2025/10/29

Դաս երկրաբանական թանգարանում

Կրթահամալիրում ընթացող «Սեբաստացու օրերը» լավ առիթ են ևս մեկ անգամ ընթեցելու սեբաստոացու անցած ուղին, ամենատարբեր նախագծեր կամզելու շրջանակում հիշել հայտնի սեբաստացիներին, ընկղմվել միաբանության ու Սուրբ Ղազարի պատմության ու աշխարհագրության մեջ: Հետաքրիր է, որ յուրաքանչյուր  անգաման նմանատիպ աշխատանք կատարելիս անպայման որևէ բացահայտում էս անում: Այս անգամվա բացահայտումների շարքում էր Սեբաստացիների թանգարանի մասին տեղեկատվության հավաքագրումը, որը նմուշների բազմազանությամբ բավականին մեծ հետաքրքրություն է իրենից ներկայացնում: Ոգեշնչվելով այս իրողությունից, 9-րդ դասարանում Հայաստանի աշխարհագրություն դասավանդողներով «Սեբաստացու» օրերի շրջանակներում որոշեցինք վերսկսել «բաց դասերը թանգարաններում» նախագիծը: 

Բաց դասերի իրականացման համար նպատակահարմար համարվեց Երևանի երկրաբանական թանգարանը: 

Նախագծի նպատակը՝ Ամբողջացնել սովորողների պատկերացումը թանգարանում անցկացվող բաց դասի միջոցով։ Նպաստել սովորողների մասնագիտական կողմնորոշմանը 
Նախագծի ընթացքը-սովորողերը ծանոթանում են Հայաստանի բնաշխարհին՝ կլիմայի տիպեր, օգտակար հանծոներ, լանդշաֆտային գոտիներ, բուսական կենդանական աշխարհ, հողային ծածկ։ Այհետև սահմանված ժամանակացույցով սովորողները մասնկացում են բաց դասերի  թանգարանում։

Նախագծի արդյունքը սովորողները ծանոթանում են ամենատարբեր նմուշների հետ, պատկերացում են ստանում ապարների առաջացման մասին, ամբողջացնում են գիտելիքները, ծանոթանում երկրաբանի մասնագիտության հետ։ Արդյունքները ամփոփվում են սովորողների բլոգներում։ 

Մասակցության արժեքը 600-800 դրամ՝ կախված մասնակիցների քանակից։ 
Թանգարանի մասին առավ մանրամասն տեղեկություն ստանալու համար կաող եք այցելել թանգարանի պաշտոնական 
կայք


Նախագծի իրականացման պատասխանատուներ՝ Էմանուել Ագջոյան, Լուսինե Խաչատրյան, Աննա Օհանյան: 

Մասնակցել ցանկացողները պետք է լրացնեն հետևյալ հայտը։ 

Մենթորական աշխատանք

Մենթորական աշխատանքը իրականա


ցվում է կրթահամալիրի դասավանդողներ
Լուսինե Խաչատրյանի և Աննա Օհանյանի հետ: Առանցան միջավայրում հանդիպումները կազմակերպվում են սոցիալական ցանցերի միջոցով:

Ֆիզիկական միջավայրում հանդիպումները տեղի են ունենում երեքշաբթի և հինգշաբթի օրերի հիմնականում ավագ դպրոցի ակումբում և գրադարանում:

Մենթորական աշխատանքի հիմնական ուղղությունները

Դասավանդողների հետ տարվող աշխատանքների հիմնական ուղղությունը

·         ՏՀՏ հմտությունների զարգացում

·         Աշխատանք բլոգում և google հարթակում

·         Առարկայական ծրագրերի հետ ծանոթացում

·         Ուսումնական ճամփորդությունների կազմակերպում և ներառում

·         Դասավանդման մեթոդների կիրառություն

·         Ուսումանական նախագծերի կազմում, ուսումնական նյութերի փաթեթների ստեղծում

ՏՀՏ հմտություներն ու անհրաժեշտ ուսումնական գործիքները ներառում են այն հիմնական ծրագրերն ու կայքերը, որոնք օգտագործվում են ուսումնական պրոցսը կազմակերպելու համար: Մասնավորապես առացան քարտեզագրման ծրագիրը, որը կիրառելի է բոլոր տարիքային խմբերում: Դասերի կազամակերպման ժամանակ նաև օգտորգործելի են ոչ միայն նոր պատրատստվեղ այլ նաև  առցանց քարտեզներ, մասնավորապես ՀՀ-ի բնակչության, ՀՀ-ի բնական պաշարների և ՀՀ-ի էլեկտրակայանների քարտեզների հետ ծանոթացումները:  
Կիրավող ծրագրեի շարքում կառանձնացնեմ բնակչության սեռատարիքային բուրգի և բնակչության հիմնական ցուցանիշների առցանց ծրագրի և յուրացումը:

Մենթորական աշխատանքի ժամանակ պարբերակաբար կատրավում է դասավանդողների բլոգներում ուսումնական նյութերի փաթեթների մշակում ու տեղադրում, որը արտացոլվում է անընդհատ ավելացող ուսումնկական նյութերի տեսքով: Ուսումնական պրոցեսում կիրառելի է նաև google հարթակի տրված հնարավրությունները, մասնավորապես առցանց հարցումներ կազմակերպելու, կամ սովորողների հետազոտական աշխատանքնրը տեսանելի դարձնելու հարցում:

Մենթորական աշխատանքը դասավանդողների հետ սկսել ենք առարակայական ծրագրերի ներկայացումից, որի ընթացքում ծանոթացել ենք յուրաքանչյուր առարկայի դասավնադման ծրագրին ու պետական չափորոշչի պահանջներին: Արդեն յուրաքանչյուր առարկայի մասով նախանշելով տվյալ առարկայի վերջնական արդյունքները:

Մենթորական աշխտանքի շրջանականերում դասավանդողների հետ քննարկել ենք նաև ուսումնական ճամփորդությունների կարգը, կազմակերպման առանձնահատկությունները, ուսուցման կազմակերպումը ուսումնական ճամփորդությունների տեսքով: Այդ թվում միասինք ենք դիտարկել կրթահամալիրում կազմակերպվող մի շարք ճամփորդությունների օրինակով: Այս ընթացքում հնարավորություն ստեղծվեց դասավանդող Աննա Օհանյանին ընդգրկել եռօրյա ճամբարիային ծրագրում:

Մենթորական աշխատանքի կարևոր բաղդրիչներից է տարիների ընթացքում ստացված դասավանդման հմտություների փոխանցումը, որը այս պարագայում տեղի է ունեցել հնրավորիս գործնական ճանապարհով: Դասավանդողները ներկա են գտնվել դասերին, որից հետո հաջորդել է տվյալ դասերի վերլուծությունն ու քննարկումը:

Մենթորական աշխատանքի վերջնական արդյունքներից մեկը կարելի է դիտարկել դասանադողների բլոգներում հայտվող ուսումնական նյութերը, որոնք հետևողական աշխատանքի հետևանով վերածվում են ուսումնական փաթեթների:  

 

 


2025/10/10

Եռօրյա ճամբար Ուրցաձորում ֊նախագիծ


 

 Ճամբարի նպատակները

 

· ծանոթացում կեսնաբազմազանության պահպանման կենտրոնի գործունեությանը,

 

· տարածքի հայրենագիտության ուսումնասիրություն,

 

· էկոտուրիզմի զարգացման հնարավորության ուսումնասիրություն,

 

· էկոտուր 2026-ի շրջանակներում անելիքների քննարկում,

 

· ուսումանական ֆիլմերի դիտում, քննարկում,

 

· «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ի հետ համագործակցության ամրապնդում։

 

 

Ճամփորդության հայրանագիտական բաղադրիչներ

 

· Մարզպետունու ամրոց-Տապի բերդ, Խոր Վիրապ

 

 

Ճամփորդության բնապահպանական բաղադրիչներ

 

· Վեդի գետ ու կառոցվող ջրամբար,

 

· Վայրի կենդանիների պահապանության կենտրոններ,

 

· Խոսրովի արգելոցի հարող տարածք։

 

· «Խոր Վիրապ» արգելոց 

 

· «Հրեշտակների ձոր»

 

 

 

Նախապատրաստական փուլ 

 

Օր առաջին-18.10.2024

 

9:00-մեկնում Մայր դպրոցից

 

10:30-Կանգառ Խոր Վիրապում

 

11։30 «Հրեշտակների ձոր»

 

12:30-Այցելություն Վեդիի ջրամբար 

 

13:30-14:00-Ալցելություն Մարզպետունու ամրոց:  

 

14։30-17։00 ծանոթացում «Վայրի բնության ու մշակութային արժեքների պահապանության հիմնադրամի» գործունեությանը, բաց դասեր, ինտերակտիվ խաղեր։ 

 

19:00-19:30 ընթրիք 20:00-22:00 «Վայրի առևտուր» ֆիլմի դիտում, քննարկում

 

22:00-23:00 օրվա ամփոփում

 

23:00-ից քուն

 

Օր երկրորդ 19.10.2024

 

 

8:30-9:00 վերկաց

9:00-9:30 նախավարժանք

9:30-10:00 նախաճաշ

10:00-14:00 Քայլարշավ դեպի խոնարհված եկեղեցիներ
Քայլարշավը միջին բարդության է ետադարձով կազմում է մոտ 5 կիլոմետր։ Քայլարշավի սկզբանական մասնը անցնում ենք Վեդի գետի հունի մոտով, որը գտհվում է տիպիկ կիսնապատային գոտում, որտեղ նկատելի են տիպիկ կիսանանապատային բուսականություն։ Ճանապարհի երկորդ հատվածը պահանջում է փոքրիկ վերելք, որի վերջնական արդյունքում երևում է խոնարհված եկեղեցին; Այն թվագրվում է 5-6-րդ դարերի։ 

14:00-14:30 ճաշ

15:00-17:00 կամավորական աշխատանք կեսնաբազմազանության պահպանման կենտրոնում

17:00-19:00 կլոր սեղան քննարկումներ «էկոտուր 2024»-ի գործունեության շրջանակներում

19:00-19:30- ընթրիք 20:00-22:00 «Սևան Էկովեթինգ» ֆիլմի դիտում, քննարկում

 

Օր երրորդ 20.10.2024

 

8:30-9:00 վերկաց

 

9:00-9:30 նախավարժանք

 

9:30-10:00 նախաճաշ

 

10:00-12:00 Ճամբարային գործունեության ամփոփում, ճամբարային գոտու հանձնում։ 

 

13:00 ճաշ

 

14:00 վերադարձ 

 

Ծրագիր իրականացվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր և «Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանության» հիմանադրամի համագործակցության արդյունքում։

 

Ճամբարի մասնակցության արժեքը 8000 դրամ յուրաքանչյուր սովորողի հաշվարկով։

 

Գիշերակացը տրամադրվում է Ուրցաձորի կեսնաբազմազանության պահպանման կենտրոնի կողմից, տրանսպորատային ծախսերը՝ կրթահամալիրի մասնակի աջակցությամբ սնունդը ՝ ծնողների աջակցությամբ։

 

Պատասխանատուներ` Էմանուել Ագջոյան, Աննա Օհանյան 

Մասնակից սովորողներ

  1. Լիա Այվազյան, 11-րդ դասարան
  2. Կարապետ Նշանյան, 11-րդ դասարան
  3. Մարիա Բաբաջանյան, 11-րդ դասարան
  4. Նարե Ղազարյան, 11-րդ դասարան
  5. Տիգրան Բազիկյան, 11-րդ դասարան
  6. Նատալի Խալաթյան, 11-րդ դասարան
  7. Հովհաննես Ղազարյան, 11-րդ դասարան
  8. Ավետ Չամսարյան, 11-րդ դասարան
  9. Արման Ռափյան, 10-րդ դասարան
  10. Արամ Միրզոյան, 11-րդ դասարան
  11. Վահագն Թալանչյան, 11-րդ դասարան
  12. Կատրին Ղարիբյան, 10-րդ դասարան
  13. Ելենա Մովսիսյան, 10-րդ դասարան
  14. Սուքիասյան Վլադ, 10-րդ դասարան
  15. Սամվել Սեդրակյան, 10-րդ դասարան
  16. Սոնա Խոջայան, 11-րդ դասարան
  17. Մանե Օրուջյան, 10-րդ դասարան
  18. Միքայել Իսախանյան, 11-րդ դասարան
  19. Նորյար Գևորգյան, 11-րդ դասարան
  20. Էդուրադ Խաչատրյան, 12-րդ դասարան
  21. Ալեքս Վահանյան, 12-րդ դասարան


2025/10/09

Ուսումնական քայլք

 



«Հայաստանը փոքր արագությունների երկիր է» Վանո Սիրադեղյան
Հայաստանը փոքր արագությունների երկիր է, այն պետք  անցնել դանդաղ անընդհատ հետհայցք գցելով, մերթ ընդ մերթ կանգ առնելով ու բացվող տեսարանով հիանալով։  

  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետազոտական վարժարանի ուսումնական պլանով որոշված և ռազմամարզական ճամբարի բաղադրիչ կազմող ուսումնական քայլքը նախատեսված է իրականացնել մեկ ուսումնական տարվա ընթացքում, որի ընդհանուր երկարությունը պետք է կազմի 40 կիլոմետր։

Ուսումնական քայլքը ուղեկցվում է այլ նախագծերի հետ, որոնք  ամբողջացնում են քայլքի նախագիծը՝ զուգահեռ իրական միջավայրում բաց դասեր  կազմակերպելով։

Ուսումնական քայլքին ուղեկցող նախագծերը կարելի է բաժանել հետևյալ ուղղությունների

1.    Պատմամշակութային

2.    Հայրենագիտական ճանաչողական

3.    Բնապահպանաաշխարհագրական

Ուսումնական քայլքի հաջողությունը պայմանավորված է ոչ թե պարզապես քառասուն կիլոմետրը ֆիզիկական հաղթահարմամբ, այլ դրա բովանդակային հագեցվածությամբ։ Յուրաքանչյուր քայլք նախապես մշակված նախագիծ է, որտեղ սովորողը պասիվ զբոսաշրջիկից վերածվում է  ակտիվ հետազոտողի։ Դիտարկենք, թե ինչպես են իրական կյանքում դրսևորվում վերոնշյալ բաղադրիչները։

1.      Պատմամշակութային բաղադրիչը նպատակ ունի ոչ թե պարզապես ցուցադրել հուշարձանը, այլ այն դարձնել կենդանի պատմության վկա։ Սովորողները քայլքից առաջ ուսումնասիրում են տվյալ վայրի պատմությունը, իսկ տեղում իրականացնում են կիրառական աշխատանքներ՝

·         Չափագրում և էսքիզներ։ Տեղանքում նկարում են հուշարձանի կամ դրա դետալների էսքիզները, կատարում պայմանական չափագրումներ։

·         Ֆոտո-վիդեո նկարահանում։ Ստեղծում են վավերագրական ֆիլմեր, ֆոտոշարքեր, որոնք հետագայում դառնում են ուսումնական նյութ։

·         Բանահյուսության հավաքագրում։ Մոտակա բնակավայրերում շփվում են տեղի բնակիչների հետ՝ հավաքագրելով տվյալ հուշարձանի հետ կապված ավանդություններ, երգեր, պատմություններ։

·         Անցում պատմական հետքերով: Այս բնույթի նախագծերը ենթադրում են քայլքերի կազմակերպում պատմական իրադարձություններից հայտնի վայրեր՝ իրադարձության ժամանակագրությունն ու ընթացքը հասկանալու նպատակով:

2.      Հայրենագիտական-ճանաչողական բաղադրիչը կապում է սովորողին իր հայրենիքի ներկային և մարդկանց։ Այն դուրս է գալիս զուտ պատմական փաստերի շրջանակից և կենտրոնանում է «կենդանի» հայրենագիտության վրա։

·         Հանդիպումներ տեղի բնակիչների հետ։ Սովորողները ծանոթանում են տվյալ տարածաշրջանի առօրյային, կենցաղին, տնտեսությանը , մարդկանց հիմնական զբաղմունքին։

·         Տեղանունների ուսումնասիրություն։ Ճանապարհին հանդիպող գետերի, սարերի, գյուղերի անունները դառնում են փոքրիկ հետազոտության առարկա՝ բացահայտելով դրանց ծագումնաբանությունը։

·         Անհատական քարտեզագրում։ Սովորողները ստեղծում են իրենց անցած ճանապարհի այլընտրանքային քարտեզը՝ նշելով ոչ միայն աշխարհագրական օբյեկտները, այլև իրենց համար կարևոր հանդիպումները, տպավորիչ տեսարանները։

3.      Բնապահպանա-աշխարհագրական բաղադրիչը ձևավորում է բնության հետ ներդաշնակ հարաբերություններ և էկոլոգիական պատասխանատվություն։

·         Բուսական և կենդանական աշխարհի ուսումնասիրություն։ Սովորողները սովորում են տարբերակել տվյալ վայրին բնորոշ բույսերը (այդ թվում՝ դեղաբույսերն ու ուտելի տեսակները), ուսումնասիրում են կենդանիների հետքերը։

·         Տեղանքի կողմնորոշում։ Զարգացնում են քարտեզով և կողմնացույցով, ինչպես նաև բնական նշաններով (արև, մամուռ և այլն) կողմնորոշվելու գործնական հմտություններ։

·         Աշխարհագրական բաց դասեր։ Գետերի հուներ, հողերի առաջացում, վերըթաց գոտիականություն և այլն, այս բոլոր երևույթների մասին անվերջ կարելի է դասենյականում, լավ հագեցած թվային միջոցների կիրառմամբ դասեր պատրաստել, սակայն լավագույն դասը հենց սովորողի կողմից անմիջապես սեփական աչքերով տեսնել է։

·         Բնապահպանական քայլարշավեր։ Այսպիսի քայլարշավերի նպատակն է, սովորողի և բնական միջավայր միջև կապ ստեղծել, որը հնարավոր կլինի իրականացնել ՀՀ մի շարք հատվածներում։

·         Մարդ-բնություն հարաբերության հետքերով։ Այս բնույթի քայլարշավերը հիմնականում ուղղված են դեպի հանքարդյունաբերական շրջանները, որտեղ լիովին խաթարված է բնական էկոհամակարգը։

Ուսումնական քայլքի ուղղությունները:
Ուսումնական քայլքերը կարելի բաժանել հետևյալ ուղղությունների 

·         Քաղաքային քայլքեր

·         Մեկօրյա ու բազմօրյա քայլարշավային ճամփորդություններ

·         Ռազմամարզական ճամբարում քայլք

·         Բարձունքի հաղթահարում 

 

Քաղաքային քայլքերը բացահայտում են ծանոթ քաղաքի անծանոթ շերտերը, ծանոթացնում են քաղաքի ճարտարապետությանը, պատմական հուշարձաններին և բնապահպանական խնդիրներին։ Քաղաքային քայլքերը բացի Երևանի կարող են կազմակերպվել Գյումրիում, Վանաձորում, Հրազդանում և այլ քաղաքներում։
Երևանյան քայլքի համար կարելի է վերցնել հետևյալ ուղղությունը
 «Կոնդ՝ հին Երևանի կենդանի թաղամաս»։ Նպատակը՝ ծանոթություն քաղաքի պատմական շերտերին, ճարտարապետությանն ու կենցաղին։ (մոտ 4 կմ)։

Հրազդան մարզադաշտից դեպի  մանկական երկաթուղի։ Երթուղու հղումը։ Քայլքը սկսվում է «Հրազդան» մարզադաշտից շարժվելով գետի հոսքին հակառակ ուղղությամբ դեպի հարավ-արևելք։ Անցնելով մոտ մեկ կիլոմետր այս հատվածով կարող ենք նկատելի գետի կիրճի խորացում և բուսականության առատացում։ Ճանապարհի միջին հատվածը անցնում է Ծիծեռնակաբերդի բարձունքի հարևանությամբ։
 «Հրազդան» մարզադաշտից դեպի «Թումոյի« այգի։ Երթուղու 
հղումը։ «Հրազդան» մարզադաշտից տարածքի քայլով դեպի «Թումոյի« այգի տանող ճանապարհը անցնում է այն հատվածով որտեղ ավելի ինտեսիվ է մարդու կողմից գետի վրա ազդեցության հետքերը, նախ և առաջ ամբող հունի երկայնքով լիքն են տարբեր տեսակի շինությունները, որը զերծ չեն մնացել գետը աղտոտելուց։ Այս հատվածում արդեն տեսանելի կլիներ սառած հրաբխային հոսքի հետքերը, որոնց «քարերի սիմֆոնիա» ենք անվանում։ Բացի այդ Այս հատվածում կիրճը դառնում է առավել խորը, որի վրա մանրամասն երևում են հին հունի դարավանդները։
Արգավանդից դեպի Երևանյան լիճ։
Երթուղու հղումը։ Արգավանդ համայնքից դեպի Երևանյան լիճ տանող ճանապարհը համեմատաբար քիչ շահագործված է քանի որ այս հատվածում շատ են  ծառածածկ տարածքներն ու թփուտները։ Այս հատվածում են մարդ բնություն հարաբերությունները մի փոքր այլ բնույթ են կրում, քանի որ բնակավայրերը հիմնականում գյուղական բնույթի են։ Այս հատվածում նաև տեսանելի է Երևանյան լճից սկիզբ առնող ջրանցքները, որոնք օգտագործվում են արարատյան դաշտը ոռոգելու համար։ Այս երթուղի աջակողմյան հատվածում գտնվում է պատմական Կարմիր բլուրը։

Գյումրի քաղաքը շատ նպատակահարմար է պատմամշակութային արշավներ կազմակերպելու համար։
Ուսումնական քայլք «Կումայրի՝ քարի մեջ քանդակված պատմություն»

Նպատակները:

·         Գործնականում ծանոթանալ 19-րդ և 20-րդ դարասկզբի հայկական քաղաքաշինությանն և ճարտարապետությանը։

·         Ուսումնասիրել Գյումրիի պատմական միջավայրը, կենցաղը և մշակույթը՝ թանգարանային այցելությունների և դիտարկումների միջոցով։

·         Անցնել Հայկական ֆիլմերի նկարահանման հրապարակներում։

Քայլքի ընդհանուր երկարությունը: ~ 4.5 կիլոմետր։

Երթուղին: Քայլքը նախատեսված է որպես շրջանաձև երթուղի Գյումրիի պատմական կենտրոնում՝ «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքում։

·         Մեկնարկի կետ՝ Վարդանանց հրապարակ։ Ուսումնասիրության օբյեկտներ: Սուրբ Ամենափրկիչ և Սուրբ Յոթ Վերք եկեղեցիներ, հրապարակի ճարտարապետական համալիրը։ Ծանոթություն քաղաքի կենտրոնի պատմությանը։

·         Շարժում դեպի Ռիժկովի (նախկին՝ Ալեքսանդրովսկի) փողոց։ Ուսումնասիրության օբյեկտներ: Դիտարկում ենք Գյումրիին բնորոշ սև և կարմիր տուֆով կառուցված շենքերը, փայտյա պատշգամբներն ու զարդանախշ դարպասները։

·         Այցելություն Ձիթողցյանների տուն-թանգարան (Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան)։ Սա երթուղու առանցքային կանգառն է։ Սովորողներն ուսումնասիրում են 19-րդ դարի գյումրեցու կենցաղը, արհեստները, կահավորանքը։

·         Քայլք Վարպետաց փողոցով։ Ուսումնասիրության օբյեկտներ: Փողոցի երկայնքով պահպանված պատմական շենքեր, հուշարձաններ։ Ծանոթություն Մհեր Մկրտչյանի, Ֆրունզիկ Դովլաթյանի, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարաններին։

·         Շարժում դեպի Աբովյան փողոց։ Ուսումնասիրության օբյեկտներ: Ասլամազյան քույրերի պատկերասրահի շենքը, Գյումրու առաջին դեղատան շենքը։

Այս նախագիծը թույլ է տալիս ոչ միայն անցնել 4-5 կիլոմետր, այլև այդ ընթացքում ամբողջությամբ ընկղմվել մի ամբողջ քաղաքի պատմության և մշակույթի մեջ։

Վանաձոր քաղաքը նպատակահարմար է բնապահպանական քայլարշավերի կազմակերպման համար։

Վանաձորի էկոհամակարգի ուսումնասիրություն։ Ունենալով ձգված հատակագիծ, Վանաձոր քաղաքն իր ձգված կառուցվածքով փռված է Փամբակ գետի հովտում։ Քաղաքի պատմական զարգացումը սերտորեն կապված է գետի հետ, որի ափերին ժամանակին վեր է խոյացել Խորհրդային Հայաստանի հզորագույն արդյունաբերական համալիրներից մեկը։ Այսօր այդ լքված տարածքները՝ «էկոլոգիական սպիերը», վերածվել են բացօթյա լաբորատորիայի՝ ուսումնասիրելու մարդու և բնության բարդ փոխազդեցությունը, տեխնոլոգիական առաջընթացի գինը և բնության ինքնավերականգնման զարմանալի կարողությունը։

Ուսումնական քայլք՝ «Վանաձորի արդյունաբերական ժառանգությունը. էկոլոգիական հետքեր»

Նպատակները:

  • Ուսումնասիրել և գնահատել խոշոր արդյունաբերության տեսանելի ազդեցությունը բնական էկոհամակարգերի վրա։
  • Գործնականում ծանոթանալ «հետարդյունաբերական լանդշաֆտի» հասկացությանը՝ դիտարկելով լքված գործարանային տարածքները և դրանցում ընթացող գործընթացները։
  • Վերլուծել արդյունաբերության դերը քաղաքի զարգացման հեռանկարում։
  • Ուսումնական նյութերի հավաքագրում

Ուսումնասիրության հիմնական հարցադրումներ:

  1. Ինչպիսի՞ տեսանելի և անտեսանելի «հետքեր» է թողել արդյունաբերությունը Փամբակ գետի և հարակից լանդշաֆտների վրա։
  2. Ինչպե՞ս է զարգանում հետարդյունաբերական քաղաքը։
  3. Որո՞նք են խնդիրնելի լուծման հեռանկարները։

Քայլքի երթուղին ( մոտ 6 կմ): Երթուղին մեկնարկում է Փամբակ գետի ափից՝ այն հատվածից, որը կրել է արդյունաբերական հոսքերի հիմնական ազդեցությունը։ Այնուհետև, շարժվելով դեպի քաղաքի արդյունաբերական կենտրոն, խումբը հասնում է նախկին Քիմիական գործարանի տարածքի մատույցներ՝ ուսումնասիրելով հետարդյունաբերական լանդշաֆտը։ Հաջորդ կանգառը Գործարանային թաղամասն է, որտեղ բացահայտվում է արդյունաբերության սոցիալական կողմը։ Քայլքն ամփոփվում է բարձրադիր դիտակետում, որտեղից բացվող համայնապատկերը թույլ է տալիս համադրել և վերլուծել ողջ տեսածը՝ արդյունաբերական գոտին, բնակելի թաղամասերը և շրջակա բնությունը։

Ակնկալվող արդյունքներ:

  • սովորողների բլոգներում ուսումնական նյութերի հրապարակում՝ անհատական դիտարկումներով և եզրահանգումներով։
  • Ֆոտոշարք կամ կարճամետրաժ ֆիլմ՝ «Վանաձորի էկոլոգիական սպիերը» թեմայով։
  • Բնապահպանական խնդիրների հետ սերտորեն առնչում
  • Ամփոփիչ քննարկման կազմակերպում։

 

Մեկօրյա և բազմօրյա քայլարշավային ճանփորդություն թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել բնության, կամ պատմշակութային միջավայրի մեջ՝ զարգացնելով թիմային աշխատանքը, նախագծի մեջ ներառելով փոքրիկ հետազոտական բաղադրիչներ։ Այսպիս ճամփորդությունները կարող են միանգամից մի քանի բաղադրիչ կրել:

Բնապահպանական-ճանաչողական քայլարշավ դեպի Ստեփանավան և Լոռվա մարզի Արևմտյան հատված։ (Եռօրյա քայլքի երկարությունը մոտ 10 կմ)

Նպատակը

·         ՀՀ-ի ռեկրեացիոն ռեսուրսների հետ ծանոթացում

·         ՀՀ էկոտուրզի զարգացման հնարավորությունների բացահայտում  

·         Հատուկ պահպանվող տարածքների ուսումնասիրություն

 

Եռօրյա արշավի ժամանակ քայլարշավի վայրեր

·         Գարգառի կիրճ-մայորի ձոր

·         Վադաբլուրի լճեր

·         Ստեփանավանի զբոսայգի

·         Արևածագի ձոր

·         Ստեփանավանի դենտրոպարկ

 

  • Քայլք Ստեփանավանի դենտրոպարկում, դենտրոպարկի դերի ու նշանակության ներկայացում, տեսակների ճանաչում, տևողությունը մոտ մեկ ժամ:
  • Այցելություն Վարդբլուրի լճեր, քայլք լճերին հարող տարածքում, լճերի առաջացման ներկայացում, մայիսյան ջրհեղեղի հետևանքների ներկայացում, տևողությունը՝ մեկ ժամ 
  • Այցելություն Կուրթանի ձոր Հնեվանք խոնարված եկեղեցի, այցելություն եկեղեցի, եկեղեցու պատմության ներկայացում, քայլարշավ դեպի Ձորագետի կիրճ, ճանապարհի երկարությունը մոտ 6 կմ, տևողություն մոտ 3 ժամ։ 

Բնապահպանական-ճանաչողական քայլ Տավուշում (քայլքի ընդհանուր երկարությունը՝ մոտ 10-12 կմ)

Նպատակը

  • Ծանոթանալ Տավուշի մարզի անտառային ռեկրեացիոն ռեսուրսներին և լանդշաֆտային բազմազանությանը։
  • Բացահայտել և գնահատել տարածաշրջանի էկոտուրիզմի զարգացման հնարավորությունները։
  • Ուսումնասիրել Հայաստանի հատուկ պահպանվող տարածքները՝ «Դիլիջան» ազգային պարկի և կենու պուրակի արգելավայրի օրինակով։

Երկօրյա արշավի հիմնական կանգառները

  • Գոշավանքի վանական համալիր և Գոշի լիճ
  • Լաստիվերի քարանձավներ և «թաքնված» ջրվեժներ
  • Կենու պուրակ (որը հայտնի է որպես «Ազնվացեզ ծառերի» պուրակ)
  • Աղավնավանք եկեղեցի

Քայլք դեպի Լաստիվերի «թաքնված» ջրվեժներ

Խաչաղբյուր գետի գեղատեսիլ կիրճում թաքնված ջրվեժների և քարանձավների ուսումնասիրություն։ Ներկայացվում է «Անապատ» քարանձավի պատմությունը, որտեղ միջնադարում ճգնել են կրոնավորներ։ Քննարկվում է տարածքի ռեկրեացիոն զարգացման ներուժը և էկոտուրիզմի սկզբունքները։ Քայլարշավի երկարությունը՝ մոտ 5 կմ, տևողությունը՝ մոտ 3.5 ժամ։

Այցելություն Գոշավանք և Գոշի լիճ

Այցելություն 12-13-րդ դարերի Գոշավանքի վանական համալիր, որը եղել է միջնադարյան Հայաստանի կարևորագույն կրթական և մշակութային կենտրոններից։ ։ Քայլք դեպի մոտակա Գոշի լիճ՝ անտառային լճի էկոհամակարգի ուսումնասիրություն։ Քայլքի երկարությունը՝ մոտ 3 կմ, տևողությունը՝ մոտ 2.5 ժամ։

Ուսումնասիրություն կենու պուրակում և այցելություն Աղավնավանք։ Այցելություն Հայաստանի ամենախոշոր կենու պուրակ, որն ունի արգելավայրի կարգավիճակ։ Այցելություն մոտակա Աղավնավանք եկեղեցի, որը ներդաշնակորեն միահյուսված է անտառային լանդշաֆտին։ Քայլքի երկարությունը՝ մոտ 1,5 կմ, տևողությունը՝ մոտ 2 ժամ։

Ուսումնական ճամփորդություն Կոտայքի մարզում(մեկօրյա քայլքի երկարությունը մոտ 6-7 կմ): Այս Ճամփորդության ընթացքում համադրվում են ճամփորդության նախանշված երեք հիմնական նպատակները։

Ճամփորդության նպատակները

  1. Հայրենագիտական բաղադրիչ:Ուսումնասիրել Կոտայքի մարզի հյուսիսային հատվածի պատմամշակութային ժառանգությունը՝ այցելելով Կեչառիսի վանական համալիր, Մաքրավանք, Մեղրաձորի եկեղեցի։
  2. Բնապահպանական բաղադրիչ: Վերլուծել մարդածին գործոնի ազդեցությունը բնական լանդշաֆտների վրա՝ ուսումնասիրելով.

§  Հրազդանը՝ որպես արդյունաբերական քաղաքի դասական օրինակ։

§  Մարմարիկի ջրամբարը՝ որպես ջրային ռեսուրսների կառավարման և տեխնածին միջամտության օրինակ։

§  Ծաղկաձորի ռեկրեացիոն նշանակությունը և դրա ազդեցությունը էկոհամակարգերի վրա։

§  Մարդ-գետ հարաբերությունները Հրազդան գետի տարբեր հատվածներում։

 

Ռազմամարզական ճամբարի քայլքերը շեշտը դնում են կարգապահության, արագ կողմնորոշվելու և արտակարգ իրավիճակներում գործելու կարողությունների վրա։ Ռազամարազական ճամբարներում քայլքը ուղեկցվում է բնական միջավայրի ճանաչմամբ ու ռազամամարզական բաղադրիչով որոշված գործունեության իրականացմամբ:

Ուղղություն 1: Քայլքը սկսում ենք Արատեսի ակումբի հավածից, որից հետո շարժում ենք դեպի արևմուք և գետի հունով անցնում ենք դեպի հյուսիս-արևմտյան բարձունք: Այս բարձունքը աչքի է ընկնում, ոչ խիտ անտառածակով՝ հետևաբար փոխվում է նաև լանդշաֆտը: Ընհանուր քայլքի երկարությունը կազմում է մոտ 3 կլիոմետր, իսկ արդեն գագթի հատվածում պարզ երևում է Արատեսի դպրական կենտրոնն իր հարակից լեռներով ու ձորերով:

Ուղղություն 2: Քայլքը սկսում ենք դեպի Արատեսի հյուսիսային տնակ, որից հետո շարժվում ենք դեպի աջակողմյան հատված և շարժվում ենք դեպի դպրական կենտրոնին հարող աջակողմյան կիրճ: Չնայած քայլքի երկարությունը կարճ է, մոտ մեկ կիլոմոերտ, սակայն հեշտ անցանելի չէ ու նպատակահարմար է ռազմարզական առաջադրանքների հետ համատեղելը:

Բարձունքի հաղթահարում: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի կարևոր բաղկացուցիչներից միշտ եղել են ուսումնական ճամփորդությունները, որոնց շարքում իրենց առանձնահատուկ ուրույն դերն ունեն բարձունքների հաղթահարման ուղղված ճամփորդությունները։ Որպես կանոն բարձունքների հաղթահարման նախագծերը կազմակերպվում են Հանրապետության ու անկախության օրերի շրջանակներում։

Ինչպես յուրաքանչյուր ուսումնական նախագիծ, «Բարձունքի հաղթահարում» նախագիծը ևս ենթադրում է նպատակ, նախապատրաստական փուլ,  ընթացք և ակնկալվող վերջնական արդյունքներ։

Նախագծի նպատակների շարքում կարելի է առանձնացնել մի քանիսը

·         Հայարենգիտություն

·         Բնական միջավայրի ուսումնասիրություն

·         Ֆիզիկական պատրաստվածություն ստուգում

·         Ազգագրություն

Նախապատրաստական աշխատանքների շրջանակներում, ուսումնասիրվում է  բարձունքը, հնարավորության դեպքում այն հաղթահարած մարդկանցից մանրամասն խորհրդատվություն ստանալով, նկարագրվում է բարձունքի հաղթահարման ընթացքն ու դժվարությունները, տեղանքի հետ կապված հայրենագիտական բաղադրիչներն ու աշխարհագրական նկարագիրը։

Բարձունքի հաղթահարման ընթացքում պետք է խստորեն պահվեն անվտանգության կանոններն ու բարձունք հաղթահարելու ուղղված ուղեցույցները։ Հնարավորության նկարագրվի նաև ընթացքում առաջարկվող կանգառներն ու հայրենագիտական անդրադարձերը։  

Բարձունք հաղթահարելով, բացի մի շարք կարևոր հայերնագիտական ու  ազգագրական դասերից սովորողները ձեռք են բերում թիմային աշխատանքի մեծ փորձ։ Իսկ կախված եղանակային պայմաններից ու ընտրված բարձունքից նաև տեղանքի տեսարանով հիանալու հնարավորություն ստանալով։

 

 

Որպես նախագիծ «Բարձունքի հաղթահարումը» իր մեջ ներառում է հետևյալ բաղադրիչները

·         Օրվա խորհուրդ

·         Ֆիզիկական պատրաստվածություն

·         Հայրենագիտություն

 

Նկատի ունենալով բարձունքի հաղթահարման խորհրդանշական կողմը, այդ օրերին ցանկալի է Հայաստանի ամենատարբեր գագաթներից տեսնել ու հիանալ բնական միջավայրի առանձնահատուկ բացվող տեսարանով։ Բարձունք ընտրելու հիմնական գործոններից է ակնկալվող տպավորիչ տեսարանի առկայությունը։

Բարձունքի հաղթահարումը իրենից ենթադրում է նաև ֆիզիկական պատրաստավությունը, որը բնականաբար կոփվում է կրտսեր տարիքից։ Բարձունք ընտրելու մյուս կարևարագույն բաղադրիչը ըստ սովորողների տարիքային խմբի ու ֆիզիկական պատրաստվածության։

Բարձունքի հաղթահարման հայրենագիտական բաղադրիչը ենթադրում է, տվյալ բարձունքի հետ կապված ավանդույթների ու զրույցների ուսումնասիրությունը, տեղանքի հետ կապված բնակավայրերի ազգագրության ուսումնասիրությունը։ Հայերնագիտական բաղադրչի մեջ ներառվում է նաև տվյալ բարձունքի երկրաբանական առանձնահատկությունները, տեղանքի աշխարհագրական համառոտ նկարագիրը՝ ներառելով նաև գագաթի տեսարանից բացվող տեսարանի աշխարհագրական նկարագիրը։

Առաջարկվող բարձունքներ

·         Մեծ Շարա-13կմ

·         Արագածի հարավային գագաթ-10 կմ

·         Արայի լեռ-10

·         Արմաղան-14 կմ

Այսպիսով, «Ուսումնական քայլք» նախագծի քառասուն կիլոմետրը պայմանական չափանիշ է։ Իրականում դա գիտելիքի, փորձառության, հմտությունների ձեռք բերման  և ինքնաճանաչման հսկայական ճանապարհ է։ Այս քայլքերի արդյունքում սովորողը ձեռք է բերում ոչ միայն առարկայական գիտելիքներ (պատմություն, աշխարհագրություն, արվեստաբանություն, էկոլոգիա, կենսաբանություն), այլև կյանքի համար անհրաժեշտ կարողություններ՝

·         Խնդիրներ լուծելու կարողություն,

·         Թիմային աշխատանք,

·         Պատասխանատվության զգացում սեփական անձի և միջավայրի հանդեպ,

·         Ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածություն։

Եվ ամենակարևորը՝ այս քայլքի շնորհիվ սովորողը սովորում է տեսնել, զգալ և հասկանալ իր հայրենիքը ոչ թե դասագրքի էջերից, հեռուստացույցի կամ համակարգչի էկարնից, այլ սեփական ոտքերով այն անցնելով, մերթ ընդ մերթ կանգնելով ու հիանալով։
Չնայած Հայաստանը արագ փոխվող, բայց միևնույն է փոքր արագությունների երկիր է: