2019/11/16

Մեկնարկում ենք այսօրվանից


Արդեն երեք ամիս է անցել, ինչ կրթամալիրի սովորողների խումբը  բարեհաջող կերպով մասնակցելով «Ասպետ» 
ռազմամարզական ճամբարին հերթական հավաքին ու տպավորիչ արդյունքներ գրանցելով վերադարձել է Երևան։ Ճիշտ է երեք ամիսը բավականին երկար ժամանակ է ու շատերի մոտ ճամբարը արդեն դարձել է հուշ, սակայն անցած ճանապարհը ևս մեկ անգամ վերլուծելու ահնրաժեշտություն կար և կրթահալիրի 30 ամյակը դրա լավագույն առիթն էր։
Բացի այդ, այս տարի նաև լրացավ  «Ասպետ»  ռազմամարզական ճամբարի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի համագործակցության 7-րդ տարին, որի ամփոփումը ևս ներառված էր կլոր սեղանի այսօրվա ծրագրում։
Կլոր սեղանին մասնակից սովորողների թիվը սպասվածից ավելին էր ու շատ կարևոր էր, որ ներկաներից շատերը դեռ չեն հասցրել մասնակցել ռազմամարզական ճամբարին։
Կլոր սեղանի համար հատկացված ժամանակը շատ աննկատ անցավ, քանի որ և՛ իմ, և՛ սովորողների կողմից ասելու շան բան կար։
Իհարկե կլոր սեղան-քննարկումը լիարժեք չէր լինի, եթե մասնակիցներին իր անցած ճանապարհով չկիսվեր առաջին անգամ ռամամարզական ճամբարին մասնակցած՝ կրթահամալիրի շրջանավարտ Արման Հակոբյանը։ Հատկանշական է, որ Արմանը իր բանակային ծառայությունը հենց Արցախում է անց կացրել։
Ընդհանուր առմամբ կլոր սեղան֊քննարկումը  շատ արդունավեր էր, քանի որ մի շարք սովորողնոր հենց այսօր ցանկություն հայտնեցի գրանցվել 2020 թվականի ճամբարին մասանակցելու համար։ Ու շատ լավ է, որ արդեն իսկ այսօր, կրթահամալիրի տնօրենի նախաձեռնությամբ տրվեցին «Ասպետ 2020» ճամբարի մեկնարկի աշխատանքները։




2019/11/13

«Ասպետ 2019» ռազմամարզական ճամբարին մասնակցության ամփոփում

Հանդիպման վայրը՝ Ավագ դպրոցի ընթեցասրահ։
Մասնակիցներ-Տարբեր տարիներին ռազմարզական ճամբարին մասնակից ուսուցիչներ և սովորողներ։
 Նպատակները՝ 2019թ֊ի ճամբսրի մասնակցության հաշվեվության ներկայացում, Ասպետ ռազմամարզական ճամբարի  7 ամյա մասնակցության ամփոփում, առաջարկնեի ներկայացում։
Ընթացքը

  •  2019֊ի հաշվետվության ներկայացում
  • 2012-2019 գործունեության ամփոփում 
  • Տարբեր տարիների մասնակիցների փորձի ունկնդրում 
  • 2019-ի մասնակից սովորողների տպավորությունների արտահայտում 
  • Առաջարկություններ

2019/10/31

Աշնանային նախագծեր։

Բաց դաս երկրաբանական թանգարանում
8-րդ դասարանցիների ինտելեկտուալ մրցաշարի կազմակերպում:  


2019/09/16

Անկախության տոնը՝ բարձունքին

Նախագծի նպատաները-Էլոկոգիանկան խնդիրների ուսումնասիրությունը, կոնրետ Ամուլսարի օրինակով, ծանոթացում տուրիզիմի զարգացման հեռնկարներին Ջերմուկ քաղաքի օրինակով, ծանոթացում Ջերմուկի տեսարժան վայրերի հետ, ծանոթացում Կետչուտի ջրամբարի գործունեության հետ: Հայաստանի անկախության 28 ամյակին նվիրված բարձունքի հաղթահարում։ Որպես բարձունք ընտրվել է Ջերմուկից ոչ հեռու գնվող Այծասար գահաթը(2470 մ), որի գագաթիվ երևում են Ջերմուկ քաղաքի համայնապատկերը, ամենաքննարկվող Ամուլ Սարը և Վայոց Ձորի բնաշխարհի մի պատառիկ։ 
Նախագծի ընթացքում սովորողները ծանոթանում են առակա էկոլոգիական խնդիրներին, Ջերմուկ քաղաքի դերին ու նշանակությանը, կազմում են մանրամասն քարտեզ,  կազմակերպուն են ֆիլմերի դիտումներ և քննարկումներ: Ծանոթանում են հաղթահարվելիք բարձունքին։
Նախագծի արդյունքը-Սովորողները ծանոթանում են Էկոլոգիական խնդիրների ու նրանց հնրավոր հետևանքներին, հնրավորություն են ունենում տնտեսության զարգացման վերաբերյալ կազմել սեփական պատկերացումը, իրականացնում են բարձունքի հաղթահարում։
Եռօրյա ճամբարի նպատակներից է նաև կրթական կապերի ամրադնդումը, այդ նպատակով նախորդ ուսումնական ճամբարի ընթացքում ձեռք բերած կապերի շնորհիվ բարձունքի հաղթահարումը կիրականացվի Ջերմուկի Մ. Գորկու անվան հիմնական դպրոցի սովորողների հետ։
Գիշերակացը՝ Եվմարի հյուրանոցում

Օրակարգ
Օր 1
11:30 Մեկնում Երևանից
13։30 կանգառ Արփա գետի ափին
16։30 ժամանում Ջերմուկ
18։00 ընթրիք
18։30-20։30 երեկոյան զբոսանք
20:30-22:00-Օրվա ամփոփում, նյութերի հրապարակում
22:30 -քուն
Օր 2
8:30-9:00 վերկաց
9:00-9:30 Նախաճաշ
9։30-16:00 բարձունքի հաղթահարում
16:30-17:00 հանգիստ
17։00 -19:00 այցելություն Ջերմուկի ջրվեժ
19։30 ընթրիք
20։00-22:00 օրվա ամփոփում
22։30-քուն
Օր 3
8:30-9:00 վերկաց
9:00-9:30 Նախաճաշ
10։30 վերադարձ դեպի Երևան
17:00 Ժամանում

Նախահաշիվ
15-16 հոգանոց սովորողների խմբի համար մեկ սովորողի մասնակցության արժեքը 11,000 դրամ, որից՝ օրեկան 4.000 ական դրամ գիշերակացի կազմակերպում հյուրանոցում, 4.000 դրամ՝ ճանապարհածախս, 3000 դրամ սննդի կազմակերպում։


2019/08/30

Նախագծային շաբաթ


Ամուլ սարի ներական ու ապագան


Նախագիծը իրականցվում է երկու փուլով:
Առաջին փուլում սովորողները ծանոթանուն են Ամուլ սարի հանքի պատմությանը, ներկա իրավիճակին, շահագրոծման հնարավոր հետևանքներին, կազմակերպում ֆիլմի դիտում  և քննարկում:
Երկորդ փուլում կազմակերպվում է ուսումնական եռօրյա ճանփորդություն դեպի Ջերմուկ, որտեղ սովորողները հնարվորություն կունենան տեղում ծանոթանալու խնդրին տեղի բնակչության կարծիքին:
Նախագծի նպատակը- Ամուլ սարի հիմնախնդրի ուսումնասիրությունը, հնարավոր բնապահպանական հետևանքների պարզաբանումը:
Արդյուքնը սովորողները- լիարժեք պատկերացում են կազմում հանքի շահագործման ր չշահագործաման հետևանքների մասին, ստեղծում են ուսումնական փաթեթ 

2019/08/23

Աշխարհագրություն 8-ծրագիր


Ծրագիր: Աշխարհագրություն 8
8-րդ դաասարանի Աշխարհագրության դասընթացի նպտակներնն են
·       Աշխարհի ռեգիոնալ (տրածաշրջանային) բաժանաման սկզբունքով աշխարհի առանձին մասերի ուսումասիրությունն է:
·       Սովորողին արդեն  ծանոթ երևությների դասակարգում ըստ աշխարհագրական տարածական տեղաբաշխման:
·       Ըստ առանձին երկրների ու տարածաշրջանների աշխարհագրական գործոնների ազդեցության ուսումնասիրությունը: Տարաբնույթ քարտեզների ուսումասիրությունն ու դրանց գործնական կիրառությունը:
Դասընթացի խնդիրները
  1. Սովորողների գիտելիքների ամբողջացումն ու  գործնական կիրառության զարգացում
  2. Աշխարհի մասին տեղակատվության զարգացումն ու ինքնակրթության մղումը
  3. Տարբեր աղբյուրներից օգտվելու հմտությունների զարգացումը
  4. Աշխարհագրության հիմնական մեթոդների գործնական կիրառություն ապահովումը
  5. Սովորողների մոտ վերլուծական մտքի զարգացումը

Ուսումնական դպրոցեսի կազմակերպումը
Ուսումանական դպրոեցսը կազմակերպվում է բլոգում տեղադրված ուսումնական առաջադրանքների ու հրապարակված նախագծերի հիման վրա: Սովորողը իր աշխատանքների վերջնական արդյունքը հրապարկում է իր բոլգում, որի հիման վրա տեղի է ունեն սովորողի գնահատումը: Սովորողը գնահատվում է 10 բալանոց համակարգով, որը ամփոփում է սովորողի գործունեության բոլոր ձևերը:

Ուսումնական միջավայր

 Առանձնացվում է ուսումանկան  միջավայրի երկու տեսակ՝ ֆիզիկական և մեդիամիջավայր:
Որպես ֆիզկական միջավայր կարող են ծառայել դասարանը, բաց ուսումնական լաբորատորիան, թանգարանը, բնական միջավայրը և այլն:
Մեդիամիջավայրը ներառում է սովորողի և դասավադողի ուսումնական բլոգները, թվայնացված դասագրքերը, դասանադողի կողմից առանձնացված համցանցային ռեսուրսներըն ուսումանականան ծրագրերը, թվայնացված քարտեզները և այլն:
Բովանդակություն

Եվրոպա
1.      Հյուսիսային ԵվրոպաՄեծ Բրիտանիա
2.      Արևմտյան Եվրոպա: Ֆրանսիա: Գերմանիա



Ասիա
1.     Թուրքիա
2.    Իրան
3.
    Վրաստան
4. 
 Ադրբեջան


2.        Չինաստան
3.         Ճապոնիա

Նոր Աշխարհի երկրներ 
1.     Կանադա
2.     Բրազիլիա 
3.     ԱՄՆ
4.     Ավստրալիա

      ՀԱՀ

2019/08/22

Աշխարհագրություն 9-ծրագիր



9-րդ դասարանի աշխարհագրության դասընթացի նպատաներն են
  1. Աշխարհում ՀՀ-ի տեղի և դիրքի ճանաչումն ու գնահատումը
  2. ՀՀ բնակլիմայական պայմանների գնահտումն ու դրանց ռացիոնալ օգտագործումը
  3. ՀՀ-ի հասարակական կյանքի վրա աշխարհագրական գործոնների դերի բացահայտումը:
  4. ՀՀ-ի տարածքային առաձնահատկությունների ուսումնասիրությունը  
  5. ՀՀ-ում առկա մի շարք խնդիրների մասին պատկերացումների կազմումը

Դասընթացի խնդիրները
  1. Սովորողների գիտելիքներն ամբողջացումն և  գործնական կիրառության զարգացումը
  2. Աշխարհում ու տարածաշրջանում ՀՀ-ի դերի գիտակցում
  3. Տարբեր աղբյուրներից օգտվելու հմտությունների զարգացումը
  4. Աշխարհագրական գիտելիքների ամբողջացումը կոնկրետ ՀՀ-ի օրինակով
  5. Բնական և հասարակական երևույթների տեղաբաշխման օրինաչափությունների գնահատումը ՀՀ-ի օրինակով:
  6. Թվային քարտեզներով աշխատելու հմտությունների զագացումն ու գործնական կիրառությունը
  7. Սովորողների մոտ վերլուծական մտքի զարգացումը

Ուսումնական դպրոցեսի կազմակերպումը
Ուսումանական դպրոեցսը կազմակերպվում է բլոգում տեղադրված ուսումնական առաջադրանքների ու հրապարակված նախագծերի հիմնա վրա: Սովորողը իր աշխատանքների վերջնական արդյունքը հրապարկում է իր բոլգում, որի հիման վրա տեղի է ունեն սովորողի գնահատումը: Սովորողը գնահատվում է 10 բալանոց համակարգով, որը ամփոփում է սովորողի գորխունեության բոլոր ձևերը
Ուսումնական միջավայր

 Առանձնացվում է ուսումանկան  միջավայրի երկու տեսակ՝ ֆիզիկական և մեդիամիջավայր:
Որպես ֆիզկական միջավայր կարող են ծառայել դասարանը, բաց ուսումնական լաբորատորիան, թանգարանը, բնական ցանկանած միջավայրը, թանգարանը և այլն:
Մեդիամիջավայրը ներառում է սովորողի և դասավադողի ուսումնական բլոգերը, թվայնացված դասագրքերը, դասանադողի կողմից առանձնացված համցանցային ռեսուրսները, տարբեր այլ ուսումանականան ծրագրերը, թվայնացված քարտեզները և այլն:
Բովանդակություն

2019/06/14

Ամառային ճամբարի հաշվետվություն

Ամառային ճամբարի ընթացքում իրականացվել է  սովորող-սովորեցնող նախագիծը՝ Արևմտյան դպրոցի սովորողների հետ։
Սովորողների ակտիվ ջանքերով կազմակերպվել է Միջին դպրոցի ֆուտբոլային մրցաշար։
Կազմակերպվել է այցելություն դեպի Արևմտյան դպրոցի լաղավազան։
Կազմակերպվել են դասեր կրթահամալիրի Աստղացուցարանում։
Ավագ դպրոցում իրականացվել է Ասպետ ռազմամարզական ճամբարի նախապատրաստական աշխատանքները։

2019/05/30

Ուսումնական ճամփորդություն դեպի Գեղարքունիքի ու Տավուշի մարզեր



Ճափարդության նպատակն է Ստամբուլի գործընկեր դպրոցների սովորողներին ու դասավանդողների համար ուսումնահայրենագիտական արշավ կազմակերպելը: Ճափորդությունը անցնելու է Գեղարքունիքի ու Տավուշի մարզերում: Ի սկզբանե կուղևորվենք դեպի Սևանա թերակղզի, որտեղ հյուրերը հնարավորություն կունենան այցելել Սևանավանք և վերապերել 921 թ-ի Սևանի ճակատամարտը: Սևանա թերակղզում կներկայացվի նաև լճի ծագման մասին տեղեկություն և կներկայացվեն լճի ներկայիս էկոլոգիական հիմնախնդիրներին: Սևանա թերակզղուց հետո անցնելով Արեգունի լեռների միջոց անցնող թունելով կհայտվենք Տավուշի մարզում: Տավուշում առաջին կանգառը նախատեսված է Պարզ լճի մոտակայքում: Փոքր ինչ հիանալով բնական գեղեցիկ տեսարանով կուղևորվենք դեպի  Գոշավանք: Հետագա ճանապարհը դեպի Ճամբարակ անցնում է Աղստևի վտակ Գետիկի գեղեցիկ հունով: Ճամփորդության վերջին կանգառը նախատեսված է Սևանի Ժայռ ճամբարում, որտեղ հյուրերը հնարավորություն կունենան նաև ծանոթանալու ճամբարային տարածքին ու հնարավորություններին