլոգիական խնդիրներին, որոնք առաջանում են ջրային ռեսուրսների ինտենսիվ շահագործման ժամանակ:

  • Որոտան գետը մարզի ջրային գլխավոր զարկերակներից է, որի վրա կառուցված է հիդրոէլեկտրակայանների հզոր կասկադը։ Այստեղ կուսումնասիրենք էներգետիկայի և էկոհամակարգերի հարաբերակցությունը։
  • Ողջի գետի պարագայում խնդիրներն այլ բնույթի են. այն հոսում է խոշոր հանքարդյունաբերական գոտիներով, ինչի հետևանքով պարբերաբար ենթարկվում է ծանր մետաղներով և պոչամբարների հնարավոր արտահոսքերով աղտոտման վտանգին։ Մենք տեղում կգնահատենք գետերի տեսանելի վիճակը և կքննարկենք դրանց պահպանության հրատապությունը հարակից համայնքների համար։

Տուրիզմը Սյունիքում՝ որպես այլընտրանք

Չնայած այսօր Սյունիքում հանքարդյունաբերությունը համարվում է տնտեսության առաջատար ճյուղ, միշտ կա դրա էկոլոգիապես ավելի կայուն և մաքուր այլընտրանքը՝ տուրիզմի տեսքով։ Այս տեսանկյունից Սյունիքի հարստությունը, միգուցե, շատ ավելին է, քան պարզապես օգտակար հանածոները։ Մարզն ունի հսկայական պոտենցիալ զարգացնելու էկոտուրիզմը, պատմամշակութային տուրիզմը, արկածային (օրինակ՝ լեռնագնացություն, քայլարշավներ) և գյուղական զբոսաշրջությունը։ Զբոսաշրջության զարգացումը կարող է դառնալ այն հենքը, որը թույլ կտա ստեղծել նոր, կայուն աշխատատեղեր՝ առանց բնությանն անդառնալի վնաս հասցնելու։ Նախագծի շրջանակներում մենք կքննարկենք, թե ինչպես ճիշտ ենթակառուցվածքների և ներդրումների դեպքում տուրիզմը կարող է աստիճանաբար նվազեցնել մարզի գերկախվածությունը հանքերից՝ առաջարկելով տնտեսական զարգացման նոր մոդել։

 


Մարտի 26 (Օր 1).

·         08:00 – Մեկնում Երևանից։

·         10։30 – Կանգառ Եղեգնաձորի ֆուդ կորտում

·         12:00 – Բանապահպանական-հայրենագիտական բաց դաս Սպանդարյանի ջրամբարի մոտակայքում։

·         13:30 – Կանգառ Շաքիի ջրվեժում, դեպի ջրվեժ տանող ճանապարհը անցնում ենք քայլքով

·         14:30 – Ժամանում Սիսիան

·         16:00 – Մեկնում դեպի Որոտնքվանք

·         18:00 – Քաղաքային զբոսանք Սիսիանում

Մարտի 27 (Օր 2).

·         09:30 – Նախաճաշից հետո մեկնում Սիսիանից:

·         10:00 – Տոլորսի ջրամբար և ջրասույզ եկեղեցի։

·         12:30 – Տաթևի վանական համալիր

·         15:30 – Ուղևորություն դեպի Կապան։

·         18:00 Քաղաքային զբոսանք Կապանում

Մարտի 28 (Օր 3).

·         09:00 – Մեկնում Քաջարան

·         10:00 – Այցելություն Քաջարանի պղնձամոլիբդենային գործարան (հանքի կամ գործարանի հարակից տարածքի դիտարկում, հանքարդյունաբերության մասշտաբների ուսումնասիրում):

·         13:00 – Այցելություն Վահանավանք։

·         14:30 – Քաղաքային զբոսանք Կապանում և Ողջի գետի ափամերձ հատվածների դիտարկում:

·         16:00 – Արծվանիկի պոչամբարի հեռակա դիտարկում:

·         17:30 – Այցելություն Վահանավանք։

·         19:00 – Վերադարձ Կապան, ընթրիք:

 

Մարտի 29 (Օր 4). Վերադարձ Երևան

·         09:30 – Նախաճաշ, իրերի հավաքում և դուրսգրում հյուրանոցից:

·         10:30 – Մեկնում Կապանից:

·         14:00 – Կանգառ Եղեգնաձորում

·         17:00 – Ժամանում Երևան։

Գիշերակացը Սիսիանում-«Բասեն» հյուրատանը

Գիշերակացը Կապանում-«Ոսկե Կապան» հյուրատանը