Ընտրության գործունեությունը նախատեսված է միջին դպրոցի սովորողների համար, ում հետաքրքրում է աշխարահագրությունը, աշխատանքը ինտերակտիվ քարտեզներով, տարաբնույթ ինֆորմացիայի հավաքագրումն ու հեռուստա և ռադիոնյութերի ստեղծումը, աշխարհագրական խաղերի կազմակերպումը:
Շուրջտարյա նախագծեր
Շուրջտարյա նախագծեր
- Ռադիոնախագիծ
- Հեռուստախաղորդումներ
- Աշխատանք քարտեզներով
- Աշխարհագրական մենամարտեր
Ռադիոնախագիծ-սովորողները տարբեր երկրների մասին հավաքագրում են տվյալներ, որոնք ներկայցնում են ռադիոնյութի տեսքով, նախագծի կատարման ժամանակ հարկ է լինում նաև կատարել թարգմանական աշխատանք, յուրքանչյուր շաբաթ շ ռադիոնյութը թողարկվում է միջին դպրոցի ենթակայքում: Պատրաստի նյութը կցվում է դասի համապատասխան փաթեթին՝ հարստացնելով այն:
Հեռուստախաղորդումներ-Սովորողները ընտելով իրենց նախընտրած աշխարհագրական թեման ուսումնասիրում են այն, կատարում թարգմանություններ, որոնք ներկայացնում են հեռուստահաղորդումների տեսքով: Նախատեսում ենք ամսեկան մեկ հեռուստաթողարկում:
Աշխատանք քարտեզներով-սովորողները ուսումանսիրելով ամենատարբեր թեմաներ տեսական ինֆոմացիան փորձում են տեղադրել տարածությամ մեջ (քարտեզագրում են), օգտագործելով ոչ միայն ուրագխային, այլ նաև թվային քարտեզներ: Թվային քարտեզների շնորհիվ սովորողները հնարավորություն կունենան ստեղծել նաև ուղեցույցներ, որոնք կօգտագործվեն ուսումնական ճամփորդությունների ժամանակ:
Աշխարհագրական մենամարտեր- Սույն նախագծով համեմատվում են երկու պետությունները՝ հաշվի առնելով այդ պետությունների մի շարք գործոններ: Յուրաքանչյուր փուլում քննարկվում է միայն մեկ գործոն: Գնահատումը կատարվում է բռնցքամարտի կանոնների համապատասխան. յուրաքանչյուր փուլում հաղթողին 10 միավոր, պարտվողին՝ 9-ը, ոչ ոքի դեքում յուրաքանչյուր մասնակից ստանում է 9-ական միավոր, իսկ ակնհայտ առավելությամբ հաղթելու դեպքում՝ համապատասխանաբար 10 և 8: Հաղողը որոշվում է միավորների հանրագումարով: