2020/04/27

Մայիսյան ստեղծագործական հավաք




2020/04/17

Առցանց աշխարհագրության ամփոփում

Այսօր աշխարհն ապրում է արտակարգ ռեժիմով, ի հայտ եկած նոր Կորոնավիրուսի պատճառով, իսկ մարդիկ ու պետությունները սկսում են ապրել կյանքի այլ  կազմակերպմամբ՝ անցնելով տնային աշխատանքի,  ի հայտ են գալիս մի շարք  հարցեր, որոնց պատասխանները կարծես թե չկան ու նույնիսկ  լուծման ուղղիներն  անգամ չեն նշմարվում։ Ավելի արդիական են դառնում այն հարցադրումները,  թե բա սովորողների հարց ինչ պետք է լինի, ինչպես է կազմակերվելու ուսուցման  գործընթացը։ Իհարկե այս ֆոնի վրա ավելի երևացող է դառնում այն հանգամանքը, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն ունի հսկայական փորձ կրթությունը հեռավար կազմակերպելու հարցում։  Ընդհանուր առամամբ, եթե բնութագրենք ամբողջ դպրոցեսը ապա այն կարլեի է ներկայացնել, որպես անցնում ու ոչ արտառոց: Այսպիսի պնդում հիմնավորվում է հետևյալ կետերով

  •   Դասապրոցեսում անընդհատ կիրավող մեդագործիքներն ու թվային միջոցները 
  •   Ուսումնական շրջանի ժամանակահատվածը 
  •   Նախկինում հեռավար ուսուցման կազմակերպմանը փորձը

 Գաղտնիք չէ որ կրթահամալիրում արդեն մեկ տասնամյակից ավել է ինչ կիրառվում են ամենատարբեր մեդաիգործիքներ ու թվային միջոցներ, որոնք կրթույան կազմակերպումը դարձնում են ավելի դյուրին և արդյունավետ:
 Նախաորոք կազմված առաջադրանքների փաթեթները ուղարկվել են սովորողներին ու այսօր ունենք հետևյալ պատկերը։ 9-րդ դասարանցիներին ուղղված առաջին աշխատանքը վերաբերում էր ՀՀ տնեսությանը,  մասնավորապես յուչաքանչյուր սովորող ուսումասիրություն էր կատարում իր  նախընտրած ճյուղի շրջանակներուն, նշեմ նաև որ սովորողները  աշխատանքի  կատարման ժամանակ ազատ են իրենց ընտրության հարցում, որը ևս պատահական չէր արված։ Այսպիսով սովորողների մեծ մասը իրենց անհատական աշխտանքներում որպես տնտեսության ճյուղ առանձնացրել սննդի արտադրությունը, որ խոսում է այն մասին, որ 9-րդ դասրանցիների  շատերի կածիքով սա է  ՀՀ տնտեսության  ամենակարևոր  ճյուղը։   Մասնավորապես Հասմիկ Հակոբյանն ու Անահիտ Հովաննիսյանը կարծում են, որ այս ճյուղի զարգացումը հնարավորություն կտա այլ երկներից կախվածությունը թուլացնել, Իսկ Մելքումյան Սվետլանան կարծում է, որ այս ճյուղի կարևորությունը կայանում է նրանում, որ շատ կարևոր կապեր ունի գյուղատնտեաության հետ։ ( Մերի Թոռունյան, Նանե Այնթաբլյան)։ Սովորողների շրջանում կա նաև պատկերացում որ ՀՀ-ի  արտադրնքը այդ ոլորտում ավելի որակյալ է (Ստելլա Սարգսյան)։ Հանդիպում են նաև սովորողների կարծիքներ, որոնք սննդի արտադրության զարգացումը  պայմանավորում են գյուղատնտեսության զարգացմամբ ոչ միայն ՀՀ-ում այլ նաև  Արցախում  (Վարդումյան Նանե)։ Քիչ չեն այն սովորողները, որոնք որպես հեռանկարային ճյուղ դիտարկում են թեթև  արդյունաներությունը, այս դեպքում սովորողների պատկերացումները բախվում են   ժամանակակից մարդու պահանջների աճի հետ։ Առանձին դեպքերում սովորողները առանջնայնություն են տալիս տնտեսության նաև չերևավող ճյուղերին, օրինակ Իլոնա Սահակյանն ու Նարոտ Դավթյանը  մանրամասնում են թե ինչի է երկրին անհրաժեշտ զարգաված մետաղաձուլությունը։ Շատ ողջունելի է նաև Յանա Նահապետյանի այն միտքը, որ էներգիան անհրաժեշտ է ամենուր, հասրակական կյանքի ու տնտեսության բոլոր ոլորտներում։ Չնայած տնեսության զարգացման ժամանակակից միտուների Ռոզա Խաչատրյանը  առաջնայնություն տալիս է տնտեսության ամենահին ճյուղին՝ գյուղատնտեսությանը։ Այսպիսի աշխատանքը հնարավորություն է տալիս հասկանալ որքան է սովորող պատկերացնում աշխարհագարական գործոնների դերը տնտեսությամ մեջ։ Իսկ սովորողների կատարած ընտրությունը խոսում է նաև իրենց ունեցած պատկերացումների  մասին։ Ինչպես նշվեց ուսումնական նախագծերը իրար հետ կապված են և ունեն  շարունական բնույթ: Քանի որ նախորդ նախագծի կատարման ժամանակ հիմնականում շետը դրվել  ՀՀ արդյունաբերության ճյուղերի վրա, ուստի հաջրդող նախագծն արդեն ուղղվեց նյութական արտադրության մյուս  ճյուղին՝ գյուղատնտեսությանը: «ՀՀ գյուղատնտեսությունը» նախագծի շրջանականերում սովորողների հանձնարաված էր իրնեց ընտրությամբ ներկայացներ ՀՀ գյուղատնտեսության որևէ ուղղություն՝ ընդգծելով այդ ուղղության զարգացման նախադրյալներն ու խոչընդոտները, ինչպես նաև ներկայացնել տվյալ ուղղության զարգացման հեռանկարն ու կապն այլ ճյուղերի հետ: Այսպիսի աշխատանքների շարքում կարելի է առաձնացնել հետևյալ աշխատանքները,  Մարի Թոռունյանի աշխանքը բերավերում է բուսաբուծությանը, որը նա կապում է Հայաստանի բազմազան կլիմայական պայմանների, իսկ անհրաշետությունը՝ ստացված բարիքի բարձր որակի հետ: Բուսաբուծության պատկերը ավելի կոնկրետ է դառնում երբ այն առանձնացվում է ըստ առանձին  մշակաբույսերի (Մարտին Աթոյան):  Բուսաբուծության մասին ավելի լիարժեք է լինում պատկերացումը, երբ փորձում ես հանրապետության տարածքը բաժանել առանձին բուսաբուծական գոտիների (Լուսինե Հակոբյան): Անասնապահությանը անդրադաձող սովորողները հիմանական շեշտադրում կատարում են խիստ անհարշետ արտադրանքի վրա, որը նաև ՀՀ-ում մի շարք այլ ճյուղերի զարգացմա համար հեռնակար է: Այս առումով կարևոր շեշտդրում է այն հանգամանքը, որ անասնապահությունը ևս հարմարաեցված է բնակալիմայական պայմաններին, իսկ բուռն զարգացում ապրել է երբ կատարվել է մանրամասն տեսակային ու ցեղային ուսումանսիրություն հետ (Սվետլանա Մելքումյան) : Նյուն ճյուղի ուսոմանսիրության ժամանակ Արամ Պետրոսյանը առանձնացնում է այն կարևոր հանգամանքը, որ այս ճյուղը ՀՀ-ում ավանդական է, իսկ մի շարք կենդանատեսակներ հենց այստեղ են ընտելացվել: Աշխատանքների մեջ հանդիպում են նաև այնպիսիս ուսումնասիրություններ, որոնք ներկայացնում են ոչ այդքան տարածված գործունեության ձևեր, մասնավորապես Հայկ Մկրտչյանի անդրդարձը ճագաբուծությանն ու դրա զարգացման դժվարություններին:  Առանձնահտուկ ուշադրության է արժանի նաև ձկնաբուծության ուսումասիրությունը, մանավանդ, որ այն Նանե Այնթաբլյանի կարծիքով կարելի է զարգացնել ՀՀ-ի ողջ տարածքում: Ավարտելով այն նախագծերը, որոնք վերաբերում էին Հայաստանի նյութական արտադրության ոլորտին, անցում ենք կատարել դեպի ոչ նյութական արտադրության ոլորտ, առաջին հերթին նկատի ունենալով զբոսաշրջությունը: Ստեղծաված իրավիճակը մեկ անգամ ևս զբոսաշրջությանը վերաբերող հարցերի խորքային ուսումնասիրության անհաշետություն է առաջացնում, քանի որ դրա զարգեցմանը ի հայտ ենեկել նոր խոչընդոտնոր ու նախադրյալներ: Իր աշխատանքում Նանե Այնթաբլյանը ընդգծում է, որ ՀՀ-ում վերջին տարիներին ավելացել է զբոսաշրջիների թիվը: Այս հանգամանքը շատ սովորողները փորձում են բացատրել Հայաստանի հին երկիր լինելով, իսկ որոշ դեպքերում սպասրակման որակի բարձրցմամբ: Այս նախագիծը սերտերոն կապվում է իրեն  հաջորդող «Ֆոտոքարտեզ» ուսումնական նախագծին, որի շրջանականերում սովորողները թվային քարտեզի վրա տեղադրում են նկարներ Հայաստանի այն վարերում, որտեղ իրենք ժամանակին այցելել են: Այս ժամանակահատվածում սկսել ենք նաև նոր նախագիծ, որի կատարման ժամանակ սովորողները ներկայացնոեւմ են իրենց տան եղած ամենահին քարտեզի պատմությունը: Իմի բերելով մեկ ամիս հեռավար ուսուցման կազմակերպամ արդյունքները 9-րդ դասարան սովորողների հետ կարող ենք անել հետևյալ եզրակացությունները Սովորողները տնտեսության մասին ունեն իրենց սեփական  պատկերացումները Սովորողները կարողանում են տեսնել տնտեսության ցանկացած ճյուղի կապ այլ ճյուղերի հետ։ Սովորողները կարողանում են ընդգծել աշխարհագրական գործոնների դերը  տնտեսության վրա Նմանատիպ աշխատանքները հնարավորություն են տալիս ամբողջացնելու  տեսական գիտելիքները Չնայած մեկուսացման ուսոմւնական նախգծերի շնորհիվ չի կտվում կապը աշխարհի հետ Հ.Գ. վերջին նախագծերը շարունական են և անկալոմւ եմ նոր աշխատանքներ:    

2020/04/13

Ինչպես է փոխվում աշխարհը առանց մարդու միջամտության


Արդեն բավանակին երկար ժամանակ է, ինչ մարդկային գործունեությունը հսկայական հետք է թողում մոլորակի վրա ընթացող բոլոր գործընթացների վրա: Ներկա իրավիճակում, երբ աշխարհի բնակչության մի զգալի մասը զերծ է մնացել ակտիվ կենսագործունեությունից, այդ փաստն, անշուշտ,  նաև իր դրական ազդեցությունն է թողնում շրջակա միջավայրի վրա, ու մարդկությունը հնարավորություն է ստանում տեսնել, թե ինչպիսի տեսք կունենա աշխարհը առանց մարդու միջամտության: Ներկայացրեք տասը օրինակ, թե ինչ փոփոխություններ կան երկրագնդի մարդկանց մեկուսացման պայմաններում:  Նախընտրելի է, որ օրինակները լինեն աշխարհի տարբեր հատվածներից: